16:48 26.11.2018
Ինչպես հայտնի է, օրեր առաջ «Հին Երևան» նախագծի տարածքում շրջայց կատարելիս ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին լրագրողները հիշեցրել էին այն մեղադրանքների մասին, ըստ որոնց՝ նա խախտում է քարոզչություն կատարելու միջազգային նորմերը և չարաշահում վարչական ռեսուրսը:
«Հերիք է Հայաստանում խոսեն առանց հիմնավորումների: Թող ցույց տան էդ միջազգային չափանիշները: Այսինքն` ի՞նչ, դուք հիմա ուզում եք ինձ արգելե՞լ, ես հիմա խախտո՞ւմ եմ նախընտրական քարոզչությունը: Ես Հայաստանի բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին առաջիկա խորհրդարանական ընտրություններում. հիմա ես չարաշահեցի՞ վարչական ռեսուրսը»,- ասել էր Փաշինյանը՝ դարձյալ հորդորելով ներկայացնել չափանիշներ, որոնք կհաստատեն իր կողմից խախտում անելը:
Այսօր, երբ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ներկայացրել է իրենց կատարած մոնիթորինգի արդյունքները, SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է, թե արդյոք կարող է Նավասարդյանը վկայակոչել այդպիսի նորմեր:
«Եթե ֆորմալ տեսակետից վերցնենք, ապա իրականում որևէ միջազգային իրավական նորմ չի խախտվում, մանավանդ, որ իրավական նորմերը տարբեր երկրներում տարբերվում են իրարից: Կան երկրներ, որտեղ քարոզչությունն ընդհանրապես սահմանափակված չէ որևէ ժամանակահատվածով, չկա լռության օր, այսինքն՝ այդ առումով ֆորմալ խախտումներ կարծես թե չկան՝ բացառությամբ այն միջադեպի, որ շտապօգնության մեքենայի վրա քարոզչական դրոշ էր տեղադրված: Բայց այդ խնդիրն արագ լուծվել է: Այստեղ մենք միանշանակ կարող ենք ասել, որ վարչական ռեսուրսի չարաշահում կա»,- ասել է Նավասարդյանը:
Ըստ Երևանի մամուլի ակումբի նախագահի՝ կան բարոյական նորմեր, որոնք ազդում են ընտրությունների տրամադրությունների վրա.
«Նախընտրական փուլում իշխանության ներկայացուցիչները, որոնք մասնակցում են այս կամ այն քաղաքական ուժի ներքո նախընտրական պայքարում, հնարավորինս սահմանափակեն իրենց ակտիվությունը: Մեզ մոտ, ավանդաբար, մի քիչ այլ պատկեր է՝ ինչքան մոտենում են ընտրությունները, այնքան ավելանում են իշխանության ներկայացուցիչները նաև իրենց պաշտոնական գործունեության առումով: Իհարկե, ցանկալի կլիներ, որ և՛ իշխանությունների ներկայացուցիչները, և՛ նրանց լուսաբանող լրատվամիջոցներն այդ ընդհանուր բարոյական նորմը փորձեին պահպանել, մեզ մոտ հակառակն է ստացվում՝ որքան ակտիվանում են իշխանությունները, այդքան ակտիվանում է լրատվամիջոցների կողմից նրանց լուսաբանումը»:
Նավասարդյանը հիշեցրել է, որ նոյեմբերի 26-ին ունենք արդեն այլ պատկեր, քանի որ քարոզարշավը մեկնարկել է, մասնակցությունն ու լուսաբանումը դիտարկվելու է միայն քարոզարշավի շրջանակում: Պետք է գործեն հավասար լուսաբանման և խտրականության բացառման սկզբունքները:
13:56 09.06.2025
Հիմնանորոգվում է Արևիկ-Տանձուտ ավտոճանապարհը՝ 3.4կմՀիմնանորոգվում է Արևիկ-Տանձուտ ավտոճանապարհը՝ 3.4կմ։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
13:44 09.06.2025
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ Երևանում հունիսի 9-ի և 12-14-ի երեկոյան, 10-ի գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 11-ին, 12-13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հունիսի 9-ի, 11-13-ի կեսօրից հետո, 10-ի և 14-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում […] ...
13:37 09.06.2025
Արարատի մարզի մի շարք բնակավայրերում ջուր չի լինի«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 10-ին՝ ժամը 10:00-ից մինչև հունիսի 11-ը ժամը 10:00-ը, կդադարեցվի Արարատի մարզի` Արտաշատ, Արարատ և Վեդի քաղաքների, Աբովյան, Արևշատ, Նշավան, Բյուրավան, Մխչյան, Մրգավետ, Դիմիտրով, Արաքսավան, Մասիս, Բուրաստան, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Դալար, Մրգավան, Գետազատ, Այգեստան, Մրգանուշ, Վարդաշեն, Դեղձուտ, Կանաչուտ, Վերին Դվին, Դվին, […] ...
13:31 09.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 6-ից 9-ըԲացահայտվել է 215 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 25 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 21-ական դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և մարմնական վնասվածք պատճառելու, 19 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 18 դեպք՝ հոգեկան ներգործության, 11-ական դեպք՝ խուլիգանության ու անձնական ունեցվածքի գողության,10-ական դեպք՝ խարդախության և […] ...
13:24 09.06.2025
Գրանցվել է 595 դեպք, որից 195-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըՀունիսի 2-ից 8-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 595 դեպք, որից 195-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 124, փլուզման՝ 4, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, արդյունաբերական կեղտաջրերի մաքրման կայաններում վթարի, քարաթափման, ուժեղ քամու, տեղատարաո անձրևի, երկրաշարժի, դիակի հայտնաբերման՝ 1-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 8, կեղծ ահազանգի՝ 9, ուժեղ կարկուտի, որոնողափրկարարական, թունավորման՝ 3-ական, ջրահեղձման, զինամթերքի հայտնաբերման՝ […] ...
13:17 09.06.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է ՖրանսիաՀունիսի 9-11-ը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայի Նիցցա քաղաքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի օվկիանոսի հարցերով երրորդ համաժողովին։ Նախագահ Խաչատուրյանը հանդես կգա ելույթով համաժողովի բացման նիստում։ Այցի ընթացքում նախատեսվում են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ՝ համաժողովին ներկա տարբեր պետությունների ղեկավարների և գործընկերների հետ՝ նպատակ ունենալով քննարկել բնապահպանական և միջազգային համագործակցության օրակարգային հարցեր։ ...