TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+19.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեր պարտավորությունն է Ղարաբաղի հարցը կարգավորել արդարացի ձևով. Փաշինյանի պատասխանը ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի մեղադրանքներին

13:51 27.11.2018

«Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Վանաձորում ընտրողների հետ հանդիպմանն արձագանքեց ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի կողմից իրենց կառավարության հասցեին հնչող քննադատություններին, զենքի մատակարարման հետ կապված մտահոգություններին: «Քիչ է մնում ասեն՝ «տղե՛րք, մայիսից Հայաստանին զենք չի մատակարարվել, հարձակվե՛ք, հարձակվե՛ք, դուք էն կողմից, մենք` էս: Զենքի մատակարարումը բնականոն, պլանավորված ձևով է ընթանում, այդ առումով ուզում եմ […]

̰
Լուկաշենկոն առաջարկում է ԵԱՏՄ համագործակցության ոլորտներում ներառել էներգետիկան, տուրիզմը, տիեզերքը

13:46 27.11.2018

Բելառուսի նախագահն առաջարկում է ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության ոլորտների մեջ ներառել նաև բնապահպանությունը, վերականգնվող էներգիայի էներգետիկան, տիեզերքի, բժշկության, սպորտի, զբոսաշրջության ոլորտների համագործակցությունը։ Ալեքսանդր Լուկաշենկոյի բնորոշմամբ՝ այդ ոլորտների ներառումն ավելի կզարգացնի կառույցը։ «Անդամ պետությունների կառավարություններից ակնկալում ենք այս հարցում հավասարակշռված առաջարկներ»,- ասել է Բելառուսի ղեկավարը՝ պարզաբանելով, որ նոր ոլորտների ներառումը չպետք է խանգարի ավանդական տնտեսական համագործակցության իրականացմանը։ […]

̰
Բանակի թուլացումը կատարվում է ուղղակի վարչապետի հրահանգով. Դավիթ Շահնազարյան

13:44 27.11.2018

ՀՀԿ ցուցակով ԱԺ պատգամավորության թեկնածու Դավիթ Շահնազարյանի կարծիքով՝ ոստիկանությունը չի եղել երբևէ այսքան թույլ ու նվաստացած իշխանության կողմից: «Այսօրվա ոստիկանապետը այս մասին պետք է մտածի, սա արժանապատվության հարց է ու կարևորագույն խնդիրներից մեկը, ինչը ի զորու չէ անել ներկա իշխանությունը, մենք ենք վերցնում մեր վրա, դա արժանապատվության վերականգնում է»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց Շահնազարյանը: Շահնազարյանի […]

̰
Մի կողմից այդ անգին արժեքներն են, մյուս կողմից՝ մեր պետության միջազգային վարկը. Էդմոն Մարուքյանը՝ Ամուլսարի մասին

13:22 27.11.2018

«Մի բան ակնհայտ է, որ նախորդ կառավարությունը պետք է ավելի խոր ու մանրամասն այս գործընթացների միջով անցներ և չհասնեինք այն իրավիճակին, որին հիմա հասել ենք: Սա շատ լուրջ խնդիր է: Այսինքն՝ մի կողմից՝ մենք ունենք այնպիսի արժեքներ, որոնք անգին են ինձ համար ու որևէ թվով ձևակերպված ներդրում չի կարող այդ արժեքներին դիմակայել, բայց մյուս կողմից՝ […]

̰
Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամը» հեռանում է Թուրքիայից

13:17 27.11.2018

Հայտնի միլիարդատեր Ջորջ Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամը» որոշել է փակել Թուրքիայի իր ներկայացուցչությունը, ինչը պայմանավորված է վերջին շրջանում թուրքական լրատվամիջոցներում հիմնադրամի հասցեին հնչած մեղադրանքներով։ Ներկայացուցչության ղեկավարը հայտնել է, որ իրենք շուտով հայց են ներկայացնելու Թուրքիայում իրենց կառույցը լուծարելու համար։ Հիմնադրամի հասցեին հնչող մեղադրանքները կապված են Թուրքիայի նախագահի ագրեսիվ հայտարարությունների հետ։ Նա Սորոսին մեղադրել է Թուրքիայում պառակտում […]

̰
Հյուսիսային պողոտայի բնակիչների խնդիրը բարձրացվեց ավագանու նիստում

13:08 27.11.2018

«Հյուսիսային պողոտայի տարածքում գտնվող հին շենքերի բնակիչներն էին այսօր Երևանի քաղաքապետարանի առաջ պաստառներով պիկետ անում և ասում, որ երկար տարիներ իրենց տների խնդիրն անպատասխան է մնում, նույն պատասխանն է իրենց այսօր տրվել, ինչ նախկին քաղաքապետի օրոք: Խնդրում եմ կազմակերպել քաղաքացիների հետ հանդիպում և լսել իրենց խնդիրը»,- նոյեմբերի 27-ի ավագանու նիստում ասաց ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը: […]

̰
Ավագանու անդամներին ֆինանսական փոխհատուցում կտրվի

13:00 27.11.2018

Համաձայն օրենքի՝ Երևան քաղաքի ավագանու անդամներին իրենց պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի դիմաց Երևան քաղաքի բյուջեով նախատեսված համապատասխան գումարներից ամսական տրվելու է 55 հազար դրամ՝ որպես փոխհատուցում: Այս հարցն ընդգրկված էր Երևանի ավագանու՝ նոյեմբերի 27-ի նիստում: Ավագանու անդամների կողմից հարց բարձրացվեց, որ կարգավորումը ճիշտ չէ և առաջարկեցին փոփոխություն մտցնել: «Կարգավորումը լրամշակման կարիք ունի, որովհետև փոխհատուցում ստանալու […]

̰
Ֆրանսիացի սենատորը կասկածվում է Հյուսիսային Կորեայի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ

12:57 27.11.2018

Ֆրանսիայի հակահետախուզական ծառայությունը ձերբակալել է Սենատի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին` Բենուա Քեննեդիին: Վերջինս կասկածվում է Հյուսիսային Կորեայի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ:  Նրան ձերբակալել են նոյեմբերի 25-ին, սակայն այս գործով հետաքննությունը սկսվել էր դեռ մարտից: Հայտնի է, որ Բենուա Քեննեդին Հյուսիսային Կորեայի վերաբերյալ մի քանի տպագրված աշխատությունների հեղինակ է: Նա մի քանի անգամ եղել է Կորեական թերակղզում […]

̰
Երևանում Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը հրաժարվեցին ՍՏՀԽ պատվո մեդալներից. հայկական կողմի արձագանքը

12:52 27.11.2018

Մեկնարկել է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 52-րդ նստաշրջանը: Մեկնարկից հետո ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հայտնել է, որ մեդալներ են հանձնելու պատվիրակությունների ղեկավարներին՝ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 25-ամյակի կապակցությամբ, սակայն Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պատվիրակություններն անակնկալ կերպով հրաժարվել են մեդալներից, յուրաքանչյուրը՝ մի պատճառաբանությամբ: «Ուզում եմ հայկական կողմին շնորհակալություն հայտնել նման ջերմ ընդունելության […]

̰
Ժողովո՛ւրդ ջան, դուք որևէ քաղաքական ուժից վախենալու բան չունեք, իրենք պիտի վախենան, ձեր ցավը տանեմ. Փաշինյանը` ընտրողներին

12:48 27.11.2018

«Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Սպիտակում ընտրողների հետ հանդիպմանը շեշտեց, որ քարոզարշավի մեկնարկից ի վեր անցնում են նույն ճանապարհով, որով անցել են մարտի 31-ին սկսված քայլարշավի ընթացքում: Փաշինյանն ասաց, որ Սպիտակում ընտրողների հետ հանդիպումը նախատեսված ժամից ուշ սկսվեց, քանի որ ճանապարհին կանգնել է, զրուցել մարդկանց հետ, ու նրանք անկեղծացել են, որ վախենում […]

̰
Հատ-հատ պատրաստվեք, ձեռքներիցդ առնելու ենք ձեր թալանած վերջին կոպեկը. Նիկոլ Փաշինյան

12:26 27.11.2018

«Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Սպիտակում ընտրողների հետ հանդիպմանը կրկին անդրադարձավ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության մեկ այլ թեկնածուի՝ Սասուն Միքայելյանի խոսքին և դրան հաջորդած արձագանքներին: Նա հիշեցրեց՝ Սասուն Միքայելյանը երեկ մի նախադասություն ձևակերպել է, հետո պարզաբանել միտքը, սակայն դրան հաջորդել են արձագանքներ Հայաստանում ու Արցախում: «Բանը հասել է նրան, որ որոշ հանրապետականներ` […]

̰
«Մտահոգներից» ոմանք փորձում են դպրոցները ներգրավել քաղաքական պրոցեսների մեջ. Արայիկ Հարությունյան

12:21 27.11.2018

«Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու Արայիկ Հարությունյանը Սպիտակում ընտրողների հետ հանդիպմանը խոսեց իրեն հասած և մտահոգիչ լուրերի մասին: «Լուրեր են հասնում, որ ինչ-որ մարդիկ` հենց Սպիտակում՝ էն «մտահոգ»-ներից, փորձում են դպրոցները ներգրավել քաղաքական պրոցեսների մեջ, պետք է մերժել, արմատախիլ անել, նրանց ասել` գնացեք ձեր բիզնեսներով զբաղվեք, ձեր տեղը խելոք նստեք, մի խառնվեք քաղաքական պրոցեսներին»,- ասաց […]

̰
Եթե կարծում էին, որ ՀՀԿ-ն այնքան թույլ էր, որ չէր կարող ուժ կիրառել, սխալվում էին. Դավիթ Շահնազարյան

12:04 27.11.2018

ՀՀԿ պատգամավորության թեկնածու Դավիթ Շահնազարյանի կարծիքով` որևէ լավ բան ընտրություններով չի լինելու: Ըստ Շահնազարյանի՝ ընտրությունների արդյունքում Հայաստանում չի հաստատվելու ներքաղաքական կայունություն, ընտրությունների արդյունքները, թեկնածուի խոսքերով, լավագույն դեպքում ներկայացնելու են հասարակության քաղաքական խճանկարը այդ պահին, իսկ մեկ, երկու կամ երեք ամիս անց այն լինելու է լրիվ ուրիշ: «ՀՀԿ-ն արել է երկու կարևոր քայլ՝ ի շահ պետության: […]

̰
Ես քաղաքական գործիչ եմ, և դա անտանելի է. Դոնալդ Թրամփ

11:54 27.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր քաղաքական դերն անտանելի է իր համար: Միսսիսիպի նահանգում իր կողմնակիցների առջև ելույթի ժամանակ Թրամփը նաև քննադատել է ամերիկացի քաղաքական գործիչներին: «Նրանք տասնյակ տարիներ շարունակ միգրանտներին աշխատատեղեր էին տրամադրում ԱՄՆ-ում, փակում էին գործարաններ և ոչնչացնում ամբողջական ոլորտներ: Ես խոսում էի այդ մասին 20 տարի: Այն ժամանակ ես գործարար […]

̰
Խիստ տարակուսելի է պարոն Փաշինյանի նման հայտարարությունը. «Սասնա ծռեր»

11:51 27.11.2018

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունն արձագանքել է «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի` իրենց ուղղված հայտարարությանը: «Մեզ համար խիստ տարակուսելի է պարոն Փաշինյանի նման հայտարարությունը, ուստի հուսով ենք, որ նա առաջին իսկ առիթի դեպքում կպարզաբանի իր խոսքը: Ներկայիս ընտրությունների պայմանները, մեր ազգի ու պետության առջև ծառացած մարտահրավերները և դրանցով պայմանավորված հասարակական-քաղաքական զարգացումների միտումները մոտավորապես […]

̰
Երևանի քաղաքապետարանում աուդիտ կանցկացվի

11:49 27.11.2018

Երևանի քաղաքապետարանում այսօր ներկայացվել է աուդիտորական ծառայություն ներգրավելու հարցը: «Համաձայն Երևան քաղաքի 2018թ.-ի հոկտեմբերի 29-ի որոշման՝ Երևանի ավագանին պարտավոր է հաստատել տվյալ տարվա ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ անցկացնելու նպատակով աուդիտորական կազմակերպության ընտրության հարցը: Բյուջեի կատարողականի արդյունավետությունն ապահովելու նպատակով համապատասխան ուսումնասիրությունների անցկացումը հիմնավորված է օրենքի 81-րդ հոդվածի երկրորդ կետով», – ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը: Հարցին՝ կա՞ […]

̰
Իշխանություն` Արցախի փոխարեն. Դավիթ Շահնազարյանի պատասխանը Սասուն Միքայելյանին

11:35 27.11.2018

Իշխանություն` Արցախի փոխարեն: Նոյեմբերի 27-ին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու Սասուն Միքայելյանի երեկ հնչեցրած հայտարարությանը, նման գնահատական տվեց  ՀՀԿ պատգամավորության թեկնածու Դավիթ Շահնազարյանը: Նա ասաց, որ դա նախապես պլանավորված հայտարարություն էր, սակայն չմանրամասնեց` նշելով, որ դեկտեմբերի 4-ին ասուլիս է հրավիրում ՀՀԿ գրասենյակում, որտեղ էլ կանդրադառնա իր հայտարարությանը: Նա խոստացավ, որ բոլորը […]

̰
Բաղրամյան փողոցի առաջին փակուղին կանվանակոչվի Ռաֆայել Լեմկինի անունով

11:32 27.11.2018

Երևանի ավագանու նոյեմբերի 27-ի նիստում օրակարգային հարցերից մեկով առաջարկվում էր Բաղրամյան փողոցի առաջին փակուղին անվանակոչել՝ ի պատիվ Ռաֆայել Լեմկինի: «Լույս» դաշինքի անդամները նախորդ նիստի ընթացքում կայացած քննարկման ժամանակ դեմ են արտահայտվել նախագծին: Այսօր նրանք հայտարարեցին, որ չեն մասնակցեու քվեարկությանը՝ նշելով նաև, որ անվանումը լավ չի հնչում: Կամո Արեյանը պարզաբանեց, որ փակուղին ունի բոլոր նախադրյալները՝ փողոց […]

̰
Տևական ժամանակ է՝ ՊՆ-ն կարտոֆիլը գնում է ոչ թե գյուղացիներից, այլ միջնորդներից՝ ավելի թանկ գնով. «Ժողովուրդ»

10:21 27.11.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տևական ժամանակ է՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը կարտոֆիլը գնում է ոչ թե գյուղացիներից, այլ միջնորդներից` արդյունքում ՀՀ պետական բյուջեից վճարելով շատ ավելի բարձր գին, քան ինքնարժեքն է: Այս իրավիճակում տուժում են նաև գյուղացիները, օրինակ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչները, որոնց մի մասը զբաղվում է կարտոֆիլի մշակությամբ: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ սեպտեմբերին ՊՆ-ն […]

̰
Ի՞նչ փակագծեր կբացի Ռոբերտ Քոչարյանը․ «168 ժամ»

08:58 27.11.2018

«168 ժամ» թերթը գրում է. «Առաջիկա ուրբաթ և շաբաթ օրերին` նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին Երևանում տեղի է ունենալու ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի նախաձեռնությամբ ստեղծված «Լազարևյան ակումբի» առաջին լիագումար նիստը: Այս միջոցառումն, ըստ ամենայնի, շատ ավելի լուրջ իրադարձություն կդառնա, քան կարելի էր սպասել հայ-ռուսական դիսկուսիոն ակումբի նիստից: ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը մոտ կանգնած մեր աղբյուրները […]

̰
Փաշինյանի մարզավիճակը զարմացրել է ՔՊ էլիտային․ «Հրապարակ»

08:45 27.11.2018

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ողջ շաբաթ օրը քայլած «ՔՊ» էլիտան բավականին ուժասպառ է եղել։ Շատերին զարմացրել է քայլերթը վարող, կոչերով հանդես եկող Նիկոլ Փաշինյանի դիմացկունությունը, չնայած լուրեր տարածվեցին, որ նրա ինքնազգացողությունն ինչ-որ մի պահի փոքր-ինչ վատացել է։ «Բոլոր դեպքերում, Նիկոլը շատ մեծ ֆիզիկական «վիդերժկա» ունի․ անգամ վարչապետ ժամանակ գրեթե ամեն առավոտ 6-ին նա պարապում է՝ […]

̰
Ուկրաինայի Գերագույն Ռադան հաստատել է երկրի սահմանամերձ շրջաններում 30 օրով ռազմական դրություն մտցնելու մասին հրամանագիրը

01:13 27.11.2018

Ուկրաինայի Գերագույն Ռադան հաստատել է Ազգային անվտանգության խորհրդի որոշման մասին հրամանագիրը՝ երկրի սահմանամերձ շրջաններում, ինչպես նաև Սև ու Ազովի ծովերի ջրային տարածքներում նոյեմբերի 28-ից 30 օրով ռազմական դրություն սահմանելու մասին, տեղեկացնում է TACC գործակալությունը: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահն ստորագրել է երկրում ռազմական դրություն մտցնելու մասին հրամանագիր։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Ազովի ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի ռազմածովային ուժերի նավերի միջև […]

̰
Կարծում եմ՝ դաշինքիդ անդամ նորմալ մարդիկ կրկին կբացատրեն քեզ քո քայլի էժանությունը․ Աշոտյանը՝ Արայիկ Հարությունյանին

00:52 27.11.2018

«Կրթության գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իմ քաղաքական կոռեկտությունը ու հանրային դեմքին վայել պատասխանը շփոթեց թուլության հետ ու իրեն թույլ տվեց տղամարդուն ոչ վայել պահվածք, այս անգամ արդեն Հանրայինի եթերում անդրադառնալ իմ տղաներին և ևս մեկ անգամ իր քաղաքական բանավեճը իրականացնել` օգտագործելով իմ երեխաների անունը»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀԿ փոխնախագահ Արմեն […]

̰
Ողջ պատասխանատվությունն ընկած է ուկրաինական կողմի վրա. ՌԴ ԱԳՆ-ն՝ Կերչի միջադեպի մասին

00:19 27.11.2018

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը Կերչի նեղուցի ջրային ավազանի շրջանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ բողոք է հայտնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ռուսլան Նիմչինսկիին, գրում է ТАСС-ը: ՌԴ արտգործնախարարությունից հայտնում են, որ գործողությունների ողջ պատասխանատվությունն ընկած է ուկրաինական կողմի վրա: Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Ազովի ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի ռազմածովային ուժերի նավերի միջև բախում է տեղի ունեցել: […]

̰
Ավելի քան 40 մարդ բերման է ենթարկվել ԱՄՆ-Մեքսիկա սահմանն ապօրինի հատելու պատճառով

00:18 27.11.2018

Ամերիկայի իշխանությունները բերման են ենթարկել 42 մարդու Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանը Սան -Դիեգո և Տիխուանա քաղաքների միջև ապօրինի հատելու համար, հաղորդում է CNN-ը: «Այո, 42 մարդ բերման է ենթարկվել: Իրականում շատ մարդիկ են խախտել սահմանը: Մենք գտնվում ենք սահմանի վրա նոր արգելապատնեշ դնելու գործընթացում, սակայն դեռ չենք վերջացրել այդ աշխատանքը»,- ասել է տեղական մաքսային ծառայության պետը: […]

̰
Վրաստանի նոր նախագահը կփոխի՞ արդյոք հարաբերությունները Ռուսաստանի հետ

23:47 26.11.2018

«Սպուտնիկ Գրուզիա»-ն հրապարակել է «Վրաստանի նոր նախագահը կփոխի՞ արդյոք հարաբերությունները Ռուսաստանի հետ» հարցման արդյունքները: Հարցվածների 70․3% տոկոսը գտնում է, որ նոր նախագահի օրոք երկկողմ հարաբերություններում առաջընթաց չի գրանցվի և կմնա նույնը: Հարցվածների 17․4%-ը  համոզված է, որ վրաց-ռուսական հարաբերությունները կկարգավորվեն, իսկ  12․3%-ը՝ ավելի կվատանան: Նշենք, որ Վրաստանը երկրորդ փուլով նոյեմբերի 28-ին նոր նախագահ կընտրի: Վրաստանի բնակչությունն ընտրություն […]

̰
Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել Անգելա Մերկելի հետ

23:16 26.11.2018

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել  Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Ուկրաինական առաջնորդի կայքում տարածած հաղորդագրության մեջ ասված է. «Պյոտր Պորոշենկոն տեղեկացրել է Ռուսաստանի կողմից Կերչի նեղուցի ջրային տարածքում Ուկրաինայի հանդեպ կիրառված կոպիտ ագրեսիայի դրսևորման և Ուկրաինայի պատասխան՝ ռազմական դրություն մտցնելու մասին»: Նշվում է, որ Մերկելն անհանգստություն է հայտնել և հաղորդել, որ անելու է ամեն […]

̰
Ոստիկանապետը հանձնարարել է ուսումնասիրել «Ազգային առաջընթաց» կուսակցության վերաբերյալ հրապարակման մեջ տեղ գտած հանգամանքները

22:15 26.11.2018

Զանգվածային լրատվության միջոցներից մեկում հրապարակում էր եղել, որ «Ազգային առաջընթաց» կուսակցության անդամները լուրեր ունեն, որ թեկնածուներն իրենց վստահված անձանց աշխատավարձ են տալիս ընտանիքի անդամների թվով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ոոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ ուսումնասիրվում են հրապարակման մեջ տեղ գտած հանգամանքները։ Այդ ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ:

̰
Ես ասել եմ ու մեկ անգամ ևս կասեմ՝ այս հաղթանակը քիչ պակաս հաղթանակ չէր, քան Արցախյան ազատամարտի հաղթանակը. Սասուն Միքայելյան

22:01 26.11.2018

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Սասուն Միքայելյանը Գյումրիում անդրադարձել է Թալինում իր արած հայտարարությանը: «Մենք ազատվել ենք նախորդ բռնապետներից: Ես ասել եմ ու մեկ անգամ ևս կասեմ՝ այս հաղթանակը քիչ պակաս հաղթանակ չէր, քան Արցախյան ազատամարտի հաղթանակը. որոշ մարդիկ ուրիշ ձև են հասկանում ու մեկնաբանում այս խոսքերը, բայց եթե չլիներ […]

̰
Ե՞րբ է մարդու ասածը ոչ միանշանակ ընդունվում՝ երբ ասելիք չունի, բայց ունի խոսելու ցանկություն․Սենոր Հասրաթյանը՝ Սասուն Միքայելյանի հայտարարության մասին

21:45 26.11.2018

Արցախի ՊՆ խոսնակ Սենոր Հասրաթյանն անդրադարձել է «Իմ քայլը» դաշինքի անդամ Սասուն Միքայելյանի հայտարարությանը, թե հեղափոխության հաղթանակն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը։ «Ե՞րբ է մարդու ասածը ոչ միանշանակ ընդունվում: Երբ ասելիք չունի, բայց ունի խոսելու ցանկություն: Ապացույցը Սասուն Միքայելյանի կողմից այսօր արված հայտարարությունը կամ ավելի ճիշտ՝ համազգային երևույթները մեկը մյուսին վերադասելու կամ ստորադասելու փորձը: […]

̰
BACK_TO_TOP