15:59 26.11.2018
Հայաստանի ռեստորանների միությունը հայտարարություն է տարածել և տեղեկացնում է, որ ռեստորանները պատրաստ են մեկ օրով փակել իրենց դռները՝ ի նշան բողոքի։ Այս մասին տեղեկանում ենք միության Facebook-ի էջից: Նրանք նշում են, որ տևական ժամանակ է, ինչ նամակներ են գրում վարչապետին, ՊԵԿ-ին, հայտարարություններ տարածում՝ դժգոհելով նոր հարկատեսակներից, որոնք դժվարությունների առաջ են կանգնեցրել նրանց՝ ազդելով գների բարձրացման […]
15:57 26.11.2018
Նախորդ իշխանությունների ժամանակ ձևավորվել էր մի մթնոլորտ, որ հանրությունը չէր հավատում, որ կարող է հաղթել։ Այս մասին Թալինում ունեցած իր ելույթում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու Սասուն Միքայելյանը։ «Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում։ Ես չեմ վարանում, չեմ վախենում ասել՝ այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, […]
15:56 26.11.2018
Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նոյեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը, օգտվելով առիթից, կոչ արեց ընտրապայքարին մասնակից մյուս քաղաքական ուժերին հետևել գրված ու հատկապես չգրված օրենքներին: Աշոտյանը նշեց, որ հետաքրքիր իրավիճակ է ստեղծված. եթե Հայաստանի հասարակությունը սովորաբար տրոհվում էր ընտրություններից հետո, այսօր տրոհված հասարակությամբ ենք գնում ընտրության: Նա հույս հայտնեց, որ ընտրություններից […]
15:53 26.11.2018
«Առաջին ընտրությունն է, որ պիտի անցնի օբյեկտիվ ու ազատ: 1996 թվականից հետո այդպիսի ընտրություն, եթե իրականանա, ապա դա մեր պետականությունը ճիշտ հունի վրա կդնի»,- այսօր հայտարարել է Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության առաջնորդ, պատգամավորի թեկնածու Լևոն Շիրինյանը: Նա ասել է, որ իրենք շտաբներ ու գրասենյակներ չունեն, ավանդական ձևով քարոզարշավ չեն անցկացնելու, քարոզարշավն անց են կացնելու մեքենաներով, սակայն […]
15:36 26.11.2018
Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, նոյեմբերի 27-ին պաշտոնական այցով կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Այցի շրջանակում Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա ԳԴՀ բարձրագույն ղեկավարության՝ կանցլեր Անգելա Մերկելի, նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: Հանդիպումների քննարկումների առանցքում կլինեն երկու երկրների փոխգործակցության օրակարգին և հեռանկարներին վերաբերող […]
15:19 26.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շտաբի նախկին խորհրդական Ջորջ Պապադոպուլոսն այսօր կտեղափոխվի բանտ: Նա երկշաբաթյա ազատազրկման է դատապարտվել Հետախուզության դաշնային ծառայությանը «ռուսական գործով» կեղծ տեղեկություններ տրամադրելու համար: Դատարանը որոշումն ընդունել էր սեպտեմբերին: Ազատազրկումից բացի, նա ստիպված կլինի 200 ժամ հանրային աշխատանք կատարել և վճարել 9.5 հազար դոլարի տուգանք: Հիշեցնենք՝ նախկին խորհրդական Ջորջ Պապադոպուլոսն ընդունել էր, որ 2017 […]
14:55 26.11.2018
Կառավարությունը կքննարկի Անի համայնքի ղեկավարի հրաժարականի պահանջը, եթե դա մեծամասնության պահանջը լինի: Այս մասին Մարալիկում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նա ասել է, որ քաղաքական հետապնդումները բացառում են, և, խոշոր հաշվով, կառավարությունը պետք է չխառնվի համայնքի հարցերին` բացառությամբ, եթե պահանջ ներկայացնում է ընտրողների մեծամասնությունը։ Հիշեցնենք, որ Անի համայնքի բնակիչների մի մասը […]
14:39 26.11.2018
Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ սելֆի է հրապարակել Լանջիկից: «Սելֆի Լանջիկի՝ դասից փախած երեխաների հետ: Վարչական ռեսուրսի ևս մեկ սաստիկ չարաշահում»,- գրել է Նիկոլ Փաշինյանը: https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2200329956954054/?type=3&theater
14:10 26.11.2018
«Լուսավորի՛ր Հայաստանը» կարգախոսով ընտրապայքարի մեջ մտած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը իր քարոզարշավը մեկնարկել է թե՛ մարզերում և թե՛ մայրաքաղաքում: Կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը քարոզարշավն սկսել է Սյունիքի մարզի Ագարակ քաղաքից, նույն ժամին ցուցակի երկրորդ համարը՝ Մանե Թանդիլյանը, եղել է մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանում: Մանե Թանդիլյանն այդ տարածքում կուսակցության կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված մյուս […]
13:04 26.11.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել չինական ամենահայտնի հեռուստաալիքներից մեկին՝ Phoenix TV-ին, որն ուղեկցվել է Հայաստանի մասին ընդարձակ ռեպորտաժով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Արման Եղոյանը: «Չինաստանից բացի, հեռուստաալիքը հեռարձակվում է նաև ամբողջ Հարավարևելյան Ասիայում, իսկ կաբելային եղանակով՝ աշխարհի բոլոր խոշոր չինական համայնքներում»,- տեղեկացրել է Արման Եղոյանը:
12:54 26.11.2018
ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ հայտնել է, որ վարչապետի որոշմամբ փոխարինելու է նրան իր արձակուրդի ընթացքում։ «Ներկայացնելու եմ Հայաստանը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդում»,- գրել է Արարատ Միրզոյանը:
12:53 26.11.2018
Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն համարվող «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման զինյալները հրթիռներ են արձակել Իգդիրում գտնվող թուրքական զորամասերից մեկի ուղղությամբ։ Արդյունքում վիրավորվել է զորամասի մեկ զինծառայող, փոխանցում է CNN-ի թուրքական ծառայությունը։ Քրդական խմբավորման անդամներին հայտնաբերելու համար թուրքական զինուժը գործողություն է սկսել Իրանի հետ սահմանի մերձակայքում։ Այս սահմանի երկու կողմում էլ գործում են քրդական անջատողական խմբեր։ Դրանք զինված […]
12:49 26.11.2018
«Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզում` Թալինում, ընտրողների հետ հանդիպման ժամանակ խոստացավ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար նախատեսված տուգանքների համակարգը վերափոխել: «Գիտե՞ք, որ մեր երկրում վարորդներ կան, ովքեր տարեկան ճանապարհային 500 խախտում են անում, ոմանք 800 խախտում, այսինքն` օրը 2 խախտում են անում: Այսօր համակարգն աշխատում է հետևյալ կերպ․ ասում են` […]
12:30 26.11.2018
Մենք ընդամենը ժողովրդի իշխանության տեղապահն ենք։ Այս մասին հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Թալինի ընտրողների հետ հանդիպմանը։ «Իմ քայլը» դաշինքը քարոզարշավը սկսել է Արագածոտնի մարզից։ Թալինում նա ներկայացրել է նախընտրական ծրագրի դրույթները։ Մասնավորապես, Փաշինյանը ներկայացրել է, որ տարեկան 24 մլն դրամը չգերազանցող փոքր բիզնեսը հարկերից կազատվի։ Նվազեցվելու են նաև եկամտահարկը և ճանապարհային երթևեկության խախտումների […]
11:43 26.11.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 23-ից 26-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 75 դեպք։ Մասնավորապես բացահայտվել են՝ անձնական ունեցվածքի գողության 17, խարդախության 13, մարմնական վնասվածք հասցնելու 12, ծեծի 10, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, ավտոմեքենա փախցնելու, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և սպանության սպառնալիքի 2-ական, սպանության փորձի, անձի առևանգման, յուրացման կամ վատնման, […]
10:08 26.11.2018
Ազովի ծովում տեղի ունեցած միջադեպից հետո Ուկրաինայի մի քանի քաղաքներում բողոքի ալիք է բարձրացել: Ցույցեր են տեղի ունեցել Ուկրաինայում ՌԴ դեսպանատան առջև: Ցույցի ժամանակ դեսպանատան ուղղությամբ ծխանռնակներ են նետվել: Ցուցարարները նաև փորձել են հրկիզել դեսպանատան դիմաց կայանված մեքենաների անվադողերը, սակայն իրավապահները միջամտել են նրանց գործողություններին: Ավելի ուշ իրավիճակը դեսպանատան դիմաց կայունացել է, սակայն մի քանի […]
07:14 26.11.2018
Այսօր մեկնարկում է դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավը: Այն կավարտվի 12 օր անց՝ դեկտեմբերի 7-ին։ Ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ «Իմ քայլը» և «Մենք» դաշինքները, «Ազգային առաջընթաց», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայաստանի Հանրապետական», «Սասնա ծռեր» համահայկական, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ», «Օրինաց երկիր» կուսակցությունները: Մանդատները բաշխվում են համամասնորեն բոլոր քաղաքական […]
19:17 25.11.2018
Այսօր «Իմ քայլը» դաշինքի դրամահավաք-միջոցառման ժամանակ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյան ներկայացրել է դաշինքի նախընտրական ծրագիրը: Ծրագիրը հիմնված է «Ինքնիշխան, պաշտպանված ու դիմակայուն պետություն» անվանումը կրող հենասյունի վրա: Ավինյանը նշել է, որ այդ ծրագրային հենասյան հիմանական շեշտը դրված է բանակի ու անվտանգության, Արցախյան հարցի ու արտաքին քաղաքականության վրա: Ավինյանն, անդրադառնալով բանակին ու զինված ուժերին, ներկայացրել է, […]
18:37 25.11.2018
Այսօր տեղի է ունեցել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական դրամահավաքը: ՀՀ կրթության ու գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն իր ելույթում նշել է, որ իրենք այս դրամահավաքով նոր քաղաքական մշակույթ ու նոր մոտեցում են բերում: Արայիկ Հարությունյանն իր խոսքում շեշտել է, որ իրենք, նախկինում լինելով ընդդիմություն, թույլ չեն տվել, որ նման դրամահավաքներին ինչ-որ անհատ չափից շատ գումար […]
17:51 25.11.2018
«Մեր անելիքն ու ասելիքը ձևակերպված են մեր նախընտրական կարգախոսում՝ «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն»: Մեր համոզմունքն այն է, որ պետական գործառույթն անհատի երջանության համար բավարար պայմաններ ստեղծելու իմաստով հետևյալն ՝ մենք պետք է ապահովենք մեր քաղաքացիների ազատությունը, պետք է մեր երկրում կարողանանք ապահովել արդարություն, անվտանգություն ու յուրաքանչյուրի արժանապատվության պաշտպանությունը: ՀՀ-ում մարդու, քաղաքացու արժանապատվությունը պետք […]
17:22 25.11.2018
«Մենք ուզում ենք, որ մարդիկ ՀՀ-ում աշխատելու ու արժանապատիվ վաստակելու հնարավորություն ունենան: Դա ամենակարևոր փոփոխությունը պետք է լինի ՀՀ-ում, և սա պետք է լինի աղքատության հաղթահարման կարևորագույն գործիք»,- այս մասին «Իմ քայլը» դաշինքի դրամահավաքին ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով անվտանգության հարցերին՝ Փաշինյանը շեշտել է, որ իրենց համար առաջնահերթություն է Հայաստանը բարձր տեխնոլոգիական երկիր […]
17:16 25.11.2018
«Քաղաքականության մեջ պետք է խոսել և՛ անցյալի, և՛ ներկայի, և՛ ապագայի մասին: Սրանք մեր մոտեցումներն են: Առանց անցյալը հստակ վերլուծելու, ճիշտն ու սխալը քննարկելու հնարավոր չէ այսօր ապրել և փորձել կառուցել ապագան: Մեր մոտեցումներն են՝ ճշմարտությունն անցյալի հանդեպ և ապագան ավելի բարվոք դարձնելու առաջարկությունները»,- այս մասին «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասել է ՕԵԿ ցուցակով […]
16:16 25.11.2018
«Մենք աջակցել ենք հեղափոխության փիլիսոփայությանը: Արդեն 7 ամիս է անցել, բայց, ցավոք, մենք չենք տեսնում փոփոխությունների ռազմավարական ծրագիր: 7 ամսում հնարավոր էր մի շարք ուղղություններով փոփոխություններ իրականացնել»,- այս մասին «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասել է ՕԵԿ-ի ցուցակի պատգամավորության թեկնածու առաջադրված Մհեր Շահգելդյանը: Պատգամավորի թեկնածուն իր խոսքում նշեց, որ արագաչափերն ու կարմիր գծերը մեր նման […]
15:41 25.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկի օրը՝ նոյեմբերի 26-ին, արձակուրդ կվերցնի։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառմամբ։ «Վաղվանից արձակուրդ եմ վերցնում՝ քարոզարշավին լիարժեք մասնակցելու համար»,– գրել է Փաշինյանը։ Այսօր ավելի վաղ Փաշինյանն ուղիղ տեսակապով տեղեկացրել էր վաղվա քարոզարշավային գրաֆիկի մասին։
15:04 25.11.2018
ՀՀԿ կուսակցության նախընտրական քարոզչությունը համակարգող Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր հեղինակած երգի տեսահոլովակը՝ ապաքաղաքական ուրախություն մաղթելով հանրությանը։ «Սիրելի՛ հայրենակիցներ, Շատ է քաղաքականությունը մեր կյանքում: Վաղվանից մեկնարկում է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Թող իմ հեղինակած այս երգն այսօր լինի իմ ապաքաղաքական նվերը ձեզ»,-հոլովակին կից գրել է Աշոտյանը:
14:46 25.11.2018
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը դատի է տվել Politik.am կայքի գլխավոր խմբագիր Բորիս Թամոյանին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից: Հայցադիմումը ներկայացվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան՝ արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքման պարտավորեցնելու պահանջներով։
14:34 25.11.2018
«Ես մտահոգ եմ եղել 5 տարի առաջ, 10 տարի առաջ և մտահոգ եմ այսօր: Բայց 10 տարի առաջ մտահոգ էի, քանի որ իշխանություն էի և մեծ պատասխանատվություն ունեի, կար շատ մեծ սպասելիք, որի մի մասն արդարացվել է, իսկ մի մասը չի արդարացվել: Այսօր մտահոգ եմ, քանի որ այս 7 ամսիների ընթացքում տեսնում եմ լուրջ մարտահրավերներ […]
14:29 25.11.2018
Իրանի նախագահ Հասան Ռոհանին կոչ է արել ողջ մուսուլմանական աշխարհին միավորվել ընդդեմ ԱՄՆ-ի: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իրանական հեռուստատեսությանը: Միավորվելու կոչով Ռոհանին հանդես է եկել իսլամական միավորման հարցերով միջազգային համաժողովի ժամանակ, որն անցկացվել է Թեհրանում: «Մենք երկու ընտրություն ունենք: Կա՛մ կարմիր գորգ փռել հանցագործների առջև, կա՛մ վճռական հակահարված տալ անարդարությանը»,- իր […]
13:40 25.11.2018
«Վաղը ժամը 11.00 Թալինում ենք, 13.30 Մարալիկում, 15.00 Արթիկում, 17.00 Գյումրիի Վարդանանց հրապարակում»,- այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշեց, որ բոլոր հանրահավաքները լինելու են քաղաքների կենտրոնական հրապարակներում: https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/1146491165504103/?__xts__[0]=68.ARD40xjngncIVbYk9qyFgeYLMLy1SjpMGoNV-9CkSNDbhDMUiLT5cYYvr_-ZtqnDpTt0nNzEnNUJLXqcxzzlbBk3fQD5rdV2NQjB9kw6PvLDfMGDdC3zJ8xpF94XbBAd0CBuJN73XrcVz_JRGRnPXwXGyu47C0rYGCdwhte7IASoXZK0vs3ui5WHpIl-T8sNXjUWv6jDEBB530t_RK2Vj9qEYg0hicmO8j3SzYT9oIpe1NRSRPe3JBbn7HkMT2nUZCk7HFnlFEWa2Kk2LVZ9su2ruWFDJ51rqoD1i4aqRTnTbxRQ6p-bG2cz7GU5-0P2UsozLakiJ53aFHGKAzZ5Ptfo4CbYHOeh7IQg9GUV&__tn__=-R