13:38 02.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է Չինաստանի հետ առևտրային համաձայնագիր ստորագրել Արգենտինայում G20-ի գագաթնաժողովում, հայտնում է Bloomberg-ը: Գագաթնաժողովը տեղի է ունենալու այս տարվա նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 1-ը՝ Բուենոս Այրեսում: Աղբյուրի համաձայն՝ Թրամփը հանձնարարել է նախարարների կաբինետին մշակել համաձայնագրի նախնական պայմանները: Ավելի վաղ Թրամփը հայտնել էր ամերիկա-չինական առևտրային հարցերի շուրջ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ […]
13:13 02.11.2018
«Բոլոր պաշտոնյաները, որոնք կապ ունեն այդ ձայնագրության, արդարադատության հետ, բոլորն անխտիր հրավիրվելու են Քննիչ հանձնաժողովի նիստերին»,- ԱԺ-ում Քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողներին ասել է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ և Քննիչ հանձնաժողովի ղեկավար Գևորգ Կոստանյանը՝ խոսելով հայտնի ձայնագրության գաղտնալսման գործի հանգամանքների մասին: «Մեզնից որևէ մեկը բովանդակության մասին չի խոսել և չի խոսելու, բովանդակությունը հրապարակելն օրենքի կոպիտ […]
13:10 02.11.2018
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Մարտի 1-ի գործով քննչական նախկին խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու մասին քննչական մարմնի միջնորդությունը: Այս մասին SHANTNEWS.am-ը տեղեկացավ Հատուկ քննչական ծառայությունից: Հիշեցնենք, որ Հարությունյանը գտնվում է հետախուզման մեջ: Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին ապացույցներ կեղծելու մեղադրանք է առաջադրվել, ՀՔԾ-ն միջնորդել էր կալանավորել նրան։ ՀՔԾ-ն ավելի վաղ […]
13:07 02.11.2018
Գլխավոր քարտուղարին փոխելու ընթացակարգը որևէ կերպ կարգավորված չէ, և նաև դրան են ուղղված խորհրդակցությունները, որոնք նախաձեռնվել են Հայաստանի կողմից: «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հետ` պարզելու համար ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին փոխելու ընթացակարգը: ⁃ Ներկայումս արդեն իսկ ընթանում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին փոխելու գործընթացը: Ինչպե՞ս է այն իրականացվում: ⁃ ՀԱՊԿ հիմնարար փաստաթղթերում նշված է, որ Գլխավոր քարտուղար նշանակվում է Հավաքական անվտանգության խորհրդի […]
12:51 02.11.2018
«Մեր հարևան Վրաստանի փորձը ցույց է տալիս, որ մենք այդտեղ առնվազն տասնապատկելու հնարավորություն ունենք»,- Հայաստանում գինեգործության ծավալների մասին Ազգային ժողովում երկու հանձնաժողովների համատեղ նիստում 2019 թվականի բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը։ Ներդրումների դաշտ հանդիսացող այլ ոլորտների կողքին գինեգործությունը ներկայացնելիս Խաչատրյանը հայտարարեց, որ այստեղ չհասկացվածության հարց կա, քանի […]
12:44 02.11.2018
Գործարար Սիլվա Համբարձումյանը, այսօր խոսելով ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին տված 14 մլն դոլար կաշառքի մասին, ասել է, որ գործը հիմա Հատուկ քննչական ծառայությունում է: Արամ Հարությունյանի հետ առերեսում արդեն եղել է. «Իրեն պատկանող շենքը ես տարիներ շարունակ վարձակալել եմ, բայց ասում է, թե առաջին անգամ է տեսնում ինձ: Փառք Աստծո, գտանք մի տեսագրություն, […]
12:40 02.11.2018
Ազգային ժողովում Քննիչ հանձնաժողովի նիստի ավարտից հետո Ռոբերտ Քոչարյանին կալանքի որոշում տված դատավոր Վաչե Մարգարյանը հրաժարվում էր ի սկզբանե պատասխանել լրագրողների հարցերին: SHANTNEWS.am-ը տեղեկացրել էր, որ ԱԺ-ում քննիչ հանձնաժողովի նիստում հարցաքննվում էր Քոչարյանի կալանավորման միջնորդությունը քննած դատավորը: Ռոբերտ Քոչարյանին կալանք տալու հիմքեր կայի՞ն, թե՞ ոչ, դատավորը չարձագանքեց: Միայն հակիրճ անդրադարձավ հարցին, թե կալանք տալուց հետո իր […]
12:35 02.11.2018
Ինչպես ավագանու նախորդ ընտրությունների ժամանակ, թեև ժամկետները շատ սեղմ էին, բայց ԿԸՀ-ն բոլոր գործառույթները կատարել է ԸՕ-ի համաձայն, որևէ ձախողում չի եղել: Այս մասին լրագրողների հետ զրուցում ԿԸՀ արտահերթ նիստից հետո ասել է նախագահ Տիգրան Մուկուչյանը: Այն հարցին, թե մտադի՞ր է պաշտոնավարել ընտրություններից հետո, Մուկուչյանն ասել է . «Ես այս պահին մտածում եմ միայն պատշաճ ընտրություններ […]
12:34 02.11.2018
Պետեկամուտների կոմիտեում մտադիր են «տուն ուղարկել» 20 և ավելի տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատողներին, որոնք այլևս ունակ չեն նոր արժեք ստեղծել ու այլևս անկարող են իրենց փորձը փոխանցել։ Այս մասին ԱԺ 2 հանձնաժողովների նիստի ժամանակ հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին։ Անանյանը նշեց, որ իրենց արդեն հայտարարել են 6 վարչություններում կառուցվածքային փոփոխությունների մասին, […]
12:10 02.11.2018
Պետեկամուտների կոմիտեում որոշել են փոփոխություններ մտցնել իրենց կառույցի և գործարար համայնքի միջև․ այսուհետ «հարկատու» բառի փոխարեն կիրառելու են «հարկ վճարող» արտահայտությունը, քանի որ այն ավելի բարեհունչ է, և այլ հարաբերություններ է ենթադրում։ Այս մասին Ազգային ժողովի 2 խմբակցությունների նիստի ժամանակ պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ Նրա խոսքով՝ հարկատու բառը որոշակի պարտադրանքի […]
12:08 02.11.2018
Հայաստանում շրջանառության աճ կա, բայց այն բավարար չէ։ Կառավարությունում էլ կոնսենսուս կա շրջանառության հարկի շեմի վերաբերյալ։ Ազգային ժողովի հանձնաժողովներում բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց ՊԵԿ նախագահը, սակայն չբացահայտեց՝ որն է պայմանավորվածությունը։ Փոխարենը, գաղտնիքի կարգով ասաց, որ ինքը նույնպես առաջարկ է արել, որը մերժվել է։ «Իբրև գաղտնիք ասեմ, որ քննարկումների ընթացքում կոնկրետ ես էլ առաջարկել եմ, որ […]
12:04 02.11.2018
«Ես չէի ասի, որ բյուջեն իներցիոն բյուջե է, համենայնդեպս՝ հարկային եկամուտների մասով, որովհետև բավական մեծ ցուցանիշ է դրված, և այդ ցուցանիշը մենք աշխատելու ենք ապահովել»,- ԱԺ 2 հանձնաժողովների համատեղ նիստում բյուջեի քննարկման ընթացքում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս հայտարարեց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ Սրանով, ըստ էության, կոմիտեի նախագահը հակասության մեջ մտավ կառավարության ներկայացուցիչների ու նաև […]
12:01 02.11.2018
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի` 01.11.2018թ. որոշմամբ` Կամո Արեյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
11:59 02.11.2018
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն ուղերձ է հղել խորհրդարանի արձակման կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վեցերորդ գումարման հարգելի՛ պատգամավորներ, Ազգային ժողովի աշխատակիցներ, խորհրդարանը վարչապետի հրաժարականից և երկու անգամ վարչապետ չընտրվելուց հետո իրավունքի ուժով սկսում է իր լիազորությունների դադարեցման գործընթացը: […]
11:51 02.11.2018
Այսօր` նոյեմբերի 2-ին, ԿԸՀ-ն արտահերթ նիստում սահմանեց կուսակցությունների ու դաշինքների տարածքային ընտրական ցուցակով ընդգրկվելու առավելագույն թիվը: Այդ որոշման համար ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ սահմանվում է 1-օրյա ժամկետ, սակայն հաշվի առնելով նախընտրական կարճ ժամանակահատվածը, հարցը ներառել են այսօրվա նիստի օրակարգում: ԿԸՀ- ում առավոտյան Ոստիկանության անձնագրային ու վիզաների վարչությունից ստացվել է համապատասխան տեղեկանք թվով 13 […]
11:42 02.11.2018
ԱՄՆ-ի իշխանությունները եվրոպական երկրների ճնշման ներքո հնարավոր է մեղմացնեն դիրքորոշումը Իրանի հանդեպ, ինչը թույլ կտա «Իսլամական պետությանը» խուսափել մի շարք տնտեսական պատժամիջոցներից: Այս մասին հաղորդում է Washington Free Beacon հրատարակչությունը՝ հղում անելով ամերիկյան իշխանությունների իր աղբյուրներին: Նշվում է, որ Պետդեպարտամենտի ղեկավար Մայք Պոմպեոյին արդեն համոզել են թուլացնել ճնշումն Իրանի հանդեպ, մասնավորապես թույլ տալ, որ մի քանի […]
11:39 02.11.2018
Հայաստանում իշխանափոխությունից հետո հարկային համակարգը մտավ սուպերմարկետներ ու վերացրեց ԱՁ-ների միջոցով մսի առևտուրը, հարկերն ավելացան, մսի գինը բարձրացավ։ Պետությունը որևէ գործողություն արե՞ց սովորական քաղաքացիների ծախսերը փոխհատուցելու համար։ ԱԺ 2 հանձնաժողովների համատեղ նիստում բյուջեի քննարկման ժամանակ նախագիծը ներկայացնող ֆինանսների նախարարի պաշտոնակատարին հարցրեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը։ «Այդտեղ որոշակի կոմպենսացիոն մեխանիզմներ պետությունը մտածե՞ց, […]
11:18 02.11.2018
Հայաստանում գործող հարկային համակարգը բազմաբարդ է, քանի որ ժամանակի ընթացքում հարկային բեռի նվազման արտոնություններ են տրվել մի խմբի, հետո բացառություններ են արվել այդ արտոնությունների մեջ, հետո էլ բացառություններ են արվել բացառությունների մեջ։ Այս մասին ԱԺ 2 հանձնաժողովներում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը։ Նա մասնավորապես անդրադարձավ առողջապահության ոլորտի արտոնություններին ու […]
11:13 02.11.2018
«Ստվերային տնտեսության գնահատականի վերաբերյալ․ եթե պաշտոնապես հանկարծ մենք ունենանք դրա չափը և կարողանանք գնահատել, տեղը իմանանք, դա կդադարի ստվեր լինել։ Մենք կգնանք, կսկսենք դրա ուղղությամբ գործողություն անել»,- ԱԺ 2 հանձնաժողովների համատեղ նիստում բյուջեի քննարկման ժամանակ պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս ասաց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը։ Պատգամավոր, «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի հարցը վերաբերում էր նրան, […]
11:10 02.11.2018
«ՀՀ դատավորների և նորաստեղծ Բարձրագույն դատական խորհրդի միջև կռիվը նոր ընթացք է ստացել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դատավորներն իրենց իրավունքները պաշտպանելու համար դիմել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Նրանք ներկայացրել են, թե ինչպես է ԲԴԽ-ն վարվում իրենց հետ` հորդորելով նախագահին չստորագրել ու չվավերացնել ԲԴԽ-ից ստացված փաստաթղթերը: Դատավորներից Մարինե Տաշչյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել է, որ […]
11:01 02.11.2018
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այն մասին, որ պատրաստվում է մի փոքր արձակուրդ վերցնել: «Մինչև երկուշաբթի կտրվում եմ բոլոր գործերից: Ձեր թույլտվությամբ՝ ինձ թույլ եմ տալիս փոքրիկ արձակուրդ: Սիրում եմ բոլորիդ»,- գրել է Փաշինյանը: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2184270688559981
10:55 02.11.2018
2019 թվականի բյուջեի մասին նախագիծը կազմվել է ծրագրային բյուջետավորման համակարգին համապատասխան, ինչը թույլ կտա գնահատել յուրաքանչյուր ծրագրի համար ներկայացված միջոցների արդյունավետությունը։ Այս մասին Ազգային ժողովի երկու հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում հայտարարեց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը։ Սա, ըստ պաշտոնյայի, ընդունման ձև է նաև այլ երկրներում, քանի որ սրանով հնարավոր է դառնում գնահատել՝ միջոցառումը կատարվե՞լ է, […]
10:36 02.11.2018
Հարկային քաղաքականության տեսանկյունից այժմ աշխատանք է տարվում եկամուտների բաշխումն ավելի հավասար պայմաններով ապահովելու համար։ Ազգային ժողովի 2 հանձնաժողովների համատեղ նիստում 2019 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ այս մասին հայտարարեց ֆինանսների նախարարի պաշտոնակատարը։ «Մեր մոտ չափազանց փոքր է մասը բնակչության, որն ունի մեծ հարստություն, և ինչպես կանխատեսելի էր, աղքատության մեր ունեցած պայմաններում, մեծ է այն խումբը բնակչության, […]
10:27 02.11.2018
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի և ֆինանսավարկային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում այսօր քննարկվում է 2019 թվականի բյուջեն: Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանն իր ելույթը սկսեց հարկային թեմայից ու նշեց, որ ժամանակին գործող Հարկային օրենսգիրքն ընդունվել էր ներդրումների համար կայուն և կանխատեսելի հարկային քաղաքականություն ապահովելու համար, բայց չի կարելի համարել, որ այն ծառայել է իր նպատակին: «Շահութաբերությունն ավելի […]
09:26 02.11.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ խմբակցության անդամ Արայիկ Գրիգորյանը՝ Ավշարի Արայիկը, մերժել է ՀՀԿ-ի՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի կողմից Արարատի մարզում առաջադրվելու առաջարկը: Իր այս որոշումը Գրիգորյանը պատճառաբանել է ոչ թե ՀՀԿ-ից նեղացածությամբ, այլ իր շրջապատում առկա հակաՀՀԿ-ական տրամադրություններով: Նախորդ ընտրություններում ՀՀԿ-ի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված և պատգամավոր ընտրվածների մեծամասնությունը ամենատարբեր պատճառաբանությամբ մերժել է կրկին […]
09:12 02.11.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ կազմակերպչական հարցերի պատասխանատու Ռուբիկ Թադևոսյանին հարցրինք՝ ե՞րբ է տեղի ունենալու ՀՀԿ համաժողովը։ «Կուսակցական գաղտնիք է»,- ժպտալով ասաց նա։ Պարոն Թադևոսյան, ՀՀԿ-ի մասով էլ գաղտնիքներ չկան, բայց, նախ՝ ինչո՞ւ համաժողով և ո՛չ համագումար։ «Չէինք հասցնի, համագումարը պահանջում է լայնածավալ աշխատանք, ինչի ժամանակը չունենք՝ առջևում ընտրություններ են»։ Մասնակցելո՞ւ եք։ «Համաժողովը կտա բոլոր […]
09:00 02.11.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Սյունիքի նախկին մարզպետ, համատեղության կարգով օլիգարխ Սուրիկ Խաչատրյանը, հետևելով իր ռուս բախտակիցների օրինակին, հանգրվանել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում: Խաչատրյանը իր մերձավոր շրջապատին ասել է, որ չի ցանկանում երկար ժամանակ մնալ տարագրության մեջ, բայց խուսափում է Հայաստան գալուց՝ վախենալով իր և որդու նկատմամբ քրեական հետապնդումից»:
08:47 02.11.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն հայտնի է, որ ԲՀԿ-ն ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու է առանձին, իսկ ցուցակը գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` ենթադրվում է, որ այս տարվա դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրությունից հետո էլ, ինչպես անցած անգամներում, Գագիկ Ծառուկյանը չի ստանձնելու որևէ պաշտոն և, ամենայն հավանականությամբ, չի վերցնելու նույնիսկ պատգամավորական մանդատը: Նա պարզապես […]
08:38 02.11.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ»-ի համար նախընտրելի ընդդիմությունը ո՞ր քաղաքական ուժն է ապագա պառլամենտում՝ Հանրապետակա՞նը, թե՞ «Սասնա ծռերը»՝ հարցրինք Լենա Նազարյանին։ «Մենք չենք որոշում՝ ընդդիմությունն ով է, մեր նախընտրություններով չպետք է ձևավորվի ընդդիմությունը․ ինչ ուժ էլ լինի, աշխատելու ենք հետը»։ Ասում են՝ «ՔՊ»-ում ամեն ինչ չէ, որ խաղաղ է, «նեպրիյազնի» դրսևորումները թափ են հավաքում, ասենք՝ […]
01:04 02.11.2018
«Կարևորագույն քաղաքական կառույցը՝ Անվտանգության խորհուրդը, դադարում է գոյություն ունենալ: Չի կարելի երկիրը մեկ օր անգամ թողնել առանց նման կառույցի: Գործընկերներիս կոչ եմ անում Անվտանգության խորհրդի փոխարեն նոր կառույց ձևավորել»,- հայտարարել է Մարգվելաշվիլին Բաթումում ընթացող Պաշտպանության և Անվտանգության խնդիրներին նվիրված միջազգային համաժողովում: Իր ելույթում Մարգվելաշվիլին մտահոգություն է հայտնել նախագահին կից անվտանգության խորհրդի գործունեության դադարեցման առնչությամբ։ Նա ընդգծել […]