12:01 07.11.2018
2018 թվականի նոյեմբերի 13-ին գումարվելու է Երևանի ավագանու առաջին նստաշրջանի 2-րդ նիստը: Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից, նիստի օրակարգում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կանոնադրությունը հաստատելու, Երևանի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները հաստատված համարելու, Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու, հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու, «Եվրոպա հյուրանոց» փակ բաժնետիրական ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու […]
11:37 07.11.2018
ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում է 2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը: ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ այս բյուջեում կարևորել են ոչ թե փողի քանակը, այլ դրանից ստացված արդյունքը: Հանրապետական խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանն էլ ասաց, թե ցավում է, որ հանրապետության գլխավոր ֆինանսիստի կարծիքով՝ փողի չափը կարևոր չէ: Ջանջուղազյանը հիշեցրեց, որ 1995 […]
11:25 07.11.2018
Հայաստանում տեղի ունեցած համաներման արդյունքում Իրանի 7 քաղաքացի ազատ է արձակվել քրեակատարողական հիմնարկներից։ Այս մասին իրանական IRNA գործակալությանը տեղեկացրել են Հայաստանում Իրանի դեսպանությունից։ Դեսպանատնից նաև տեղեկացրել են, որ համաներման շրջանակներում դիտարկվում է նաև Իրանի դատապարտված մյուս քաղաքացիներին ազատ արձակելու կամ արտահանձնելու՝ Իրան տեղափոխելու հնարավորությունը։
11:02 07.11.2018
Հայաստանի ներկայիս կառավարությունն ունի շատ բարձր վարկանիշ. քաղաքացիներն իրենց անվերապահ աջակցություն են հայտնում կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության և հետ կապերի վարչությունից, բաց կառավարման գործընկերության Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային հանդիպման ժամանակ այս մասին նոյեմբերի 6-ին հայտարարել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը: Նա ընդգծել է, որ ԲԿԳ-ն այն գործիքն է, որի […]
10:56 07.11.2018
ՀՀ Ազգային ժողովում սկսվել է առողջապահության և սոցիալական հարցերի, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը: Նիստի օրակարգում են «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված փոփոխությունների մասին հարցեր, որոնք վերաբերում են առողջապահության և սոցիալական ապահովությանը, նպաստներին, թոշակներին և այլ հարցերի: ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց սոցիալական և առողջապահական […]
10:36 07.11.2018
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 19:29-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում՝ բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Վանահովիտ թաղամասի մոտակայքում բախվել են «Օpel Vectra B» […]
10:29 07.11.2018
«ՀՀԿ-ն անպայման պետք է մասնակցի առաջիկա ընտրություններին: Այդպես կայացած քաղաքական կուսակցությունը իշխանափոխությունից հետո ոչ թե «կխռովի» իր ժողովրդից, այլ նրան նոր կարգավիճակում ծառայելու հայտ կներկայացնի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ կուսակցության անդամ Վիգեն Սարգսյանը: Նա մասնավորապես ասել է, որ ընդդիմություն լինելը ո՛չ արտոնություն է, ո՛չ վարչական լծակ, ո՛չ էլ բարձր […]
10:23 07.11.2018
ՆԱՏՕ -ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն Աֆղանստանում պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ: Նա երկրի նախագահ Աշրաֆ Ղանիի հետ հանդիպման ժամանակ մասնավորապես ասել է, որ իրենք Աֆղանստանում են՝ օգնելու այդ երկրին, բայց նաև հենց իրենց, քանի որ ակնհայտ է, թե որքան վտանգավոր և կործանարար կարող է լինել միջազգային ահաբեկչությունը բոլորի համար: […]
10:20 07.11.2018
Կոնգրեսում անցկացված միջանկյալ ընտրությունների արդյունքներով դեմոկրատները Ներկայացուցիչների պալատում ավելացրել են տեղերը, սակայն կորցրել են Սենատում: Դեմոկրատները Ներկայացուցիչների պալատում ձգտում են մեծամասնություն կազմել, ինչը հնարավորություն կտա հանրապետականների ներկայացրած օրենսդրական նախաձեռնություններն արգելափակել: Սենատում էլ հանրապետականները կարողացել են պահպանել մեծամասնությունը, ինչը Դոնալդ Թրամփը ցնցող հաջողություն է համարել և շնորհակալություն հայտնել բոլորին: Հիշեցնենք, որ միջանկյալ այս ընտրությունների արդյունքում պետք […]
09:06 07.11.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտահերթ խորհրդարանական ընտրություններին համատեղ մասնակցելու հարցով, մեր տեղեկություններով, մեկ շաբաթից ավելի բանակցություններ են վարում նաև ՀՀԿ-ի գործընկեր՝ ՍԻՄ ղեկավար, վերջին երկու գումարման խորհրդարանում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանն ու նախկին ԲՀԿ-ական, Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը։ Չի բացառվում, որ բանակցություններին միանա նաև Վահրամ Մկրտչյանի ՀԺԱՄ-ը։ Վահան Բաբայանը մեր զրույցում ասաց, որ […]
08:55 07.11.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ գրասենյակում եռուզեռ է, մուտքի դուռն աչալրջորեն հսկում են երկու ոստիկան, անվտանգությունն ուժեղացվել է, որովհետև Սերժ Սարգսյանն անընդհատ գրասենյակում է։ Ինչպես միշտ, հսկա «պապկան» թևի տակ՝ ելումուտ է անում ՀՀԿ կազմակերպիչ Ռուբեն Թադևոսյանը, որի մոտից դուրս են գալիս ՀՀԿ տարածքային կառույցների ղեկավարները, ինչպես նաև նախկին պաշտոնյաներ, պատգամավորներ։ Խիստ գործնական տեսքով «կազմակերպչական» […]
08:40 07.11.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` չնայած ՀՀ գլխավոր դատախազությունն օրենքով սահմանված կարգով նախաքննական մարմինների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորություններ ունի, սակայն քննիչները հատկապես նախկին իշխանություններին առնչվող քրեական գործերի վերաբերյալ շատ հանգամանքներ փորձում են դատախազությանը չհայտնել, նրանցից իրենց գործողությունների պլանները գաղտնի պահել: Տեսակետ կա, որ ՀՀ գլխավոր դատախազությանն իրավապահ մյուս կառույցները չեն վստահում, մանավանդ, […]
01:00 07.11.2018
«Վերջին տարիներին ռազմական նշանակության ապրանքների արտահանման ծավալը կայուն բարձր մակարդակի վրա է և կազմում է մոտ 15 միլիարդ դոլար»,- Ռուսաստանի ռազմական արտադրանքի արտահանումն այսպես է բնութագրել Վլադիմիր Պուտինը։ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ գործընկերների հետ ճկուն քաղաքականությունը թույլ է տալիս միշտ ակտիվ պահել ռազմարդյունաբերական շուկան։ Ռուսաստանը աշխարհի խոշորագույն զենք արտահանողներից է։ Սա ունի մի քանի […]
00:48 07.11.2018
ՅՈՒՆԵՍԿՕ-ն ստեղծել է 1993 թվականից մինչ օրս սպանված լրագրողների ու լրատվամիջոցների այլ ներկայացուցիչների ցանկ, և այդ ցանկում կա 1293 անուն։ Ցանկը ստեղծվել է լրագրողների նկատմամբ իրականացված հանցագործությունների քննության ընթացքին հետևելու համար։ Հայաստանում, ըստ այդ ցանկի, որևէ լրագրող չի սպանվել։ Վրաստանում սպանվել է 4 լրագրող, Ադրբեջանում՝ 3, Իրանում՝ 1, Թուրքիայում՝ 13։ Թուրքիայում սպանված լրագրողների թվում է […]
00:45 07.11.2018
ԵՄ-ն Վենեսուելայի դեմ կիրառվող պատժամիջոցները երկարաձգել է ևս մեկ տարով: Դրանք կշարունակեն գործել մինչև 2019 թվականի նոյեմբերի 14-ը: Այս մասին ասված է ԵՄ խորհրդի տարածած հայտարարության մեջ, հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը: «Վենեսուելայում իրավիճակի վատթարացմամբ պայմանավորված՝ խորհուրդը որոշեց պատժամիջոցների ժամկետը երկարաձգել մինչև 2019 թվականի նոյեմբերի 14-ը»,- ասված է հայտարարությունում: Աղբյուրի փոխանցմամբ՝ նման գործողությունները միտված են […]
00:25 07.11.2018
«Իրանում տնտեսական խնդիրները առաջանալու են ոչ թե հենց այսօր, այլ այդ պատժամիջոցների մասին հայտարարությունը կամ Միացյալ Նահանգների կողմից Միջուկային համաձայնությունից դուրս գալուց հետո, նույնիսկ դրանից առաջ արդեն իսկ դա իր բացասական հետևանքը ունեցել էր Իրանի տնտեսության վրա», – Իրանի նկատմամբ ամերիկյան նոր պատժամիջոցների ազդեցության մասին ShantNews.am-ի հետ հարցազրույցի ժամանակ ասել է իրանագետ Արմեն Իսրայելյանը։ Այսօր […]
00:17 07.11.2018
ԱՄՆ հատուկ ծառայությունները Ռուսաստանին մեղադրում են միջանկյալ ընտրություններին` մասնավորապես Կոնգրեսի ընտրություններին միջամտելու մեջ: ԱՄՆ Հետաքննության Դաշնային Բյուրոն, Ներքին անվտանգության բաժինը, Արդարադատության դեպարտամենտը և Ազգային հետախուզական ծառայությունը համատեղ հայտարարություն են տարածել: «ԱՄՆ-ը չի հանդուրժի ընտրություններին Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի և այլ երկրների միջամտությունը»,- ասված է հայտարարության մեջ: ԱՄՆ-i միջանկյալ ընտրություններին միջամտելու դեմ պայքարի շրջանակներում Facebook-ում և Instagram-ում ավելի […]
00:07 07.11.2018
Այսօր Հելսինկիում հանդիպել եմ Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ «Հանդիպման մասին ԵԺԿ նախագահը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում.«Այսօր արդյունավետ քննարկում ունեցա Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ վարչապետ Փաշինյանի հրաժարական տալու որոշումից հետո երկրում տիրող իրավիճակի մասին, որը ճանապարհ […]
23:07 06.11.2018
2017թ․ օգոստոս ամսին ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանի և Երևանի ավագանու անդամ Անի Սամսոնյանի հետ այցելեցինք Նոր Նորքի հանրակացարաններ և ծանոթացանք Շաբոյանների ընտանիքին, ովքեր 14 երեխաների հետ միասին վարձով բնակվում էին հանրակացարանային մեկ սենյակում և դժվարությամբ հասցնում իրենց հոգսերը բավարարել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։ «Երկար ժամանակ […]
21:36 06.11.2018
Նոյեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրոմին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշանակման առիթով շնորհավորեց պարոն Ուլրիկ Թիդեստրոմին՝ բերելով իր բարեմաղթանքները: Վեհափառ Հայրապետն ուրախությամբ արձանագրեց, որ երկու երկրների միջև փոխհարաբերությունները նոր ընթացք և զարգացում են ստանում: Այդ […]
20:45 06.11.2018
Գործարար Խաչատուր Սուքիասյանը մտադրություն չունի մասնակցելու Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե պատրաստվո՞ւմ է մասնակցել Ազգային ժողովի առաջիկա արտահերթ ընտրություններին, Սուքիասյանը պատասխանեց. «Ցանկություն չունեմ հայտնվելու Ազգային ժողովում կամ գործադիրում: Ես բավական ժամանակ մտածել եմ ու իմ կարգավիճակը, որն այսօր ունեմ, ինձ համար շատ ավելի ընդունելի է»,- ասաց Սուքիասյանը՝ հավելելով, որ ընտրությունների […]
20:30 06.11.2018
«Հեռանկար» հաղորդման տաղավարում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտնեց՝ հնարավոր է՝ իրենց նախընտրական ցուցակում նաև ներգրավվեն «Արդարություն» կուսակցության անդամները: «Ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվեն որոշ տեղերում, իրենց ռեսուրսը կներդնեն իրենց թեկնածուին անցկացնելու համար և ապագայում էլ խորհրդարանում կարող են իրենց ծրագրերով հանդես գալ մեր տեսլականի շրջանակներում»,- ասաց Մարուքյանը: Էդմոն Մարուքյանը նաև տեղեկացրեց, որ համանման պայմանավորվածություն են […]
19:57 06.11.2018
Միջուկային համաձայնությունից հետո Հայաստանը չկարողացավ հասնել նրան, որ Իրանի հետ երկկողմ հարաբերությունները բարձրանային այն մակարդակի, որ իրականացվեին խոշոր համատեղ ծրագրեր և՛ երկու կողմերի միջև, և՛ տրանզիտային սկզբունքով։ Այս պայմաններում Իրանի նկատմամբ ամերիկյան նոր պատժամիջոցների ազդեցությունը Հայաստանի վրա թույլ կլինի։ ShantNews.am-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարեց իրանագետ Արմեն Իսրայելյանը։ Միաժամանակ 8 պետություն, որոնց թվում են Թուրքիան, […]
19:30 06.11.2018
Բաքվի ոստիկանությունն այսօր փորձել է թույլ չտալ, որ Արցախյան պատերազմին մասնակցած ու մահացած զինծառայողների ծնողները երթով մոտենան երկրի նախագահի նստավայրին։ Առաջարկ է եղել 2-3 հոգուց բաղկացած ներկայացուցչական խումբ ուղարկել Ադրբեջանի նախագահի նստավայրի մոտ, սակայն մայրերը չեն համաձայնել ու շարունակել են իրենց երթը։ Ցույցի մասնակիցները պահանջել են իրենց վճարել նախագահական արտահերթ ընտրություններից առաջ Իլհամ Ալիևի տված […]
19:17 06.11.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամներին՝ ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Սփյուռք կապերին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող քաղաքական փոփոխություններին առնչվող հարցեր: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՍԴՀԿ դերը հայապահպանության, Հայաստան-Սփյուռք համագործակցության ամրապնդման գործում և հույս հայտնել, որ ներհայաստանյան քաղաքական իրադարձությունները նոր ազդակ […]
19:15 06.11.2018
Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելիս և այլ երկրների՝ Իրանի հետ առևտուրը դադարեցնելու պահանջ դնելիս Միացյալ Նահանգները ժամանակավոր բացառություն են արել մի քանի երկրի համար։ Այդ երկրներից են Թուրքիան, Չինաստանը, Հնդկաստանը և այլն։ Սա, ըստ իրանագետ Արմեն Իսրայելյանի, ունի մի քանի պատճառ։ Դրանցից են նավթի գները կայուն պահելու ցանկությունն ու այլ երկրների միջոցով գուցե տարանցիկ առևտուր կազմակերպելու […]
18:35 06.11.2018
Պաշտոնական Թեհրանն անում է ամեն բան ԱՄՆ պատժամիջոցների հետևանքով Իրանում հնարավոր տնտեսական վնասները մեղմելու ուղղությամբ: Իրանական Tasnim գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է այդ երկրի առաջին փոխնախագահ Էսհակ Ջահանգիրին: «Ճիշտ չէր լինի ասել, որ պատժամիջոցները տնտեսական ազդեցություն չեն գործում երկրի վրա: Մենք անում ենք ամեն բան, որպեսզի նվազեցնենք մեր տնտեսության դեմ սահմանափակումների բացասական հետևանքների ծավալը»,- […]
18:12 06.11.2018
Երևանի նորանշանակ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ իրեն ամենևին դուր չի գալիս այն իրողությունը, որ Երևանում շրջելիս ամեն քայլափոխի կարելի է տեսնել քաղաքի տեսքն աղավաղող էլեկտրալարեր, գազատար խողովակներ: Մեսչյանը հավելել է, որ նման երևույթները հարիր են երրորդ կարգի երկրների, ոչ թե Երևանին: Առաջադեմ քաղաքներում գազատարներն ու էլեկտրալարերը գետնի տակով […]
17:58 06.11.2018
«Օպերատիվ կապը գործում է, խախտումների ժամանակ միանգամից տեղեկացնում ենք, եթե կան խախտումներ, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն»,- լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում տեղեկացրել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը: Թե քանի նման զանգ է եղել, Տոնոյանը չի մանրամասնել, տեղեկացրել է, որ փոխադարձ կապը պահվում է հեռախոսի միջոցով ու այդ հարցով զբաղվում եմ համապատասխան անձինք: Անմիջական կապ երկու երկրների […]
17:53 06.11.2018
Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններում տարածքային ցուցակով առաջադրվելու մտադրություն չունի, ավելին, գտնում է, որ Զինված ուժերը պետք է զերծ մնան քաղաքական գործընթացներից, ու պաշտպանության նախարարին որևէ կուսակցության ցուցակում ընդգրկելն ուղղակի ճիշտ չէ: «Քարոզարշավին չեմ մասնակցելու, որովհետև պետք է ապահովեմ ԶՈւ` քաղաքական գործընթացներից դուրս լինելը: Դա իմ սկզբունքային մոտեցումն է»,- հայտարարել է Դավիթ […]