Ես ձեզնից կերտում եմ Նոյյան ճերմակ աղավնիներ. Լևոն Շիրինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+24.09 oC

Ես ձեզնից կերտում եմ Նոյյան ճերմակ աղավնիներ. Լևոն Շիրինյան

15:53 26.11.2018

«Առաջին ընտրությունն է, որ պիտի անցնի օբյեկտիվ ու ազատ: 1996 թվականից հետո այդպիսի ընտրություն, եթե իրականանա,  ապա դա մեր պետականությունը ճիշտ հունի վրա կդնի»,- այսօր հայտարարել է Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության առաջնորդ, պատգամավորի թեկնածու Լևոն Շիրինյանը: Նա ասել է, որ իրենք շտաբներ ու գրասենյակներ չունեն,  ավանդական ձևով քարոզարշավ չեն անցկացնելու, քարոզարշավն անց են կացնելու մեքենաներով, սակայն քանի որ իրենց թիմում մեծ մասամբ քաղաքագետներ են, նորարարական շատ մոտեցումներ են լինելու:

«Հատուկ շեշտադրումներ ենք անելու, որ ժողովրդի գիտակցության մեջ այն ազնիվ շերտերը բացենք, որ մենք պարտավոր չենք կլաններով քվեարկել, մենք ամենևին որևէ մեկի ճորտը չենք, և ոչ մեկն իր գրպանում 500 ձայն չունի»:

Հիմնական առանձնահատկությունն այն է, որ մեր գաղափարախոսության հենքը բազավորված է մեր եկեղեցու դավանանքի փիլիսոփայության վրա: Կրոնական կառույց չէ, բայց էստեղ է մեր արժեքային ամբողջականությունը»,- նշել է Լևոն Շիրինյանը:

Նա ասել է, որ իրենք մասնակցում են «Արարչագործական Հայաստան՝ հայուհուն վայել» կարգախոսով: «Ես ձեզնից կերտում եմ Նոյյան ճերմակ աղավնու կերպարներ։ Դա սավառնելու է էնքան, մինչև Հայաստանը դառնա աստվածաշնչյան երկիր»,- ասել է քաղաքագետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խաչփար գյուղի 40-ամյա բնակիչն աճեցնում էր կանեփ և պահում թմրամիջոց

12:35 05.07.2025

Խաչփար գյուղի 40-ամյա բնակիչն աճեցնում էր կանեփ և պահում թմրամիջոց

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Խաչփար գյուղի 40-ամյա բնակիչը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ և պահում դրանից պատրաստած թմրամիջոց։ 40-ամյա տղամարդը թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Մասիսի բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նրա տնամերձ հողամասում հայտնաբերվել են կանեփի բույսեր, մոտ 32 գրամ […] ...

Թրամփը չի պատասխանել այն հարցին, թե արդյոք կկարողանա հասնել ուկրաինական հակամարտության կարգավորմանը

12:25 05.07.2025

Թրամփը չի պատասխանել այն հարցին, թե արդյոք կկարողանա հասնել ուկրաինական հակամարտության կարգավորմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար հասնել ուկրաինական հակամարտության կարգավորմանը, սակայն հաստատ չգիտի՝ կկարողանա՞ դա անել, թե՞ ոչ։ «Չեմ կարող ասել՝ դա տեղի կունենա՞, թե՞ ոչ։ Ես կցանկանայի, որ դա տեղի ունենար», – ասել է նա լրագրողներին Նյու Ջերսի թռչող իր ինքնաթիռում։ Ամերիկացի առաջնորդը կարծում է, որ «Ուկրաինայի իրավիճակի» պատասխանատվությունը կրում է ոչ թե […] ...

«Ֆլումինենսեն» առաջինը դուրս եկավ ԱԱԱ-ի կիսաեզրափակիչ

12:11 05.07.2025

«Ֆլումինենսեն» առաջինը դուրս եկավ ԱԱԱ-ի կիսաեզրափակիչ

ԱՄՆ-ում ընթացող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի առաջին ուղեգիրը նվաճել է բրազիլական «Ֆլումինենսեն»: Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերին» պայքարից դուրս թողած «Ֆլումինենսեն» քառորդ եզրափակչում 2-1 հաշվով հաղթել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալին»: «Ֆլումինենսեից» 40-րդ րոպեին հաշիվը բացել է Մաթեուս Մարտինելին, 51-ին Ռիյադի ակումբից պատասխանել է Մարկոս Լեոնարդոն, իսկ 70-ին բրազիլական ակումբին հաղթանակ է պարգևել Էրկուլեսը, որը […] ...

SHANTNEWS

12:00 05.07.2025

SHANTNEWS

Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի մասին օրինագիծը

11:50 05.07.2025

Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի մասին օրինագիծը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի վերաբերյալ լայնածավալ օրենքը, հայտնում է Սպիտակ տունը։ «Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց «մեծ, հիանալի օրենքը, որը իրականություն կդարձնի նրա նախընտրական խոստումները», – ասվում է ԱՄՆ վարչակազմի հայտարարության մեջ։ Սպիտակ տան ղեկավարը նախկինում նշել էր, որ այս փաստաթղթի շնորհիվ Միացյալ Նահանգները «կշարժվի վերև՝ ինչպես տիեզերանավը։ Այն կլինի […] ...

Վրաստանի նախագահը խոստացել է ներում շնորհել բանտարկված ընդդիմադիրներին

11:33 05.07.2025

Վրաստանի նախագահը խոստացել է ներում շնորհել բանտարկված ընդդիմադիրներին

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին խոստանում է ներում շնորհել ընդդիմության ութ առաջնորդների, որոնք դատարանի կողմից կալանավորվել էին յոթից ութ ամիս ժամկետով՝ ժամանակավոր խորհրդարանական քննչական հանձնաժողովի հետ համագործակցելուց հրաժարվելու համար։ Կավելաշվիլին սոցիալական ցանցերում գրել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի հոկտեմբերին, և «կարևոր է, որ բոլոր քաղաքական կուսակցությունները լիարժեք մասնակցեն դրանց»։ «Հաշվի առնելով […] ...

BACK_TO_TOP