TIME
Ամսաթիվ
30 05 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+17.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երկար ժամանակ նրան ոչ մի հանձնարարական չեմ տվել․ Փաշինյանը հայտնել է, որ դժգոհ է եղել Մարուքյանի աշխատանքից

14:41 12.03.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է եղել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի կատարած աշխատանքից։ Այս մասին Փաշինյանը պատմել է այսօրվա մամուլի ասուլիսում։ «Ես կոնկրետ ասել եմ իրեն՝ ինչից եմ դժգոհ և ինչն է եղել պատճառը, որ երկար ժամանակ ոչ մի հանձնարարական իրեն չեմ տվել, ուղիղ իր հետ չեմ աշխատել, աշխատել եմ միջնորդավորված։ Էդմոն […]

̰
Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտածում է ոչ թե Ուկրաինայի, այլ իր աշխարհառազմավարական ծրագրերի մասին

12:29 12.03.2024

Վաշինգտոնը մտահոգված չէ Ուկրաինայի ճակատագրով, ամերիկյան իշխանություններն ուկրաինական ճգնաժամում հետապնդում են բացառապես իրենց աշխարհաքաղաքական նպատակները։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վենբինը` պատասխանելով ՏԱՍՍ-ի թղթակցի խնդրանքին` մեկնաբանելու ԿՀՎ-ի ղեկավար Ուիլյամ Բերնսի խոսքերը Կիևին աջակցության միջոցով Չինաստանին Ասիայում զսպելու մասին: «Բերնսի համապատասխան արտահայտությունները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ն իրականում մտահոգված չէ Ուկրաինայով, այլ […]

̰
Հանրային կառավարման բարեփոխումները դիտում ենք նոր քաղաքական և քաղաքացիական մշակույթի զարգացման խթան. Արայիկ Հարությունյան

12:15 12.03.2024

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր մասնակցել է Հայաստանում հանրային կառավարման սկզբունքների մեկնարկի միջոցառմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը, ՍԻԳՄԱ ծրագրի ղեկավար Գրեգոր Վիրանթը, Հայաստանում միջազգային կազմակերպությունների և տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում, մասնավորապես, նշել է. «Ձերդ գերազանցություն՝ հարգելի՛ պարոն դեսպան, Հարգելի՛ գործընկերներ, Ուրախ […]

̰
Սիրայում Թուրքիայի գործողությունները կարող են որակվել որպես պատերազմական հանցագործություններ

11:53 12.03.2024

«Միացյալ ազգերի կազմակրեպության (ՄԱԿ) Սիրիայի հետաքննող հանձնաժողովը» հրապարակել է 2023-ի հուլիսի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Սիրայում տեղի ունեցած իրադարձություններն ամփոփող զեկույց: Այս մասին հայտնում է «Էրմենիհաբերը»: Զեկույցի վերաբերյալ ՄԱԿ-ի Ժնևի գրասենկյաում մամուլի ասուլիս է հրավիրվել, որի ընթացքում ելույթ է ունեցել հանձնաժողովի նախագահ Պաուլո Պինհեյրոն: Նա նշել է, որ 2023-ի հոկտեմբերից ի վեր Սիրայում վերջին […]

̰
Ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանը տարածաշրջանում կանգնած է որպես ժողովրդավարական երկիր. իսպանացի պատգամավոր

11:39 12.03.2024

Իսպանացի պատգամավոր Ջոն Ինյարիտուի դիտարկմամբ՝ շատ կարևոր է ճանաչել իրականությունը կովկասյան տարածաշրջանում, որտեղ Հայաստանը կանգնած է որպես ժողովրդավարական երկիր, մինչդեռ Ադրբեջանը չունի ամուր ժողովրդավարական համակարգ: «Ընթացող հակամարտության նկատմամբ երկու երկրների մոտեցումներում ակնհայտ տարբերություն կա. Հայաստանը ձգտում է ինքնապաշտպանության և խաղաղության համաձայնագրի հետամուտ լինել, մինչդեռ Ադրբեջանը դիմում է ագրեսիայի, օկուպացիայի և սպառնալիքների», – այս մասին «Արմենպրես»-ի […]

̰
Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանի բացման արարողությանը

11:24 12.03.2024

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանի բացման արարողությանը (CSW68)։ Պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը, Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը, Կանանց ռեսուրսային կենտրոնի Ադվոկացիայի թիմի համակարգող Աննա Հովհաննիսյանը։ Նստաշրջանը, որի պաշտոնական բացումն ազդարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար […]

̰
Լուկաշենկոն պաշտոններից ազատել է Գերմանիայում, Շվեդիայում և Ֆինլանդիայում Բելառուսի դեսպաններին

11:13 12.03.2024

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանագրով աշխատանքից ազատել է Շվեդիայում, Ֆինլանդիայում, Գերմանիայում և Ղրղզստանում դեսպաններին։ Նախագահի հրամանագիրը, որը ստորագրվել է մարտի 11-ին, հրապարակվել է ազգային իրավական ինտերնետային պորտալում։ «Համաձայն Բելառուսի Հանրապետության Սահմանադրության 84-րդ հոդվածի 20-րդ կետի, Դմիտրի Լեոնիդովիչ Միրոնչիկին ազատել Շվեդիայի Թագավորությունում և միաժամանակ Նորվեգիայի Թագավորությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- նշվում է փաստաթղթում։ […]

̰
Գազայի հատվածում սովից մահացածների թիվը հասել է 27-ի. Al Jazeera

11:03 12.03.2024

Գազայի հատվածի հիվանդանոցներում սովից մահացած պաղեստինցիների թիվը հասել է 27-ի, հայտնում է Al Jazeera-ն։ Նրա հաղորդմամբ՝ Գազայի հյուսիսում գտնվող Քամալ Ադվան հիվանդանոցում սուր ջրազրկումից և թերսնումից երկու երեխաների մահից հետո սովից մահացած պաղեստինցիների ընդհանուր թիվը հասել է 27-ի։ Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել էր, որ Գազայի հատվածի հյուսիսում գտնվող ապաստարաններում և հիվանդանոցներում երեխաների […]

̰
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը

10:40 12.03.2024

Երևանը վերջերս չի մասնակցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարության աշխատանքներին, սակայն կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություններ չեն եղել։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։ «Երևանը իսկապես վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին, սա Հայաստանի որոշումն է այս փուլում, և մենք՝ որպես միջազգային կազմակերպություն, հարգում ենք ինքնիշխան […]

̰
Հայիթիի վարչապետը հրաժարական է տվել. Reuters

10:20 12.03.2024

Հայիթիի վարչապետ Արիել Հենրին հրաժարական է տվել։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ «Մենք ընդունում ենք նրա հրաժարականը անցումային նախագահական խորհրդի ստեղծման և ժամանակավոր վարչապետի նշանակումից հետո», – գործակալությունը մեջբերում է Կարիբյան համայնքի նախագահ և Գայանայի նախագահ Մուհամմադ Իրֆաան Ալիի խոսքերը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել Արիել Անրիի կառավարությանը հեռացնելու հանցավոր խմբերի ծրագրերի մասին։ Հայիթիի իշխանությունները […]

̰
ԱՄՆ-ը հայտնել է, թե որքան գումար կհատկացնի Հայաստանին տնտեսական և ժողովրդավարական զարգացման նպատակով

09:32 12.03.2024

ԱՄՆ կառավարությունը Հայաստանին կհատկացնի 52 մլն դոլար. այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ ՄԶԳ կառավարման և ռեսուրսների գծով փոխտնօրեն Պալոմա Ադամս-Ալենը։ Հայաստանի տնտեսական և ժողովրդավարական ճկունության նպատակով որքան գումար կհատկացվի. լրագրողի հարցին Ադամս-Ալենը պատասխանել է. «Բյուջեն Հայաստանի համար ենթադրում է 52 մլն դոլար»: ԱՄՆ Կառավարման և ռեսուրսների գծով պետքարտուղարի տեղակալ Ռիչ Վերման հավելել է, […]

̰
ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան մեկ օրում առնվազն 15 հարված են հասցրել Եմենին, հայտնում են ԶԼՄ-ները

09:22 12.03.2024

ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան երկուշաբթի առնվազն 15 ավիահարված են հասցրել Եմենի տարածքին, որը վերահսկվում է շիական Անսար Ալլահ (հութիներ) շարժման կողմից, հայտնում է եմենական «Ալ Մասիրա» հեռուստաալիքը։ Աղբյուրի տեղեկություններով՝ որոշ ժամանակ առաջ ամերիկա-բրիտանական ավիացիան հինգ հարձակում է իրականացրել Եմենի հյուսիսում գտնվող Սաադա նահանգի Թահիյա շրջանի վրա։ Բացի դրանից, նրանք մոտ 13 հարված են հասցրել Եմենի […]

̰
Իսրայելը պահանջում է ՄԱԿ-ից ՀԱՄԱՍ-ը ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն

09:07 12.03.2024

Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը, երկուշաբթի օրը ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հատուկ նիստում, իսրայելցի պատանդների հարազատների ուղեկցությամբ պահանջել է ՀԱՄԱՍ-ը ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն և կոշտ պատժամիջոցներ սահմանել շարժման առաջնորդների դեմ։ «Այսօր ես կանգնած եմ այստեղ ձեր առջև՝ որպես Իսրայելի Պետության արտաքին գործերի նախարար, այն ընտանիքների հետ, որոնց սիրելիներին առևանգել են Գազայում և մեծ վտանգի […]

̰
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է ՀՀ դեսպանին

23:04 11.03.2024

Մարտի 11-ին Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագրին և դրա շրջանակներում տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանը վերաբերող հարցերի։

̰
Արցախի նախկին նախագահին Բաքվի բանտում ստիպել են հարցազրույց տալ Ադրբեջանի պետական հեռուստաընկերությանը

22:40 11.03.2024

Ադրբեջանում հայտնել են, որ ցուցադրվելու է  Բաքվի բանտում ապօրինի պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հարցազրույցը: Հարցազրույցից որոշ կադրեր են հեռարձակել: Ի՞նչ է հայտնի հարցազրույցի մասին:  Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը։ «Քիչ բան է հայտնի։ Գիտենք, որ հարցազրույցը Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունն է արել: Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ նման հարցազրույց է […]

̰
Շոլցը չի համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցությունների վերաբերյալ Հռոմի պապի ձևակերպմանը

21:08 11.03.2024

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը համաձայն չէ Հռոմի պապի կարծիքի հետ, ով կոչ է արել բանակցություններ վարել Ուկրաինայի հարցով և օգտագործել է «սպիտակ դրոշ» արտահայտությունը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեստրեյտը։ «Ինչպես կարող եք պատկերացնել, այս հարցում կանցլերը չի կիսում նույն կարծիքը, ինչ Հռոմի պապը: Մենք նաև նկատեցինք, որ Վատիկանի ներկայացուցիչը […]

̰
Վարչապետին է ներկայացվել Տեսչական մարմինների 2023 թ. գործունեության հաշվետվությունը

20:21 11.03.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին է զեկուցվել կառավարությանը ենթակա տեսչական մարմինների 2023 թվականի գործունեության հաշվետվությունը: ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը և տեսչական մարմինների ղեկավարները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների մասին։ Ամփոփ տեղեկատվություն է ներկայացվել իրականացված ստուգումների, վերահսկողական, իրազեկման միջոցառումների մասին։ Ներկայացվել են ՀՀ վարչապետի կողմից հաշվետու տարում ստացված հանձնարարականների կատարողականները, […]

̰
Դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Աթենքի ակադեմիայի նորընտիր նախագահ Ստամատիոս Կրիմիզիսի հետ

20:16 11.03.2024

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանն այսօր՝ մարտի 11-ին, հանդիպել է Աթենքի ակադեմիայի նորընտիր նախագահ Ստամատիոս Կրիմիզիսի հետ, հայտնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից: «Հանդիպմանը մասնակցում էին նաև ակադեմիայի անդամներ, Աթենքի ակադեմիայի նախկին նախագահ Միխայիլ Ստաթոպուլոսը, ինչպես նաև Հունաստանի նախկին նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ակադեմիական ոլորտում փոխգործակցության ծրագրերը, գիտահետազոտական ինստիտուտների միջև համագործակցության […]

̰
Կարծում եմ՝ հավանականություն կա, որ առնվազն ևս 8 տարի գազի գինը կմնա նույնը․ ՏԿԵ փոխնախարար

15:49 11.03.2024

Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը 2024 թվականի ընթացքում իրականացնում է «Հայաստանի Հանրապետության նախագահության տարին ԵԱՏՄ-ում. նախաձեռնողական քաղաքականության նոր ուղղությունները» խորագրով թեմատիկ քննարկումներ՝ անդրադառնալով ոլորտային նախարարությունների կողմից իրականացվող միջոցառումների ծրագրերին ու դրանց արդյունքներին: Հանձնաժողովի՝ մարտի 11-ի նիստում քննարկվել են ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության առաջնահերթություններին ու նախաձեռնողական քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցեր: ՀՀ […]

̰
Սողանք Հրազդան գետի ափամերձ հատվածում

15:42 11.03.2024

Մարտի 11-ին, ժամը 11։00-ից Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Արզնի 2 ջրատարը սողանքի պատճառով վնասվել է. դադարեցվել է ջրագծի շահագործումը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության օպերատիվ խմբերը: Պարզվել է, որ մարտի 10-ին, ժամը 23։00-ի սահմաններում Քանաքեռավանի […]

̰
Մեծ Բրիտանիայի ՊՆ ղեկավարը պատասխանել է ՀԱՊԿ-ից ՀՀ դուրս գալուց ՄԲ պաշտպանական արդյունաբերության համար հնարավոր օգուտների մասին հարցին

11:49 11.03.2024

Մեծ Բրիտանիան կշարունակի սերտորեն համագործակցել Հայաստանի հետ՝ ուսումնասիրելու համար ավելի սերտ համագործակցության հնարավորությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի զինված ուժերի պետական նախարար Ջեյմս Հիպին՝ պատասխանելով խորհրդարանի Հյուսիսային Իռլանդիայի գործերի կոմիտեի նախագահ Ռոբերտ Բաքլենդի այն հարցին, թե ինչպես է գնահատում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից Հայաստանի դուրս գալուց Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերության համար հնարավոր […]

̰
ՆԳՆ ՓԾ տնօրենը Ավստրիական Կարմիր խաչի պատվիրակության հետ քննարկել է կամավորական փրկարարական շարժման զարգացման ուղղությունները

11:15 11.03.2024

Մարտի 7-ին ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի ընկերության ներկայացուցիչ Թիերի Ժիրարդին։ Հանդիպմանը ներկա էր ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը: Հանդիպման նպատակն էր քննարկել ինչպես արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և պատրաստվածության ընդհանուր մոտեցումները, կամավորական փրկարարական շարժման զարգացման ուղիները, այնպես էլ կառույցների միջև համագործակցության ընդլայնման […]

̰
Հայտնի է դարձել Իսրայելական բանակի կորուստների թիվը Գազայի հատվածում ցամաքային գործողության մեկնարկից ի վեր

10:44 11.03.2024

2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման սկզբից ի վեր Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) արմատական ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ մարտերում կորցրել է 589 մարդ։ Այս մասին ասված է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Վերջին տվյալներով՝ կիրակի օրը Գազայի հատվածի հարավում եւս մեկ իսրայելցի զինվոր է սպանվել։ Այսպես, անկլավում ցամաքային գործողության մեկնարկից ի վեր Իսրայելի պաշտպանության […]

̰
Թուրքիան ակնկալում է վերադարձնել F-35-ի համար վճարված գումարը

10:31 11.03.2024

Թուրքիան ակնկալում է վերադարձնել ամերիկյան F-35 կործանիչների գնման համար վճարված գումարը, հայտարարել է ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։ Այս մասին հայտնում է Sabah թերթը։ Թուրքիան պատրաստ է ԱՄՆ-ի հետ քննարկել F-35 կործանիչների ծրագրին վերադարձը, Անկարան անհիմն է համարում դրանից դուրս մնալը, ավելի վաղ հայտարարել էր արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ «Կարծում եմ՝ մենք կկարողանանք վերադարձնել F-35-ի համար […]

̰
Գործակարգավարական խորհրդակցություն՝ Երևանի քաղաքապետարանում

09:35 11.03.2024

Երևանի քաղաքապետարանում ընթանում է գործակարգավարական նիստը, որը վարում է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։  

̰
Համբուրգի երկրամաս այցը սկսեցինք գերմանահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումից․ Վլադիմիր Վարդանյան

21:55 10.03.2024

Աժ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է․ «ՀՀ Ազգային Ժողովի Հայաստան֊Գերմանիա խորհրդարանական բարեկամության խմբի այցը Համբուրգի երկրամաս սկսեցինք գերմանահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումից։ Քննարկեցինք համայնքային կյանքի ակտիվացման հետ կապված հիմնահարցերը։ Անդրադարձանք Հայաստանի հետ համայնքային կապերի զարգացման հիմնախնդիրներին: Հանդիպման ընթացքում ընդգծվեց Հայաստանի Հանրապետության հետ կրթական և մշակութային համագործակցության խթանման անհարժեշտությունը։ Առաջարկվեցին […]

̰
Անցնող շաբաթ Երեւանում էին Դանիայի Թագավորության խորհրդարանականները

14:38 10.03.2024

Անցնող շաբաթ Երեւանում էին Դանիայի Թագավորության խորհրդարանականները։ Պատվիրակության կազմում արտաքին բլոկն ու պաշտպանության ոլորտը կանոնակարգող հանձնաժողովների անդամներ էին: «Դանիան Հայաստանի համար բարեկամ երկիր է»,- նշել է Սարգիս Խանդանյանը՝ փաստելով, որ կա համագործակցության չօգտագործված մեծ ներուժ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար պետքարտուղար Բլինքենը և Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանը կաշխատեն միասին

23:11 09.03.2024

ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է Ամերիկայի Միացյալ Նահանգների և Թուրքիայի կառավարությունների հայտարարությունը, որն ընդունվել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հանդիպման արդյունքներով ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական մեխանիզմի յոթերորդ հանդիպման կապակցությամբ։ «Հարավային Կովկասի վերաբերյալ քարտուղար Բլինքենը և նախարար Ֆիդանը պարտավորվել են աշխատել միասին՝ նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հավասարակշռված և կայուն խաղաղության համաձայնագրի հաստատմանը և […]

̰
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը հարգում է պատերազմի օրենքները և չի լսի Էրդողանի «դասախոսությունները», ով ժխտում է Հայոց ցեղասպանությունը

22:30 09.03.2024

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մերժել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քննադատությունը իր կառավարության հասցեին, որը Իսրայելի իշխանություններին Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրավիճակի լույսի ներքո համեմատել է նացիստների հետ: Նեթանյահուի խոսքով՝ Իսրայելի բոլոր գործողություններն օրինական են։ «Պատերազմի օրենքներին հավատարիմ Իսրայելը չի ​​լսի Էրդողանի բարոյական քարոզները, ով աջակցում է ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության մարդասպաններին և բռնարարներին, ժխտում […]

̰
Հնարավորություններ կբացվեն սահմանամերձ գյուղում բնակարան, տուն կառուցելու ծրագրի հասանելիությունն ապահովելու համար. Փաշինյանը՝ Խաչիկ գյուղում

22:19 09.03.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղ այցի ընթացքում հանդիպել է տեղի բնակիչներին: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում: «Հույս հայտնեցի, որ կառավարության մեկանգամյա քաղաքական որոշմամբ նրանց վարկային խնդիրների լուծմամբ հնարավորություններ կբացվեն սահմանամերձ գյուղում բնակարան, տուն կառուցելու ծրագրի հասանելիությունն ապահովելու համար»,-նշել է վարչապետը:

̰
BACK_TO_TOP