17:45 02.11.2018
Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի և գործարար Սամվել Մայրապետյանի հետ աղմկոտ պատմությունների մեջ ներքաշված գործարար Սիլվա Համբարձումյանն այսօր լրագրողներին հայտնել է, թե ինչ գործունեություն է պատրաստվում իրականացել ՀՀ-ում: «Ես հացի գործարան եմ գնել, այսինքն՝ սարքավորումները գնել եմ և կառուցել շատ հզոր հացի գործարան»,- ասել է Համբարձումյանը՝ հավելելով, որ գործարանը պատրաստ է: Գործարարն ասել է, որ […]
17:28 02.11.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ գործարար Սիլվա Համբարձումյանն այսօր հաստատել է, որ ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին 14 մլն դոլար կաշառք է տվել, իսկ գործը հիմա Հատուկ քննչական ծառայությունում է: Համբարձումյանն անդրադարձել է նաև այն գործին, որի շրջանակում հիմա կալանավորված է գործարար Սամվել Մայրապետյանը: SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է Համբարձումյանից, թե արդյո՞ք նա հանդես է գալու նոր ու նույնչափ […]
17:19 02.11.2018
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին լրագրողները ԱԺ-ում մանրամասներ են ճշտել ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանից: «Աշխատանքային մակարդակով ստորագրվել և հանձնվել է քարտուղարություն: Երբ քարտուղարությունը հաստատում է, որ բոլոր 6 պետությունների ստորագրությունը կա, գործընթացը համարվում է ավարտված»,- մեկնաբանել է Մնացականյանը: Հարցին՝ արդյո՞ք Հայաստանը շահագրգիռ է իր թեկնածուին առաջադրելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, […]
17:15 02.11.2018
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականություններն իրականացնող Վալերի Սեմերիկովը չի բացառում, որ կազմակերպության նոր ղեկավարի հարցը կքննարկվի նոյեմբերի 8-ին` Աստանայի գագաթնաժողովում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ-Նովոստի»-ն: «Ես չեմ բացառում, որ այդ հարցը կքննարկվի գագաթնաժողովի ժամանակ»,- ասել է Սեմերիկովը`պատասխանելով հարցին` հնարավո՞ր է արդյոք Աստանայում կայանալիք գագաթնաժողովում քննարկվի ՀԱՊԿ նոր քարտուղարի հարցն այն բանից հետո, երբ այդ պաշտոնը լքել է […]
17:13 02.11.2018
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նիստը կկայանա նոյեմբերի 8-ին՝ Աստանայում, հայտնում է ՀԱՊԿ պաշտոնական կայքը: Հավաքական անվտանգության խորհրդի կազմում ներգրավված են կազմակերպության անդամ երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ղեկավարները: Նշվում է, որ նիստի ընթացքում Հայաստանը կներկայացնի Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Մի շարք հարցեր երկրների ղեկավարները կքննարկեն նեղ կազմով: Օրակարգային […]
16:39 02.11.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական ուղերձ է հղել Վարդանյանների ընտանիքին ու հարազատներին. «Մեծ ցավ ապրեցի՝ տեղեկանալով հայկական սպորտի լեգենդներից մեկի՝ հայտնի ծանրամարտիկ, օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանի անժամանակ մահվան մասին: Յուրի Վարդանյանը հայկական մարզաշխարհում չափանիշ ու օրինակ էր շատերի համար: Իր օլիմպիական ու համաշխարհային ռեկորդներով նա ապացուցեց, որ անհնարինն ընդամենը մարտահրավեր է, որը հնարավոր է […]
16:35 02.11.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ գործարար Սիլվա Համբարձումյանն այսօր հաստատել է, որ ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին 14 մլն դոլար կաշառք է տվել, իսկ գործը հիմա Հատուկ քննչական ծառայությունում է: Լրագրողները հետաքրքրվել են Համբարձումյանից, թե որտեղի՞ց նրան այդքան գումար, որից նաև կաշառքին է բաժին հանել: Համբարձումյանն ասել է, որ ինքը միայն Հայաստանում չէ, որ բիզնես գործունեություն է […]
16:30 02.11.2018
2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի արտաքին գործերի նախարարության գործառույթների կատարման համար կտրամադրվի 14,9 միլիարդ դրամ։ Դրանից 10,3 միլիարդ դրամը կօգտագործվի օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեությունն ապահովելու համար։ Ազգային ժողովի երկու համապատասխան հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը։ «Միջազգային կազմակերպություններին անդամակցության գումարը կկազմի շուրջ […]
16:27 02.11.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը խոսել է ներքաղաքական իրադարձությունների մասին: «Ազգային ժողովի լուծարումն անխուսափելի էր հատկապես ապրիլյան, մայիսյան դեպքերից հետո: Վեճը գնում էր Ընտրական օրենքի և ժամկետների մասին: Ես ինքս կողմ էի, որ արտահերթ ընտրությունները տեղի ունենային մայիսին: Ձևն այդքան էլ գեղեցիկ չէր, բայց սահմանադրությունը նման բան չէր կանխատեսում, երևի […]
16:17 02.11.2018
Ալավերդու պղնձաձուլարանը վաղ թե ուշ կամ պետք է արդիականացվի, կամ փակվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «ArmProd EXPO 2018» 17-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի պաշտոնական բացմանը լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը: Նա նշեց, որ խնդիրն ավելի շատ «Թեղուտ» ՓԲԸ-ի և «ՎՏԲ բանկի» միջև գոյություն ունեցող դատական գործի հետ է կապված, այլ ոչ կառավարության: «Մենք փորձում ենք հնարավորինս արագ […]
16:03 02.11.2018
Յուրի Խաչատուրովն ազատվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից: Այս մասին տեղեկացնում է ՀԱՊԿ պաշտոնական կայքը: «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին հետ կանչելու` հայկական կողմի նախաձեռնած գործընթացը, սահմանված կարգի համաձայն, ավարտված է: ՀԱՊԿ խորհրդի որոշմամբ` Յուրի Խաչատուրովն ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը դրվել է ՀԱՊԿ […]
16:01 02.11.2018
Երևանն ու Բաքուն ցանկություն ունեն շարունակել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բարձր մակարդակով երկխոսությունը,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը, փոխանցում է RIA Novosti գործակալությունը: «Մենք հույս ունենք, որ հաջորդ ամիս կկայանա երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու են կարգավորման առանցքային հարցերն ու վստահության ամրապնդման այն միջոցները, […]
15:44 02.11.2018
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Թուրքիան կապում է իբր «օկուպացված» ադրբեջանական տարածքներից հայկական զորքերի դուրսբերման ու Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելու հետ։ Այս մասին Թուրքիայի նախագահի աշխատակազմից հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին։ Թուրքիան կրկին հակադրվել է հայ-թուրքական արձանագրություններին, որոնք ստորագրվել էին ամերիկյան միջնորդությամբ և ուղղված էին առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելուն։ Իր կողմից Հայաստանը հրաժարվել էր Հայոց […]
15:36 02.11.2018
Վերականգնվել է Տավուշի մարզի Արճիս համայնքը Մ-6 միջպետական ճանապարհի միջոցով տարածաշրջանի այլ բնակավայրերի հետ կապող մոտ 3,67 կիլոմետրանոց ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: Հիմնանորոգումն արվել է Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը […]
15:30 02.11.2018
ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ նորընտիր խորհրդարանի առաջին նիստը և նոր վարչապետի նշանակումը տեղի են ունենալու դեկտեմբերի 31-ին: «Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը և նոր վարչապետի նշանակումը տեղի են ունենալու դեկտեմբերի 31-ին: Նոր տարին նոր Հայաստանում»,- գրել է նա:
15:24 02.11.2018
Քաղաքաշինության պետական կոմիտեի՝ 2019 թվականի կարևորագույն աշխատանքներից մեկը լինելու է աղետի գոտու վերականգնումը։ Հաջորդ տարվա բյուջեն ԱԺ 2 հանձնաժողովների համատեղ նիստում քննարկելու ընթացքում այս մասին հայտարարեց կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը։ Նրա խոսքերով՝ այժմ կա քաղաքական կամք, և մնում է վերջին ջանքերը գործադրել խնդիրը վերջնականապես լուծելու համար։ «Մնացել է ընդամենը 500 անօթևան ընտանիք»,- հայտարարեց Էլոյանը։ Սրանից […]
15:18 02.11.2018
«Հարյուրավոր, հազարավոր տնտեսվարողներ ու գյուղացիական տնտեսություններ կան մսամթերքի շուկայում: Դա շատ մրցակցային շուկա է: Գնագոյացման վրա ազդեցին գյուղատնտեսության ոլորտի խնդիրները՝ խոտի գին, ջերմաստիճանի բարձրացում, արտահանման ավելացում»,- ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, խոսելով մսամթերքի շուկայում առկա թանկացումների մասին՝ ասել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Նրա խոսքերով՝ կարագի ներկման ոլորտում էլ բազմաթիվ ներկրող տնտեսվարողներ են ավելացել: «Գնային տատանումները […]
15:15 02.11.2018
Interpressnews լրատվականի հաղորդմամբ՝ Վրաստանի նախագահական ընտրություններում իշխող կուսակցության աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշվիլին հոկտեմբերի 17-28-ն ընկած ժամանակահատվածում քարոզարշավի կազմակերպման համար 1 միլիոն 897 հազար 309 լարիի չափով վարկ է վերցրել: Նա պետք է վճարի Սպորտի պալատում նախագահի թեկնածուի եզրափակիչ հանդիպման համերգի կազմակերպիչներին, ռեժիսորին, երգիչներին, հանդիպման վերջում հրավառություն կազմակերպած ընկերությանը: Բացի դրանից՝ Զուրաբիշվիլին պարտք է մնացել նաև նախընտրական […]
15:09 02.11.2018
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Մոսկվան ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում շփումներն ակտիվացնելու Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների պայմանավորվածությունը, բայց միաժամանակ նշել է, որ մինչև Հայաստանի ներքաղաքական բուռն գործընթացների ավարտը,՝ դժվար թե հնարավոր լինի լրջորեն դիտարկել կոնկրետ տարբերակներ՝ ճգնաժամից դուրս գալու և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը լիարժեքորեն ապահովելու համար: Այս մասին գրել […]
15:08 02.11.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ գործարար Սիլվա Համբարձումյանն այսօր հաստատել է, որ ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին 14 մլն դոլար կաշառք է տվել, իսկ գործը հիմա Հատուկ քննչական ծառայությունում է: Լրագրողները նկատել են, որ Համբարձումյանին ուղեկցում էին անվտանգության աշխատակիցները: Գործարարը պարզաբանել է, որ պետությունն է իր անվտանգությունն ապահովում: «Ի՞նչ իմանանք՝ վտանգը որտեղից կլինի: Կարող ա […]
15:03 02.11.2018
«Շաքարավազի շուկայում կան 100 տնտեսվարողներ, բոլոր էլ իրականացնում են ներկրումներ, դրանց թվում նաև նախկին արտադրողները, ինչպես, օրինակ, «Ալեքս հոլդինգը», որը մրցակցում է բոլորի հետ»,- ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: «Հեղափոխությունից հետո շաքարավազի շուկայում փոփոխություններ սկսեցին նկատվել 2015-16 թվականներից՝ ԵԱՏՄ անդամակցությունից հետո: Այս շուկայում հայտնվեցին ՌԴ ներկրող տնտեսվարողներ: Մոտ 40 տնտեսվարող կար […]
14:56 02.11.2018
Հարավային Օսիայի խորհրդարանն այսօր մտադիր է վավերացնել Սիրիայի հետ բարեկամության և համագործակցության մասին համաձայնագիրը, հայտնում է aliq.ge-ն՝ վկայակոչելով Interpressnews-ին: Փաստաթուղթը ստորագրվել է հուլիսի 23-ին՝ Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովի Դամասկոս կատարած այցի շրջանակներում: Համաձայնագիրը ենթադրում է Սիրայի և Հարավային Օսիայի միջև արտաքին քաղաքականության և տնտեսական ոլորտներում համագործակցություն: «Հարավային Օսիայի կառավարությունը ներդրումային և տնտեսական գործունեություն ծավալելու […]
14:53 02.11.2018
2013 թվականից հետո առաջին անգամ ԱՄՆ-ում կալանավորին մահվան են դատապարտել էլեկտրական աթոռի միջոցով: Մահավճիռն իրականացրել են Թեննեսի նահանգի բանտերից մեկում: Մահվան դատապարտվածը Էդմունդ Զագորսկին է, որը 35 տարի առաջ՝ 1983 թվականին սպանել էր երկու մարդու, որոնք ցանկացել էին նրանից թմրանյութ գնել: Մահապատիժը դեռ գործում է ԱՄՆ-ի 31 նահանգներում:
14:42 02.11.2018
«Երկխոսության ուղիները բավականին երկար ժամանակ չեն աշխատում, ինչն անթույլատրելի է գլոբալ անվտանգության տեսանկյունից»,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ մամուլի ասուլիսի ժամանակ: Լավրովի խոսքերով՝ ՌԴ-ն պատրաստ է վերականգնել ԱՄՆ-ի հետ ռազմավարական կայունության հաստատման բոլոր ձևաչափերը, ներառյալ «2+2» ձևաչափը: Նախարարը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը հնարավոր է՝ վերականգնվի […]
14:34 02.11.2018
Այսօր Երևանի մամուլի ակումբներից մեկում էր հյուրընկալվել գործարար Սիլվա Համբարձումյանը, որը պնդում է, որ կաշառք է տվել ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին: «2015 թվականից է այս գործը ընթանում, երկու անգամ կասեցվել է: Ապացուցվել է, որ ես գումարը փոխանցել եմ հաշվեհամարին, իսկ այնտեղից էլ գումարը ստացել են Հարությունյանի հարազատներն ու ընկերները»,- ասել է Համբարձումյանը: Գործարար […]
14:24 02.11.2018
«Հանքարդյունաբերության նկատմամբ պահանջները բարձրացվելու են: Ինքնանպատակ չէ այն, որ այդտեղ լինելու է առավելագույն տնտեսական հավասարակշռված արդյունք՝ հաշվի առնելով բնապահպանական, սոցիալական, առողջապահական հարցերը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը: Նրա խոսքերով՝ 2019 թվականի ընթացքում նախատեսվում է, որ ՀՆԱ-ն կաճի 6 տոկոսով: «Պետությունը խրախուսելու է և՛ պետական, և՛ […]
14:17 02.11.2018
Իրանի և նրա հետ առևտուր անող երկրների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելիս Միացյալ Նահանգները աչք կփակի 8 երկրների վրա։ Այս երկրները չեն պատժվի Իրանից նավթ գնելու համար, միաժամանակ, Նահանգները կխնդրի այս երկրներին նվազեցնել մյուս ոլորտների առևտուրը Իրանի հետ։ Այս մասին անանուն աղբյուրի միջոցով հայտնի է դարձել ամերիկյան Bloomberg գործակալությանը։ Հայաստանը կա այդ ցուցակում, թե ոչ, հայտնի չէ։ […]
14:09 02.11.2018
ԱՊՀ երկրների վարչապետները Համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի՝ նոյեմբերի 2-ին Աստանայում կայացած նիստի շրջանակներում 18 փաստաթուղթ են ստորագրել տարբեր ոլորտներում համագործակցության մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Դրանց թվում Է միջուկային վթարի կամ ռադիացիոն վթարային իրադրության ստեղծման դեպքում փոխօգնության մասին համաձայնագիրը: Մյուս փաստաթղթերը վերաբերում են համագործակցությանը էներգետիկական մեքենաշինության, տեղեկատվության փոխանակման, թափոնների վերամշակման, հումանիտար հարցերի, մտավոր սեփականության և շրջակա միջավայրի […]
13:51 02.11.2018
2019 թվականին Կադաստրի պետական կոմիտեն շարունակելու է նախկինում մշակված արդիականացման, բարեփոխման նախագծերը՝ ավելի մեծ թափ հաղորդելով դրանց։ Այս մասին ԱԺ 2 հանձնաժողովների համատեղ նիստում 2019 թվականի պետբյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը։ Պաշտոնյայի խոսքերով՝ փոփոխություններ ու վերակազմակերպումներ նույնպես լինելու են՝ կոռուպցիոն ռիսկերից խուսափելու և թափանցիկությունն ապահովելու համար։ «Կառավարության ծրագրով նախատեսվում է, որ […]
13:49 02.11.2018
«Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ՀՀ ողջ տարածքն օդալուսանկարահանվելու է, որը տարբեր գերատեսչություններում տարբեր տեսակի խնդիրներ լուծելու հնարավորություն է տալիս»,- ԱԺ 2 հանձնաժողովների համատեղ նիստում 2019 թվականի պետբյուջեի քննարկման ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը։ Նրա խոսքերով՝ ամբողջացվելու են նաև տարբեր մասնագիտացած կադաստրային կառույցների քարտեզագրական տվյալները, ինչը ժամանակի խնայողություն […]