12:00 03.11.2018
Հայաստանի Ազգային ժողովում հաջորդ տարվա բյուջետային քննարկումների ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը ներկայացրեց իրենց աշխատակազմի ֆինանսավորման դետալները, ապա պատասխանեց պատգամավորների հարցերին։ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանի տարակուսանքը հարուցեց այն, որ բյուջետային նախագծում ներկայացված թվերի համաձայն՝ նախագահի աշխատակազմը նախատեսում է 19 հազար մարդու զրկել քաղաքացիությունից, իսկ 25 մարդու տալ քաղաքացիություն։ Փաստաթղթերը զննելուց հետո Էմիլ […]
11:49 03.11.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատարի տեղակալ Արմեն Փամբուխչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ խնդրահարույց աջ ղեկերի ներմուծման վերջնարդյունքի մասին հայտարարությամբ հանդես կգան առաջիկա օրերին:
11:42 03.11.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին, ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման […]
11:39 03.11.2018
2019 թվականին Հայաստանի նախագահի աշխատակազմի գործառույթների համար նախատեսված ֆինանսավորումը կկազմի 1 միլիարդ 184 միլիոն դրամի սահմաններում, որը կազմում է 2018 թվականի ֆինանսավորման 61,5 տոկոսը։ Այսինքն՝ 741 միլիոն դրամով պակասելու է նախագահական աշխատակազմին տրվող գումարը։ Բյուջետային այս տվյալները այսօր Ազգային ժողովի 2 համապատասխան հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրեց նախագահի աշխատակազմի նորանշանակ ղեկավար Էմիլ Տարասյանը։ Նա բացատրեց, որ […]
10:42 03.11.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովը համատեղ նիստ է գումարել ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի հետ: Օրակարգում 2019-ի բյուջեն է, որի քննարկումներն ընթանում են արդեն մի քանի օր: «Մենք ունենք կանխատեսումներ գալիք տարվա մակրոցուցանիշների համար և դրանից բխում են այն բյուջետային ցուցանիշները, որոնք կարող ենք ունենալ գալիք […]
09:41 03.11.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատրաստվում է ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել Լոռու մարզը ընդգրկող ընտրատարածքում: Շարմազանովը հույս ունի, որ ինքը քվեներ է ստանալու հարազատ Ալավերդի քաղաքում, որտեղ դժգոհություն կա նոր իշխանություններից պղնձաձուլարանի աշխատանքների դադարեցման պատճառով: Ոչ միայն Շարմազանովը, այլև մյուս բոլոր ՀՀԿ-ականները, ովքեր մտադիր են շարունակել իրենց քաղաքական գործունեությունը և […]
09:25 03.11.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Ընդամենը մեկ շաբաթ առաջ ԱԻ նախարար նշանակված Ֆելիքս Ցոլակյանին փոխարինած ՀՀԿ խմբակցության անդամ Մարտուն Գրիգորյանը հայտարարում է, որ ինքն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ռեյտինգային ընտրացուցակով: 2007 թվականին Մարտուն Գրիգորյանը Սամվել Բաբայանի «Դաշինք» կուսակցությունից միայնակ ընտրվեց ԱԺ պատգամավոր: 2012 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ խմբակցության անդամ էր, սակայն […]
09:11 03.11.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայ ազգային կոնգրեսի վերնախավը որոշում է ընդունել չմասնակցել դեկտեմբերի 9-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններին, չնայած դեռ մեկ շաբաթ առաջ կայացած վարչության նիստում քվեարկությամբ որոշում էր ընդունվել հօգուտ մասնակցության: ՀԱԿ ներկայացուցիչներն ասում են, որ այդ որոշումը կայացնելու ժամանակ իրենք վստահ էին, որ ԸՕ փոփոխությունները խորհրդարանի կողմից կընդունվեն և ընտրությունները կանցկացվեն պարզ համամասնական […]
09:05 03.11.2018
ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել նոր ընտրվելիք Ազգային ժողովի առաջին նիստի օրվա մասին։ «Հարգելի գործընկերներ, նկատի ունենալով, որ այսօր մամուլում հրապարակվել են նյութեր այն մասին, թե նորընտիր ԱԺ առաջին նիստը տեղի է ունենալու դեկտեմբերի 31-ին՝ ստորև ներկայացնում եմ խորհրդատվական պարզաբանումներ։ Այսպես, ինչպես գիտենք, Հանրապետության նախագահի հրամանագրի համաձայն, ՀՀ ԱԺ […]
08:43 03.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու կինը՝ Մելանյա Թրամփը, ժամանակից շուտ են քվեարկել նոյեմբերի 6-ին կայանալիք ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում: Այս մասին հայտնում է The Hill-ը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ Թրամփն ու կինը հեռակա քվեարկել են Նյու Յորքում, որպեսզի ընտրությունների օրը Վաշինգտոնից չհեռանան։ CNN-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում 20 մլն ամերիկացիներ ժամանակից շուտ են քվեարկել։ Նոյեմբերի 6-ին կայանալիք ընտրություններում […]
01:00 03.11.2018
Բրիտանացի մասնագետները կազմել են այն երկրների ցանկը, որտեղ լավագույնս պահպանվել է վայրի բնությունը: «Ամենավայրի» երկիրը գնահատվել է Ռուստաստանը: Ցանկը հրապարակվել է Nature ամսագրում: ՌԴ տարածքում կա ավելի քան 15 միլիոն քառակուսի կիլոմետր վայրի բնություն, որի կեսը ջրամբարներն են: Երկրորդ տեղում Կանադան է՝ 10 միլիոն քառակուսի կիլոմետրով, երրորդ տեղում՝ Ավստրալիան՝ 3 մլն ք/կմ: Դրանից հետո ԱՄՆ-ը և Բրազիլիան […]
23:56 02.11.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը խոսել է ներքաղաքական իրադարձությունների մասին: «Մեր կուսակցական շահից ելնելով՝ մեզ ձեռնտու կլիներ, որ լիներ այն օրենքը, որը չանցավ, սակայն Հայաստանի մասին մտածելով, մենք կարծում ենք, որ ճիշտը բաց համամասնականն է: Համամասնական դու մեկ հայտնի մարդ դնում ես առաջին տեղում, նրան մարդիկ ձայն են տալիս, իսկ […]
23:31 02.11.2018
«Հիմա հասարակական կազմակերպություններ չկան, նրանք բոլորն իշխանությանն են ծառայում, ընդդիմադիր կուսակցություններն են փլուզվել և պետք է նորից կառուցվեն: ՀՀԿ-ն կարող է լինել արդյունավետ ընդդիմություն: Նրանց մեջ բավականին գրագետ, քաղաքական փորձ ունեցող մարդիկ կան»,- նշել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում: Վազգեն Մանուկյանի խոսքերով՝ Հանրային խորհուրդն այժմ նորից է ձևավորվելու. «Նոր Հանրային խորհուրդն, […]
23:08 02.11.2018
«Առաջին Գերագույն խորհուրդը միշտ կարոտով ենք հիշել, այնտեղ հասարակությունը լայնորեն էր ներկայացված՝ ռամկավարներ, դաշնակցություն, կոմունիստներ, ՀՀՇ,ԱԺՄ: Այդտեղ գաղափարների պայքար կար, իսկ դրանից հետո իշխանությունը խորհրդարանում մոնոպոլ կշիռ ուներ: Հավանաբար, դեկտեմբերին էլ Նիկոլ Փաշինյանի ուժը մեծամասնություն կլինի: Հեղափոխական ուժը դեռ վերջնականորեն ձևավորված չէ: Նիկոլ Փաշինյանի համար էլ է պրոբլեմ ցուցակները լցնելը, չկա մի հզոր կուսակցություն, որն […]
21:59 02.11.2018
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը հայտարարություն են տարածել տարածաշրջան՝ Երևան, Ստեփանակերտ և Բաքու այցի կապակցությամբ: Այցի հիմնական նպատակն էր քննարկել սեպտեմբերին Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների զրույցի արդյունքները, նախանշել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված […]
21:38 02.11.2018
Նոյեմբերի 2-ին` ժամը 18:22-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Գերպե թաղամասի ալրաղացի մոտակայքում մարդ է մնացել երկաթբետոնե կառուցատարրի տակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աբովյան փողոցի թիվ 4 տանը հարակից խորդանոցում աշխատանքներ իրականացնելիս տանիքի փայտե կառուցատարրը և […]
21:25 02.11.2018
Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում հայտնել է՝ ինչ պարտադիր պահանջների պետք է համապատասխանի պատգամավորի թեկնածուն. «Ազգային ժողովի պատգամավորի առաջադրման համար պահանջվող, անձնագրային ծառայության կողմից տրվող տեղեկանք ստանալու համար անձը պետք է բավարարի հետևյալ պահանջներին. 1. սույն թվականի դեկտեմբերի 9-ի դրությամբ պետք է լրացած լինի 25 տարին, 2. […]
21:13 02.11.2018
Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն Աստանայում մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ ԱՊՀ պատվիրակությունների ղեկավարների հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների և ինտեգրացիոն միավորումների շրջանակներում անդամ պետությունների միջև համագործակցության արդիական հարցերի շուրջ: Նեղ կազմով նիստի իր ելույթում Միրզոյանը կարևորել է ԱՊՀ շրջանակում […]
20:25 02.11.2018
Այսօր Աժ-ում երկու հանձնաժողովների համատեղ նիստում ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին հարց է ուղղել ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանին: «Այս ամիսների ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ որպես ժառանգություն ստացել է Արցախյան հակամարտության հետ կապված մոտեցում, որտեղ տարածքները պետք է զիջել խաղաղության դիմաց: […]
20:11 02.11.2018
Այսօր ԱԺ երկու հանձնաժողովների համատեղ նիստում հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը ԱԳՆ պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանին հարց ուղղեց՝ մեջբերելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը: «Վարչապետի պաշտոնակատարը երեկ ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ Իրանի հետ սահմանը դե ֆակտո կարող է ամեն պահի փակվել: Ուզում եմ Դուք, որպես ԱԳ ղեկավար, պարզաբանեք, թե ինչ նկատի […]
19:43 02.11.2018
Այսօր գործարար Սիլվա Համբարձումյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կաշառք է տվել, և դա եղել է Քոչարյանի նախագահության տարիներին: Գործարար կնոջ հայտարարությանն ի պատասխան՝ SHANTNEWS.am-ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը ասաց, որ Սիլվա Համբարձումյանի հայտարարությունները հերյուրանք են: «Դրանք իրականության հետ որևէ կապ չունեն: Ես դրանք կեղտոտ սուտ եմ […]
19:26 02.11.2018
UNIFIL west sector-ում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանին զինվորական կարգով դիմավորել է իտալական բանակի բրիգադի գեներալ, Գարիբալդի բրիգադի հրամանատար Դիոդաթո Աբագնարան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հրապարակելով լուսանկարներ: «Հենց այս հատվածում, նշված բրիգադի ենթակայության տակ են ծառայությունն իրականացնում հայ խաղաղապահները։ Պաշտպանության նախարարի պաշտոնակատարին ուղեկցում էր Լիբանանում […]
19:18 02.11.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանից խորհրդարանում լրագրողները հետաքրքրվեցին` ինչպե՞ս պիտի իրենց վստահեն քաղաքացիները, եթե նույն ընդդիմադիրները հայտարարում են, որ իրենք երկրի կառավարումը տապալել են: «Ես, ՀՀԿ-ից բացի, Ազգային ժողովում մինչև հոկտեմբերի 2-ը որևէ ընդդիմադիր կուսակցություն չեմ ճանաչում»,- ասաց նա: Ճշտմանը, թե նախկին ընդդիմադիրներն են այդպես արտահայտվել, Աշոտյանն արձագանքեց. «Մենք էլ նախկին իշխանավոր ենք: Այս […]
19:07 02.11.2018
ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը Աստանայում՝ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում հանդիպել է Ղազախստանի վարչապետ Բակիտժան Սագինտայևի հետ, տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և արդյունավետ հանդիպման համար:Նա կարևորել է Ղազախստանի հետ համագործակցության շարունակական զարգացումը ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների և […]
18:54 02.11.2018
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պահպանության դասակի նախկին հրամանատար Մ. Հ.-ն խաբեության և անձանց վստահությունը չարաշահելու եղանակով կատարել է 10 դրվագ խոշոր և առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություններ, ինչպես նաև խոշոր չափերով գույքի հափշտակության փորձ: Ըստ մեղադրանքի` Մ. Հ.-ն 2016-2017 թվականներին տարբեր անձանց, […]
18:48 02.11.2018
Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունը` Մարտի 1-ի գործով մեղադրյալ դատաձգաբան-փորձագետ Ա. Հ.-ին կալանավորելու վերաբերյալ հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը քննելու վերաբերյալ, SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից: Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին ապացույցներ կեղծելու մեղադրանք է առաջադրվել, ՀՔԾ-ն միջնորդել է կալանավորել նրան: Նոյեմբերի 2-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել […]
18:47 02.11.2018
«Ուրախ եմ, որ դիտողություններն ու քննադատությունները տեղ են հասնում, և դո՛ւք, պարոն նախարար, երկկողմ կոնստրուկտիվ աշխատանքներ եք տանում: Գովելի է»,- այսօր ԱԺ երկու հանձնաժողովների համատեղ նիստում ասել է ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանին: Ի պատասխան՝ Մխիթար Հայրապետյանը շեշտել է, որ ռացիոնալ դաշտում բոլոր տեսակի քննադատություններն ու առաջարկները նախարարության թիմի համար ընդունելի են […]
18:15 02.11.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը նոյեմբերի 2-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցության հավանականությանը: «Գլոբալ առումով տրամադրությունների ճամբարները չեն փոխվել, կան մասնակցելու տրամադրված քաղաքական գործիչների շարք, և կան մարդիկ, որ գտնում են` մասնակցել չարժե տարբեր պատճառներով` սկսած ակնկալիքներից, որ այս գալիք ԱԺ-ն էլ ակնհայտորեն, ըստ այդ մարդկանց, ժամանակավոր […]
18:05 02.11.2018
Հայաստան-Իրան սահմանի փակման հետ կապված թեման չափից դուրս զգայուն է, որ ընդհանրապես նման կերպ արձագանքվեր վարչապետի կողմից: Նոյեմբերի 1-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ելույթին: Խոսելով ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հետ ունեցած հարցուպատասխանի մասին` Աշոտյանը նշեց. «Նախարարը բարձր […]
18:04 02.11.2018
Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խմբի՝ տարածաշրջանային հակամարտություններին վերաբերող մինսկյան քննարկումների ժամանակ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն արձագանքել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի պատվիրակի մեկնաբանություններին, ինչպես նաև նրա այն դիտարկմանը, «թե Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներն իրավունք չունեին զբաղեցնել այդ պաշտոնը, քանի որ ծագումով Հայաստանից չէին»: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր խոսքում մասնավորապես ասել է. […]