TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+26.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախագահը Գյումրիում հարգանքի տուրք է մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին

15:48 05.12.2018

1988 թվականի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցի նախօրեին հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Գյումրիում հարգանքի տուրք են մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին։ Նրանք ծաղիկներ են դրել հուշակոթողին և մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը։  

̰
Դատավորների քանի՞ տոկոսն է «անպիտան». հարց քաղաքական ուժերի ներկայացուցիչներին

15:40 05.12.2018

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը այսօր կազմակերպված «Նախընտրական հակակոռուպցիոն լսումներ»-ի ժամանակ հարցրել է մասնակից քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, թե ինչ են կարծում՝ այսօր դատավորների քանի՞ տոկոսն է «անպիտան»: «Իմ անձնական ընկալմամբ՝ 30 տոկոսը»,- նման կարծիք է հայտնել ՔՈ սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Միքայել Նահապետյանը: ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանն ասել է, որ Հայաստանում երկու մարդ […]

̰
Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է Չինաստանի դեսպանին

15:13 05.12.2018

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում  Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են քրեական գործերով նախաքննության ընթացքում տեղեկատվության փոխանակումն առավել օպերատիվ կազմակերպելու վերաբերյալ հարցեր: Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ փոխադարձ ճանաչողական այցեր կազմակերպելու և միմյանց իրավապահ մարմինների գործունեության հետ ծանոթանալու մասին:

̰
Քրեական գործ` աշխատանքային գրքույկներում կեղծ տեղեկություններ ներառելու և անհիմն կենսաթոշակ ստանալու դեպքերի առթիվ

14:58 05.12.2018

ՀՀ Լոռու մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել կեղծ տվյալներ ներկայացնելու և պաշտոնեական անփութության հետևանքով մի քանի անձի անհիմ կենսաթոշակ նշանակելու և տալու դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: 2018 թ. նոյեմբերի 19-ին ՀՀ սոցիալական ապահովության ծառայության պետը ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հաղորդմամբ տեղեկություններ է հայտնել «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» ՓԲԸ-ում աշխատած […]

̰
Սասունը ստախոս է, ճիշտ այնպիսին, ինչպիսին Նիկոլ Փաշինյանն է․ Շահնազարյան

14:56 05.12.2018

Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Սասուն Միքայելյանի վերաբերյալ ՀՀԿ-ական թեկնածու Դավիթ Շահնազարյանի հայտարարություններից հետո երկու թեկնածուների միջև կարճատև հեռախոսազրույց է եղել, ինչի մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց Շահնազարյանը։ Շահնազարյանի այն խոսքերից հետո, ըստ որոնց՝ Սասուն Միքայելյանի ուղղությամբ կարող են կրակել հրապարակում, Միքայելյանը զանգել է իրեն ու արդարացել, […]

̰
Այսօր Հայաստանում իրավապահ կառույցներ գոյություն չունեն, դրանք պաշտպանում են միայն ու միայն Փաշինյանի շահերը․ Շահնազարյան

14:50 05.12.2018

ՀՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Դավիթ Շահնազարյանն այսօր ասուլիսի ժամանակ ներկայացրեց այն, ինչ տեղի է ունեցել, երբ ԱԱԾ աշխատակիցները մոտեցել են իրեն ու հրավիրել են ԱԱԾ՝ իշխանություններին ուղղված «իշխանություն՝ Արցախի դիմաց» արտահայտության վերաբերյալ խոսելու համար։ Շահնազարյանն ասաց, որ ինքը ժամանակին՝ 23 տարի առաջ, ղեկավարել է այդ կառույցը, և դրանից հետո ոչ մի անգամ չի քննադատել […]

̰
Իշխող վարչախմբի օգտին գնացող ամեն քվե կլինի կրակոց Արցախի վրա․ Շահնազարյան

14:42 05.12.2018

Նիկոլ Փաշինյանի թիմը հայտնվել է այն իրավիճակում, որ զրահաբաճկոններ գոյություն չունեն, մնացել են մերկ մարմինները, և դա ապացուցում են նրանց կեցվածքները։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ ցուցակով ՀՀ ԱԺ պատգամավոր առաջադրված Դավիթ Շահնազարյանը։ Նա նշեց, որ թույլ չեն տալու Փաշինյանի թիմին իրականացնել այն, ինչ նրանք պատրաստվում են անել Արցախի հարցում։ Շահնազարյանը կոչ արեց […]

̰
«Իմ քայլը» դաշինքի թեկնածուի քարոզարշավը խոչընդոտողը պարզվել է. Ոստիկանություն

14:36 05.12.2018

Զանգվածային լրատվության միջոցներում տեղեկություն էր տարածվել, թե Արմավիրի մարզից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու Արուսյակ Մանավազյանի քարոզարշավը դեկտեմբերի 4-ին Մրգաստան համայնքում խոչընդոտել են: Այս առթիվ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 13։10-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, խնդրել են, որ շտապ ոստիկան գնա […]

̰
Հայտարարում եմ, որ ներկայիս վարչակազմն իրականացնում է «իշխանություն՝ Արցախի դիմաց» քաղաքականությունը․ Շահնազարյան

14:34 05.12.2018

«Հիմա էլ մեկ անգամ ևս հայտարարում եմ, որ ներկայիս վարչակազմն իրականացնում է այդ քաղաքականությունը»,- ընթացիկ ասուլիսի ժամանակ քիչ առաջ հայտարարեց ՀՀԿ նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Դավիթ Շահնազարյանը՝ ներկայացնելով իր այն միտքը, ըստ որի՝ ներկա իշխանություններն իրականացնում են «իշխանություն՝ Արցախի դիմաց» քաղաքականություն։ Շահնազարյանի խոսքերով՝ ԱԱԾ-ն իրավական գնահատական է տվել այս ամենին, մինչդեռ ինքը տվել է քաղաքական […]

̰
Արամ Հարությունյանը մնաց անձեռնմխելի. ԱԺ-ում դարձյալ քվորում չապահովվեց

14:28 05.12.2018

Այսօր՝ ՀՀ ԱԺ հերթական քառօրյայի երկրորդ օրը, օրակարգում դրված էր միայն ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Միջնորդությունը ներկայացրել էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ը, այսօր՝ ժ. 11։00-ին, խորհրդարանի օրակարգում ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցն էր դրված: Անհրաժեշտ էր 53 պատգամավորի ներկայություն, սակայն խորհրդարանում քվորում չապահովվեց: […]

̰
Նիկոլ Փաշինյանը ցուցմունք տալու է մեղադրյալի կարգավիճակով․ Շահնազարյան

14:22 05.12.2018

ՀՀԿ նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Դավիթ Շահնազարյանն «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանին հրավիրել էր բանավեճի՝ ներկայացնելու համար, իր խոսքերով, «իշխանություն՝ Արցախի դիմաց» արտահայտության էությունը։ Բայց, ըստ Շահնազարյանի՝ Փաշինյանը խուսափել է այդ բանավեճից։ «Ինչի՞ վարչապետը երեկ վախեցավ գալ։ Հո չէ՞ր գալիս ցուցմունք տալու։ Դեռ շուտ է, ինքը ցուցմունք տալու է, դրանում կարող եք չկասկածել, […]

̰
Այս ամենը ես համարում եմ քաղաքական հետապնդում, որի հրահանգը տվել է արձակուրդում գտնվող վարչապետի պաշտոնակատարը․ Շահնազարյան

14:19 05.12.2018

ՀՀԿ ցուցակով որպես ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված Դավիթ Շահնազարյանն այսօր ներկայացրել է իրեն՝ ԱԱԾ հրավիրելու պատմությունը։ ՀՀԿ շտաբում այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում Շահնազարյանը պատմեց, որ երեկ երեկոյան իրեն զանգել ու ավելի ուշ մոտեցել են ԱԱԾ աշխատակիցներ, հանձնել են հրավեր ԱԱԾ ներկայանալու վերաբերյալ։ Ինքը պատասխանել է, որ առավոտյան ժամը 10։00-ի փոխարեն ԱԱԾ-ում կլինի 13։00-ին։ Շահնազարյանը նշեց, […]

̰
Հիմա փայ մտնող չկա, նախկինում չէին թողնում՝ աշխատենք. Սիլվա Համբարձումյան

14:16 05.12.2018

Գործարար Սիլվա Համբարձումյանը դեկտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ իր հայտարարությանը, թե ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանին կաշառք է տվել: Նա նշեց, որ երբեք առանց փաստաթղթի ոչինչ չի հայտարարում: «Ամեն ինչ ունեմ, բայց դրա մասին այլևս չեմ խոսելու: Իմ տված մամուլի ասուլիսից հետո Հատուկ քննչական ծառայությունում ստորագրություն եմ տվել, որ այդ թեմայով այլևս չեմ խոսելու»,- ասաց […]

̰
Ռուսաստանի հետ հարաբերությունները մեզ համար առաջնահերթություն են․ Փաշինյան

14:00 05.12.2018

Հայաստանը U-աձև շրջադարձեր չի անելու քաղաքական կողմնորոշումներում, փորձելու է զարգացնել Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունները, ինչպես նաև ավելի արդյունավետ դարձնել Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին։ Այս մասին ռուսական «Россия 24» ալիքին տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանն ավելացրել է, որ Հայաստանի համար շատ կարևոր են հարաբերությունները նաև ԱՄՆ-ի, Եվրոպայի, հարևան պետությունների, Չինաստանի ու Հնդկաստանի […]

̰
Ոստիկանության պարզաբանումը ՔՈ-ի քարոզարշավը խոչընդոտելու վերաբերյալ

14:00 05.12.2018

Զանգվածային լրատվության միջոցներով ու սոցցանցերում տեղեկատվություն է տարածվել Ապարան քաղաքի «Գնթունիք» առևտրի կենտրոնի մոտ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախընտրական քարոզարշավը խոչընդոտելու դեպքի մասին: Ոստիկանությունից հայտնում են, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։40-ի սահմաններում, ոստիկանության «Թեժ գիծ» ծառայություն է զանգահարել հիշյալ կուսակցության անդամ Մարիամ Չախոյանը ու հայտնել, որ երբ նույն օրը իր կուսակից Ռոբերտ Դավթյանը քարոզչական թռուցիկներ […]

̰
Ուկրաինացի նավաստիների ձերբակալության պատճառով ԱՄՆ-Ն ու ՌԴ-ն փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել

13:57 05.12.2018

ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է արել Ռուսաստանին ազատ արձակել ուկրաինացի նավաստիներին, որոնց Ռուսաստանը մեղադրում է Կերչում սադրանք իրականացնելու մեջ: ԱՄՆ-ն Մոսկվային սպառնում է ծանր հետևանքներով և կոչ անում եվրոպացի գործընկերներին դարձյալ մտածել «Հյուսիսային հոսք -2» գազամուղի նախագծի նպատակահարմարության մասին: Ռուսաստանը պատասխանել է այս հայտարարությանը: ՌԴ դաշնային խորհուրդը հայտարարել է, որ ԱՄՆ-ն փորձում է ազատվել էներգակիրների մատակարարման […]

̰
Ոստիկանությունը հրապարակել է արտահերթ ԱԺ ընտրությունների վերջնական ցուցակները

13:56 05.12.2018

ՀՀ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետում ՀՀ ոստիկանության պաշտոնական՝ www.police.am կայքում ներբեռնելու հնարավորությամբ տեղադրվել են ՀՀ Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների վերջնական ցուցակները՝ ըստ ընտրական տեղամասերի։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

̰
Նախագահի աջակցությամբ Գյումրիում կընդլայնվի բնական ներկերի արտադրությունը

13:52 05.12.2018

Աշխատանքային այցով Գյումրիում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի կույրերի միավորման Գյումրու ուսումնաարտադրական ձեռնարկություն, որը բնական հումքով արտադրում է յուղաներկեր և ներկանյութեր: Նախագահը զրուցել է կույրերի միավորման անդամների և ներկերի արտադրության մեջ ներգրավված աշխատակիցների հետ, ծանոթացել ներկերի արտադրության տեխնոլոգիային, գործունեությունն ընդլայնելու ծրագրերին։ Այն նաև սոցիալական նշանակության ծրագիր է, քանի որ դրա արդյունքում ստեղծվում […]

̰
Եկել է կառուցելու, կերտելու ժամանակը, և «Լուսավոր Հայաստանն» այստեղ անփոխարինելի է. Մանե Թանդիլյան

13:51 05.12.2018

«Հետաքրքիր, ինտենսիվ ու զբաղված». «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Մանե Թանդիլյանը դեկտեմբերի 5-ին այսպես բնութագրեց քարոզարշավի անցած 10 օրերը: Մանե Թանդիլյանի խոսքերով՝ արել են այն, ինչ ծրագրել էին, թեպետ Հայաստանի մարզերի բոլոր գյուղերում ու քաղաքներում չեն հասցրել լինել, փոխարենը՝ որտեղ, որ չեն հասցրել լինել, իրենց ուղերձն են հղել՝ կոչ անելով մասնակցել ընտրություններին, որը […]

̰
Մենք Հայաստանը դասակարգում ենք որպես ապահով երկիր, հատկապես վերջին փոփոխություններից հետո. Անդրե Հան

13:42 05.12.2018

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն այսօր ընդունեց Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, խորհրդարանի ներքին գործերի հարցերով և խորհրդարանի վերահսկման հարցերով հանձնաժողովների անդամ, սպորտի հարցերով խոսնակ, Ձախերի խմբակցության նախագահի տեղակալ Անդրե Հանին, որին ուղեկցում էր Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը։ ՄԾ պետ Ա․ Ղազարյանը ներկայացրեց ծառայության գործունեությունն ու պատասխանեց հյուրերի հարցերին։ Բունդեսթագի պատգամավորը մասնավորապես հետաքրքրված էր, թե որ […]

̰
Տեսնում եմ, որ ձեր թիվն օրեցօր ավելանում է. Շարմազանովը` մտահոգ քաղաքացիներին

13:26 05.12.2018

Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` ներկայացնելով, թե ընտրվելու դեպքում ինչպես է աշխատելու: «Մեր երկիրը կարիք ունի իրական ընդդիմության, այլ ոչ թե գրպանային ընդդիմության: Ձայն տալով ինձ՝ քաղաքացին խորհրդարան է ուղարկում մարդու, որը իշխանության առաջ բարձրաձայնելու է քաղաքացու մտահոգությունները: Աշխատելու եմ այնպես, ինչպես անցած 7 ամիսներին՝ […]

̰
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահն ԱԱԾ-ում հացադուլ է հայտարարել

13:25 05.12.2018

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ Մհեր Եղիազարյանը, որին նախօրեին ԱԱԾ-ն ձերբակալել էր, հացադուլ է հայտարարել: Նա այս առնչությամբ հայտարարություն է տարածել, որտեղ նշել է. «Իմ հանդեպ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքին չվստահելու և քննությունը ուշացված տանելու նպատակով հրաժարվում եմ շարունակել մասնակցություն ունենալ այդ գործընթացին, ուստի հայտարարում եմ. -դեկտեմբերի 5-ին՝ ժամը 9.00-ից հայտարարում եմ հացադուլ՝ […]

̰
ԵԱՏՄ ոչ բոլոր պետություններն են պատրաստ հրաժարվել դոլարից իրար միջև առևտրում․ Փաշինյան

13:15 05.12.2018

ԵԱՏՄ պայմանագրերով նախատեսված է միասնական նավթագազային շուկայի ստեղծում, սակայն դա մինչև հիմա չի ստացվում իրականացնել, թեև դա ավելի կարևոր ու գործնական հարց է, քան քաղաքական խնդիրները։ Այս մասին ռուսական «Россия 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքերով՝ Հայաստանի տնտեսությունը զգալիորեն կախված է գազի մատակարարումներից, և այս հարցը կարևոր է […]

̰
Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ ՔԿ-ն հիշեցնում է արարքները, որոնց համար պատիժ է սահմանված

13:12 05.12.2018

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ ՀՀ քննչական կոմիտեն հիշեցնում է՝ Քրեական օրենսգրքով պատասխանատվություն է սահմանված ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից իր լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար, որի արդյունքում անհնարին է դարձել ընտրական հանձնաժողովի կողմից քվեարկության կամ ընտրության արդյունքների ամփոփումը: Նշված արարքի համար ՀՀ Քրեական օրենսգրքով սահմանվում է պատիժ՝ ազատազրկում` երկուսից հինգ […]

̰
ՀԱՊԿ շատ երկրներ միջազգային կազմակերպություններում քվեարկում են Հայաստանի շահերի դեմ․ Փաշինյան

13:07 05.12.2018

ՀԱՊԿ-ում հիմնական խնդիրն այն է, որ պետք է դաշնակիցների հետ ճշտել այն պարտավորությունները, որ կազմակերպության անդամ պետություններն ունեն միմյանց նկատմամբ։ Հայաստանի դեպքում առանցքային հարցերը Արցախյան հակամարտության և տարածաշրջանի անվտանգության հարցերի վերաբերյալ ՀԱՊԿ պետությունների դիրքորոշումների ճշգրտումն է։ Այս մասին ռուսական «Россия 24» ալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ «Ցավոք, երկար տարիներ մենք […]

̰
Տնտեսագետը հետաքրքրվել է, թե ինչու չի ձևավորվում հակակոռուպցիոն մարմինը

12:48 05.12.2018

Կոռուպցիայի վերաբերյալ լսումների ժամանակ տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը հետաքրքրվել է, թե երբ է ստեղծվելու կոռուպցիայի դեմ պայքարի մարմինը. «Օրենսդրությունն ընդունվել է: Հանձնաժողովի ձևավորումը հետաձգվեց մեզ հայտնի իրադարձությունների պատճառով: Թե ինչու աշնանային նստաշրջանի ժամանակ այդ հարցը չի մտել օրակարգ և հանձնաժողովը չի ձևավորվել, չեմ կարող ասել, ես այստեղ ԱԺ չեմ ներկայացնում: Ինչ վերաբերում է նոր մարմնի ձևավորմանը, […]

̰
Սաակաշվիլիի նախկին համախոհին տանը մահացած են գտել

12:47 05.12.2018

Վրաստանի մշակույթի նախկին նախարար, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության քաղխորհրդի անդամ Նիկա Ռուրուային մահացած են գտել Թբիլիսիի իր տանը: Այս մասին հաղորդում են վրացական լրատվամիջոցները: Ենթադրվում է, որ մահվան պատճառը սրտի կաթվածն է: Նիկա Ռուրուան 50 տարեկան էր: «Ռուսթավի 2»-ի տեղեկություններով` շտապօգնություն է կանչել քաղաքական գործչի մայրը: Երբ բժիշկները ժամանել են, Ռուրուան արդեն մահացած է եղել: […]

̰
Կոռուպցիայի դեմ պայքարում սելեկտիվ մոտեցում կա. Ալեք Ենիգոմշյան

12:18 05.12.2018

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանն այսօր «Նախընտրական հակակոռուպցիոն լսումներ» թեմայով քննարկման ժամանակ ասել է, որ այսօր կառուպցիայի դեմ պայքարի գործում իրենք սելեկտիվ մոտեցում են նկատում: «Որոշ կասկածյալներ ձերբակալվում են, բաց են թողնվում, ոմանք մնում են, ոմանք, որոնց մասին հանրությունը գիտի, չեն կալանավորվում: Հակակոռուպցիոն պայքարի արդյունքում հավաքված գումարները չնչին մասն են կազմում: Այս ամենի […]

̰
ԱԱԾ-ն ընտրություններից առաջ պետք է հրավիրի նրանց, ովքեր մեզ մեղադրում են Արցախը հանձնելու մեջ․ Փաշինյան

12:02 05.12.2018

«Ես մե՛զ եմ ԱԱԾ-ով սպառնում»,- այս մասին «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողներին ասաց՝ պատասխանելով ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանի այն խոսքերին, ըստ որոնց՝ Փաշինյանը իրենց ԱԱԾ-ով է սպառնում։ Փաշինյանը բացատրեց, որ իրենց են մեղադրում դավադրության մեջ մտնելու, Արցախը հանձնելու համար։ «Մեզ ասում են, որ դուք դավադրության մեջ եք Արցախը հանձնելու համար, […]

̰
Կրակոցներ Երևանում․ ոստիկանությունը բացահայտել է հանցագործությունը

12:00 05.12.2018

Դեկտեմբերի 4-ին` ժամը 22:00-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երևանի բնակիչ, 35-ամյա մի տղամարդ, հայտնում են ոստիկանությունից: Նույն օրը՝ ժամը 22:35-ին, «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում նոր հաղորդում ստացվեց, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Երևանի բնակիչներ, 27 […]

̰
BACK_TO_TOP