23:08 15.03.2024
Ռազմական փորձագետ, պահեստազորի առաջին աստիճանի կապիտան Վասիլի Դանդիկինը գնահատել է Արկտիկայի տարածաշրջանում պատերազմ սկսելու հնարավորությունը։ Lenta.ru-ի հետ զրույցում նա կասկածել է նման սցենարի վրա, սակայն չի բացառել շահագրգիռ ուժերի պարբերական բախումների ու սադրանքների հավանականությունը։ Ավելի վաղ ամերիկյան Business Insider պորտալը գրել էր, որ ԱՄՆ բանակը նախապատրաստում է իր բանակը Արկտիկայում Ռուսաստանի հետ հակամարտություն սկսելու համար։ […]
22:44 15.03.2024
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանի նախաձեռնությամբ մարտի 15-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ հարաբերությունների զարգացման ու խորացման թեմայով: Քննարկմանը մասնակցել են խորհրդարանական բարեկամական խմբի անդամներն ու գործադիրի համապատասխան կառույցների եւ գերատեսչությունների ներկայացուցիչներ: Ողջունելով մասնակիցներին խորհրդարանում՝ Հակոբ Արշակյանը նշել է, որ համատեղ քննարկման նպատակն է օրենսդիրի եւ […]
22:38 15.03.2024
Մարտի 13-ին Եվրախորհրդարանն ընդունեց բանաձև, որով ԵՄ գործադիր մարմնին կոչ է անում դիտարկել Հայաստանին ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը՝ ընդգծելով նաև վիզաների ազատականացման շուրջ քննարկումների մեկնարկի անհրաժեշտությունը: Այդ բանաձևը դարձյալ վերահաստատում է Ադրբեջանի զորքերը Հայաստանի ամբողջ ինքնիշխան տարածքից դուրս բերելու իր պահանջը։ Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնի» ղեկավար […]
22:35 15.03.2024
Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան ասել է, որ Կիևը դիտարկում է ուկրաինական հարցի լուծման համար առաջին խաղաղության գագաթնաժողովի անցկացումը բացառապես առանց Ռուսաստանի մասնակցության, և նշել է, որ ուկրաինական իշխանությունները հնարավոր են համարում Մոսկվայի մասնակցությունը երկրորդ գագաթնաժողովին՝ որոշակի պայմաններով։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է ընդունել Ուկրաինայի […]
21:57 15.03.2024
ԱՄՆ իշխանությունները խորհրդակցություններ են անցկացնում Իսրայելի, Կատարի և Եգիպտոսի հետ՝ փորձելով լուծել հրադադարի և պատանդների վերադարձի հնարավորության հետ կապված մնացած վիճահարույց խնդիրները՝ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման առաջարկի լույսի ներքո։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Վիեննա կատարած այցի արդյունքներով Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «Պատանդների վերաբերյալ, այո, ավելի վաղ արձագանք […]
21:48 15.03.2024
Վերջին օրերին Վրաստանը ակտիվ է Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերություններին վերաբերող հարցերում: Նախ հայտնի դարձավ, որ Վրաստանի վարչապետը Հայաստան ու Ադրբեջան կայցելի, ապա նաև Բաքվում գտնվող Վրաստանի ԱԳ նախարարն է հույս հայտնել, որ երկու երկրների միջև խաղաղության պայմանագիրը շուտով կստորագրվի: Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով հռչակագիր են ստորագրել: Անկախ դրանից, Վրաստանի ԱԳ նախարարը […]
20:52 15.03.2024
Մարտի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հանդես է եկել ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցով: Նախարար Միրզոյանի ամբողջական զեկույցը ներկայացնում ենք ստորև: «Իրականում 2023թ․ կատարված աշխատանքը և հաշվետվությունն այդ աշխատանքի վերաբերյալ բավականին ծավալուն է։ Ես կաշխատեմ ոսկե միջին սկզբունքով առաջնորդվել և տալ […]
16:26 15.03.2024
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 15-ի արտահերթ նիստում քննարկել եւ ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը: ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է նախորդ տարի ոլորտում իրականացված աշխատանքները՝ նշելով, որ զգալիորեն խորացել է ՀՀ-ԵՄ քաղաքական երկխոսությունը՝ էապես բարձրացնելով քաղաքական երկխոսության մակարդակը եւ […]
16:04 15.03.2024
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեգնանքով է մեկնաբանել ուրբաթ օրը Ռուսաստանում մեկնարկած նախագահական ընտրությունները՝ արդեն իսկ շնորհավորելով Վլադիմիր Պուտինին հաղթանակի կապակցությամբ։ Այս գրառումը նա արել է ուրբաթ օրը X սոցիալական ցանցի իր էջում։ «Ցանկանում եմ շնորհավորել Վլադիմիր Պուտինին այսօր սկսված ընտրություններում տպավորիչ հաղթանակի կապակցությամբ, ընդդիմություն չկա, ազատություն չկա, ընտրություն չկա»,- գրել է Միշելը։
15:32 15.03.2024
Թանգարանների մասին նոր օրենքի, մշակույթի ոլորոտում իրականացվող բարեփոխումների ու նոր նախագծերի վերաբերյալ ասուլիսով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալները: «Անկախ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ թանգարանների ոլորտն ունեցավ իր կարգավորող, հիմնական օրենքը՝ այսպես կոչված մայր օրենքը, որը չափազանց սպասված էր ու կարևոր: Այդ օրենքը կարգավորում է թանգարանի գործունեության հետ կապված հարաբերությունները, սահմանում է թանգարանային […]
15:12 15.03.2024
Ադրբեջանի հետ բանակցություններն առաջին օրվանից եղել են տարածքներ զիջելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին: Աննա Գրիգորյանն Արարատ Միրզոյանին խնդրեց մեկնաբանել Ալիևի հայտարարությունն այն մասին, թե 2018-ին Հայաստանում իշխանության եկած կառավարությունը խոստացել է գնալ տարածքային զիջումների: «Հայաստանի […]
14:21 15.03.2024
Արևմուտքի, օրինակ` Եվրամիության հետ, Հայաստանի հարաբերությունների խորացումը նպատակ չունի Ռուսաստանի հետ հարաբերություններն ի չիք դարձնել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վստահեցրեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի մտավախությանը, թե այդ համագործակցությունը գուցե ռազմավարական դաշնակցի դեմ է: «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը որևէ մեկի […]
14:16 15.03.2024
Իսրայելը Գազայի հատվածում իր ռազմական գործողության ընթացքում չկարողացավ հասնել իր նպատակներից որևէ մեկին: Նման կարծիք է հայտնել Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ «Սիոնիստական ռեժիմը չկարողացավ հասնել իր հայտարարած նպատակներից որևէ մեկին, և նրա պատմական պարտության նշաններն արդեն ակնհայտ են», – ասվում է Իրանի ԱԳՆ-ի Telegram ալիքում հրապարակված ուղերձում: Աբդոլլահիանը պնդել է, որ Իսրայելը «շարունակում է […]
12:45 15.03.2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ սկզբունքային հարցերում առայժմ շատ շոշափելի արդյունքներ չկան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը: Միրզոյանը հիշեցրեց, որ տարվա ընթացքում ԱԳ նախարարները ևս երկու […]
11:49 15.03.2024
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նշել է այն հարցերի շրջանակը, որոնք քննարկվելու են Բաքվում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարների եռակողմ 9-րդ հանդիպման ժամանակ։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Բայրամովը նշել է, որ արտգործնախարարները մտքեր են փոխանակելու տարածաշրջանային եռակողմ համագործակցության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և գլոբալ իրադարձությունների շուրջ։ Նա հավելել […]
11:30 15.03.2024
ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության քրեական հետախույզների ստացած օպերատիվ տվյալներն իրացնելով՝ մարտի 14-ին Երևան քաղաքի Շերամի փողոցում հայտնաբերվել և ոստիկանության Աշտարակի բաժին է տեղափոխվել 38-ամյա Մհեր Մ.-ն: Նա ոստիկանության Գորիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) և 44-155-րդ (Սպանության փորձը) […]
11:07 15.03.2024
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտնել է, որ Բրյուսել կատարած այցից հետո նախատեսում է այցելել հարևան երկրներ։ Վարչապետի խոսքով, շաբաթ օրը կայցելի Ադրբեջան, որին կհաջորդի այցը Հայաստան։ «Հարևան երկրների հետ հարաբերությունների ամրապնդումը հիմնական առաջնահերթություններից է, հետևաբար՝ պատահական չէ, որ Բրյուսել այցից հետո այցելություններ կլինեն հարևան երկրներ, շաբաթ օրը կլինի այց Ադրբեջան, որին կհաջորդի այցը Հայաստան։ Մենք […]
10:57 15.03.2024
Հայաստանը կարող է դիմել Եվրամիությանն անդամակցելու համար, «Իզվեստիային» ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ներկայացուցիչ Պետեր Ստանոն։ «Երկրներն իրավունք ունեն ձգտել իրենց ժողովրդի ավելի լավ ապագայի: Նրանք ազատ են որոշել, թե ինչպես ապահովել նման ապագա։ Ինչ վերաբերում է ԵՄ անդամակցությանը, յուրաքանչյուր եվրոպական երկիր՝ իր ժողովուրդն ու կառավարությունը, պետք է որոշի, թե արդյոք ցանկանում է դիմել ԵՄ-ին […]
10:11 15.03.2024
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մարտի 14-ին հանդիպել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ներկայացուցիչներին՝ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոյի գլխավորությամբ: Մխիթար Հայրապետյանը ողջունել է հյուրերին, շնորհակալություն հայտնել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությանը՝ Հայաստանում բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված շարունակական ջանքերի համար: ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն […]
10:06 15.03.2024
Թուրքիան և Իրաքը Բաղդադում կայացած անվտանգության նիստից հետո որոշել են ստեղծել մի քանի համատեղ կոմիտեներ, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարի հարցերով։ Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած ամփոփիչ կոմյունիկեում։ «Որոշում է կայացվել ստեղծել մշտական համատեղ հանձնաժողովներ, որոնք կաշխատեն բացառապես հակաահաբեկչության, առևտրի, գյուղատնտեսության, էներգետիկայի, ջրամատակարարման, առողջապահության և տրանսպորտի ոլորտներում։ Հանդիպումների ընթացքում որոշվել է ակտիվացնել աշխատանքը […]
09:56 15.03.2024
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ընթացիկ պահպանում իրականացնող կազմակերպությունները կատարում են սպասարկման աշխատանքներ։ Իրականացվում է լանջերի թափվածքների‚ կողային առուների‚ ճանապարհների եզրերին առկա ավազի մաքրում‚ ճանապարհային նշանների թարմացում‚ մետաղական արգելափակոցների վերականգնում և այլն։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:
09:48 15.03.2024
Մարտի 14-ին Ազգային ժողով են այցելել «Կատարինե» կանանց քաղաքական առաջնորդության ծրագրի շրջանավարտները: Նրանց հետ հանդիպել եւ հասարակական-քաղաքական կյանքում կանանց ներգրավվածության հարցերի մասին զրուցել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Հանդիպմանը մասնակցել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը, Սոնա Ղազարյանը, Ծովինար Վարդանյանը, Ալխաս Ղազարյանն ու Մարիամ Պողոսյանը: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը հատկանշական է […]
09:40 15.03.2024
Մարտի 14-ին կայացել է Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գալստյանի և Ռումինիայի Սենատի եվրոպական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վասիլե Դինկուի հանդիպումը։ Հանդիպմանը կողմերն անդրադարձել են հայ-ռումինական խորհրդարանական երկխոսության ընդլայնմանն առնչվող հարցերին, առկա համագործակցությանն ու հեռանկարներին` կարևորելով միջխորհրդարանական կապերի շարունակական խթանումը։ Երկուստեք ընդգծվել է հայ-ռումինական պատմական բարեկամության կայուն հիմքերի վրա և ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկայիս խորացման […]
09:07 15.03.2024
ՌԴ նախագահական ընտրությունների եռօրյա քվեարկության համար ընտրատեղամասերը բացվել են ուրբաթ օրը ժամը 8:00-ին: Հաղորդվում է, որ նախագահական ընտրությունների ժամանակ արդեն հարյուր հազարավոր մարդիկ օգտվել են հեռավար էլեկտրոնային քվեարկության համակարգից: Ավելի քան 260 հազար մարդ, կամ համակարգի գրանցված մասնակիցների 6%-ը, հեռավար քվեարկել է ՌԴ նախագահական ընտրություններում, ինչը հետևում է հեռավար էլեկտրոնային քվեարկության (ДЭГ) կայքի տվյալներից։ Դաշնային […]
08:59 15.03.2024
ԱՄՆ-ը Եմենում ոչնչացրել է ինը հականավային հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք, հայտնում է ամերիկյան կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) X սոցիալական ցանցում։ «ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հաջողությամբ ոչնչացրել է ինը հականավային հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք Եմենի հութիների կողմից վերահսկվող տարածքներում», – ասվում է CENTCOM-ի հայտարարության մեջ: Նշվում է, որ այդ միջոցները ձեռնարկվել են նավագնացության ազատությունը […]
23:45 14.03.2024
Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը մարտի 14-ին խորհրդարանում հանդիպեց Հունաստան-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի հետ` կառավարող «Նոր ժողովրդավարություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության գլխավոր քարտուղար, Հունաստան-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ստավրոս Կալաֆատիսի գլխավորությամբ: Հայաստանի դեսպանը իր երախտագիտությունը հայտնեց հյուրընկալող կողմին նոր ձևավորված բարեկամության խմբի հետ հանդիպման համար։ Դեսպանն ընդգծեց բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը և այդ […]
22:55 14.03.2024
Մարտի 14-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները։ ՀՀ ԱԺ պատգամավորներ Արման Եղոյանը և Հռիփսիմե Գրիգորյանը հանդես են եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։
22:30 14.03.2024
Էրդողանը նախագահական ընտրություններում իր թեկնածությունը կարող է երրորդ անգամ առաջադրել: Այդ մասին երեկ հայտարարել են Թուրքիայում իշխող կուցակցության մի քանի բարձրաստիճան ներկայացուցիչներ: Սահմանադրությունը թույլ տալի՞ս է, որ նույն անձը երրորդ անգամ առաջադրվի: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Իսկապես, սահմանադրության մեջ հստակ է ասվում այն մասին, որ նույն անձը ավելի քան երկու անգամ առաջադրվելու […]
21:08 14.03.2024
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը «աստղային պատերազմների» տարերր է տեսել Ուկրաինայի հակամարտությունում։ Ինչպես դիվանագետն ասել է իսպանական RNE ռադիոկայանին տված հարցազրույցում, «արհեստական ինտելեկտը, անօդաչու թռչող սարքերը, հեռահաղորդակցության համակարգերը» հատուկ դեր են խաղում հակամարտության ընթացքում։ «Այսպիսով, դա բարձր ինտենսիվության դասական պատերազմի խառնուրդ է ծանր հրետանու կրակի հետ։ Եվ մի փոքր «Աստղային […]
20:50 14.03.2024
Մարտի 13-ին և 14-ին տեղի է ունեցել «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի երկու արտահերթ նիստ՝ օրակարգում ունենալով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի և գործադիր տնօրենի փոփոխության հարցերը: Առաջին արտահերթ նիստով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների միաձայն որոշմամբ Խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: Մարտի 14-ի նիստում քննարկվել է հիմնադրամի գործադիր տնօրենի […]