TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+27.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Վորլդ Վիժն Հայաստան»-ը և «Իմ քայլը» հիմնադրամը կհամագործակցեն

21:47 19.11.2018

Այսօր՝ Երեխաների համաշխարհային օրվան ընդառաջ, «Իմ քայլը» hիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը և «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության Հայաստանի ծրագրերի տնօրեն Ժիրայր Էդիլյանը քննարկել են երկու կազմակերպությունների համագործակցության հնարավորությունները: Հանդիպմանը մասնակցել են նաև «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը և World Vision Armenia-ի Երեխաների պաշտպանության ու կրթության ծրագրերի ղեկավար Աիդա Մուրադյանը: Պարոն Էդիլյանը մանրամասնորեն ներկայացրել է […]

̰
ԵՊՀ ՈՒԽ կանոնադրությունն արդեն ԿԳՆ-ում է

21:00 19.11.2018

Նոյեմբերի 15-ին ԵՊՀ ՈւԽ արտահերթ համագումարում հաստատվեց ԵՊՀ ՈՒԽ նոր խմբագրված կանոնադրությունը, որն այսօր ներկայացվել է ԿԳ նախարարության հաստատմանը: Առկա փոփոխություններում հաշվի են առնվել ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի՝ հոկտեմբերի 2-ի գրությամբ մեզ ուղարկած, դիտարկումները և այս ընթացքում ուսանողների կողմից ներկայացված փոփոխությունների առաջարկները: Ուսանողները լիահույս են, որ ողջամիտ ժամկետներում կանոնադրությունը կհաստատվի ԿԳ-ի կողմից:

̰
Անհրաժեշտ է մեր երկրի հաղթանակած հեղափոխությունը վերածել ինստիտուցիոնալ բարեփոխումների. Զեյնալյան

20:09 19.11.2018

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել «Մասնավոր հատվածում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման» ծրագրին նվիրված համաժողով: Այս մասին տեղեկացնում են նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Արտակ Զեյնալյանը ողջունել է համաժողովի մասնակիցներին և նշել, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն ու դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունները պետք է իրապես որակել որպես […]

̰
Աննա Հակոբյանը և հայազգի բարերար Գարո Արմենը քննարկել են համագործակցության ուղիները

20:00 19.11.2018

Այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, City of Smile բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հանդիպել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) հիմնադիր և խորհրդի ատենապետ, դոկտոր Գարո Արմենի հետ: Ինչպես հայտնում են ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, հանդիպման ընթացքում տիկին Հակոբյանը ներկայացրել է City of Smile հիմնադրամի գործունեությունն ու ծրագրերը: «Մեր նպատակն է […]

̰
Նոյեմբերի 19-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 498 դատապարտյալ

19:59 19.11.2018

2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 19-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 498 դատապարտյալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից: Համաներմամբ ազատ արձակված դատապարտյալներից 13-ն օտարերկրյա քաղաքացիներ են: «Նուբարաշեն» ՔԿՀ-ից […]

̰
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահին

19:51 19.11.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությանը: Նշենք, որ այսօր ստորագրվել է Երևան քաղաքի և Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի միջև համագործակցության համաձայնագրի 2018-2021թթ. ճանապարհային քարտեզը, ըստ որի՝ փորձի փոխանակման ծրագրեր կիրականացվեն աղբահանության կազմակերպման, քաղաքային տրանսպորտի կառավարման, քաղաքային պլանավորման, ստարտափ ծրագրերի միջև կապերի խորացման, մշակույթի, […]

̰
̰
Վրաստանում նախագահական ընտրություններից առաջ տեղադրվել են սադրիչ բնույթի գովազդային վահանակներ

18:51 19.11.2018

Թբիլիսիի փողոցներում, ընտրությունների երկրորդ փուլից 10 օր առաջ, հայտնվել են բավականին մեծ չափերով գովազդային պաստառներ, որոնց վրա պատկերված են երկրի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին և միացյալ ընդդիմության ներկայիս թեկնածու Գրիգոլ Վաշաձեն, հայտնում է newsgeorgia.ge-ն: Պաստառների վրա գրված է «Ո՛չ ազգայնականներին, ո՛չ չարիքին»: Նրանց կողքին է ընդդիմադիր «Ռուսթավի-2» ՀԸ տնօրեն Նիկա Գվարամիան և Սաակաշվիլիի իշխանության տարիների […]

̰
Զեյնալյանը ԿԽՄԿ պատվիրակության նորանշանակ ղեկավարի հետ քննարկել է գերեվարված Կարեն Ղազարյանին առնչվող հարցեր

18:40 19.11.2018

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության նորանշանակ ղեկավար Քլեր Մեյթրոյին: ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել Արդարադատության նախարարության համագործակցությունը ԿԽՄԿ-ի հետ և փոխգործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն է հայտնել: Քլեր Մեյթրոն շնորհակալություն է հայտնել Արտակ […]

̰
Աբրահամ Մանուկյանի որդին ինքնաբացարկ է հայտարարել և լքել ԲՀԿ ցուցակը. Armtimes.com

18:36 19.11.2018

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 19-ին, համաձայն նույն օրը նիստում կայացրած որոշման, գրանցել է ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած բոլոր 11 քաղաքական ուժերի ընտրական ցուցակները: Այս մասին հաղորդում է Armtimes.com-ը: Նշվում է, որ որոշ քաղաքական ուժերի թեկնածուներից կային ինքնաբացարկի դիմումներ: Ամենաշատ՝ թվով 13 ինքնաբացարկի դիմումները ներկայացված էին ԲՀԿ ցուցակից: Մասնավորապես՝ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ցուցակի 31-րդ […]

̰
Որևէ մեկը չփորձի ապացուցել, թե մենք խեղճ ժողովուրդ ենք. մենք հզոր ենք. Փաշինյան

18:29 19.11.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզ կատարած այցի ընթացքում մասնակցել է Մարտունի քաղաքի 190-ամյակին նվիրված միջոցառումներին: Շնորհավորելով քաղաքի հրապարակում հավաքված մարտունեցիներին` Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Մարտունին հպարտանալու առիթ ունի, որովհետև մարտունեցիները, ինչպես ՀՀ բոլոր քաղաքացիները, աչքի են ընկնում ուժեղ կամքով, աշխատասիրությամբ, հուսահատության հետ չհամակերպվելու ուժով:  «Մարտունին հայտնի է նաև նրանով, որ բազմաթիվ մարտունեցիներ, դժվարություններին […]

̰
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Սևանի մարզադաշտի վերակառուցման աշխատանքների ընթացքին

18:21 19.11.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակում ծանոթացել է Մարտունիի ավագ դպրոցի, Սևանի քաղաքային մարզադաշտի վերակառուցման աշխատանքների ընթացքին և ներկա գտնվել Գավառի Լևոն Քալանթարի անվան վերակառուցված դրամատիկական թատրոնի բացման արարողությանը: Նիկոլ Փաշինյանի առաջին կանգառը եղել է Մարտունու Տ. Աբրահամյանի անվան ավագ դպրոցում: Պատասխանատուները շրջայցի ընթացքում կառավարության ղեկավարին են ներկայացրել իրականացված աշխատանքները: Նշվել է, […]

̰
Կոռուպցիոն սկանդալի մեջ ներգրավված պատգամավորի անունն առաջիկա օրերին կհրապարակվի. Արթուր Վանեցյան

18:15 19.11.2018

ՀՀ Ազգային ժողովի հոկտեմբերի 24-ի արտահերթ նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հատուկ ծառայությունները բացահայտել են ԱԺ պատգամավորներից մեկի կողմից իրականացված կոռուպցիոն գործողություն, ինչը ՀՀ պատմության մեջ ամենախոշոր դեպքն է: Պատգամավորի անունը, սակայն, վարչապետը չբարձրաձայնեց: Նոյեմբերի 19-ին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողներն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից հետաքրքրվեցին` ո՞վ է այդ պատգամավորը, ե՞րբ է […]

̰
Քաղաքապետը Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահի հետ քննարկել է աղբահանությանն առնչվող հարցեր

18:08 19.11.2018

Այսօր քաղաքապետ Հայկ Մարությանը  ընդունել է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր՝ կապված աղբահանության, աղբի վերամշակման, ինչպես նաև քաղաքային տրանսպորտին առնչվող խնդիրները: Հանդիպումից հետո ստորագրվել է  հուշագիր, ինչպես նաև Երևանի քաղաքապետը Վալերի Պեկրեսին շնորհել է ոսկե մեդալ: Լրագրողների հետ զրույցում Հայկ Մարությանը նշել է, […]

̰
Բելառուսն Ադրբեջանին զենքի նոր խմբաքանակ է պատրաստվում վաճառել

17:42 19.11.2018

Մինսկում Բելառուսի և Ադրբեջանի նախագահների փակ հանդիպումից հետո Իլհամ Ալիևը հայտարարել է, որ երկու երկրները պայմանավորվել են ադրբեջանական բանակին բելառուսական ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակի վաճառքի վերաբերյալ։ Ալիևը հայտարարել է, որ իրենք հնարավորինս արագ այդ պայմանավորվածությունը պայմանագրային տեսքի կբերեն։ Այս մասին հայտնում է բելառուսական պետական գործակալությունը։ Առիթից օգտվելով՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և Բելառուսի պետական ռազմարդյունաբերական կոմիտեն […]

̰
Իսկանդարյանը չի բացառում, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի քննարկումը կհետաձգվի

17:31 19.11.2018

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցում, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի համոզմամբ՝ տեսականորեն գոյություն ունի երեք տարբերակ: Տարբերակ առաջին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում կնշանակվի Հայաստանի թեկնածուն՝ Վաղարշակ Հարությունյանը: Տարբերակ երկրորդ. քարտուղարի պաշտոնը կտրվի Բելառուսի թեկնածուին: Տարբերակ երրորդ. ոչ ոք չի նշանակվի, և կառույցը կշարունակի ղեկավարել ՌԴ ներկայացուցիչը, որն այսօր ժամանակավոր ղեկավարում է այդ կառույցը: Որ կնշանակվի Հայաստանի թեկնածուն, […]

̰
Ալիևը շնորհակալություն է հայտնել Լուկաշենկոյին ԼՂ հարցում դիրքորոշման համար

17:13 19.11.2018

Իրենց դիրքորոշումը Բելառուսի և Ադրբեջանի նախագահներն արտացոլել են բանակցությունների արդյունքում ստորագրված համատեղ հայտարարությունում:

̰
Ո՞ր կուսակցություններն ու դաշինքները կմասնակցեն ԱԺ արտահերթ ընտրություններին. ԿԸՀ-ն հրապարակել է վերջնական ցանկը

17:08 19.11.2018

Դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցի 11 կուսակցություն և դաշինք: Կուսակցությունների ու դաշինքների գրանցումը կատարվեց նոյեմբերի 19-ին՝ ԿԸՀ նիստի ընթացքում: Որոշ կուսակցությունների 48 ժամ ժամանակ էր տրամադրվել բացակայող փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնելու և գրանցումն իրականացնելու համար: Այդ կուսակցությունները ներկայացրել էին բացակայող փաստաթղթերը՝ բացառությամբ ՕԵԿ-ի ցուցակում ընդգրկված մեկ թեկնածուից, որի գրանցումը մերժվեց: Արդյունքում գրանցման համար փաստաթղթեր […]

̰
Վրաստանի կառավարությունը կմարի բնակչության կես միլիարդ դոլարի բանկային պարտքերը

16:55 19.11.2018

Նախագահի ընտրություններին ընդառաջ Վրաստանի կառավարությունը նախաձեռնել է զրոյացնել այն քաղաքացիների բանկային պարտավորությունները, որոնք հայտնվել են «սև ցուցակներում»: Առկա պարտքերի ընդհանուր գումարը կազմում է մոտ 1,5 մլրդ լարի (ավելի քան 562 մլն դոլար): Այս որոշումը վերաբերում է 600.000 քաղաքացիների սպառողական վարկերին, որոնց վարկի հիմնական գումարը չի գերազանցում 2000 լարին: Նշված քաղաքացիներից շուրջ 150.000-ը սոցիալապես անապահով ընտանիքներից […]

̰
Ինչպես չկրկնել 90-ականների սխալները. Արմեն Ռուստամյանի խորհուրդը

16:46 19.11.2018

Առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում ԱԺ կգան նոր դեմքեր ու նոր քաղաքական ուժեր: Այս ընտրություններն արտասովոր են թե՛ իրենց սեղմ ժամկետներով, թե՛ այն ժամանակաշրջանով, որում անց են կացվում: Այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ, խոսելով արտահերթ ընտրությունների մասին, ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Խնդիրն այն է, որ հստակ չէ, թե ովքեր են և ինչ քայլերով […]

̰
Առանց հանրային քննարկման որևէ նախաձեռնություն օրենքի ուժ չի կարող ստանալ. ՊԵԿ նախագահ

16:39 19.11.2018

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրման շուրջ ֆեյսբուքյան քննարկումներին: «Կա այդպիսի գաղափար, ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման ինստիտուտի կայացման մասին է խոսքը: Այսօրվա քննարկումները հիմնավոր չեն, կարող է այս կամ այն նախադասությունը կամ միտքը սխալ ընկալված լինի, սակայն առանց հանրային քննարկման որևէ նախաձեռնություն […]

̰
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը ներկայացրել է Շիրակի մարզի տարածքային ցուցակը

16:29 19.11.2018

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը խորհրդարանական արտահերթ ընտրություններին Շիրակի մարզում ռեյտինգային ցուցակով առաջադրել է 5 թեկնածու։ Կուսակցության ղեկավար Լևոն Շիրինյանը, որը գլխավորում է համամասնական ցուցակը, երեկ Գյումրիում ներկայացրել է իրենց թեկնածուներին։ Նրանց շարքերում են գյումրեցի մտավորականներ, երիտասարդներ և մարզիկներ։ Նախընտրական քարոզչությունն սկսված չէ, բայց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության թեկնածուները խոսել են իրենց ծրագրային ընդհանուր դրույթներից: Կուսակցությունն առաջարկում է […]

̰
Դուրս եմ եկել ՀՀԿ-ից և ինձ պատիվ չի բերում հիմա մեկ այլ կուսակցությունով առաջադրվելը. Արթուր Գևորգյան

16:15 19.11.2018

Այսօր բռնցքամարտի արտահերթ համաժողովից հետո ֆեդերացիայի նախագահը պատասխանել է լրագրողների հարցերին: Նախկինում ՀՀԿ խմբակցությունը ներկայացնող Արթուր Գևորգյանը վերահաստատել է, որ չի մասնակցելու ԱԺ արտահերթ ընտրություններին: «Չեմ մասնակցելու: Ոչ վաղ անցյալում ես դուրս եմ եկել ՀՀԿ-ից և ՀՀԿ Խմբակցությունից և ինձ պատիվ չի բերում հիմա մեկ այլ կուսակցությունով առաջադրվելը: Մի քիչ ավելի սպորտային կյանքով կապրեմ, ավելի […]

̰
Ոստիկանությունը հրապարակել է ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական ցուցակները

16:14 19.11.2018

ՀՀ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետում ՀՀ ոստիկանության պաշտոնական՝ www.police.am կայքում ներբեռնելու հնարավորությամբ տեղադրվել են ՀՀ Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների նախնական ցուցակները։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից: Ցուցակները տրամադրվել են նաև տեղամասային կենտրոնների տարածքները տիրապետողներին՝ տեսանելի վայրում փակցնելու համար Ընտրողների ցուցակներում անճշտություններ հայտնաբերելու դեպքում կարող եք դիմել ՀՀ ոստիկանության անձնագրային և […]

̰
Արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտների հարկման որևէ նման նախագիծ կամ գաղափար առկա չէ. ՊԵԿ

16:06 19.11.2018

Պետական եկամուտների կոմիտեն, անդրադառնալով ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում քննարկվող՝ ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման թեմային, պարզաբանում է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ նախքան նախագծի ներդրումը այն պետք է դրվի հանրային լայն քննարկման, ինչի ընթացքում վեր կհանվեն խնդրի դրական և բացասական կողմերը: Ինչ վերաբերում է արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտների […]

̰
Գործող օրենքի շրջանակում պետք է ելք գտնենք. քաղաքապետը՝ վթարային պատշգամբների մասին

16:00 19.11.2018

Այսօր տեղի է ունեցել գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որի սկզբում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նախ աշխատակազմին է ներկայացրել Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Կարեն Հակոբյանին և աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանին: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: Անդրադառնալով օրակարգային հարցերին՝ քաղաքապետին զեկուցվել է, որ 2 օր առաջ Մոսկովյան փողոցի շենքերից մեկի շքապատշգամբից քարի […]

̰
Կառավարությունը հավանություն տվեց 2019թ. բյուջեին

15:54 19.11.2018

Կառավարությունն այսօր արտահերթ նիստում հավանություն տվեց 2018 թվականի հոկտեմբերի 2-ին Ազգային ժողով ներկայացրած 2019 թվականի պետական բյուջեի նախագծում կատարված փոփոխություններին, նաև ԱԺ մշտական հանձնաժողովներում և լիագումար նիստում քննարկման ժամանակ ընդունված առաջարկներին ու եզրակացություններին: Ընթացակարգի համաձայն՝ փոփոխությունների վերջնական՝ լրամշակված տարբերակը կներկայացվի ԱԺ աշխատակազմ: ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ եկող տարվա  բյուջեի նախագիծը կոնկրետ […]

̰
Կառավարությունն անդրադարձավ «խոպանչիներին» հարկելու հարցին

15:33 19.11.2018

Փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն այսօր կառավարության արտահերթ նիստում ասաց, որ սոցցանցում ակտիվորեն քննարկվում է,  այսպես կոչված, «խոպանչիներին հարկելու» հարցը: Փոխվարչապետի պաշտոնակատարը նշեց, որ առանց քննարկման, առանց համաձայնեցման որևէ հարկային բեռի ավելացում չի լինելու:  Զանազան տարբերակներ կարող են քննարկվել, ընդ որում, քննարկումները կարող են մանիպուլյատիվ բնույթ ունենալ: «Կոնկրետ «խոպանչիներին հարկելու» օրինակով խոսքը աղավաղված է. գաղափարը հետևյալն […]

̰
Կառավարության կողմից չի քննարկվել և չկա ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման և հարկման վերաբերյալ հայեցակարգ. Առաքելյան

15:20 19.11.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ հայտնել է, որ կառավարության կողմից չի քննարկվել և չկա ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման և հարկման վերաբերյալ նախագիծ, հայեցակարգ: «Հարկային համակարգի փոփոխությունների շրջանակներում քննարկվել և ներկայացվել է գործող եկամտային հարկը 23% նվազեցնելու նախագիծ, որը առաջիկա տարիներին կհասնի 20%-ի»,- գրել է նա:

̰
Դավիթ Տոնոյանը ժամանել է Աֆղանստան

15:07 19.11.2018

Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով մեկնել է Աֆղանստան, որտեղ ծառայություն են իրականացնում Հայաստանի խաղաղապահ ուժերի զինծառայողները։ Մինչ այս, Տոնոյանն այցելել է նաև հայ խաղաղապահների օտարերկրյա ծառայության մյուս երկրներ՝ Լիբանան և Կոսովո։ Աֆղանստանում այժմ ծառայություն է իրականացնում ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի 125-131 զինծառայող։ Նրանք մասնակցում են ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի առաքելությանը, որի նպատակն է […]

̰
BACK_TO_TOP