15:08 04.11.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը խոսել է ներքաղաքական խնդիրների շուրջ: «Մենք չենք ունենալու իրական գաղափարական մրցակցություն:․․ Մենք այսօր այլընտրանք ենք, մենք ներկայացնելու ենք սոցիալ-դեմոկրատական ծրագիր, որտեղ պետության դերն անհամեմատ ավելի բարձր է լինելու, քան այսօր կա: Այսօրվա կառավարությունը ոչնչով չի տարբերվում նախորդ կառավարություններից իր տնտեսական կացութաձևի ընտրության առումով»,- […]
14:13 04.11.2018
Ուգանդայում Թուրքիայի Հանրապետության օրվա առթիվ կազմակերպած ընդունելությանը հունական դիցաբանության աստվածների հանդերձանքով ներկայացած Թուրքիայի դեսպանը և փոխդեսպանը հետ են կանչվել Անկարա։ Որոշումը կայացվել է մամուլում լուսանկարների և տեսանյութի հայտնվելուց հետո: Տեղի ունեցածը մեծ արձագանք է գտել Թուրքիայում։ Թուրքերը զայրացել են, որ Թուրքիայի Հանրապետության օրվա առթիվ դեսպանը հունական հանդերձանքով է ներկայացել։ Ի դեպ, դեսպանը ներկայացել էր Զևսի […]
11:40 04.11.2018
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը որոշում է կայացրել Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով։ Այս մասին ասվում է կուսակցության տարածած հայտարարության մեջ, որը ներկայացնում ենք ստորև․ «Լուսավոր Հայաստան Կուսակցությունը իր կազմավորման հիմքում դրել է երկրում համակարգային, անշրջելի վերափոխումների առաքելությունը։ Կուսակցության խորհրդարանական առաջին ընտրություններում «Ելք» կուսակցությունների դաշինքով մասնակցությունը պատմական և ճակատագրական դարձավ ոչ միայն մեր ժողովրդի […]
21:55 03.11.2018
Նոյեմբերի 3-ին՝ ժամը 18:04-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի 1-ին փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցի տներից մեկին կից ավտոտնակում (մոտ 20 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:50-ին, մարվել՝ 19:05-ին: Ավտոտնակում այրվել […]
21:41 03.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն, ամենայն հավանականությամբ, Չինաստանի հետ առևտրային համաձայնագիր կկնքի, գրում է Reuters-ը: Թրամփը նշել է, որ զգալի առաջընթաց է ձեռք բերվել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև տարաձայնությունները լուծելու համար: «Մենք շատ հաջող բանակցություններ ենք ունեցել Չինաստանի հետ, մենք մոտենում ենք ինչ-որ բանի: Ես կարծում եմ, որ Չինաստանի հետ համաձայնագիր կկնքենք, և […]
19:44 03.11.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողների հետ։ Բաց երկխոսության սկզբում Հակոբ Արշակյանը պատմել է որպես ինժեներ իր փորձառության, մասնագիտական փուլերի և նախարար դառնալու որոշման մասին։ Զրույցի առանցքային թեման էր Հայաստանը`որպես տեխնոլոգիական երկիր, սակայն չշրջանցվեցին նաև տրանսպորտի և ճանապարհաշինության […]
19:16 03.11.2018
Երբ նոյեմբերի 1-ին խորհրդարանը երկրորդ անգամ վարչապետ չընտրեց և իրավունքի ուժով 6-րդ գումարման Ազգային ժողովը ինքնալուծարվեց ու նույն օրը երեկոյան ՀՀ նախագահի հրամանագրով արտահերթ ընտրությունների օր նշանակվեց դեկտեմբերի 9-ը, քննարկման թեմա դարձավ մեկ այլ հարց՝ ե՞րբ է գումարվելու նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը: Առաջին նիստը գումարելու օրվա առաջին տարբերակն առաջ քաշեց վարչապետի պաշտոնակատարի խորհրդական Մեսրոպ […]
18:28 03.11.2018
ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է գործարար Սամվել Մայրապետյանի փաստաբանի միջնորդությունը` իր պաշտպանյալին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու վերաբերյալ: ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից SHANTNEWS.am-ին տեղեկացրին, որ միջնորդությունը մերժվել է, քանի որ կալանքի հիմքերը դեռևս պահպանվում են: Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ` Սամվել Մայրապետյանը հոկտեմբերի 9-ին կալանավորվել է: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ […]
18:24 03.11.2018
Միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանի կարծիքով` Հայաստանի` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պահպանել-չպահպանելու հարցին չափից մեծ նշանակություն է տրվում: SHANTNEWS.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից Յուրի Խաչատուրովին հետ կանչելուց հետո այդ պաշտոնը պահպանել-չպահպանելու հարցին, Իգիթյանը նշեց. «Եթե նայենք այն ազդեցությունը, որն ունեցել է այս դեպքում, օրինակ՝ Յուրի Խաչատուրովի ներկայությունը ՀԱՊԿ-ում` այն իրավիճակների վրա, որ մենք ունեցել […]
18:13 03.11.2018
SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցություններն առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն ոչ թե դաշինքով, այլ անջատ: SHANTNEWS.am-ը զրուցեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հետ, որն այս տեղեկություններին հետևյալ պատասխանը տվեց. «Այս պահին կսրող եմ միայն ասել, որ մասնակցության ձևաչափի շուրջ վերջնական որոշում չկա, քննարկման փուլում է: Մոտ ապագայում կլինի արդեն վերջնական որոշում, քանի […]
18:03 03.11.2018
Գերմանիայի Հեսսեն երկրամասի բնակիչները կողմ են քվեարկել իրենց Սահմանադրության փոփոխման այն կետին, որով նախատեսվում է հանել մահապատիժը՝ որպես պատժի բարձրագույն ձև կիրառելու հնարավորությունը։ Այս երկրամասը միակն էր Գերմանիայում, որ շարունակում էր իր կարգավորումներում ունենալ այդպիսի կետ։ Ֆրանկֆուրտը ներառող այս կենտրոնական երկրամասում վերջին անգամ մահապատժի դատապարտում եղել էր 1940-ական թվականներին։ Դրանից հետո, թեև տեղական Սահմանադրությունը թույլ […]
16:46 03.11.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին Հայասանի Հանրապետության օրենքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
16:30 03.11.2018
Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ Երևանում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը, որը կազմակերպել էր ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը: Քննարկման ներկայացված նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության և Բարձրագույն դատական խորհրդի համագործակցության արդյունքում: Քննարկմանը մասնակցել են ՀՀ արդարադատության […]
15:20 03.11.2018
Դեռևս քարոզարշավը չի մեկնարկել, վաղ է ուրվագծել արդյունքները: Այս մասին Ազգային ժողովի միջանցքներում՝ լրագրողների հետ ճեպարզույցի ժամանակ, հայտնել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը: «Բոլորս ցանկանում ենք, որ այն լինի քաղաքական ընտրություն: Կառավարությունը, ոստիկանությունն ամեն ինչ անելու են, որպեսզի անօրինականություններ չլինեն: ԶԼՄ-ներն էլ ապահովելու են, որպեսզի դրանք լինեն հնարավորինս թափանցիկ»,-ասաց նա: Հարցին, թե արդյոք […]
14:59 03.11.2018
Քաղաքական գործունեություն ծավալող կուսակցությունները ոչ միշտ են եղել քաղաքացու նկատմամբ հոգատար ու ուշադիր: Այս մասին այսօր նորաստեղծ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության համագումարի ժամանակ նշեցին կուսակցության հիմնադիրները: Նրանք նաև ասացին, որ իրենց կուսակցությունը դեռ չի գրանցվել: Եթե հասցնեն գրանցվել, կմասնակցեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Ընտրացուցակների հետ կապված բոլոր հարցերը պետք է որոշի քաղաքական խորհուրդը: Հիմնադիրները նաև նկատեցին, […]
14:15 03.11.2018
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում «Դուշանբեն կարող է դառնալ թակարդ» վերտառությամբ անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում որոշ վտանգավոր զարգացումների հավանականությանը: «Երեկ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային հերթական այցը ամփոփեցին հայտարարությամբ։ Ինչպես և կանխազգում էի, Դուշանբեում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ոտքի վրա ձեռքբերված բանավոր պայմանավորվածությունը դառնում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման […]
14:11 03.11.2018
«Անի» պլազայում մեկնարկել է «Քաղաքացու որոշում» կուսակցության հիմնադիր համագումարը: Կուսակցության հիմնադիրները վստահեցնում են, որ հիմնական նպատակն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելը չէ, սակայն քաղաքական դաշտում լուրջ դերակատարման հայտ են ներկայացնելու: «Մենք ռևոլյուցիա ենք ուզում իրականացնել մեր աշխատանքների թափանցիկության տեսնկյունից: Մենք որոշել ենք ամեն ինչ կազմակերպել թափանցիկ, նույնիսկ մեր ղեկավար մարմնի նիստերը հասանելի են լինելու բոլորին»,- հայտարարել […]
14:00 03.11.2018
Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարիչ հանդիսացող «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտարարություն է տարածել կառավարության «Երկաթուղային ենթակառուցվածքի զարգացման ռազմավարությունը հաստատելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ՝ նշելով, որ հեղինակները չեն տիրապետում համապատասխան տեղեկատվության: Ընկերությունը նախագծի որոշ դրույթները գնահատում է՝ որպես իրականությանը չհամապատասխանող։ ՀԿԵ-ն հայտնում է, որ փաստաթղթի մշակման ընթացքում այն չի քննարկվել և չի համաձայնեցվել ընկերության հետ, որն առավել լիարժեք […]
13:19 03.11.2018
Հայաստանի կառավարությունը չի համաձայնել բյուջեի նախագծի մեջ մտցնել Սահմանադրական դատարանի շենքային պայմանների բարելավման, մասնավորապես հին պատուհանների փոփոխման համար անհրաժեշտ ֆինանսավորումը, ինչի պատճառով հնարավոր չի լինի նվազեցնել էլեկտրաէներգիայի ծախսը։ Այս մասին Ազգային ժողովի 2 համապատասխան հանձնաժողովների համատեղ նիստում 2019 թվականի բյուջեի քննարկման ընթացքում հայտարարեց Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը։ Պաշտոնյան մանրամասնեց, որ դա իրենց խնդիրներից միայն մեկն […]
13:16 03.11.2018
«Գործող Ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տալիս լիարժեք ընտրությունները կազմակերպել և ընտրական ամբողջ գործընթացը իրականացվելու է գործող ԸՕ-ի կանոնակարգերին համապատասխան»,- առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների և Ընտրական օրենսգրքի մասին խոսելոս՝ ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, ասել է ԿՀԸ նախագահ Տիգրան Մուկուչյանը: ԿԸՀ նախագահը նշեց, որ չի ցանկանում ևս մեկ անգամ մեկնաբանել ու գնահատական տալ 2017 թվականի ընտրություններին: Մուկուչյանը […]
12:57 03.11.2018
2019 թվականի բյուջեով 19 միլիարդ 686 միլիոն դրամ է նախատեսվում տրամադրել կառավարության աշխատակազմին՝ հաջորդ տարվա իր աշխատանքը կազմակերպելու համար։ Այս մասին Ազգային ժողովի պետաիրավական և ֆինանսավարկային հանձնաժողովների՝ բյուջեի քննարկմանը նվիրված համատեղ նիստի ընթացքում հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։ Աշխատակազմի ղեկավարը Ազգային ժողովի պատգամավորներին ներկայացրեց մի քանի ծրագրեր, որոնք նախատեսվում է իրականացնել այդ միջոցներով, սակայն […]
12:56 03.11.2018
ԱԺ-ում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտնել է, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի առանձնատան վերաբերյալ պետությունն իր պարտականությունը կարող է համարել իրականացված, եթե հրաժարվելու մասին գրավոր պաշտոնական պատասխան ստանա։ «Մենք երկու անգամ ենք հստակ պատասխան ստացել Սերժ Սարգսյանի գրասենյակից՝ տնից հրաժարման հետ կապված: Երկուսն էլ, իրենց բնորոշմամբ, եղել են՝ […]
12:50 03.11.2018
«Կա ստատիստիկա, վերլուծություններ, որ հանցավորության մակարդակը համաներումներից հետո բարձրանում է, չի բացառվում նաև, որ Հայաստանում դա տեղի ունենա, բայց դա պարտադիր պայման չէ: Ու պարտադիր չէ, որ ինչ չափով նախկինում եղել է, լինի նաև այժմ»,- ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը՝ խոսելով համաներումից հետո հանցավորության մակարդակի բարձրացման հնարավորության մասին Նախարարի […]
12:44 03.11.2018
Ազգային ժողովը 2019 թվականին կունենա 48 օր տևողությամբ հերթական նիստ ու 23 օր արտահերթ նիստ։ Տարվա ընթացքում կլինի առնվազն 28 խորհրդարանական լսում և 23 ճեպազրույց: Այս մասին այսօր Ազգային ժողովի երկու համապատասխան հանձնաժողովների համատեղ նիստերի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը՝ ներկայացնելով հաջորդ տարվա բյուջեի նախագիծն ու դրանով նախատեսված միջոցառումները Ազգային ժողովի մասով։ […]
12:42 03.11.2018
«Մեր պահանջարկը շատ ավելին է: Գումարները քիչ են, պետք է այնպես կարողանանք բաշխել, որ Հայաստանի բյուջեն ոչ թե շարունակի նվազել, այլ աճել, որ մենք ստիպված չլինենք պարտք վերցնել: Բնականաբար, առանձին վերցրած նախարարություններն ինքնաբավ չեն, կառավարությունը և ԱԺ-ն պիտի որոշեն՝ ինչի վրա ծախսեր կատարեն»,- խոսելով 2019 թվականի բյուջեի նախագծի մասին՝ լրագրողների հետ զրույցում այսօր ԱԺ-ում հայտարարել […]
12:37 03.11.2018
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն այսօր ԱԺ միջանցքներում խոսել է օպտիմալացման քաղաքականության մասին: Նա նշել է, որ այս պահին կոնկրետ հաշվարկներ չկան, թե որքան գույք է կրճատվելու, որքան գումար են խնայելու: Ինչ վերաբերում է կրճատման ենթակա ավտոմեքենաներին, ապա աշխատանքային խումբը փորձում է հարցին լուծում տալ՝ հնարավորին չափ խուսափելով բացասական հետևանքներից: «Երկարաժամկետ կտրվածքով ճիշտ է օպտիմալացումը, […]
12:28 03.11.2018
ԱԺ միջանցքներում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ԲԴԽ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը հայտնել է, որ դատական ոլորտում խնդիրներ կան, սակայն հետևություններ են արվել: Այսօր, ըստ նրա, դատավորների գործունեությանը միջամտող որևէ քայլ չկա, իսկ որոշումներ կայացնելու հարցում նրանք զանգեր չեն ստանում: «Բարձրագույն դատական խորհրդի ապրիլի 12-ի որոշման մեջ հստակ նշված է՝ եթե որևէ զանգ կամ որևէ միջամտություն […]
12:21 03.11.2018
Ազգային ժողովի աշխատակազմը 2 խնդիր ունի, որոնք վտանգի տակ են դնում Ազգային ժողովի` որպես տնտեսվարող սուբյեկտի գործունեությունը, և դրանք կապված են շենքերի-շինությունների ընթացիկ ու կապիտալ նորոգման հետ։ Այս մասին ԱԺ 2 համապատասխան հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում 2019 թ. բյուջեի քննարկման ժամանակ նշեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը։ «Մենք դիմել ենք կառավարությանը՝ հատկացնելու համապատասխան գումարներ՝ 109 […]
12:10 03.11.2018
Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ ՀՀԿ խմբակցության անդամ Մարտուն Գրիգորյանը հայտարարում է, որ ինքն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ռեյտինգային ընտրացուցակով: SHANTNEWS.am-ը կապ հաստատեց Մարտուն Գրիգորյանի հետ, և մեզ հետ զրույցում վերջինս հերքեց մամուլում շրջանառվող տեղեկությունները: «Մամուլում գրված է, որ ես նման հայտարարություն եմ արել, ես նման հայտարարություն չեմ արել»:
12:00 03.11.2018
Հայաստանի Ազգային ժողովում հաջորդ տարվա բյուջետային քննարկումների ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը ներկայացրեց իրենց աշխատակազմի ֆինանսավորման դետալները, ապա պատասխանեց պատգամավորների հարցերին։ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանի տարակուսանքը հարուցեց այն, որ բյուջետային նախագծում ներկայացված թվերի համաձայն՝ նախագահի աշխատակազմը նախատեսում է 19 հազար մարդու զրկել քաղաքացիությունից, իսկ 25 մարդու տալ քաղաքացիություն։ Փաստաթղթերը զննելուց հետո Էմիլ […]