TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+20.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տարբեր կոչում ունեցող զինծառայողների կողմից եղել են բացթողումներ. ՊՆ փոխնախարարը՝ վթարի պատճառների մասին

13:31 08.11.2018

Տարբեր կոչում ունեցող զինծառայողների կողմից եղել են բացթողումներ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնակատար Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով  Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհին երեկ տեղի ունեցած ավտովթարին, որի հետևանքով 4 զինծառայող էր մահացել, 17-ը՝ վիրավորվել: Բալայանը տեղեկացրել է, որ հատուկ հանձնախումբ է աշխատում՝ պարզելու համար, թե ինչ բացթողումներ են եղել զորամասում: Ըստ Բալայանի՝ վթարի պատճառը […]

̰
Ադրբեջանն արգելել է ինքնուրույն խաղաղասիրություն անողներին ու ստեղծել պետական քարոզչական հարթակ. Էլիբեգովա

13:19 08.11.2018

Հայ-ադրբեջանական հակամարտության երկու կողմերում խաղաղասիրական փորձերը նոր չեն: Ադրբեջանում, սակայն, այդպիսի ինքնուրույն նախաձեռնություններն ու գրանտային ծրագրերը վերացվել են, քանի որ անվերահսկելի էին: Դրանց փոխարեն ստեղծվել են պետական ծրագրեր, որոնք էլ տանում են ադրբեջանամետ քարոզչություն: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան: Փորձագետի խոսքերով՝ օրինակներից մեկը խաղաղասիրական պլատֆորմն է, որի մասնակից էր նաև Սյուզան […]

̰
Ադրբեջանցիների հետ ընկերանալու օրակարգը կեղծ է, խնդիրն Ադրբեջանում է. Էլիբեգովա

13:13 08.11.2018

Հայաստանում վերջին շրջանում ակտիվացած այն ծրագիրը, որով կոչ է արվում ադրբեջանցիների հետ ընկերություն անել, կեղծ օրակարգ է, որովհետև հայերը նման խնդիր չունեն: Հայերը միջազգային կոնֆերանսների ընթացքում, այլ հանդիպումների ընթացքում անկաշկանդ շփվում են ադրբեջանցի մասնակիցների հետ: Այս մասին այսօրվա ասուլիսի ընթացքում հայտարարեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան: Փոխարենը խնդիր կա ադրբեջանական կողմում, քանի որ հենց Ադրբեջանն է արգելում […]

̰
Եղիշե Կիրակոսյանը նշանակվել է ՄԻԵԴ-ում ՀՀ լիազոր ներկայացուցիչ

12:38 08.11.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Եղիշե Կիրակոսյանին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ նշանակելու մասին: «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 1- N 577-Ն որոշման 1-ին կետը՝ Վարչապետի խորհրդական Եղիշե Կիրակոսյանին նշանակել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ»,- ասված է Փաշինյանի որոշման տեքստում:

̰
Բաղրամյան 26-ի շենքը վերադարձվեց նախագահի աշխատակազմին

12:37 08.11.2018

ՀՀ կառավարության նոյեմբերի 8-ի նիստում կառավարությունը հավանություն տվեց Բաղրամյան 26 հասցեում գտնվող շենքը վերադարձնել նախագահի աշխատակազմին, իսկ վարչապետի նստավայրը՝ Բաղրամյան 26 հասցեից տեղափոխել Հանրապետության հրապարակ՝ Կառավարական տուն 1 հասցե: Որոշման նախագիծը ներկայացրեց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը: Որոշման նախագիծը ներառում էր մի շարք այլ հարցեր, այդ թվում՝  «Հանրային ծառայության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության […]

̰
Կայարաններում գնացքների երթևեկությունը դադարեցված է. բողոքի ակցիա Գյումրիի լոկոմոտիվային դեպոյում

12:36 08.11.2018

Երեկվանից բողոքի ակցիաներ են սկսվել Գյումրիի լոկոմոտիվային դեպոյում: Պատճառը երկաթուղայինների ամսական հավելավճարների թերի վճարումն է: Յուրաքանչյուր աշխատակցի աշխատավարձին ամրագրված է 25 տոկոս հավելավճար: Մինչև օգոստոս ամիսը վճարումները կատարվել են՝ համաձայն պայմանագրի: Հավելավճարների չափը նվազել է սեպտեմբերից, իսկ հոկտեմբերին բոլորը՝ որպես հավելավճար, ստացել են աշխատավարձի ընդամենը 10 տոկոսը: Աշխատակիցների բողոքին ի պատասխան՝ ընկերության պատասխանատուները հայտարարել են, […]

̰
ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստման ու անցկացման համար կհատկացվի 3 մլրդ դրամ

11:37 08.11.2018

2018թ.-ի ԱԺ արտահերթ ընտրությունները կազմակերպելու համար Կառավարության պահուստային ֆոնդից Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացվի 2․707․144․2 հազար դրամ, Արդարադատության նախարարությանը կհատկացվի 10 մլն դրամ, իսկ ոստիկանությանը՝ 234․2 մլն դրամ: Որոշման նախագիծը, որը նոյեմբերի 8-ի Կառավարության նիստում ներկայացնում էր արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, հավանության արժանացավ: «Բացի նշված գումարից, ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար […]

̰
Քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-ղազախական փոխգործակցության հարցեր

11:33 08.11.2018

ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների համատեղ նիստի ծրագրի շրջանակներում նոյեմբերի 8-ին Աստանայում կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի հանդիպումը Ղազախստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Նուրլան Երմեկբաևի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է փոխգործակցության երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, փոխադարձ կարևորվել է համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: Կողմերը նշել […]

̰
Չի սխալվում միայն նա, ով ոչինչ չի անում. Վիգեն Սարգսյան

11:19 08.11.2018

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան նոր գրառում  է արել, որում մասնավորապես հետևյալ շեշտադրումն է արել. «Մեզ հաճախ են ասում. «բա լա՞վ էր, որ ձեր ժամանակ…»: ՀՀԿ-ն, անշուշտ, ունեցել է իր սխալները: Չի սխալվում միայն նա, ով ոչինչ չի անում: Նաև այդ սխալների պատճառով է, որ ժամկետից շուտ իշխանությունը հանձնել ենք բողոքի դուրս եկած […]

̰
ՀՀԿ ցուցակում «դրսից» կլինի միայն Դավիթ Շահնազարյանը. «Հրապարակ»

10:17 08.11.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Գնալու ենք բացառապես «սևերով», պատրաստ ենք պայքարի՝ ընդհուպ մինչև ֆիասկո։ Ցուցակում բոլորը՝ սկսած առաջին համարից, պետք է լինեն նաև ռեյտինգային թեկնածուներ»,- ասաց ՀՀԿ-ականը։ ՀՀԿ-ում այս պահին քննարկում են քարոզարշավի մարտավարությունը։ Մեր տեղեկություններով՝ շաբաթ տեղի կունենա ՀՀԿ ԳՄ նիստ, որտեղ կքննարկվի համամասնական ցուցակի նախնական տարբերակը։ Այն վերջնական կհաստատվի նոյեմբերի 11-ին՝ ՀՀԿ համաժողովում։ […]

̰
Յուրի Խաչատուրովը երեկոյան վերադարձել է Հայաստան. «Ժողովուրդ»

10:15 08.11.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա նոյեմբերի 2-ին Յուրի Խաչատուրովն ազատվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնից: Համաձայն սահմանված կարգի` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Յուրի Գրիգորի Խաչատուրովի վաղաժամկետ հետկանչի ընթացակարգն ավարտվել է: Ու թեև դեռ Հայաստանի կողմից առաջադրվելիք նոր թեկնածուի ու, ընդհանրապես, Հայաստանի` ՀԱՊԿ-ում նախագահելու հարցը դեռ […]

̰
ՀՀԿ-ական պատգամավորի որդին՝ ՔՊ ռեյտինգային թեկնածու․ «Ժամանակ»

09:09 08.11.2018

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Արմավիրի թիվ 6 ընտրատարածքում իր թեկնածությունն է առաջադրելու ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նահապետ Գևորգյանի կրտսեր որդին՝ Քաջիկ Գևորգյանը: Զարմանալին այն է, որ Գևորգյանն առաջադրվելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից: Գևորգյանը ինքն է ձևավորում ռեյտինգային ցուցակը՝ այնտեղ ներգրավելով մարդկանց, որոնք իր համար չեն կարող մրցակից լինել»:

̰
ԲՀԿ-ի հույսը Բագրատյանն է, Զոհրաբյանի թեկնածությունն էլ կդիտարկեն Սյունիքի ու Վայոց ձորի տարածքում․ «Հրապարակ»

08:58 08.11.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռեյտինգային թեկնածուների կրիզիս է գրեթե բոլոր, անգամ իշխանական ուժի մոտ։ «Ծառուկյան դաշինք»-ում, օրինակ, Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը դիտարկել են Սյունիքի և Վայոց ձորի տարածքում։ Բանն այն է, որ նախորդ ընտրություններում մարզից ամենաշատ ձայն ստացած Մերուժան Սիմոնյանը չի մասնակցելու, նա առողջական խնդիրներ ունի։ ԲՀԿ-ի հույսը Սերգեյ Բագրատյանն է, որովհետև Աղասի Հակոբջանյանն էլ է […]

̰
Անտեսված դրվագ գաղտնալսումից․ ի՞նչ կապ ունի Գլխավոր շտաբի պետը Մարտի 1-ի հետ․ «Ժողովուրդ»

08:46 08.11.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 11-ին, երբ հանրայնացվեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցության գաղտնալսումը, զրույցի վերջում ուշագրավ մի դրվագ կա, որը դուրս մնաց ուշադրությունից: ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Իսկ էն բանին էլ մի բան արեք, էլի… էն Խաչատուրովի տեղակալին: ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ – Հա, էն որ ասի՞ր: ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Հա… […]

̰
ՔՊ-ն ԱԺ «կինոյի» համար «քաստինգ» է անում. «Հրապարակ»

08:36 08.11.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին բոլոր կուսակցությունները բանակցում են կամ ցուցակներ են կազմում։ Հատկապես բուռն է վիճակը իշխող «Քաղպայմանագրում», որտեղ հույս ունեն 100-ի կարգի մանդատ ունենալ, ուստի ցուցակում տեղ զբաղեցնելու համար դաժան պայքար է գնում։ Ցուցակը կազմում է «ՔՊ» վարչությունը, որի անդամները հնարավորություն ունեն թեկնածուներ ներկայացնելու։ Թեկնածուների ընտրությունը վարչությունում, կարելի է ասել, «քաստինգի» է […]

̰
12-ամյա Արթուրի որոնողական աշխատանքներին կմասնակցեն նաև կամավորները

22:02 07.11.2018

Հարգելի՜ վանաձորցիներ, վաղը առավոտյան՝ ժամը 10:00-ին, Վանաձորի ոստիկանության Տարոնի բաժնից տարբեր խմբեր դուրս են գալու Վանաձորում և Վանաձորի հարակից անտառային տարածքներում 06.11.18 թվականին անհայտ կորած Վանաձորի բնակիչ՝ 2006թ. ծնված Արթուր Մարտիրոսյանի որոնողական աշխատանքները կատարելու նպատակով:  Այս մասին գրառում է կատարվել նշված է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի ֆեյսբուքյան էջում: «Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են աջակցել 12 […]

̰
Կայացել է սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

21:47 07.11.2018

ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ այսօր կայացել է սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:  Հանձնաժողովը հավանության է արժանացրել սուբվենցիայի ծրագրային ութ հայտերից վեցը՝ ներկայացված Արագածոտնի մարզի Բյուրական, Լոռու մարզի Փամբակ, Շիրակի մարզի Սարապատ, Տավուշի մարզի Լուսաձոր և Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքների կողմից։ Հաստատված ծրագրերի ընդհանուր բյուջեն անցնում է 93 […]

̰
Ադրբեջանում կանխվել է Նախիջևանի տարածքով Թուրքիա 105 կգ հերոինի փոխադրման փորձը

21:36 07.11.2018

Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի ծառայողները կանխել են Նախիջևանի տարածքով դեպի Թուրքիա 105 կգ հերոինի փոխադրման փորձը:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Թմրանյութը հայտնաբերվել է Թուրքիայի 51-ամյա քաղաքացի Բեքեր Քյորօղլուի բեռնատարում: Հայտնաբերված 105․4 կգ քաշով հերոինը եղել է 104 փաթեթների մեջ: Թուրքիայի քաղաքացին փորձել է թմրանյութը Նախիջևանի տարածքով անցկացնել Թուրքիա և հասցնել Ստամբուլ:

̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ղրղզստանի արտգործնախարարին

21:25 07.11.2018

Նոյեմբերի 7-ին ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին մասնակցելու նպատակով Աստանայում գտնվող ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ղրղզստանի ԱԳ նախարար Չինգիզ Այդարբեկովին, տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: Նախարար Մնացականյանը շնորհավորել է իր գործընկերոջը նշանակման կապակցությամբ՝ մաղթելով ամենայն հաջողություն […]

̰
Կորած երեխայի որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են

21:24 07.11.2018

Նոյեմբերի 7-ին` ժամը 13:34-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ նոյեմբերի 6-ին` ժամը 19:00-ի սահմաններում, Ա. Մ.-ն (12 տ., տառապում է աուտիզմով) Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մարգարյան փողոցի տներից մեկից դուրս է եկել և չի վերադարձել. որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Որոնողական աշխատանքներն […]

̰
Եվրոպայի խորհրդում Երևանի 2800-ամյակին նվիրված միջոցառում են կազմակերպել

20:59 07.11.2018

Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսի 35-րդ լիագումար նստաշրջանի շրջանակներում նոյեմբերի 7-ին Եվրոպայի խորհրդի Կոնգրեսում Հայաստանի պատվիրակության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպվեց ընդունելություն՝ նվիրված Երևանի 2800-ամյակին: Եվրոպայի խորհրդի նախասրահում ներկայացված էր Երևանի մասին պատմող ցուցադրություն: Այս մասին տեղեկացրել է  ՀՀ համայնքների միությունը: Հանդիսավոր արարողության ընթացքում իր ելույթում […]

̰
Կառավարությունը համաձայն է ևս 1 տարի ժամանակ տալ բանակից խուսափածներին՝ վճարելով քրեական հետապնդումից ազատվելու համար

20:43 07.11.2018

Կառավարությունը դրական եզրակացություն է տալու օրենքի նախագծի, որով նախատեսվում է բանակից ապօրինի խուսափածներին ևս մեկ տարի ժամանակ տալ, որ նրանք կարողանան ամեն խուսափած զորակոչի համար վճարել 200 հազար դրամ ու դրանով իսկ ազատվել քրեական հետապնդումից՝ առանց բանակում ծառայելու։ Սա կարելի է եզրակացնել կառավարության վաղվա նիստի օրակարգի փաստաթղթերից։ Բուն առաջարկն այն է, որ վերջնաժամկետը, որ մինչ […]

̰
Կառավարությունը 2.7 մլրդ դրամ կհատկացնի ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման համար

20:09 07.11.2018

ՀՀ կառավարության նոյեմբերի 8-ի նիստի օրակարգում 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2.707.144.2 հազար դրամ հատկացնելու հարցն է: «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ արդարադատության նախարարությանը հատկացնել 10.000.0 հազար դրամ, բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ […]

̰
Դատավորի անկախությունն անհնար է երաշխավորել առանց նրա սոցիալական անկախության երաշխավորման. ԲԴԽ

20:00 07.11.2018

Բարձրագույն դատական խորհուրդը կարծիք է հայտնել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ նախագծի վերաբերյալ: Առաջարկվող նախագիծը, ըստ ԲԴԽ-ի, անձի վիճակն ակնհայտ վատթարացնող է, իսկ հիմնական իմաստն այն է, որ սահմանափակվում է օրենքով սահմանվող կենսաթոշակի չափը` միաժամանակ առավելագույն սահման ամրագրելով կառավարության սահմանած նվազագույն կենսաթոշակի տասնապատիկի չափը: «Նախատեսվում է […]

̰
Ժամը 18:00-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 391 դատապարտյալ

19:36 07.11.2018

2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 7-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 391 դատապարտյալ. «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել 20, «Արթիկ» ՔԿՀ-ից՝  28, «Վանաձոր» ՔԿՀ-ից՝ 6, «Վարդաշեն» ՔԿՀ-ից՝ 53, «Գորիս» ՔԿՀ -ից՝ 9, «Հրազդան» ՔԿՀ-ից՝ […]

̰
Նիկոլ Փաշինյանը նշանակումներ է կատարել

19:34 07.11.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ Արտյուշ Գրիգորյանը և Աշոտ Շահբազյանը նշանակվել են քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ։ Այդ մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:

̰
Թրամփը հայտնել է, որ բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել ընտրություններում գրանցած հաղթանակից հետո

19:19 07.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել, այդ թվում՝ արտերկրից: Այս մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր էջում: «Անցած գիշեր տարած հաղթանակի կապակցությամբ մեծաթիվ շնորհավորանքներ եմ ստացել մեր Մեծ հաղթանակի կապակցությամբ, այդ թվում՝ օտարերկրացի ընկերների (օտար երկրների) կողմից, որոնք հույս ունեին մեծ գործարքներ […]

̰
Կրեմլում պատմել են Պուտինի և Թրամփի կայանալիք հանդիպման մասին

19:10 07.11.2018

ՌԴ և ԱՄՆ նախագահների երկարատև հանդիպում չանցկացնելու մասին որոշումը կայացվել է երկուստեք: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Նա հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կարճատև հանդիպում կունենան նոյեմբերի 11-ին՝ Ելիսեյան պալատում, լանչի ժամանակ: Հաղորդվում է, որ Պուտինի ու Թրամփի փարիզյան հանդիպումը մեծ հետաքրքրություն էր առաջացրել լրատվամիջոցների […]

̰
Համոզված եմ, որ համատեղ աշխատանքի արդյունքում կունենանք ոստիկանություն-քաղաքացի բոլորովին նոր հարաբերություններ. Փաշինյան

19:01 07.11.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են երթևեկության անվտանգության ուղղությամբ նախատեսվող բարեփոխումները, կառուցվածքային և բովանդակային փոփոխությունները: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.  «Ընդհանուր առմամբ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները հասկանալիորեն նոր իրավիճակում են դրել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը: Իհարկե, այդ անցումային շրջանը երևի շատ բարդ պետք է լիներ ոստիկանության […]

̰
Հայկ Մարությանը մասնակցել է հանգստի նոր գոտիների բացմանը

18:28 07.11.2018

Մայրաքաղաքում այսօր շահագործման են հանձնվել հանգստի երկու գոտիներ: Նոր այգիների պայմաններին ու հնարավորություններին ծանոթացել է Երևանի քաղաքապետը, հայտնում են Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով բարեկարգված Կոմիտասի անվան զբոսայգում բնակիչների լիարժեք հանգստի կազմակերպման համար ստեղծվել են հարմարավետ պայմաններ: Քաղաքապետ Հայկ Մարությանը շրջել է այգում, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել բնակիչների […]

̰
BACK_TO_TOP