TIME
Ամսաթիվ
29 05 2025
  • $
    384.15
  • RUBLE
    4.88
  • 433.59
WEATHER
+18.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կանայք, որոնք փոխել են աշխարհը

11:33 08.03.2024

X-ի «Նոբելյան մրցանակ» հարթակը հրապարակել է տեսանյութ՝ ներկայացնելով բոլոր ժամանակների մրցանակակիր կանանց: Հրապարակմանը կից գրել է. «Մենք հիշում ենք այն կանանց, ովքեր փոխել են աշխարհը: Ահա բոլոր զարմանալի կանայք, ովքեր ստացել են Նոբելյան մրցանակ. նրանց ուշագրավ ձեռքբերումները մրցանակի ժամանակ: Ովքե՞ր են ձեզ ամենաշատը ոգեշնչող կանայք»: Happy International Women’s Day! We’re celebrating women who have changed […]

̰
Բայդենը նշել է, որ ոմանք իրեն «չափազանց ծեր» են անվանում

11:25 08.03.2024

Ամերիկայի նախագահ Ջո Բայդենը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում և Սենատում իր ամենամյա ելույթի ժամանակ նշել է, որ ոմանք նրա տարիքը չափազանց մեծ են համարում պետական ​​բարձրագույն պաշտոնի համար։ «Ես գիտեմ, որ դա ինձ համար կարող է ակնհայտ չլինել, բայց ես երկար եմ ապրել: Երբ հասնեք իմ տարիքին, որոշ բաներ կարող են ավելի պարզ դառնալ, քան […]

̰
Շարմ էլ-Շեյխ-Վոլգոգրադ չվերթն ուղարկվել է այլընտրանքային օդանավակայան անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո

11:10 08.03.2024

Շարմ էլ-Շեյխ-Վոլգոգրադ ինքնաթիռն ուղարկվել է Աստրախանի այլընտրանքային օդանավակայան՝ Վոլգոգրադի օդային տարածքի սահմանափակումների պատճառով՝ անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Վոլգոգրադի օդանավակայանի ներկայացուցիչ Անաստասիա Գոլոդովային։ «Մոսկվայից երկու չվերթ՝ «Պոբեդա» և «Աերոֆլոտ» ավիաընկերություններից, նույնպես հետաձգվել են», – ասել է Գոլոդովան։ Նրա խոսքով՝ այժմ բոլոր սահմանափակումները հանվել են, և սպասվում է, […]

̰
ՄԱԿ-ում Ուկրաինայի հարցով նիստ կանցկացվի

10:33 08.03.2024

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ուկրաինայի հարցով նիստ կանցկացնի ուրբաթ օրը՝ մարտի 8-ին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է համաշխարհային կազմակերպության մամուլի ծառայությունը։ ՄԱԿ-ում դիվանագիտական ​​աղբյուրի փոխանցմամբ՝ Ուկրաինան խնդրել է հանդիպմանն ապահովելով Էկվադորի, Բրիտանիայի և Ֆրանսիայի աջակցությունը։ Ասում են, որ Անվտանգության խորհրդի նիստ գումարելու պատճառը ռուսական հարձակումն է Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու նավերի բազայի և արտադրամասի վրա, որը […]

̰
Կին պատգամավորները՝ իրենց նախասիրությունների մասին

10:26 08.03.2024

Կանանց տոնի՝ մարտի 8-ի կապակցությամբ իրենց նախասիրությունների եւ հետաքրքրությունների մասին են պատմում կին պատգամավորները: Մանրամասները՝ ԱԺ տեսանյութում:

̰
Մոսկվայում տղամարդը 2 միլիոն ռուբլու կակաչներ է գողացել

10:11 08.03.2024

Ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են ավելի քան 2 միլիոն ռուբլի արժողությամբ կակաչների խմբաքանակի գողության մեջ կասկածվողին։ Այս մասին հայտնել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության Մոսկվա քաղաքի գլխավոր վարչության TiNAO-ի ներքին գործերի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները ձերբակալել են Մոսկվայի մարզի մի բնակչի: Նա կասկածվում է կակաչների մեծ […]

̰
Իսրայելի հրթիռակոծությունների և օդային հարվածների հետևանքով Գազայի հատվածում 24 ժամում տասնյակ մարդիկ են զոհվել

08:51 08.03.2024

Գազայի հատվածի տարբեր շրջաններում վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական հրթիռակոծությունների ու օդային հարվածների զոհ են դարձել տասնյակ մարդիկ։ Այս մասին հայտնում է WAFA պաղեստինյան գործակալությունը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ անկլավի կենտրոնական հատվածում գտնվող Դեյր ալ Բալահ քաղաքում ինը պաղեստինցի է զոհվել, եւս մի քանիսը վիրավորվել են մասնավոր բնակելի շենքերի իսրայելական ռմբակոծությունների հետեւանքով։ Օդային հարվածներ են հասցվել նաև […]

̰
Բայդենը Պենտագոնին հանձնարարել է Գազայում ժամանակավոր նավահանգիստ կառուցել

08:42 08.03.2024

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ամենամյա ելույթում ասել է, որ Պենտագոնին հանձնարարում է ժամանակավոր նավահանգիստ կառուցել Գազայի հատված մարդասիրական օգնություն հասցնելու համար՝ առանց այնտեղ ամերիկյան զորքերի ներկայության։ «Այսօր երեկոյան ես կարգադրում եմ ԱՄՆ զինվորականներին ղեկավարել արտակարգ առաքելություն՝ Միջերկրական ծովում Գազայի ափերի մոտ ժամանակավոր նավամատույց ստեղծելու համար, որը կարող է տեղավորել սննդամթերք, ջուր, բժշկական պարագաներ և […]

̰
Ինչի՞ համար է Ալիևի վարչակազմը «լիցենզավորում» շիա հոգևորականներին

23:32 07.03.2024

Ադրբեջանի կառավարությունը սկսել է բացահայտ միջամտել կրոնական կազմակերպությունների գործերին: Այսուհետ մզկիթում ծառայելու իրավունք ստանալու համար շիա կրոնավորները պարտավոր կլինեն պետական լիզենցիա ունենալ: Ի՞նչ լիցենզիայի մասին է խոսքը, և ի՞նչ է իրենից ներկայացնում պետական այդ ատյանը, որն անցկացնում է այդ ատեստավորումը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Պաշտոնապես դա կոչվում է ատեստավորում: Պետական մի գերատեսչություն, […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ

22:37 07.03.2024

Մարտի 7-ին, Ազգային ժողովում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև կառավարության անդամներ: Քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացմանը առնչվող հարցեր:

̰
Ներկայում իրապես խաղաղության հնարավորություն ունենք. Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությանը

21:14 07.03.2024

Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությանը: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, սահմանի բացման հարցում ՀՀ մոտեցմանը, առկա համաձայնությանն ու ակնկալիքներին, Ադրբեջանի հետ բանակցային գործընթացին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին: Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց Անդրադառնալով Անթալիայի […]

̰
ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է Կանադայի հետ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը

21:00 07.03.2024

Մարտի 7-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Կանադայի Կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով դեսպան Ժակլին Օ՛Նիլին: ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է Կանադայի հետ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը՝ ընդգծելով համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաև ՄԱԿ ԱԽ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» բանաձևի շրջանակներում ստանձնած հանձնառությունների իրականացումն առաջմղելու ոլորտներում: Անդրադարձ է կատարվել ՄԱԿ ԱԽ […]

̰
Հանրապետության նախագահն ընդունել է Դանիայի խորհրդարանական պատվիրակությանը

20:48 07.03.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Դանիայի Թագավորության խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լիզե Բեխի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը ողջունել է խորհրդարանականների այցը Հայաստան և շեշտել, որ նմանօրինակ փոխայցելությունները երկու երկրների միջև նպաստում են ինչպես խորհրդարանական դիվանագիտության շարունակական զարգացմանը, այնպես էլ ընդհանարապես, համագործակցության սերտացմանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Լիզե Բեխը հույս է հայտնել, որ իրենց այցելությունը […]

̰
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կառաջարկի Նավալնիի մահվան պատճառով. ԶԼՄ

20:06 07.03.2024

ԵՄ-ն Ալեքսեյ Նավալնիի մահից հետո կառաջարկի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել, որոնցում կներառվեն 35 ֆիզիկական և երկու իրավաբանական անձինք, դրանք պաշտոնյաներ, բանտի աշխատակիցներ և դատավորներ են, նրանց անունները դեռ հայտնի չեն, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով փաստաթղթի նախագծին։ «ԵՄ-ն կառաջարկի նոր պատժամիջոցներ: Սահմանափակիչ միջոցները կվերաբերեն 35 ֆիզիկական և երկու իրավաբանական անձանց», – ասվում է գործակալության […]

̰
ԱԺ-ում Գևորգ Պապոյանին կփոխարինի Դավիթ Կարապետյանը

15:44 07.03.2024

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 7-ին հրավիրել էր հերթական նիստ։ Նիստի օրակարգում ԱԺ նախագահի՝ մարտի 4-ին ԿԸՀ ուղարկած արձանագրությունն էր, որի համաձայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել։ ԿԸՀ արձանագրությամբ՝ պատգամավոր է գրանցվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Դավիթ Գուրգենի Կարապետյանը։

̰
Վարչապետն ընդունել է Դանիայի խորհրդարանական պատվիրակությանը

15:41 07.03.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Դանիայի Թագավորության խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լիզե Բեխի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Դանիայի խորհդարանական պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ երկու երկրների համագործակցությունն այդքան էլ ակտիվ բնույթ չի կրում: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ այս այցը նոր ազդակ կհաղորդի Հայաստան-Դանիա փոխգործակցությանը: Միաժամանակ, վարչապետը կարևորել է միջխորհրդարանական կապերի […]

̰
Մեկնարկել է Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների ասուլիսը

14:48 07.03.2024

Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսի համատեղ մամուլի ասուլիսը։ Այն հասանելի է հետևյալ հղումով https://youtube.com/live/bvJ9bNa86VM?feature=share

̰
Ընթանում է Հայաստանի և Կիպրոսի արտաքին գործերի նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը

14:20 07.03.2024

Ընթանում է Հայաստանի և Կիպրոսի արտաքին գործերի նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը, որին կհաջորդի համատեղ մամուլի ասուլիսը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

̰
Կիպրոսի ԱԳ նախարարը վերահաստատել է իր երկրի դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցում

13:59 07.03.2024

ՀՀ Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հայկ Կոնջորյանը եւ հանձնաժողովի անդամները մարտի 7-ին հանդիպել են Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը երկուստեք բարձր են գնահատել բարեկամ երկրների միջեւ ե՛ւ օրենսդիր, ե՛ւ գործադիր մակարդակում առկա գերազանց համագործակցությունը, ընդգծել, որ երկու պետությունները պատմականորեն ունեն նույնատիպ մարտահրավերներ ու […]

̰
Մեկնարկել է Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների առանձնազրույցը

13:28 07.03.2024

Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսը ժամանել է ՀՀ ԱԳՆ: Մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույցը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

̰
Վրաստանի նախագահն ասել է, որ Եվրախորհրդարանը ճնշում է գործադրում իր վրա՝ պահանջելով ներում շնորհել Սաակաշվիլիին

12:24 07.03.2024

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ իր վրա ճնշում է գործադրում Եվրախորհրդարանը՝ պահանջելով ներում շնորհել երկրի նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիին։ «Առաջարկներ կան Եվրախորհրդարանից և տարբեր տեղերից, ճնշում կա, էլ չեմ ասում ավելին: Ես ասացի, որ ոչ մի ճնշման տակ որոշում չեմ կայացնի (Սահակաշվիլիին ներում շնորհելու մասին): Ես նկատի ունեմ ճնշումը և՛ ներսում, և՛ դրսից», […]

̰
Ռաֆայել Գևորգյանը մասնակցել է Եգիպտոսի առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայում տեղի գործարարների հետ հանդիպմանը

11:57 07.03.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետություն այցի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը մասնակցել է Եգիպտոսի առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայում տեղի գործարարների հետ հանդիպմանը: Իր ելույթում Ռաֆայել Գևորգյանն անդրադարձել է Հայաստանի տնտեսական զարգացման տեմպերին, տարբեր ոլորտներում վերջին տարիներին արձանագրված առաջընթացին, մեր երկրում ներդրումների իրականացման և բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ քայլերին ու բարեփոխումներին:

̰
Վարչապետն Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

11:54 07.03.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Գևորգ Պապոյանին: Վարչապետը շնորհավորել և հաջողություն է մաղթել Գևորգ Պապոյանին նոր կարգավիճակում գործունեության ընթացքում՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունում առկա տնտեսական ակտիվությունը և ձևավորված պոտենցիալի հետագա զարգացումը ռազմավարական նշանակություն ունի Կառավարության համար: «Ես հրապարակային հայտարարել եմ իմ տեսակետը և շարունակում եմ մնալ այդ կարծիքին, որ Հայաստանի […]

̰
Եղիշե Կիրակոսյանն ու Լիպարիտ Դրմեյանը կմեկնեն Ֆրանսիա՝ մասնակցելու Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հանդիպմանը

11:44 07.03.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրամանագիր է ստորագրել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին և Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանին Ֆրանսիայի Հանրապետություն գործուղելու մասին: Հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումը՝ 1. Միջազգային […]

̰
ԱՄՆ-ը Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել բոլոր այն անձանց, ովքեր անարդարացիորեն պահվում են քաղաքական դրդապատճառներով. Մեթյու Միլլեր

11:21 07.03.2024

ԱՄՆ-ը խորապես անհանգստացած է այն հաղորդագրություններից, որ ադրբեջանական ոստիկանությունը ներխուժել է Toplum TV անկախ լրատվամիջոցի գրասենյակ և ձերբակալել բազմաթիվ անկախ լրագրողների և քաղաքացիական հասարակության ակտիվիստների: Այս մասին ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը: Նա հայտարարել է, որ իրենք պետք է արտահայտեն խիստ առարկություններ լրագրողներին, քաղաքացիական հասարակության ձայներին և ընդդիմադիր գործիչներին ահաբեկելու, ճնշելու և […]

̰
Հետախուզվում են Հայկ Առաքելյանն ու Կարեն Մկրտչյանը

10:40 07.03.2024

Հետախուզվում են Հայկ Առաքելյանն ու Կարեն Մկրտչյանը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
Տեղի կունենա Արարատ Միրզոյանի և Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսի առանձնազրույցը, որին կհաջորդի մամուլի ասուլիսը

10:27 07.03.2024

ՀՀ ԱԳ նախարարությունից տեղեկացնում են, որ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսի առանձնազրույցը տեղի կունենա այսօր ժ. 13:00-ին, որին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը (ժ. 13:30) և ԱԳՆ-ների միջև համագործակցության հուշագրի ստորագրման արարողություն (ժ. 14:15): Հանդիպման արդյունքներով՝ ժ. 14:30-ին, Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

̰
Թուրքիան ծրագրում է խոշոր ցամաքային ռազմական գործողություն իրականացնել Իրաքում. ԶԼՄ-ներ

09:54 07.03.2024

Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային ռազմական գործողություն իրականացնել Հյուսիսային Իրաքում երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների դեմ, գրում է Hürriyet թերթը, որի համաձայն համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրանի կենտրոնական և տեղական իշխանությունների հետ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի վաղ հայտարարել էր, որ Անկարան ակնկալում է ամռանը լուծել Իրաքի հետ սահմանի […]

̰
Տեղի է ունեցել Օքլենդում Հայաստանի պատվո հյուպատոսության պաշտոնական բացումը

09:06 07.03.2024

Նոր Զելանդիայում Հայաստանի դեսպան Արեգ Հովհաննիսյանը (նստավայրը՝ Տոկիո, Ճապոնիա) Օքլենդում Հայաստանի պատվո հյուապոսության պաշտոնական բացման կապակցությամբ աշխատանքային այց է կատարել Օքլենդ։ Մարտի 2-ին դեսպանը ներկա է գտնվել հայ համայնքի մասնակցությամբ Ավստրալիայի և Նոր Զելադիայի Հայոց թեմի առաջնորդ Հայկազուն Արքեպիսկոպոս Նաջարյանի կողմից մատուցված սուրբ պատարագին, որի ավարտին արքեպիսկոպոս Նաջարյանը հատուկ ծեսով օրհնել է Հայաստանի Հանրապետության այն […]

̰
Զախարովան ասել է, որ Ռուսաստանը որևէ մեկի վրա հարձակվելու պլաններ չունի

23:11 06.03.2024

Ռուսաստանը երբեք չի ծրագրել հարձակում որևէ մեկի, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի վրա։ Այս մասին Համաշխարհային երիտասարդական փառատոնի շրջանակում ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ռուսաստանը չունի և երբեք չի ունեցել ուղղակի կամ անուղղակի ագրեսիայով հարձակվելու, որևէ մեկի հետ հակամարտություն սկսելու ծրագրեր՝ կապված ՆԱՏՕ-ի, Վաշինգտոնի, Ուկրաինայի, որևէ մեկի հետ: Բայց եթե կարդաք ՆԱՏՕ-ի դոկտրինալ […]

̰
BACK_TO_TOP