21:27 26.11.2018
Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանն, արձագանքելով այսօր «Իմ քայլը» դաշինքի անդամ Սասուն Միքայելյանի ելույթին, թե ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը, հանդես է եկել հայտարարությամբ․ «Ցավով պետք է արձանագրեմ այն, ինչ տեղի է ունենում Մայր Հայրենիքում: Արցախյան ազգային ազատագրական պայքարը, որի հիմքը վերջապես դրվեց 1988 թվականին, թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում և […]
20:53 26.11.2018
Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այցելել է Վարշավայի «Հայկական պուրակ», ծաղիկներ խոնարհել հայկական խաչքարին: 2013 թվականից Վարշավայի քաղաքային խորհրդի որոշմամբ, ի նշան հայ-լեհական դարավոր բարեկամության, պուրակը կրում է «Հայկական պուրակ» անվանումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը եղել է նաև Վարշավայի համալսարանի գրադարանում: […]
20:38 26.11.2018
«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը քարոզարշավը սկսել է երեկոյան՝ Արամ Մանուկյանի արձանի հարակից հրապարակում։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՅԴ-ն գնում է «Հավատարիմ հային ու հողին» կարգախոսով: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ընտրացուցակի առաջին համար Արմեն Ռուստամյանի խոսքերով՝ ընտրարշավը սկսելու վայրը պարտադրում է անկեղծ, շիտակ, խոսել ժողովրդի հետ, ներկայացնել ստեղծված իրավիճակի իրենց գնահատականները և անելիքները։ Արմեն Ռուստամյանը նշեց, որ ՀՀ-ն […]
20:17 26.11.2018
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն այսօր հանդիպել է Յուտա Էդթհոֆերի գլխավորած ԵՄ խորհրդի՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Արդարադատության նախարարության կողմից դատաիրավական ոլորտում իրականացվող մի շարք բարեփոխումներին: Յուտա Էդթհոֆերի խոսքով՝ Հայաստանը ներկայում […]
20:08 26.11.2018
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններից հետո հերթը խորհրդարանականինն է, կրկին արտահերթ: Այդ է պատճառը, որ նախընտրական քարոզարշավը կարճ կտևի, գրեթե 2 շաբաթ: Քարոզարշավի մեկնակն այսօր է, իսկ ավարտը՝ դեկտեմբերի 9-ին: Դեկտեմբերի 8-ին լռության օր է: SHANTNEWS.am-ը 7 փաստ է առանձնացրել արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Սպասվելիք ընտրություններին ավելի շատ քաղաքական ուժեր են մասնակցում, քան նախորդին: Այս անգամ […]
19:52 26.11.2018
Բացառվում է՝ լինի որևէ պրոֆեսիոնալ, իրոք արժանի մասնագետ, որ մեր կառավարության մեջ իր տեղը չգտնի: Այս մասին Գյումրիում նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: «Մենք երբեք չենք թույլ տա նախկին սխալները, որ բացառապես կուսակցական սկզբունքով ընտրենք կադրեր: Ընդհակառակը, այսօր մեր կուսակցության շատ ներկայացուցիչներ խռովում են, որ մենք իրենց պաշտոններ չենք տալիս, բայց մենք ասում […]
19:50 26.11.2018
Ադրբեջանում նոյեմբերի 27-ին կշարունակվի ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի գործով դատավարությունը: Փաստաբան Արա Ղազարյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք այս գործով արդեն դիմել են ՄԻԵԴ, ՄԻԵԴ-ի միջոցով սպասում են քրեական գործի նյութերին, սակայն դրանք Ադրբեջանը չի ուղարկում, փաստացի, Ադրբեջանն արդեն ՄԻԵԴ հրահանգը չի կատարում: «Միայն լրատվամիջոցներից իմացանք, որ գործը մտել է դատական փուլ, բայց ինչո՞ւ […]
19:48 26.11.2018
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանից այսօր SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է, թե ինչ էական տարբերություններ են արձանագրել այս և նախորդ ընտրությունների այս նույն ժամանակահատվածի համար. «Մեդիաոլորտում հիմնականում երկու ուժերի մրցակցություն ենք տեսնում՝ բացասական կամ դրական համատեքստում, լուսաբանման առումով՝ տեսնում ենք ակտիվ լուսաբանում միայն երկու քաղաքական ուժերի՝ ՀՀԿ, «Իմ քայլը», մնացածի լուսաբանումը բավականին չեզոք է և անտարբեր, եթե […]
19:41 26.11.2018
Այսօր Գյումրիում անցկացված քարոզարշավի ընթացքում «Իմ քայլը» դաշինքը գլխավորող Նիկոլ Փաշինյանն իր ելույթի սկզբում բացատրել է, թե ինչու են իրենք քայլերթը սկսել Գյումրիից: «Ինչո՞ւ մենք Գյումրիից սկսեցինք, որովհետև գիտեինք, որ գործը Գյումրիից սկսեց, խերով է այդ գործը, ժողովո՛ւրդ ջան: Այն գործը, որ Գյումրիում սկսեց, աջ է գնալու այդ գործը»,- ասել է Փաշինյանը: Հենց դրա համար […]
18:47 26.11.2018
Շիրակի մարզկենտրոն Գյումրիում նախընտրական քարոզարշավի ավարտին ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն արտասանեց Ավետիք Իսահակյանի բանաստեղծություններից մեկը: Փաշինյանը նշեց, որ ինքը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն ամփոփել է Համո Սահյանի բանաստեղծությամբ, ինչը դուր է եկել ընտրողներին: «Ես այսպիսի մի բան եմ որոշել. ամեն մի մարզկենտրոնում իմ ելույթը կամփոփեմ մի բանաստեղծությամբ Հայաստանի, […]
18:43 26.11.2018
Վրաստանի միացյալ ընդդիմության թեկնածու, «Վրաստանի ազգային շարժում» կուսակցության անդամ Գրիգոլ Վաշաձեի աջակիցները բուռն են արձագանքել Ախալքալաքում Վահագն Չախալյանի նախընտրական գործունեությանը: Վաշաձեի կուսակիցները Չախալյանին համարում են «անջատողական և ագրեսիվ պրոռուսական ուժի ներկայացուցիչ», որը վերադարձել է Վրաստան իրենց կուսակցության դեմ հակաքարոզչություն իրականացնելու համար: Նրանք մեղադրել են նաև Վրաստանի նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի՝ Ախալքալաքի նախընտրական շտաբին Չախալյանի նման […]
18:21 26.11.2018
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձել է մի խնդրի, որի լուրջ լինելու հանգամանքն արձանագրել են դեռ 2017 թվականին. «Մենք 2017 թվականին արձանագրել ենք շատ լուրջ խնդիր, որ կա մեր օրենսդրությունում, որ տարածքային ցուցակներում ներգրավված թեկնածուների համար հավասար հնարավորություններ ո՛չ օրենքով, ո՛չ պրակտիկորեն չկան: Եվ եթե կա ցուցակում 15 տարբեր թեկնածու, […]
18:14 26.11.2018
Դեկտեմբերի 7-ին կառավարությունը Գյումրիում արտագնա նիստ կանցկացնի: Այս մասին այսօր Գյումրիում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ նիստը հրավիրվում է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ: «Մենք պետք է շատ հստակ հասկանանք այն պրոբլեմը, որ կա, որովհետև մինչև հիմա անընդհատ տարբեր բանավեճեր ու քննարկումներ կան: Ի վերջո, տնակային ավանների […]
18:10 26.11.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է նոյեմբերի 26-27-ը Երևանում անցկացվող «2018. բեկումնային տարի Հարավային Կովկասի համար» խորագրով միջազգային կլոր սեղան-քննարկման կազմակերպիչներին ու մի խումբ մասնակիցների: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից: «Կովկասագետների գիտական ընկերության» և «Դիալոգ» մոսկովյան կազմակերպության նախաձեռնած գիտաժողովի նպատակն է տարածաշրջանային խնդիրների քննարկումը, առկա և հնարավոր մարտահրավերների ու սպառնալիքների գնահատումը։ […]
18:00 26.11.2018
ՀՀԿ կողմից իբրև պատգամավորության թեկնածու առաջադրված Արփինե Հովհաննիսյանը նոյեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ իրենք ակնկալում են ընտրողի վստահության քվեն հետևյալ պատճառներով. իրենց պատասխանատու են զգում: Հովհաննիսյանն ընդգծեց` մարդը պատասխանատու է նաև այն դեպքում, երբ չի խոչընդոտում կամ չի փորձում խոչընդոտել այն ամենին, ինչ տեղի է ունենում: «Երբ դու դիտորդի կարգավիճակում ես, կրկին պատասխանատու ես: […]
17:54 26.11.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
17:49 26.11.2018
Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև Չինաստանի հետ քաղաքական հարաբերությունները զարգացնելու հարցը:
17:28 26.11.2018
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ` Ռուզաննա Բեգլարյանի կողմից նախնական համաձայնությամբ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացման)՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված առերևույթ հանցագործության դեպքի առթիվ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում […]
17:26 26.11.2018
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը 12 օրերի ընթացքում կլինի բոլոր մարզերում, կհանդիպի ընտրողների հետ: Կուսակցության ռեյտինգայինով առաջադրված թեկնածուները հանդիպումներ կունենան նաև իրենց ընտրատարածքներում: Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ նոյեմբերի 26-ին ասացին Միքայել Մելքումյանն ու Գևորգ Պետրոսյանը: «Երբևիցե երկրի տնտեսական զարգացման խնդիրները չպետք է հակադրել մարդկանց սոցիալական խնդիրների լուծմանը: Օրինակ, եթե ասում ենք՝ պետք է […]
17:22 26.11.2018
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն իր քարոզարշավը մեկնարկել է մայրաքաղաքի կենտրոնից՝ Մաշտոցի պուրակից, քանի որ այդ վայրը կուսակցության ներկայացուցիչները համարում են քաղաքականության մեջ մտնող նոր սերնդի, երիտասարդ գործիչների ու քաղաքացիական հասարակության ձևավորման դարբնոց: Ի դեպ, «Քաղաքացու որոշում» կուսակցության թեկնածուները Մաշտոցի պուրակ էին բերել մեծ քանակությամբ մանդարիններ, որոնք շրջիկ քարոզարշավի ժամանակ նախընտրական բուկլետների հետ միասին բաժանեցին ընտրողներին: […]
17:22 26.11.2018
Վրաստանն ու Գերմանիան երկկողմ համագործակցության ողջ ընթացքում առաջին անգամ համաձայնագիր կստորագրեն ռազմական ոլորտում համագործակցության մասին: Այդ մասին տեղեկություն է տարածել ՊՆ պաշտոնական կայքը: «Վրաստանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև ռազմական ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը կստորագրվի Բեռլինում: Այդ նպատակով Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Գերմանիա: Նրան կուղեկցեն Վրաստանի ՊՆ ղեկավարի առաջին […]
17:16 26.11.2018
«Նոր իրավիճակ, նոր լուծումներ. քաղաքական դաշտում փորձում ենք առաջ տանել ոչ թե անձերի, այլ գաղափարների առաջնահերթությունները»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել են ԱԺ պատգամավորության թեկնածուներն «Ազգային առաջընթաց» կուսակցությունից: Նրանք վստահեցնում են, որ ունեն սոցիալական բարեփոխումների փաթեթ, նախընտրական քարոզչությունն անց են կացնելու մարզերում և մայրաքաղաքի բակերում, կլինեն նաև ասուլիսներ ու լայվեր, պաստառներ չեն լինի, իրենք մեծահարուստ […]
17:15 26.11.2018
Ֆրանսիա և Միացյալ Նահանգներ այցերից հետո Արցախի նախագահն այցելել է նաև Ռուսաստան՝ Մոսկվա։ Առաջին երկու դեպքում պաշտոնական Բաքուն բողոքի նոտա է հղել Փարիզին ու Վաշինգտոնին՝ Բակո Սահակյանին մուտքի արտոնագիր տալու համար, բայց Ռուսաստանի դեպքում չի հանդգնել ու բավարարվել է միայն հայտարարությամբ։ Ադրբեջանում մոլորության մեջ են ու կարծում են, որ Արցախն իրենց տարածքն է, և թե […]
16:56 26.11.2018
Արթիկում տեղի ունեցած նախընտրական քարոզարշավի ընթացքում «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Սասնա ծռեր» կուսակցության հայտարարությանը, թե նոր խորհրդարանը 1,5 տարվա կյանք է ունենալու: «Ես ձեզ ասում եմ՝ հանկարծ չշշկռվե՛ք… Ես ասում եմ բոլորիդ՝ մեր ժպիտներն ու քաղաքավարությունը որևէ մեկը չհամարձակվի՛ մեկնաբանել որպես թուլություն: Այդպիսի մի քանի դեպք եղել է, և […]
16:48 26.11.2018
Ինչպես հայտնի է, օրեր առաջ «Հին Երևան» նախագծի տարածքում շրջայց կատարելիս ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին լրագրողները հիշեցրել էին այն մեղադրանքների մասին, ըստ որոնց՝ նա խախտում է քարոզչություն կատարելու միջազգային նորմերը և չարաշահում վարչական ռեսուրսը: «Հերիք է Հայաստանում խոսեն առանց հիմնավորումների: Թող ցույց տան էդ միջազգային չափանիշները: Այսինքն` ի՞նչ, դուք հիմա ուզում եք ինձ արգելե՞լ, […]
16:46 26.11.2018
«Օրինաց երկիր» կուսակցությունն այսօր իր քարոզարշավը սկսեց քայլարշավով: ՕԵԿ-ականները կուսակցության գլխավոր գրասենյակից շարժվել են դեպի Երևանի Սուրբ Աննա եկեղեցի, որտեղ էլ մոմ են վառել: «Այսօրվա այս մոմավառությունը հենց այն նպատակն ունի, որ մենք ազգովի միշտ պետք է ամուր կառչած մնանք մեր ակունքներից»,- լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը: Նրա խոսքով՝ իրենք ո՛չ սև […]
16:40 26.11.2018
Տեղի է ունեցել քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցությունը: Քաղաքապետ Հայկ Մարությանը նախ աշխատակազմին է ներկայացրել Շենգավիթ վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Ռազմիկ Մկրտչյանին: Անդրադառնալով օրակարգային թեմաներին՝ քաղաքապետը տեղեկացրել է, որ մայրաքաղաքի կենտրոնում գովազդային վահանակների ապամոնտաժման աշխատանքներ են սկսել: Հայկ Մարությանը նշել է, որ գործընթացը տարածվելու է քաղաքի այլ շրջաններ ևս, և այս հարցում նախապատվություններ կամ կողմնապահություններ չեն […]
16:26 26.11.2018
ՀՀԿ փոխնախագահ, պատգամավորության թեկնածու Արմեն Աշոտյանը նոյեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ «իշխանական շրջանակներից» հնչող «գույժին», որ Հանրապետական կուսակցությունը ստանալու է զրո ձայն: Աշոտյանի համոզմամբ` նման ձևակերպումներն առաջին հերթին անարգանք են ՀՀ քաղաքացիների հանդեպ: «Ակնհայտ է, որ մենք զրո ձայն չենք ստանալու, մենք ստանալու ենք հազարավոր, տասնյակ հազարավոր ձայներ: Անկախ ելքից, եթե անգամ չանցնենք խորհրդարան, […]
16:13 26.11.2018
«Որևէ մեկը չփորձի փորձության ենթարկել հեղափոխության արժեքները: Հիմա տեսնում են, որ ժողովուրդը չի հիասթափվում, իրենք սկսել են կեղծ լուրեր տարածել»,- այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի՝ Շիրակի մարզում տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ: Խոսելով իր թիմի մասին՝ նշեց. «Էս թիմն էն մարդիկ են, որոնք գնացել են ռիսկի՝ գիտակցելով, որ կարող են բռնվել, բայց […]
16:04 26.11.2018
«Մենք այն եզակի քաղաքական ուժերի թվին ենք դասվում, որ ունակ է ստեղծել քաղաքական բովանդակություն»,- նոյեմբերի 26-ին ՀՀԿ մամուլի կենտրոնում ասաց ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանը: Նախընտրական ծրագիրն ամփոփված է մեկ ընդհանուր կարգախոսի մեջ՝ «Եթե մտահոգ ես…»: Արմեն Աշոտյանը թվարկեց ՀՀ քաղաքացու համար մտահոգության առիթները՝ ՀՀ անվտանգություն, Արցախի ապագա, բանակի մարտունակություն, սահմանի ամրություն, նոր թանկացումներ, […]