TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+26.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իհարկե, տեսնենք, պիտի խոսենք․ Փաշինյանը՝ Լուկաշենկոյից բացատրություն պահանջելու մտադրության մասին

11:55 05.12.2018

«Իհարկե, տեսնենք, պիտի խոսենք մեր հարցերի մասին։ Բա հո չե՞նք հետաձգելու»,- այս խոսքերով այսօր Նիկոլ Փաշինյանը պատասխանեց SHANTNEWS.am-ի այն հարցին, թե ինքը պատրաստվո՞ւմ է ՀԱՊԿ թեմայով բացատրություն պահանջել Բելառուսի նախագահից ԵԱՏՄ նիստի ընթացքում։ Մինչ այս, Փաշինյանը հայտարարել էր, որ անընդունելի է Ալեքսանդր Լուկաշենկոյի այն վարքը, երբ ՀԱՊԿ փակ նիստի մանրամասները պատմում է ադրբեջանական կողմին։ Փաշինյանը […]

̰
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցն ամենակարևոր հարցը չէ․ Փաշինյան

11:50 05.12.2018

«Գլխավոր քարտուղարի հարցն ամենակարևոր հարցը չէ։ Շատ ավելի լուրջ հարցեր են քննարկվում այդ համատեքստում: Ամենակարևոր հարցը ՀԱՊԿ էֆեկտիվության ու կազմակերպության անդամ երկրների ունեցած փոխադարձ պարտավորությունների և այդ պարտավորությունների կատարման մեխանիզմների, անդամ երկրների պարտավորությունների հարցն է կազմակերպության առաջ, կազմակերպության պարտավորությունների հարցն է երկրների առաջ և երկրների փոխադարձ պարտավորությունների հարցն է»,- ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ […]

̰
Հայաստանը ոչ մեկին ոչ մի խնդրանքով չի դիմել․ Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի հետաձգման մասին

11:43 05.12.2018

«Հայաստանը ոչ մեկին ոչ մի խնդրանքով չի դիմել»,- այս խոսքերով «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը պատասխանեց ռուսական կողմի այն հայտարարություններին, թե Հայաստանի ղեկավարությունը, քարոզարշավով պայմանավորված, ռուսական կողմին խնդրել է հետաձգել ՀԱՊԿ գագաթնաժողովը։ SHANTNEWS.am-ի հարցին պատասխանելիս Փաշինյանն ասաց, որ չի եղել ո՛չ խնդրանք, ո՛չ առաջարկություն։ Հայկական կողմը, ըստ Փաշինյանի, ասել է, որ ունի […]

̰
Կոռուպցիային վերաբերող լսումներին որոշ կուսակցություններ չեն ցանկացել մասնակցել

11:32 05.12.2018

Այսօր «Նախընտրական հակակառուպցիոն լսումներ» թեմայով լսումներ են կազմակերպվել: Լսումներին մասնակցել են ԱԺ արտահերթ կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ներկայացուցիչները: Նախապես հրավերը մերժել է միայն ՕԵԿ-ը՝ առանց պատճառ նշելու: ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն նախապես չեն մերժել, բայց չեն ներկայացել: Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը քննարկումը «ծանր» է բնորոշել: «Մենք այս միջոցառումը կազմակերպել ենք մի խումբ ՀԿ-ներով: […]

̰
Պատգամավորները դարձյալ խորհրդարան չեկան

11:16 05.12.2018

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում դեկտեմբերի 5-ին կրկին օրակարգում ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցն էր: Անհրաժեշտ էր 53 պատգամավորի ներկայություն, սակայն խորհրդարանում այսօր ևս քվորում չապահովվեց: Հիշեցնենք, որ երեկ ևս Ազգային ժողովի օրակարգում նույն հարցն էր, սակայն քվորում չապահովվեց: Պատգամավորների մեծ մասը զբաղված է նախընտրական քարոզարշավով, որով պայմանավորված, չեն ներկայանում նիստերին:

̰
Հատուկ դատախազն առաջարկել է չազատազրկել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին օգնականին

11:02 05.12.2018

ԱՄՆ ընտրություններում Ռուսաստանի միջամտությունը հետաքննող հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերն առաջարկել է չազատազրկել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին օգնականին, քանի որ նա օգնել է հետաքննությանը: Մասնավորապես, նա դատավորին առաջարկել է Մայքլ Ֆլինի համար սահմանել այնպիսի պատիժ, որը կապ չունի ազատազրկման հետ: Հայտնի է, որ դեռ անցյալ տարի՝ դեկտեմբերի 1-ին, Ֆլինն  արդարադատության հետ համաձայնության եկավ օգնելու […]

̰
Արմեն Աշոտյանը հնարավոր է՝ դատի չտա Արարատ Միրզոյանին. «Ժողովուրդ»

10:34 05.12.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չի բացառվում՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, հակառակ իր սպառնալիքի, ՀՀԿ-ին հանցագործ բանդա անվանելու համար այդպես էլ դատական հայց չներկայացնի ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` պատճառը Միրզոյանի հայտարարությանը եւ այդ կապակցությամբ Աշոտյանի սպառնալիքներին հաջորդած արձագանքներն էին, երբ մեծ թվով քաղաքացիներ պահանջում էին իրենց դեմ ևս դատական հայց ներկայացնել, քանի […]

̰
Սամվել Ալեքսանյանը լծվել է Փաշինյանի աներորդու քարոզարշավը կազմակերպելու գործին. «Ժամանակ»

10:32 05.12.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրահանգով նախկին օլիգարխ և մենաշնորհների արքա, ներկայումս սեփականատեր և ազգային բուրժուազիայի ներկայացուցիչ Սամվել Ալեքսանյանը լծվել է Նիկոլ Փաշինյանի աներորդու` Հրաչյա Հակոբյանի քարոզարշավը կազմակերպելու գործին: Հրաչյա Հակոբյանը «Իմ քայլ»-ի ցուցակի վերջին տեղում է, իբր թե տեսեք՝ Փաշինյանն իր աներորդուն առաջնություն չի տալիս, բայց եթե Սամվել Ալեքսանյանի ջանքերի շնորհիվ […]

̰
Վերահաստատում ենք մեր նվիրվածությունն ինքնիշխան Հայաստանին, որն ազատ է՝ ընտրելու սեփական գործընկերներին. ԱՄՆ դեսպանի թեկնածու

10:24 05.12.2018

Հայաստանում Միացյալ Նահանգների քաղաքականության հիմնական նպատակն է ամրապնդել Հայաստանի անկախ պետականությունը, այդ մասին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ընթացքում հայտարարել է Լին Թրեյսին, որին նախագահ Դոնալդ Թրամփն առաջադրել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնին, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: «Հայաստանում մեր քաղաքականության նպատակը մնում է անփոփոխ. անկախ, ժողովրդավար և բարգավաճող Հայաստանի ամրապնդումը, որը խաղաղության մեջ է ապրում […]

̰
ԱՄՆ-ը վերջնագիր է ներկայացրել Ռուսաստանին՝ կապված հրթիռային պայմանագրի հետ

09:54 05.12.2018

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ՍՄՆ-ն դուրս կգա դրանից, եթե Ռուսաստանը չվերադառնա դրա պայմանների կատարմանը: Նա այդ մասին ասել է Բրյուսելում ՆԱՏՕ -ի անդամ երկրների արտգործանախարարների հանդիպման շրջանակում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Նա նաև ժամկետ է նշել. «Մենք ուրախ կլինենք, որ 60 օրվա ընթացքում Ռուսաստանը վերադառնա պայմանագրի կատարմանը: Նրանք բավական ժամանակ ունեն»: […]

̰
Ինչի՞ց է անհանգստացած իշխանությունը. բերման են ենթարկվել 2 տասնյակից ավելի անձինք․ «Փաստ»

08:43 05.12.2018

«Փաստ» օրաթերթը գրում է. «Սպասելի էր, որ մի շարք աղմկոտ քրեական գործեր կհամընկնեն նախընտրական շրջանի վերջին շաբաթվա հետ: Սրա վկայությունն էր ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործի մասին պատկան մարմինների հայտարարությունը: Սակայն բարձրաստիճան պաշտոնյաներին վերաբերող ու աղմկոտ քրեական գործերից զատ, կան նաև, այսպես ասած, ընթացիկ դեպքեր ևս: Մասնավորապես, ըստ տարածված տեղեկատվության, դեկտեմբերի 3-ին […]

̰
Հակոբ Հակոբյանի չընտրվելու դեպքում Մանվել Գրիգորյանն Ամանորին կլինի տանը․ «Հրապարակ»

08:32 05.12.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռազմաճակատ ուղարկված սննդամթերքը յուրացնելու համար կալանավորված Մանվել Գրիգորյանի կինը` Նազիկ Ամիրյանը, օրերս իր մոտ է հավաքել իրենց կողմնակիցներին և ասել, որ պետք է ամեն ինչ անել Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) պատգամավոր ընտրվելը թույլ չտալու համար, որովհետև ընտրվելու դեպքում Մանվելի՝ ազատության մեջ հայտնվելու համար խոչընդոտներ կստեղծի: Ամիրյանը հրահանգել է քվեարկել ցանկացած թեկնածուի օգտին, […]

̰
«Լուսավոր Հայաստան»-ը հանդես է գալու որպես հակակշռող, փոխզսպող ուժ. Էդմոն Մարուքյան

00:52 05.12.2018

Քաղաքական հռետորաբանության առումով մեզ ամբողջությամբ նոր մշակույթ է սպասվում: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ասել է ԱԺ ընտրություններում հանդես եկող «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը: «Եթե ակնհայտ փաստեր չունես, տվյալներ չունես, գոնե բամբասանքների  մակարդակով ինֆորմացիա չկա, որ քո նախարարը թալանում է իրեն վստահված ոլորտը, չգիտեմ, բիզնեսով է զբաղված և այլն, […]

̰
Եթե ձեզ խաբելու են, որ թոշակ են բարձրացնելու, չհավատաք. Հայկ Սուքիասյան

00:46 05.12.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու Հայկ Սուքիասյանը խոսել է ներքաղաքական իրավիճակի մասին: «Ինձ թվում է՝ Երևանից բացի՝ բոլոր մարզերի սպեցիֆիկան նույնն է: Երևանը մեգապոլիս է, մարզերը զարգացած չեն, հատուկ սպեցիֆիկա չկա: Մեծ հաշվով, Երևանից բացի՝ բոլոր մարզերում իրավիճակը նույնն է»,- նշեց նա: Հայկ Սուքիասյանի խոսքով՝ նրանց կուսակցությունը ժողովրդին […]

̰
Մենք կառավարության որևէ արհեստական կոալիցիայի մաս երբեք չենք կազմի. Էդմոն Մարուքյան

00:41 05.12.2018

Ես գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե իրենք հավաքեն մեծամասնություն, որն, ինձ թվում է՝ հարց չէ քննարկման, իրենք կձևավորեն միանձնյա կառավարություն, և նաև մենք ենք հայտարարել, որ մենք կառավարության որևէ արհեստական կոալիցիայի մաս երբեք չենք կազմի: Այս մասին հայտարարել է ԱԺ արտահերթ ընտրությունների մասնակցող «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը։ «Տեսեք՝ […]

̰
Շատ մասնագետներ նշում են, որ ՀՀ-ն քարի արտադրությամբ աշխարհում առաջինն է. Հայկ Սուքիասյան

00:36 05.12.2018

«Առանց մշակույթի և ժողովրդի քաղաքակրթական հմայքի վերհանման ոչինչ հնարավոր չէ: Քաղաքականությունը պիտի մի քիչ էլ մշակութային լինի: Մենք ունենք այն համոզումը, որ հասարակություն- պետություն հարաբերությունների սոսնձող նյութը մշակույթն է: Հանեք այդ մշակույթը և տակը ոչինչ չի մնա: Մենք այսօր հեռացել ենք ինքներս մեզանից. առանց մշակույթի ոչինչ չի լինելու»,- ասել է «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու […]

̰
Ադրբեջանի Գյանջայում 22 հոգու ծանր մեղադրանքներ են առաջադրվել

00:30 05.12.2018

Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյանջայում, այս տարվա հուլիսին տեղի ունեցած մահափորձից ու դրան հաջորդած անկարգություններից գործով երկրի երեք իրավապահ մարմիններ այսօր հաղորդագրություն են տարածել, որի համաձայն՝ 22 անձանց մեղադրանք է առաջադրվել Գյանջայի քաղաքապետի նկատմամբ իրականացված մահափորձից հետո քաղաքում անկարգություններ կազմակերպելու համար։ Մեղադրական եզրակացության համաձայն՝ այս անձինք ունեն ծայրահեղ կրոնական համոզմունքներ ու անկարգություններ հրահրելու, կազմակերպելու, իշխանություններին […]

̰
Մենք որևէ պայմանավորվածություն չունենք վարչապետի պաշտոնակատարի հետ. Էդմոն Մարուքյան

00:23 05.12.2018

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը որևէ պայմանավորվածություն չունի ընտրությունների արդյունքի վերաբերյալ: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» վերլուծական հաղորդաշարի ընթացքում այս մասին հայտարարել է ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը: Հիշեցնենք, որ որոշ ուժեր տեսակետ են հայտնել, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ու «Մենք» դաշինքի անդամները պայմանավորվածություն ունեն վարչապետի հետ, որ պետք է անցնեն խորհրդարան՝ այդպիսով […]

̰
Շախմատային լեզվով ասած՝ իրենց պարտիան ավարտված է, որովհետև թագավորն ընկել է. Էդմոն Մարուքյան

23:41 04.12.2018

Դեկտեմբերի 9-ին ձևավորվելիք ընդդիմությունն ապագա իշխանությունն է: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում հայտարարել է ԱԺ արտահերթ ընտրություններում հանդես եկող «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը: «Իրենք (նկատի ունի ՀՀԿ-ին-խմբ.) չեն կարող լինել ապագա իշխանություն, որովհետև դեռևս այն վերքերը չեն բուժվել, և մարդիկ չեն մոռացել այս ամենը»,- ասել է Էդմոն Մարուքյանը: Իր խոսքերով՝ […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոտեմոլլերի հետ

23:36 04.12.2018

Դեկտեմբերի 4-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցավ ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոտեմոլլերի հետ: Զոհրաբ Մնացականյանը և Ռոուզ Գոտեմոլլերն արժևորեցին Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև ԱԳԳԾ շրջանակներում տարբեր ոլորտներում հաստատված գործընկերային հարաբերությունները։ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալը բարձր գնահատեց Աֆղանստանում և Կոսովոյում խաղաղության հաստատման գործողություններին Հայաստանի ակտիվ մասնակցությունը։ Նախարարի պաշտոնակատար […]

̰
Մեր երկրում քաղաքականություն, մեծ հաշվով, չի եղել, եղել է հակաքաղաքականություն. Հայկ Սուքիասյան

23:29 04.12.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու Հայկ Սուքիասյանը խոսել է ներքաղաքական իրավիճակի մասին. «Մենք ուզում ենք մեր քաղաքականությունը կապել գիտության հետ: Մեր երկրում քաղաքականություն, մեծ հաշվով, չի եղել, եղել է հակաքաղաքականություն, եղել են «գցոցիներ», սա քաղաքականություն չէ: Օրինակ՝ Ֆրանսիայում Դուք չեք տեսնի կեղծված ընտրություններ: Մենք ուզում ենք քաղաքագիտությունը իջեցնել […]

̰
Թբիլիսիում ձերբակալված Ուկրաինայի և Վրաստանի քաղաքացիները չեն ընդունում իրենց մեղքը

23:21 04.12.2018

Թբիլիսիի քաղաքային  դատարանը քննում է երկու օր առաջ Թբիլիսիում հատուկ գործողությունների ընթացքում ձերբակալված վեց ուկրաինացիների և Վրաստանի քաղաքացու խափանման միջոցի հարցը: Նրանք մեղադրվում են ապօրինի զենք ձեռք բերելու և պահելու մեջ, թեև չեն ընդունում առաջադրված մեղադրանքը: Դիմումի ստորագրման փոխարեն նրանք փաստաթղթի վրա գրել են՝ «Փառք Ուկրաինային», հաղորդում է «Իմեդի» հեռուստաընկերությունը: Մեղադրանքն ապացուցվելու դեպքում նրանց սպառնում […]

̰
Քոքոբելյանը բանավեճի է հրավիրում իշխանությանն ու պնդում, որ «Մենք»-ն է իրական ընդդիմությունը

23:10 04.12.2018

«Մենք» դաշինքի պատգամավորի թեկնածու Խաչատուր Քոքոբելյանից այսօր լրագրողները հետարքրվել են, թե ինչ տպավորություն է ստանում քաղաքական գործիչների կողմից  կազմակերպվող բանավեճերի մասով. «2 բանավեճի մասնակցել եմ, շնորհակալ եմ կազմակերպիչներին, բայց եթե ուշադիր եք եղել, այնտեղ շատ հարց լղոզվում է նաև, որովհետև կարճ է ժամանակը: Հայաստանում այսօր կա մի իրավիճակ, որ ցանկացած մեթոդ օգտագործվում է, որպեսզի նշաձողն […]

̰
Նախիջևանյան հատվածում ոչ մի դիրք հակառակորդը առաջ չի տվել հայկական դիրքերի հաշվին․ Արծրուն Հովհաննիսյան

22:53 04.12.2018

Որոշ քաղաքական գործիչներ նախընտրական այս փուլում կրկին շահարկում են սահմանի թեմաները: Նշել ենք, որ չենք խորանալու այդ հարցերի մեջ, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Միայն մի կարճ տեղեկանք. ա. Նախիջևանյան հատվածում ոչ մի դիրք հակառակորդը առաջ չի տվել հայկական դիրքերի հաշվին: Ոչ մի վերահսկողություն ոչ մի […]

̰
Հայաստանն «ամենառազմականացված» երկիրն է Եվրոպայում, 3-րդը՝ աշխարհում․ BICC

22:24 04.12.2018

Աշխարհի «ամենառազմականացված» երկրների շարքում Հայաստանը պահպանել է իր բարձր դիրքն ու այժմ երրորդն է աշխարհում․ այս ցուցանիշով մեր երկիրը զիջում է Իսրայելին ու Սինգապուրին։ Իսկ եվրոպական երկրների մեջ Հայաստանն ամենաբարձր դիրքն ունի։ Այս եզրակացությանն է հասել գերմանական BICC հետազոտական կազմակերպությունը, որն ամեն տարի երկրների ռազմականացվածությունը չափում է մի քանի չափորոշիչներով։ Սակայն խնդիրն այն է, որ […]

̰
Ադրբեջանական բանակը նոր զորավարժություն է անցկացրել՝ մարտական կրակով

21:58 04.12.2018

Ադրբեջանական բանակում այս օրերին անցկացվել է մարտական կրակով ուղեկցվող զորավարժություն, որին մասնակցել է զինված ուժերի կորպուսներից մեկը։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ՊՆ կայքը։ Հաղորդագրության համաձայն՝ վարժանքներին ներգրավվել են մոտոհրաձգային, զրահատանկային, հրետանային, ինժեներասակրավորական ստորաբաժանումներ, մեկ խոսքով՝ ցամաքային զորքերի գրեթե բոլոր զինատեսակները։ Նոր տեխնիկա ադրբեջանական կողմն այս զորավարժությունների ժամանակ չի ցուցադրել։

̰
Դավիթ Տոնոյանը Հայաստանում Ջուդիթ Ֆարնուորթին հետ քննարկել է համագործակցության հարցեր

20:30 04.12.2018

Դեկտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարետ Ֆարնուորթին և Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալիա Վուտովային: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Միացյալ Թագավորության հովանավորությամբ Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող […]

̰
Ոստիկանությունը օրենքի տառին համարժեք արձագանքելու է ցանկացած ապօրինության. Օսիպյանն այցելել է Արարատի մարզ

20:25 04.12.2018

ՀՀ ոստիկանության պետը շարունակում է աշխատանքային այցեր կատարել Հայաստանի մարզեր։ Դեկտեմբերի 4-ին Վալերիյ Օսիպյանը Արարատում էր՝ հանդիպելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով մարզում առաջադրված պատգամավորության թեկնածուներին ու նախընտրական շտաբների ղեկավարներին։ Ոստիկանության պետը, անդրադառնալով առաջիկա ընտրություններին, կարևորեց դրանց թափանցիկ ու ազատ անցկացումն ապահովելու գործում համատեղ ջանքը։ Այդ համատեքստում Վալերիյ Օսիպյանը մանրամասն ներկայացրեց նախընտրական շրջանում ոստիկանության կատարած […]

̰
Մնացականյանը Մոգերինիի հետ քննարկել է ՀՀ արտահերթ ընտրություների հարցերը

20:04 04.12.2018

Այսօր առավոտյան ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին Բրյուսելում հյուրընկալել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանին: Նրանք քննարկել են Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրությունները, որոնք տեղի կունենան դեկտեմբերի 9-ին և ընտրությունների վստահելի, ներառական և թափանցիկ լինելու անհրաժեշտությունը, հայտնում է Հայաստանում ԵՄ պատվիրակությունը։ https://www.facebook.com/eudelegationtoarmenia/posts/2002766153110637

̰
Ընտրապայքարում ներգրավված ուժերին չեզոք լուսաբանելու ցուցանիշով «Շանթն» առաջատարներից է. Երևանի մամուլի ակումբ

19:51 04.12.2018

Երևանի մամուլի ակումբն այսօր հրապարակել է նոյեմբերի 9-25-ն իրականացրած մշտադիտարկումների արդյունքները:  Ընտրապայքարում ներգրավված քաղաքական ուժերին չեզոք լուսաբանելու ցուցանիշով «Շանթ» ՀԸ-ն երկու առաջատար հեռուստաընկերություններից մեկն է: Հաշվետվության ներկայացման ժամանակ Բորիս Նավասարդյանն անդրադարձավ նաև նախընտրական բանավեճերի անցկացման խնդիրներին. շատ հաճախ կողմերից մեկը տարբեր պատճառներով հրաժարվում է բանավեճից՝ խնդիր ստեղծելով լրատվամիջոցի համար: Երևանի մամուլի ակումբի ղեկավարը «Շանթ»-ի՝ կիրակի […]

̰
BACK_TO_TOP