Ադրբեջանական բանակը նոր զորավարժություն է անցկացրել՝ մարտական կրակով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+20.09 oC

Ադրբեջանական բանակը նոր զորավարժություն է անցկացրել՝ մարտական կրակով

21:58 04.12.2018

Ադրբեջանական բանակում այս օրերին անցկացվել է մարտական կրակով ուղեկցվող զորավարժություն, որին մասնակցել է զինված ուժերի կորպուսներից մեկը։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ՊՆ կայքը։

Հաղորդագրության համաձայն՝ վարժանքներին ներգրավվել են մոտոհրաձգային, զրահատանկային, հրետանային, ինժեներասակրավորական ստորաբաժանումներ, մեկ խոսքով՝ ցամաքային զորքերի գրեթե բոլոր զինատեսակները։ Նոր տեխնիկա ադրբեջանական կողմն այս զորավարժությունների ժամանակ չի ցուցադրել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կանադայում անտառային հրդեհների ծուխը հասնում է ԱՄՆ մի քանի նահանգներ

10:14 13.05.2024

Կանադայում անտառային հրդեհների ծուխը հասնում է ԱՄՆ մի քանի նահանգներ

Կանադայում մոլեգնող անտառային հրդեհների ծուխը հասել է ԱՄՆ մի քանի նահանգներ, իսկ Մինեսոտայում օդի որակի մասին տարվա առաջին նախազգուշացումն է տրվել, հայտնում է ABC News-ը։ «Կանադայում ավելի քան 100 ակտիվ անտառային հրդեհներ են տեղի ունենում, և հրդեհների ծուխը տարածվել է ԱՄՆ սահմանով, ինչի հետևանքով Մինեսոտայի նահանգում պաշտոնյաները կիրակի օրը հրապարակել են օդի որակի առաջին նախազգուշացումը […] ...

Փրկարարները կտրել և հեռացրել են կախված ճյուղը

08:11 23.04.2024

Փրկարարները կտրել և հեռացրել են կախված ճյուղը

Ապրիլի 22-ին, ժամը 23:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շինարարների փողոցի սկզբնամասում ծառի ճյուղը կախվել է դեպի ճանապարհի երթևեկելի գոտի, խոչընդոտում է երթևեկությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Փրկարարները կտրել են կախված ճյուղը և հեռացրել […] ...

Մեքենան ընկել է Ողջի գետը, վարորդը մահացել է

13:27 15.04.2024

Մեքենան ընկել է Ողջի գետը, վարորդը մահացել է

Ապրիլի 14-ին, ժամը 22-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի մեքենան Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել Ողջի գետը: Վարորդի՝ 33-ամյա Յուրի Անդրեասովի դիակը հայտնաբերվել է գետում: Կատարվում է նախաքննություն: ...

Մեկ օրում գրանցվել է 9 ՃՏՊ, 3 մարդ զոհվել է

12:09 26.03.2024

Մեկ օրում գրանցվել է 9 ՃՏՊ, 3 մարդ զոհվել է

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 25-26-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 91 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման, խարդախության և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 9-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, հոգեկան ներգործության՝ 6, ֆիզիկական ներգործության՝ 5, […] ...

Օգնության են հասել փրկարարները

12:54 24.03.2024

Օգնության են հասել փրկարարները

Մարտի 24-ին, ժամը 09։28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արտաշավան գյուղի մոտակայքում կան արգելափակված և խցանված ավտոմեքենաներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Կարբի-Ուշի ավտոճանապարհին նկատել են ՃՏՊ՝ բախվել են «Opel» (վարորդ՝ Դ․ Գ․, ծնված 1992 թ․) և «VAZ» (վարորդ՝ […] ...

Երևանում բացվեց Սերգեյ Փարաջանովի արձանը

15:46 09.01.2024

Երևանում բացվեց Սերգեյ Փարաջանովի արձանը

Այսօր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է: Կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստը կդառնար 100 տարեկան: Երևանի Կինոյի տանը ժամանակավորապես տեղադրվել է Փարաջանովի արձանը: Այն հետո տեղափոխվելու է շենքի դիմաց, արվեստագետներով լի մի նոր պուրակում: Մետաղյա այդ ստեղծագործության հեղինակը քանդակագործ Արա Ալեքյանն է: Կինոյի տանը բացված Դավիթ Գալստյանի «Ջոկոնդա. կերպափոխումներ» ցուցահանդեսի շրջանակում ներկայացվել են ստեղծագործություններ Սերգեյ Փարաջանովի […] ...

BACK_TO_TOP