16:14 31.10.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ պաշտոնից ազատվել են առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալները՝ Գոհար Փանաջյանը, Ալիկ Հակոբյանը, Արտաշես Ջավադյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներն աշխատանքից ազատվել են՝ «ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ […]
16:02 31.10.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գևորգ Լոռեցյանը նշանակվել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գևորգ Լոռեցյանին նշանակել սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
16:01 31.10.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանն ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Հայաստանում արված հայտարարությունը: «Ինչպես Միացյալ Նահանգները, այնպես էլ Ռուսաստանը, փորձում են Հարավային Կովկասում կոնսոլիդացնել իրենց քաղաքական կապիտալը, որովհետև Հարավային Կովկասը գուցե ինքնուրույն աշխարհաքաղաքական գերակայություն չէ, բայց իր գերակայությունը հատկապես Մերձավոր Արևելքին սահմանակից լինելու մեջ է: […]
15:57 31.10.2018
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հայտարարություն է տարածել՝ վարչապետի ընտրության հարցի քննարկման մասին: «Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի նոյեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում»,- նշված է Արա Բաբլոյանի հայտարարության մեջ:
15:53 31.10.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ստորագրել է ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից: «Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով` դադարած համարել Հայաստանի hանրապետական կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Ռուզաննա […]
15:15 31.10.2018
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դուրս է եկել կառավարական ամառանոցից և հանձնել առանձնատան բանալիները: Այս մասին Tert.am-ին հայտնել է 3-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը: Վերջինս ավելացրել է, որ Սերժ Սարգսյանը բնակություն է հաստատելու Ձորաղբյուր գյուղում: Հիշեցնենք, որ կառավարության ձևավորման առաջին օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին հանձնարարել էր զբաղվել 3-րդ նախագահին […]
15:13 31.10.2018
Հայտնի ռուս հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովը «Вести.FM» ռադիոյի եթերում Սեմյոն Բաղդասարովին պատմել է Լեռնային Ղարաբաղ կատարած իր այցելության մասին: «Ես եղել եմ Գանձասարում, ցնցող, անիրական գեղեցկություն է: Կառուցվել է 1238 թվականին: Դա էնպիսի մի տեղ է, ուժի տեղ: Ընդհանրապես Լեռնային Ղարաբաղն անկրկնելի գեղեցկություն ունի, Շվեյցարիայի հետ համեմատելու չի»,- ասել է Սոլովյովը: Մի առիթով Վլադիմիր Սոլովյովն ասել էր, […]
15:05 31.10.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների լրատվական ծառայությունից, ողջունելով դեսպանին՝ Հակոբ Արշակյանն անդրադարձել է տրանսպորտի և ավիացիայի ոլորտներում առկա համագործակցությանը, պատրաստակամություն հայտնել կապի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում ևս երկու երկրների միջև զարգացնելու […]
14:56 31.10.2018
«Այս պահի դրությամբ բոլոր քրեակատարողական հիմնարկները հագեցված են Skype-ով, առնվազն այդպիսի մեկ հնարավորությամբ։ Սա արված է»,- համաներման մասին նախագծի քննարկման ժամանակ Ազգային ժողովում հայտարարեց Արտակ Զեյնալյանը՝ պատասխանելով ԱԺ պատգամավորների հարցադրումներին։ Արդարադատության նախարարի պաշտոնակատարը հայտարարեց, որ նախագիծ են պատրաստում նաև այն հարցի վերաբերյալ, որ ցմահ դատապարտյալներին թույլ տրվի կարճատև մեկնումներ կատարել: Զեյնալյանի պնդմամբ՝ խոսքն այն մասին […]
14:54 31.10.2018
ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը համարում է, որ համաներման մասին նախագիծը պետք է դիտարկել ոչ միայն իրավական տեսանկյունից, այլև որպես քաղաքական իրադարձություն, քանի որ այն ունի սոցիալական մեծ նշանակություն և հնչեղություն։ Մելքումյանը արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին խնդրեց ներկայացնել, թե ինչ արդյունքներ են եղել նախորդ համաներումներից հետո։ «Էդ համաներման ենթարկված անձինք հետո… […]
14:41 31.10.2018
«Անընդմեջ ստացել եմ տարբեր նամակներ կալանավայրերից, հեռախոսազանգեր: Վերջին թարմ դեպք պատմեմ. մարդը զանգել է, ասում է՝ գիրք եմ գրում և ուզում եմ, որ դուք ուշադրություն դարձնեք: Մարդը բանտում նստած գիրք է գրում, բա այդ մարդու նկատմամբ չարժի՞ յուրահատուկ վերաբերմունք դրսևորել: Անչափ շատ են մարդիկ, որոնք դատապարտվել են ցմահ ազատազրկման, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ […]
14:36 31.10.2018
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Վահան Կարապետյանը, որը վերջերս դուրս է եկել «Բարգաված Հայաստան» կուսակցությունից, այսօր SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է իր այդ որոշմանը՝ նշելով, որ որոշ տարաձայնությունների պատճառով է գնացել այդ քայլին: «Քաղաքապետի ընտրությունների գնալուց մեր մեջ տարաձայնություններ առաջացան, որն էլ դեմ էր իմ սկզբունքներին, ես կայացրեցի այդպիսի որոշում»,- ասել է Կարապետյանը: Լրագրողի ճշտող հարցին՝ […]
14:35 31.10.2018
«Ես ևս մեկ անգամ ուզում եմ շեշտել, որ մենք արդարադատություն չէ, որ իրականացնելու ենք, դատական գործերը չենք վերանայելու, սա անհատական մոտեցում չէ, կամ կոնկրետ գործեր համաներման ակտով անցկացնելու պրոցես չէ»,- Ազգային ժողովում համաներման նախագծի վերաբերյալ իր եզրափակիչ խոսքում ասաց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։ Նա հրապարակեց նոր ստացած տվյալներ, որոնց համաձայն՝ համաներման արդյունքում ազատության մեջ […]
14:32 31.10.2018
«Որևէ օրենսդրական արգելք չկա, որ համաներումը կիրառվի նաև ցմահ դատապարտվածների նկատմամբ։ Այլ բան է, որ մինչ այս գործող պրակտիկան բոլորովին այլ է եղել»,- համաներման մասին նախագծի քննարկման ժամանակ իր տեսակետն է հայտնել ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը։ Նրա խոսքերով՝ համաներման ակտում ցմահ դատապարտվածներին ներառելը տարբեր իրավաբաններ տարբեր կերպ են մեկնաբանում, սակայն ինքը կողմ […]
14:30 31.10.2018
Երեք և ավելի անչափահաս երեխաների՝ դատապարտված ծնողները պատժից ազատվելու են սպասվող համաներման արդյունքում, սակայն մեկ և ավելի երեխաների ծնողները չեն ազատվելու։ Այս տարանջատումը ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն անտեղի է համարում։ «Կարծում եմ՝ գոնե միայնակ մայրերի պարագայում… սխալվո՞ւմ եմ… գոնե միայնակ մայրերի դեպքում կարելի է դիտարկել պատժից նրանց ազատելու հնարավորությունը»,- ԱԺ ամբիոնից հարցի […]
14:25 31.10.2018
«Ես կարծում եմ, որ հեղափոխությունից հետո՝ ապրիլ-մայիս ամիսներից, մի շարք այլ համաներումներ էլ են պետք մեր երկրին, և առաջին հերթին՝ հարկային համաներում։ Մոտավորապես 60-70 միլիարդի էն պարտքերը, որոնք կուտակված են բիզնեսի վրա, կարծում եմ՝ ժամանակն է, որ ռիսկով և դուխով կառավարությունն անի այդ համաներումը՝ դրանից բխող հետագա միջոցառումներով»,- Ազգային ժողովում համաներման մասին նախագծի քննարկման ժամանակ […]
14:17 31.10.2018
Ես հասկանում եմ, որ մենք չենք կարող համաներումը տարածել բոլոր՝ 2800 դատապարտյալների վրա, բայց չպետք է մոռանանք, որ վերջին համաներումը եղել 2013 թվականին: Այս մասին Համաներման մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է «Ծառուկյան դաշինք» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Պատգամավորն ասել է, որ իրենք ու դատապարտյալների հարազատներն ակնկալել են, որ այս համաներումն ավելի մեծ թվով հոդվածներ […]
14:00 31.10.2018
Մեղրի մաքսային սահմանակետում ուժեղացվել է հսկողությունը: Այս մասին հոկտեմբերի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանը: Նրա խոսքերով՝ վարչապետի ելույթից հետո Պետական եկամուտների կոմիտեի նախագահի կողմից ստացվել է հանձնարարական և հաջորդ առավոտյան կազմվել է օպերատիվ խումբ: Օպերատիվ հետախուզության բաժնից ներգրավվել են աշխատակիցներ, շնագիտական կենտրոնի բաժնի պետը կինոլոգների և […]
13:49 31.10.2018
Նախորդ համաներման ընթացքում ազատ արձակվածների 85 տոկոսի դեպքում նախապես ապահովվել է տուժածների իրավունքների վերականգնումը, նյութական վնասների փոխհատուցումը։ Ազգային ժողովում նոր համաներման նախագծի քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Կոստանյանը։ Կոստանյանի կարծիքով՝ այն տարբերակը, որ դատապարտվածներին ազատեն, հետո նրանք աշխատեն ու կատարեն փոխհատուցումներ, լավն է, սակայն դրա գործնական կիրառման հնարավորություն չկա, քանի որ պետությունը չի […]
13:48 31.10.2018
Հայաստանում համաներում անցկացնելու մասին օրենքի նախագիծն Ազգային ժողովում ընդունվեց բոլոր խմբակցությունների պատգամավորների միաձայն քվեարկությամբ՝ 72 կողմ ձայներով։ Այս համաներման արդյունքում նախատեսվում է միանգամից ազատել 270 դատապարտյալի, սակայն նրանց թիվն ավելի մեծ կլինի, քանի որ մի մասն էլ դուրս կգա պատժաչափի կրճատման արդյունքում։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել է, թե որ դատապարտյալների խմբերը կազատվեն պատժից և որոնց […]
13:44 31.10.2018
Սա ամենաընդգրկուն, ամենածավալունն է, սա փաստաթղթավորված է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով դատապարտյալների հարազատների հնչեցրած բողոքներին, թե նախարարն ասել է այս համաներումն «աննախադեպ» է լինելու, ինչի հետ իրենք համամիտ չեն: «Ես «աննախադեպ» բառը չեմ օգտագործել, բայց արդեն իմ ելույթում ասացի՝ մենք ունենք համեմատական տեղեկանք 2009, 2011, 2013, […]
13:40 31.10.2018
Արցախում ԱԺ 8-րդ նստաշրջանում գաղտնի քվեարկությամբ Մարդու իրավունքների պաշտպան է ընտրվել Արցախի վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը։ Հիշեցնենք, նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը դիմում էր ներկայացրել իր լիազորությունները դադարեցնելու մասին, իսկ ԱԺ «Հայրենիք» խմբակցությունը թափուր պաշտոնի համար ներկայացրել էր Արտակ Բեգլարյանի թեկնածությունը: «Նախորդ երկու պաշտպանների օրոք բավականին մեծ աշխատանք է կատարվել և՛ մարդու իրավունքների մշակույթի բարելավման, […]
13:39 31.10.2018
Համաներման մասին նախագծի մինչ այս հրապարակված տարբերակում կետերը տարածվում էին այն հանցագործությունների վրա, որոնք կատարվել էին մինչև այս տարվա հոկտեմբերի 1-ը։ Իսկ պաշտոնական տարբերակով՝ դրանք կտարածվեն մինչև հոկտեմբերի 21-ը կատարված հանցագործությունների վրա։ Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։ Մինչև երեք տարվա ազատազրկում ստացածներից բացի, նոր տարբերակով համաներումը կտարածվի նաև մինչև […]
13:34 31.10.2018
ԱԺ բակում առավոտից հավաքված ցմահ ազատազրկվածների հարազատները հանդիպել են Աժ պատգամավոր Սասուն Միքայելյանի հետ: Նրանք ասել են, որ իրենց տղաներն անմեղ են: Նրանք խնդրել են, որ Սասուն Միքայելյանն իրենց խնդրանք-պահանջները հասցնի ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին: Հավաքվածների թվում են նաև «Բանդայի գործով» ամբաստանյալների հարազատները: Հիշեցնենք, որ այդ խմբի անդամների վրա համաներումը չի տարածվելու: Նրանք […]
13:32 31.10.2018
Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության ներսում քննարկումներ են ընթանում, թե ինչ ցուցակով են մասնակցելու առաջիկա ընտրություններին: Այս մասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, նշել է Արմեն Ռուստամյանը: Հարցին՝ իսկ արդեն որոշվե՞լ է, թե ով է գլխավորելու ՀՅԴ ցուցակը, Ռուստամյանը պատասխանել է՝ ոչ: Լրագրողները հետաքրքրվել են նաև, թե ՀՅԴ ցուցակում կարո՞ղ են այնպիսի մարդիկ լինել, որոնք կապ չունեն […]
13:29 31.10.2018
Համաներման մասին Ազգային ժողովում ներկայացված նախագծի քննարկման ընթացքում ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը նշեց, որ համաներումը որքան մարդասիրական է հանցագործների նկատմամբ, նույնքան պետք է մարդասիրական լինի այդ հանցագործություններից տուժածների նկատմամբ։ Նրա խոսքերով՝ հաճախ հանրության մոտ պահանջ է լինում, որ ավելի շատ մարդիկ ազատվեն, և հաճախ ասվում է, որ փոքր արժեքով իրերի գողությունների համար […]
13:24 31.10.2018
Որևէ մեկը չունի տվյալներ, թե հեպատիտ C հիվանդությունը ինչ տարածվածություն ունի Հայաստանի պոպուլյացիայում, և որքան է դրանով վարակվածների թիվը քրեակատարողական հիմնարկներում, քանի որ այդ հիվանդության ախտորոշումը շատ թանկ է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց արդարադատության նախարարի պաշտոնակատարը՝ պատասխանելով այն խոսակցություններին, թե քրեակատարողական հիմնարկներում այս հիվանդության համաճարակ կա։ Նա նշեց, որ նախ՝ հիվանդությունը օդակաթիլային ճանապարհով […]
13:23 31.10.2018
«Մեր Քրեական օրենսգիրքը չի նախատեսում գործերի վերանայում միայն նոր երևան եկած հանգամանքների դեպքում: Հիմա 20 տարի առաջ դատապարտվածին ի՞նչ նոր երևան եկած հանգամանքներ: Եկանք, հասանք լյուստրացիային, անցումային արդարադատությանը, որն էստեղ չի կիրառվում: Էսօրվա դատապարտվածների 80 տոկոսը կա՛մ անմեղ են, կա՛մ պատիժներն անհամաչափ են տրված, 42 ցմահ դատապարտվածներ դատապարտվել են Ռոբերտ Քոչարյանի օրոք, նրանցից 7-ը մահացել […]
13:22 31.10.2018
Համաներման մասին նախագծի՝ Ազգային ժողովում քննարկման ընթացքում հարակից զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը և հայտարարեց, որ համաներման օրենքի ընդունման պահին անմիջապես կազատվի 270 անձ, սակայն ազատվողների թիվը ավելի ու ավելի կավելանա հաջորդիվ։ «Ինչո՞ւ։ Որովհետև համաներման մյուս կետերով, երբ պատժի կրման ժամկետները կրճատվում են, օրինակ՝ 6 ամսով, այդ հաշվառմամբ ևս […]
13:20 31.10.2018
«Այս ընթացքում շատ ավելի շատ անձ է ներկայացվել քաղաքացիական հիվանդանոցներ բուժման, քան նախորդ տարիներին, այն դեպքում, որ դատապարտյալների քանակը կրկնակի պակաս է, քան նախորդ տարիներին։ Մենք ավելի շատ ենք ներկայացրել»,- այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց արդարադատության նախարարի պաշտոնակատարը։ ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի հարցին պատասխանելիս Արտակ Զեյնալյանը նշեց, որ դա կառավարության քաղաքականությունն է։ Ֆինանսավորման […]