16:38 04.12.2018
Արդի տեխնոլոգիաներն ընտրապայքարում ներգրավվել են նաև Հայաստանում։ Քաղաքական ուժերը Ֆեյսբուքից ու այլ աղբյուրներից ստացվող անանուն տվյալներն օգտագործում են՝ հայտնաբերելու համար այն ընտրողներին, որոնք հավանաբար կքվեարկեն իրենց օգտին կամ դեռ չեն կողմնորոշվել։ Այդ տվյալների օգտագործմամբ՝ քաղաքական ուժերն ընտրողների ամեն առանձին խմբի ներկայացնում են այնպիսի ուղերձներ, որոնք կհետաքրքրեն ու կշահագրգռեն հենց այդ առանձին խմբին։ Որքանո՞վ է սա […]
16:30 04.12.2018
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոը երեքշաբթի մեղադրել է Ռուսաստանին INF-ի պայմանագիրը խախտելու համար, իսկ Իրանին ու Չինաստանին՝ միջազգային կարգը խաթարելու մեջ` կոչ անելով Եվրոպային օգնել ԱՄՆ-ին վերականգնել լիբերալ աշխարհակարգը: Պոմպեոն ժամանել է Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների բանակցություններին: «Մոսկվան օտարերկրյա տարածքում թունավոր նյութ է օգտագործել, հենց այստեղ՝ Եվրոպայում խախտելով քիմիական զենքի կոնվենցիան: Եվ Ռուսաստանը խախտել է […]
15:57 04.12.2018
ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է կաշառք տալու պատրվակով, առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք, հայտնում է ԱԱԾ կայքը։ Մասնավորապես` պարզվել է, որ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ, «Haynews.am» լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը, խաբեությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2014թ. փետրվարից մինչև 2018թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, անձամբ, կամ միջնորդների միջոցով, […]
15:31 04.12.2018
Ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցի ներկայացուցիչներն այսօր դիտորդական աշխատանքների միջանկյալ հաշվետվություն են ներկայացրել: Առաքելության ղեկավար Զլատկո Վույովիչը նշել է, որ նախորդ խորհրդարանական ընտրություններից առաջ ևս իրենց կազմակերպությունն առաքելության հայտ էր ներկայացրել, սակայն այն ժամանակ հայտը մերժվել էր: Այս անգամ կազմակերպությունը թույլտվություն է ստացել: «Էական փոփոխություններ ենք նկատում ԿԸՀ-ի աշխատանքներում, չնայած որ հանձնաժողովի կազմը նույնն է, […]
15:30 04.12.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով Լոռու մարզում է։ Նրա առաջին կանգառը եղել է բազմաճյուղ տնտեսություն վարող Սպիտակի «Ագրոհոլդինգ Արմենիա» ընկերությունում։ Դեռևս սեպտեմբերին Երևանում անցկացված «Արմենիա էքսպո- 2018» ամենամյա ցուցահանդեսին նախագահ Սարգսյանի ուշադրությունը գրավել էր «Ագրոհոլդինգ Արմենիա» ընկերության ինքնատիպ տաղավարն ու արտադրանքը։ «Ագրոհոլդինգ Արմենիա»-ն զբաղվում է տոհմային անասնաբուծությամբ և կաթնամթերքի արտադրությամբ։ «Ագրոհոլդինգ Արմենիա»-ի ղեկավարները նշել […]
15:27 04.12.2018
ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ի կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Լոռու մարզի բնակիչների հետ: Տեսանյութը տեղադրել է ֆեյսբուքյան իր էջում և կից գրառում արել. «Ասում են՝ գնացեք մտեք ժողովրդի մեջ: Տղերք, էկել եմ, ժողովրդի մեջ եմ, տեսեք՝ ոնց են ընդունում: Ամոթ է, վերջացրեք էդ ատելության, մարդկանց իրար դեմ հանելու, հայրենակցին թաղելու տոտալ քարոզը: Շփվեք […]
15:24 04.12.2018
Նախընտրական քարոզչության 8-րդ օրը «Օրինաց երկիր» կուսակցության անդամներն այցելել են Վարդենիս: Կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է տարածքի ռեյտինգային թեկնածուին, հետո հիշեցրել իրենց օրենսդրական աշխատանքի փորձը՝ 250 օրենսդրական նախագիծ, որոնք կյանքի են կոչվել և դրական փոփոխություններ բերել տասնյակ հազարավոր մարդկանց կյանքում: Նախընտրական հաջորդ կանգառը Մարտունին էր: Արթուր Բաղդասարյանն այնտեղ ևս հիշեցրել է, որ հարյուր հազարավոր […]
15:02 04.12.2018
Քաղաքական առանձին ուժերի ներկայացուցիչներ տարբեր լրատվամիջոցներով և սոցիալական հարթակներով փորձում են նախօրեին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչպես նաև նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն համաձայնություն տալու միջնորդություններով ՀՀ Ազգային ժողովին դիմելու նախաձեռնությունը դարձնել քաղաքական անհարկի շահարկումների, բանսարկությունների առարկա: Ինչպես տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, […]
14:58 04.12.2018
«Ամեն ինչ կատարվում է քարոզչական նպատակների տրամաբանությամբ: Ինձ ոչ ոք չի կարող համոզել, որ սա այնքան հրատապ հարց էր, որ անպայման քարոզարշավի եռուն շրջանում էր պետք հարցը բերել ու սենց ձախողել: Այսինքն՝ ստացվում է, որ այդ մի թղթին սպասում էին ամիսներ շարունակ, և բոլորը գիտեին, որ նման երևույթ տեղի ունեցել է ու ևս 6 օր […]
14:34 04.12.2018
«Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 4-ին Աշտարակում ընտրողների հետ հանդիպմանը հիշեցրեց` ամենակարևոր կաղապարն իրենք արդեն կոտրել են, կոտրել են անհնարինության կաղապարը, որովհետև այն, ինչ տեղի ունեցավ, շատերը անհնար էին համարում: «Մարդիկ հանրությանը ներշնչել էին, թե իրենց դեմ խաղ չկա, թե իրենք լավ տղերք են, հիմա մկան ծակին տասը շահի են տալիս: Այսօր երրորդ […]
14:18 04.12.2018
Դեկտեմբերի 3-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, City of smile (Ժպիտների քաղաք) բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Հայաստանի Պարի պետական անսամբլի և City of smile հիմնադրամի նախաձեռնած բարեգործական համերգին, հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից: Համերգի ողջ հասույթը հատկացվելու է քաղցկեղով տառապող երեխաների և երիտասարդների բուժմանը: […]
14:13 04.12.2018
Դեկտեմբերի 3-ին Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը հավատարմագրերի պատճենը հանձնեց ՍԱՀ փոխվարչապետ, արտաքին գործերի և Սփյուռքի նախարար Վալիդ ալ-Մուալլիմին (Walid al-Mouallem): Ողջունելով Հայաստանի նորանշանակ դեսպանին՝ Վալիդ ալ-Մուալլիմը շնորհավորեց նրան բարձր և պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթեց իր առաքելության մեջ: Փոխվարչապետը հավելեց, որ Սիրիան մեծապես շահագրգռված է բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների խորացմամբ և զարգացմամբ: […]
14:07 04.12.2018
Վրաստանի նոր նախագահի աշխատակազմի աշխատակիցների թիվը կկրճատվի 60 տոկոսով: Խորհրդարան մտած 2019 թվականի պետական բյուջեի վերջնական տարբերակի համաձայն՝ նախագահի աշխատակազմի 140 աշխատակիցներից կմնան 60-ը։ Այս մասին հայտնում է aliq.ge-ն: Հատկանշական է, որ պետբյուջեի նախնական տարբերակում նախագահի աշխատակազմին վերաբերող կետ չի եղել:
14:04 04.12.2018
ՀՀ ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի` «Ֆեյսբուք» սոցցանցում տարածած «Ոստիկանությունը նախընտրական ճնշման գործիք» վերնագրով գրառման կապակցությամբ ոստիկանությունը հայտնել է, որ նրա ներկայացրած «Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ դիմում-հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով: Դատախազությունը ստուգել է մերժման օրինականությունը: Արփինե Հովհաննիսյանն ազատ է բողոքարկելու մերժման մասին որոշումը: Ինչ վերաբերում է ԱԺ […]
14:01 04.12.2018
ՀՅԴ կուսակցության կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Արմեն Ռուստամյանն այսօր խոսելով «Իմ քայլը» դաշինքի ու Հանրապետական կուսակցության քարոզարշավից ու հնչող փոխադարձ մեղադրանքներից, նշել է, որ նման ընտրապայքարը ձեռնտու է հենց այդ քաղաքական ուժերին, բայց ձեռնտու չէ ժողովրդին: «Միշտ մերժողը կա, մերժվածը կա, բայց ժողովո՛ւրդ, տե՛ս, տուժածը դու չլինես»,- ասել է Ռուստամյանը: Արմեն Ռուստամյանը շեշտել է, որ […]
13:51 04.12.2018
Forbes հեղինակավոր ամսագիրը կազմել է աշխարհի ամենահարուստ բլոգերների վարկանիշային աղյուսակը, ըստ որի՝ աշխարհում ամենաբարձր վարձատրվող յութուբյան բլոգերը Ryan ToysReview ալիքի հեղինակն է՝ 7-ամյա Ռայանը, որի տարեկան եկամուտը կազմում է 22 մլն դոլար: Տղայի տեսաբլոգը 17 մլն հետևորդ ունի: Ռայանը պատմում է խաղալիքների մասին: Տեսաբլոգը կառավարելու հարցում նրան առայժմ օգնում են ծնողները: Մեկ տարվա ընթացքում նրա տեսանյութերը դիտվել […]
13:43 04.12.2018
Ժողովրդի վստահության քվեն ստանալուց հետո կառավարությունը պետք է իրականացնի տնտեսական հեղափոխություն: Այս մասին Ծաղկահովիտում քարոզարշավի ժամանակ նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Առաջիկայում մեր անելիքների շուրջ ճշգրիտ լինելու համար մեր պայմանավորվածությունը պետք է լինի հետևյալը՝ ձեր վստահության քվեն ստանալուց հետո խորհրդարանը պետք է հնարավորություն ունենա 5 տարի նախընտրական ծրագրերն իրականացնել: 5 տարի հետո Հայաստանում նորից […]
13:34 04.12.2018
Հավասար պայմաններ երբեք չեն լինի, որևէ քարոզարշավում հավասար պայմաններ չկան: Դեկտեմբերի 4-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա շեշտեց` ակնհայտ է, որ եթե կա իշխանություն, այն մասնակցում է ընտրություններին, ուրեմն ավելի շատ է լուսաբանվում, հետևաբար «հավասար պայմաններ» ասելը սխալ է: «ԱՄՆ-ում էլ Թրամփին են ավելի շատ լուսաբանում, […]
13:27 04.12.2018
ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը դեկտեմբերի 4-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ քվորումի բացակայության պատճառով ԱԺ նիստի չկայանալուն: Նա նշեց, որ շատ սպասելի էր այս իրավիճակը, ակնհայտ էր, որ չեն գալու, նիստ չի լինելու: «Դեպքի մասին վաղուց գիտենք: Մինչև ընտրությունները, կարծում եմ, քվորում չի լինի, իսկ դրանից հետո մինչև 7-րդ գումարման […]
13:15 04.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ծաղկահովիտում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ «Հայաստանի կրթական համակարգը ողբերգական վիճակում է»: «Ֆորմալ առումով հայտարարված է, որ Հայաստանում ուսուցչի աշխատավարձը 153 հազար դրամ է: Բայց Հայաստանում 153 հազար դրամ ստացող մեկ ուսուցիչ չկա: Մեր երկրում կա 8000-ից ավելի ուսուցիչ, ովքեր ստանում են մոտավորապես 40 հազար դրամ աշխատավարձ: Քիչ էլ […]
13:09 04.12.2018
ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը նոյեմբերի 30-ին հարցազրույց է տվել իսրայելական լրատվամիջոցներից մեկին՝ անդրադառնալով հայ-իսրայելական քաղաքական և դիվանագիտական կապերին: Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունները քննարկումների տեղիք են տվել նաև իսրայելական քաղաքական շրջանակներում, ինչի առիթով Shantnews.am-ը զրուցել է իսրայելցի հայտնի քաղաքագետ Ավիգդոր Էսկինի հետ: «Մենք ՀՀ ԱԳ նախարարից լսեցինք բարի և կառուցողական խոսք: Իրոք, այժմ նոր պայմաններ են […]
13:01 04.12.2018
«Մենք ուզում ենք մարդկանց աջակցենք, օգնենք, որ իրենք իրենց ընտանիքի բարեկեցությունը կարողանան ապահովել ու ոչ թե էն հին վիճակներով, երբ որ կառավարությունն աղքատության խրախուսման քաղաքականություն էր վարում»,- այս մասին «Իմ քայլը» դաշինքի՝ Ապարանում անցկացված քարոզարշավի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը շեշտեց, որ իրենք վարելու են աղքատության վերացման և աշխատանքի խրախուսման քաղաքականություն: Նրանց նպատակն է […]
12:51 04.12.2018
Առաջիկա 5 տարիների ընթացքում միջհամայնքային ճանապարհների 70 տոկոսը պետք է լինի լավ վիճակում: Ծաղկահովիտում բնակիչների հետ հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նախընտրական ծրագրի կետերից մեկը: «Մելիք գյուղի ճանապարհի մոտ մարդիկ ասում էին, որ ճանապարհի խնդիր կա: Եվ մենք գործարք կնքեցինք նրանց հետ: Գործարքը հետևյալն է՝ կառավարությունը ջանքեր է գործադրում ենթակառուցվածքների բարելավման […]
12:40 04.12.2018
«Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀԿ-ականների կողմից իրենց հասցեին հնչող քննադատությանը: «Նորմալ է և տրամաբանական, երբ 25 տարվա ընթացքում իրենք երկիրը ղեկավարել են, և օրինակ՝ այսօր մենք հավաքվել ենք իրենց հերթական պատգամավորի հետ կապված կոռուպցիոն գործով, նորմալ է, որ քննադատությունը հնչում է այդ ուղղությամբ: […]
12:37 04.12.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կմիջնորդեն, որպեսզի Վերաքննիչ դատարանն ուսումնասիրի իրենց ներկայացրած տեսանյութը: «Նիստում այդ տեսագրությունը պետք է նայենք և որոշ մեկնաբանություններ անենք և տեսնենք, թե մյուս կողմն ինչպես է մեկնաբանում»,- ասել է Ալումյանը: Նշենք, որ դեռևս 2008 թվականին Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ իր մոտ կան կադրեր, որոնցում երևում է՝ ինչպես են ակտիվիստները կրակում […]
12:23 04.12.2018
Հայաստանը պետք է լինի ժողովրդավարական երկիր, որտեղ մարդկանց սահմանադրական իրավունքները կպահպանվեն: Այս մասին Ծաղկահովիտում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Խղճի ազատությունը շատ կարևոր է: Խղճի ազատությունը պետք է երաշխավորենք օրենքով սահմանված կարգով: Մարդիկ կան, ովքեր կրոնական համայնքներում են ընդգրկված, սիրում են կամ ընդգրկված են եկեղեցու համայնքային կյանքում: Մարդիկ էլ կան, […]
11:59 04.12.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Ճապոնիայի Ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան օրվա առթիվ այսօր այցելել են Հայաստանում Ճապոնիայի դեսպանատուն: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչություից, նրանք շնորհավորել են դեսպան Ջուն Յամադային, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ճապոնիայի ողջ ժողովրդին՝ մաղթելով հաջողություններ, ինչպես նաև երկու երկրների բարեկամական հարաբերությունների հետագա խորացում […]
11:56 04.12.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ջորջ Բուշ Ավագի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Անհնար է չգնահատել նրա մեծ ներդրումը ժողովուրդների միջև փոխըմբռնման ու երկխոսության հաստատման գործում: Նա մեծ ջանքեր գործադրեց մեր անհանգիստ աշխարհն ավելի լավն ու ավելի ապահով միջավայր դարձնելու համար, իսկ […]
11:46 04.12.2018
Հայ հեղափոխական դաշնակցության կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Արծվիկ Մինասյանը քարոզարշավի շրջանակում այցելել է Արմավիրի մարզ: Համացանցում տեսանյութ է հրապարակվել, թե ինչպես է Մինասյանն Արմավիրում միացել յարխուշտա պարողների խմբին: Տեսանյութը կարող եք դիտել քաղաքական գործչի ֆեյսբուքյան էջում:
11:40 04.12.2018
Արդեն 5-րդ օրն է՝ Վերաքննիչ դատարանում դռնփակ շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը: Մինչ նիստի մեկնարկը լրագրողների հետ զրուցել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը: Նա տեղեկացրել է, որ այսօրվա նիստի ընթացքում իրենք պատրաստվում են 2 միջնորդություն ներկայացնել: Ըստ Ալումյանի՝ դրանցից մեկը Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ […]