09:26 14.03.2024
Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն ընդունել է Նյուրնբերգյան սկզբունքների միջազգային ակադեմիայի տնօրեն պրոֆեսոր դոկտոր Քրիստոֆ Զաֆերլինգի գլխավորած պատվիրակությանը: Փետրվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունը դարձել է միջազգային քրեական դատարանի լիիրավ անդամ: Արդարադատության նախարարությունը, լինելով ոլորտի քաղաքականություն մշակող մարմին, շահագրգիռ բոլոր գերատեսչությունների հետ ձեռնամուխ է եղել կանոնադրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով ներպետական օրենսդրությունում համապատասխան կարգավորումներ […]
00:00 14.03.2024
Շիրակի մարզ աշխատանքային այցի շրջանակներում, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հետ հետևել է «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի շինաշխատանքների ընթացքին։ 6 մլրդ 796 մլն դրամ ընդհանուր արժողությամբ համալիրի կառուցման համար 2024 թվականին նախատեսվել է 1 մլրդ 534 մլն դրամ։ Սպորտային համալիրն ունենալու է […]
23:29 13.03.2024
Արևմտյան երկրները շարունակում են տարված լինել Ռուսաստանի պարտությամբ, ինչի մասին են վկայում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու մասին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Հավաքական Արևմուտքն ամբողջությամբ ավերել է եվրոպական անվտանգության համակարգը և տարված է Ռուսաստանին ռազմավարական պարտության տանելու գաղափարով: Բավական է մեջբերել Էմանուել Մակրոնի հայտարարությունները Ուկրաինա ՆԱՏՕ-ի […]
22:09 13.03.2024
Բաքվում մեկնաբանել են Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի երեկվա հանդիպումները Հայաստանի ու Ադրբեջանի դեսպանների հետ: Ադրբեջանական մամուլի որոշ հրապարակումների հեղինակները կարծիք են հայտնել, թե Վրաստանը պատրաստվում է միջնորդական նոր ջանքեր գործադրել: Ինչ է հայտնի հանդիպումների մասին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Դե գիտենք, որ երեկ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունեց սկզբից Ադրբեջանի դեսպան Ֆայի […]
21:09 13.03.2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները, հայտնում են փոխվարչապետի գրասենյակից:
20:47 13.03.2024
Մարտի 13-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի Կարմիր մահիկ ընկերության գործադիր տնօրեն Ռամի ալ-Նազերի հետ։ Հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստանի կողմից Գազայի բնակչությանը մարդասիրական օգնության տրամադրման և փոխանցման հետ կապված մանրամասներ։ Նման օգնություն տրամադրելու ՀՀ Կառավարության որոշման մասին հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մարտի 5-ին Եգիպտոս պաշտոնական այցի ընթացքում ԵԱՀ […]
16:05 13.03.2024
Արևմուտքը պետք է զենք և փող մատակարարի Ուկրաինային, ոչ թե զորքեր, հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Bloomberg-ին տված հարցազրույցում։ «Միակ հնարավորությունը հակամարտությունը դադարեցնելու, բայց դրան անմիջականորեն չներգրավվելու համար Ուկրաինային զենք մատակարարելն ու ֆինանսական աջակցություն տրամադրելն է»,- պնդում է նա։ Եթե հակամարտությունը շարունակվի, և երկրները զորքեր ուղարկեն Ուկրաինա, ապա խաղաղության հասնելու գինը «իրոք շատ բարձր […]
15:52 13.03.2024
Որեւէ երկրի հետ հարաբերությունների զարգացումը չի կարող լինել Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության եւ ազատության հաշվին. ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խորհրդարանում մասնագիտական փորձաշրջան անցնող ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողների հետ մարտի 13-ին կայացած հանդիպմանը: Ապագա դիվանագետները պատգամավորի հետ խոսել են ՀՀ անվտանգային խնդիրների լուծման ճանապարհների, տարածաշրջանում տիրող իրավիճակի, […]
15:37 13.03.2024
Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Վան Վենբինը չորեքշաբթի օրը տեղի ունեցած ճեպազրույցում, անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերին՝ Ռուսաստանի կողմից միջուկային զենքի հնարավոր կիրառման սկզբունքների մասին, ասել է, որ Չինաստանը միշտ կողմնակից է եղել, որ միջուկային զենք ունեցող տերությունները պահպանեն ընդհանուր անվտանգության հայեցակարգը: «Ռուսական կողմի համապատասխան հայտարարություններին ես ծանոթ չեմ, բայց նշեմ, որ 2022 թվականի հունվարին միջուկային […]
14:50 13.03.2024
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, հանձնաժողովի պատգամավորներ Գայանե Եղիազարյանը եւ Մարիամ Պողոսյանը հանդիպել են «Դիմոքրասի Ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն, «Սոցիալական պաշտպանություն, ներառում եւ հզորացում» ծրագրի ղեկավար Լիզբեթ Զոննեվելդին ու ծրագրի ներկայացուցիչներին: 2023 թվականին մեկնարկած ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորվամբ: Նպատակն է իրավական կարգավորումների, պատշաճ ծառայությունների մատուցման, պետության […]
14:04 13.03.2024
ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը Գերմանիա կատարած այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել Համբուրգի գործարար հարաբերություններում դերակատարություն ունեցող կառույցների ներկայացուցիչների հետ: Հայաստանի Հանրապետության տարածաշրջանային լոգիստիկ խնդիրների ուսումնասիրությունն առանցքային է դարձել Համբուրգի նավահանգստային խորհրդատվական ընկերության տնօրենի տեղակալ Ֆրանկ Բուսեի հետ հանդիպման ընթացքում: Հանդիպման մասնակիցներն ընդգծել են Հայաստանի լոգիստիկ զարգացման հեռանկարում Համբուրգի` որպես Գերմանիայի եւ ամբողջ Հյուսիսային Եվրոպայի տնտեսական, […]
13:13 13.03.2024
Մարտի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին: Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին: Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել վերջին զարգացումներն՝ ընդգծելով ՀՀ դիրքորոշումներն առանցքային հարցերի շուրջ: […]
13:10 13.03.2024
Առաջարկվում է փոփոխություններ կատարել «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում եւ ներդնել նոր պայմանագրային ձեւ, որը վերցված է ամերիկյան համանման կարգավորումների օրինակով: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 13-ի նիստում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ռաֆայել Գեւորգյանը` նշելով, որ նման պայմանագրերն անգլերեն հապավումով կոչվում են ՍԵՅՖ/SAFE պայմանագրեր, այսինքն` ապագայի կանոնադրական կապիտալ ստանալու նպատակով պարզ […]
12:51 13.03.2024
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն կանոնակարգման եւ վերահսկողության գործառույթների հետ մեկտեղ ներկայումս մատուցում է մի շարք ծառայություններ, որոնց համար չեն գանձվում պետական տուրք կամ վճար: Ուսումնասիրելով միջազգային փորձը` կոմիտեն պարզել է, որ աշխարհի մի շարք երկրներում համանման ծառայությունները մատուցվում են վճարովի հիմունքներով? Այս մասին բարձրաձայնել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը Տնտեսական […]
11:18 13.03.2024
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հայտնել է, որ ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը Գերմանիա կատարած այցի շրջանակներում հանդիպումներ ունեցավ Համբուրգի գործարար հարաբերություններում դերակատարություն ունեցող կառույցների ներկայացուցիչների հետ։ «Հայաստանի Հանրապետության տարածաշրջանային լոգիստիկ խնդիրների ուսումնասիրությունը առանցքային դարձավ Համբուրգի նավահանգստային խորհրդատվական ընկերության տնօրենի տեղակալ Ֆրանկ Բուսեի հետ հանդիպման ընթացքում։ Հանդիպման մասնակիցներն ընդգծեցին Հայաստանի լոգիստիկ զարգացման հեռանկարում […]
10:10 13.03.2024
Մարտի 11-ից Նյու Յորքում մեկնարկել են ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանի աշխատանքները, որոնց մասնակցում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Նախարարական կլոր սեղանի շրջանակում Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է գենդերային հավասարության, կանանց և աղջիկների հզորացման, վերջիններիս շրջանում աղքատության վերացման ուղղությամբ ՀՀ կողմից տարվող քաղաքականությանը։ Նախարարն ընդգծել է՝ Հայաստանը շարունակում է հավատարիմ լինել […]
09:30 13.03.2024
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը` հանրային կառավարման բարեփոխումներին նվիրված և ՏՀԶԿ/ԵՄ ՍԻԳՄԱ նախաձեռնության հանրային կառավարման սկզբունքների մեկնարկող աշխատաժողովի պանելային քննարկմանը հանդես է եկել ելույթով։ Խոսնակներն անդրադարձել են հանրային կառավարման բարեփոխումների ընթացքին, ձեռքբերումներին, բարեփոխումների հիմնական խոչընդոտներին և դրանց հաղթահարմանն ուղղված աշխատանքներին։ Կարեն Կարապետյանը նշել է, որ հանրային կառավարման, դատաիրավական ու հակակոռուպցիոն բարեփոխումները մշակվում և իրականացվում են […]
23:51 12.03.2024
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ակնկալում է հյուրընկալել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Թուրքիայում մարտի 31-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո։ «Մենք շարունակում ենք երկխոսությունը Սև ծովում մեր երկու հարևանների հետ: Անցյալ ուրբաթ (մարտի 8-ին) Ստամբուլում մենք ընդունեցինք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, իսկ ընտրություններից հետո (Թուրքիայում) մենք կընդունենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին», […]
23:48 12.03.2024
Մարտի 12-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է կոնգրեսական Սեթ Մոուլթոնի հետ (դեմոկրատ, Մասաչուսեթս)։ Քննարկվել են ՀՀ առջև ծառացած անվտանգային խնդիրները և մարտահրավերների հաղթահարման ուղիները։ Դեսպանը կոնգրեսականին է ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի մանրամասները և տարածաշրջանային անվտանգության ապահովման համար անհրաժեշտ քայլերը։ Դեսպանը խոսել է նաև Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին։
23:44 12.03.2024
ԱՄՆ-ը չի ծրագրում ամերիկյան զորքեր ուղարկել Ուկրաինա, հայտարարել է ԱՄՆ ղեկավարի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։ «Միացյալ Նահանգները զորքեր չի ունենա Ուկրաինայում: Մենք մտադիր չենք և չենք ծրագրում դա անել», – ասել է նա լրագրողների հետ ճեպազրույցում: Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ դաշինքը չի նախատեսում զորքեր ուղարկել Ուկրաինա և […]
23:11 12.03.2024
Վրաստանի ղեկավարությունը ցանկանում է շարունակել պրագմատիկ քաղաքականություն վարել Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Այս մասին հայտարարել է Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Կոբախիձեն։ Երկուշաբթի օրը Կոբախիձեն հայտարարել է, որ նշանակել է Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով նոր խորհրդական Գեորգի Կաջայային։ Այս պաշտոնը նախկինում զբաղեցնում էր Զուրաբ Աբաշիձեն, ով այժմ վարչապետի խորհրդականն է։ «Խնդիրները մնում են նույնը, բոլորը գիտեն մեր […]
23:03 12.03.2024
Մարտի 12-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նշանակվել է կուսակցության՝ Մասիսի Տարածքային կազմակերպության խորհրդի ընտրության օրը։ Քննարկվել են Վայքի և Եղեգնաձորի Տարածքային կազմակերպությունների, ինչպես նաև Գյումրի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության աշխատանքին առնչվող հարցեր։
22:44 12.03.2024
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ափսոսանք է հայտնել Ուկրաինայի խորհրդարանի «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիայի հայտարարության վերաբերյալ, որով նա Թբիլիսիից մի շարք պահանջներ է ներկայացրել Կիևի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ։ «Սա Ուկրաինայի կառավարության ներկայացուցչի սուբյեկտիվ վերաբերմունքն է, ինչը շատ ցավալի է։ Մենք աջակցում ենք ուկրաինացի ժողովրդին, համերաշխություն ենք հայտնում ուկրաինական պետությանը, որն արտահայտվում է ոչ […]
22:15 12.03.2024
Իրանում պատրաստվում եմ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի անցկացմանը: Առաջին փուլին ակտիվ մասնակցություն են ունեցել Իրանում ապրող հայերը: Ե՞րբ է լինելու երկրորդ փուլը, ու կարո՞ղ է այն փոխել առաջին փուլում արձանագրած պատկերը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ՝ Իրանում խորհրդարանական ընտրությունների հետ միաժամանակ անցկացվել են փորձագետների խորհրդի ընտրությունները, և երկու դեպքում էլ առաջին փուլով […]
22:05 12.03.2024
Կենտրոնական բանկի խորհուրդն այսօր 0.25 տոկոսային կետով իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն սահմանելով 8.5%: Դրամավարկային քաղաքականության հաղորդագրությունը ներկայացնելիս այս մասին ասել է ԿԲ-ի նախագահ Մարտին Գալստյանը: «2024թ.-ի մարտի 12-ի նիստում ԿԲ-ի խորհուրդը որոշեց տոկոսադրույքը նվազեցնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.5%: Միաժամանակ խորհուրդը ԿԲ-ի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպո գործիքի տոկոսադրույքը սահմանել է 10%, իսկ ԿԲ-ի կողմից […]
20:45 12.03.2024
Ֆրանսիան առաջիկա շաբաթների ընթացքում Ուկրաինային կփոխանցի 150 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) և վեց «Կեսար» հաուբից։ Այս մասին մարտի 12-ին խորհրդարանի ստորին պալատում հայտարարել է հանրապետության վարչապետ Գաբրիել Աթալը։ «Մենք կշարունակենք այդ մատակարարումները, որոնք անհրաժեշտ են Ուկրաինային։ Մենք բեկումնային փուլում ենք այս հակամարտության մեջ»,- ասել է նա Ազգային ժողովում տեղի ունեցած բանավեճի ժամանակ: Ֆրանսիան նաև կհովանավորի […]
19:00 12.03.2024
Լեհաստանի Սեյմի խոսնակ Շիմոն Հոլովնիան ասել է, որ իր կինը պատերազմի դեպքում կգնա ռազմաճակատ։ Նրա խոսքերը մեջբերում է Tarnogorski.info պորտալը։ «Իմ կինը կմահանա, եթե զինված բախում սկսվի։ Ես սա չեմ ուզում, Աստված մի արասցե»,-ասել է նա։ Ըստ բանախոսի՝ իր կինը Լեհաստանի ռազմաօդային ուժերի սպա է և ՄիԳ-29 կործանիչի օդաչու։ Նա նաև նշել է, որ իր […]
18:48 12.03.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ այն գյուղերը, որոնք Ադրբեջանը պահանջում է, երբեք չեն եղել ՀՀ ինքնիշխան տարածքում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարտի 12-ի ասուլիսին Փաշինյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Ադրբեջանը շարունակում է տարածքային պահանջներ ներկայացնել ՀՀ-ին՝ պահանջելով հայկական կողմից իրենց վերադարձնել Տավուշի մարզի 4 գյուղ, ընդգծեց, որ Հայաստանի տարածքում ադրբեջանական մամուլի կողմից բարձրաձայնվող գյուղերի […]
15:57 12.03.2024
Խմբակցության անունից ցանկանում եմ մեր գոհունակությունը հայտնել Ֆրանսիայի այն բոլոր ջանքերին, որոնք մեր պատմության ընթացքում ուղղված են եղել հայ ժողովրդի պաշտպանությանը, եւ այսօր էլ այդ ջանքերը շարունակվում են: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` մարտի 12-ին ընդունելով Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` դեսպանը […]
14:48 12.03.2024
Վրաստանի իշխանությունները չեն արգելի Ռուսաստանի հետ օդային հաղորդակցությունը և չեն միանա միջազգային հակառուսական պատժամիջոցներին, քանի որ գործում են՝ ելնելով իրենց երկրի շահերից, հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն։ Ավելի վաղ Ուկրաինայի խորհրդարանի «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան Թբիլիսիին մի շարք պահանջներ էր ներկայացրել Կիևի հետ հարաբերությունները կարգավորելու համար, այդ թվում՝ […]