Մենք կատարել ենք բոլոր պարտավորություններն առանց բացառության․ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+27.09 oC

Մենք կատարել ենք բոլոր պարտավորություններն առանց բացառության․ Փաշինյան

12:25 20.11.2018

Այսօրվա ասուլիսի ընթացքում մինչև հարցերին անդրադառնալը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենց թիմը կատարել է ժողովրդի առաջ ունեցած բոլոր պարտավորությունները։ Ապա Փաշինյանը սկսեց թվարկել այդ կատարած խոստումները։

Առաջինը Փաշինյանը հիշեցրեց, որ կատարել են այն պարտավորությունը, ըստ որի՝ իրենք խոստացել էին ժողովրդի աջակցությունն ունենալու դեպքում Սերժ Սարգսյանին հեռացնել իշխանությունից առանց որևէ բռնության։ Փաշինյանն արձանագրեց, որ դա կատարված է լիարժեքորեն։

«Երկրորդը․ մենք խոստացել էինք, որ Հայաստանի ընտրությունների արդյունքների կեղծման պրակտիկան արմատախիլ կարվի, իշխանության ձևավորումը տեղի կունենա բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով»,– ասաց Փաշինյանն ու բացատրեց, որ սեպտեմբերին և հոկտեմբերին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ դա էլ է կատարվել։

Երրորդը, ըստ Փաշինյանի, կոռուպցիայի դեմ պայքարն է, որը կատարվել է և շարունակում է կատարվել։ Չորրորդը, որ հիշատակեց Փաշինյանը, մենաշնորհների վերացումն էր։ Նա բացատրեց, որ հիմա շուկայում ի հայտ են գալիս նոր տնտեսվարողներ, և այս տեսանկյունից նույնպես պարտավորությունը կատարված է։ Հաջորդը՝ հինգերորդն այն է, որ որևէ մեկն արտոնյալ չի լինելու, և վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ այս խոստումը նույնպես կատարվել է։

«Եվ վեցերորդ․ մենք խոստացել էինք անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ․ պարտավորությունը լիարժեք կատարված է»,- ասաց Փաշինյանը։

Սրանից Փաշինյանը եկավ եզրափակիչ եզրակացության, որ Հայաստանում իշխանությունը վերադարձվել է ժողովրդին, ու հիմա իրենք ակնկալում են ժողովրդի քվեն՝ հաջորդ հինգ տարիներին նույնպես փոփոխություններ անելու համար։

Սրանից Փաշինյանը եկավ եզրափակիչ եզրակացության, որ Հայաստանում իշխանությունը վերադարձվել է ժողովրդին, ու հիմա իրենք ակնկալում են ժողովրդի քվեն՝ հաջորդ հինգ տարիներին նույնպես փոփոխություններ անելու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սլովակիայի նախագահը հրաժարվել է քաղաքացիներին թույլ տալ ծառայել օտարերկրյա բանակներում

08:45 06.08.2025

Սլովակիայի նախագահը հրաժարվել է քաղաքացիներին թույլ տալ ծառայել օտարերկրյա բանակներում

Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինին մերժել է իր համաքաղաքացիների բոլոր խնդրանքները՝ օտարերկրյա բանակներում ծառայելու թույլտվության վերաբերյալ, հաղորդում է TASR լրատվական գործակալությունը։ Սլովակիայի նախագահի պաշտոնը 2024 թվականի հունիսի 15-ին ստանձնած Պելեգրինիին դիմել են հանրապետության յոթ քաղաքացիներ՝ օտարերկրյա պետությունների բանակներում ծառայելու թույլտվություն ստանալու խնդրանքով։ Նրանցից վեցը մտադիր էին միանալ Ուկրաինայի զինված ուժերին, իսկ մեկ անձ խնդրել էր Ռուսաստանի […] ...

Իսրայելի արտգործնախարարը կոչ է արել միջազգային ճնշում գործադրել ՀԱՄԱՍ-ի վրա

08:35 06.08.2025

Իսրայելի արտգործնախարարը կոչ է արել միջազգային ճնշում գործադրել ՀԱՄԱՍ-ի վրա

Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման վրա՝ արմատականների կողմից պահվող պատանդների ազատ արձակումն ու Գազայի հատվածում պատերազմի դադարեցումն ապահովելու համար, ՄԱԿ-ի կենտրոնակայանում լրագրողներին հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։ «ՀԱՄԱՍ-ը պատասխանատու է Գազայի հատվածում պատերազմը սկսելու համար՝ Իսրայել ներխուժելով և վայրագություններ կատարելով։ ՀԱՄԱՍ-ը նաև պատասխանատու է այս պատերազմը շարունակելու […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:25 06.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Հրդեհի ահազանգ Վաղարշապատ քաղաքում

08:15 06.08.2025

Հրդեհի ահազանգ Վաղարշապատ քաղաքում

Օգոստոսի 6-ին, ժամը 06։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Սպանդարյան փողոցի շենքերից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և մեկ ավտոսանդուղք։ Ըստ նախնական տվյալների հրդեհը […] ...

Օգոստոսի 7-8-ին Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ-ում հանդիպում կունենա Թրամփի և Ալիևի հետ

08:10 06.08.2025

Օգոստոսի 7-8-ին Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ-ում հանդիպում կունենա Թրամփի և Ալիևի հետ

Օգոստոսի 7-8-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Վաշինգտոնում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը։ ...

Հրդեհ Արտանիշ գյուղում

08:00 06.08.2025

Հրդեհ Արտանիշ գյուղում

Օգոստոսի 5-ին, ժամը 17։05-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտանիշ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։40-ին, մարվել՝ 22:00-ին։ Այրվել է երկհարկանի տունը (240 քմ)։ ...

BACK_TO_TOP