21:48 30.10.2018
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն այսօր Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմին, համայնքի ավագանու անդամներին և համայնքային ենթակայության կառույցների պատասխանատուներին է ներկայացրել Հրազդանի նորընտիր քաղաքապետ Սևակ Միքայելյանին, հայտնում է տարածքային կառավարման և զարգացման նախարարության կայքը։ Ողջունելով համայնքապետարանի աշխատակիցներին և ավագանու անդամներին՝ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը նշել է, որ Հրազդան քաղաքի համար այսօր մի նոր […]
21:25 30.10.2018
Ոչ մի տրամաբանություն չկա այն մեղադրանքում, որ կառավարող ուժի համար ձեռնտու էր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունման տապալումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը։ «Ոչ մի տրամաբանություն չկա այն մեղադրանքում, որ կառավարող ուժի համար ձեռնտու էր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունման տապալումը: Ո՞րն է կառավարող ուժի համար տարածքային ցուցակներ պահելու […]
21:00 30.10.2018
ՀՀ անվտանգության խորհրդի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից տեղեկացնում են, որ 2018 թվականի հոկտեմբերի 30-ին Մինսկում տեղի է ունեցել երկկողմ հանդիպում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Բելառուսի Հանրապետության անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասի միջև։ Հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Հանդիպման ընթացքում նաև ստորագրվել է ՀՀ ԱԽ գրասենյակի […]
20:30 30.10.2018
Ստեփանակերտի երկու հատվածներում բնակելի բազմահարկ համալիրներ են կառուցում, որոնց բնակարանները արտոնյալ պայմաններով տրամադրվող հիփոթեքային վարկով վաճառելու են արցախցի ընտանիքներին։ Երկու համալիրներից մեկն ունի մոտ 200 բնակարան, երկրորդը՝ 300 բնակարան։ Դրանց մեջ մեծ մասը լինելու են 2, 3 և 4 սենյականոց բնակարաններ։ Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը տեսանյութում բացատրում է, թե ինչ արտոնյալ հիփոթեքային պայմաններով են տրամադրվելու […]
20:07 30.10.2018
Ազգային ժողովում այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ՀՅԴ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը պարզաբանել է, թե ինչու էր բացակայում խորհրդարանում ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի քննարկումից և դրա քվեարկությունից։ «Խմբակցությունն ուներ ի՛ր դիրքորոշումը, ես ունեի ի՛մ դիրքորոշումը։ Դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, իմ դիրքորոշումն է», – նշել է պատգամավորը։
20:00 30.10.2018
Հայաստանի Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովը, Գևորգ Կոստանյանի նախագահությամբ, այսօր դրական եզրակացություն տվեց համաներման մասին նախագծին ու այն ուղարկեց ՀՀ ԱԺ լիագումար նիստի քննարկմանը։ Քանի որ համաներման մասին նախագծերը պետք է քննարկվեն փակ կարգով, հանձնաժողովի քննարկմանը լրագրողների ներկայությունն արգելվել էր։ Քննարկումից հետո Գևորգ Կոստանյանը պարզաբանեց, որ նախագիծը ներկայացրած կառավարությունը համաձայնություն է տվել բոլոր խմբակցությունների առաջարկներին։
19:50 30.10.2018
Հայաստանի պետական գույքի կառավարման կոմիտեում գրանցված է 8800 միավոր պետական գույք, և այս թիվը չնչին փոփոխությունների է ենթարկվում ժամանակի ընթացքում։ «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց կոմիտեի ղեկավար Նարեկ Բաբայանը։ Ֆեյսբուքյան օգտատերերից մեկի հարցերին պատասխանելիս Բաբայանը հայտարարեց, որ իրենք այս ամբողջի գնի գնահատում չեն արել, որովհետև նախ՝ դա գումար արժե, բացի դրանից՝ նպատակահարմար […]
19:47 30.10.2018
Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում նախագահի պաշտոնի համար կպայքարեն Վրաստանի միասնական ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն ու իշխանության առաջադրած թեկնածուն՝ Սալոմե Զուրաբիշվիլին: Ընդդիմադիր կուսակցությունները, որոնք մտադիր են ընտրությունների երկրորդ փուլում աջակցել Գրիգոլ Վաշաձեին, ձեռնամուխ են եղել համակարգող խորհրդի ձևավորմանը: Նման նախաձեռնությամբ հանդես է եկել Վրաստանի նախագահական ընտրություններում երրորդ տեղն զբաղեցրած նախագահի արդեն նախկին թեկնածու Դավիդ Բաքրաձեն՝ […]
19:40 30.10.2018
Քաղաքական թեմաներով Վիգեն Սարգսյանի գրառումները ու ելույթները միշտ սկանդալային են լինում, սակայն որպես քաղաքական գործիչ, նա չունի ճանաչման խնդիր, ինչի համար էլ այդ սկանդալայնությունը անտեղի է։ Խորհրդարանի «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն այս մասին իր կարծիքը հայտնեց «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հեռուստածրագրի եթերում։ «Կա չափ, որ նույնիսկ ընդդիմությունը անցնում է չափ ու սահմանը, այսինքն՝ ընդդիմությունն էլ […]
19:37 30.10.2018
Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից պետգույքի վաճառքի գործընթացում կոռուպցիոն մեխանիզմները կարող են պայմանավորված լինել մարդկային գործոնով, և մինչև բուն գործընթացները հեշտացնելը, կոմիտեի նոր ղեկավարությունը որոշել է պայքարել կոռուպցիայի դեմ, ինչպես նաև ավելացնել հանրության տեղեկացվածությունը աճուրդների վերաբերյալ։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարեց կոմիտեի ղեկավար Նարեկ Բաբայանը։ Կոմիտեի աշխատակիցների վերաբերյալ մեկ դեպքով կա քրեական գործ, ևս […]
19:24 30.10.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության անդամներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը և Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ ընթացող գործընթացները դրական ազդեցություն կունենան Հայաստանում ՌԱԿ-ի գործունեության վրա և նոր թափ կհաղորդեն կուսակցության զարգացմանն ու քաղաքական պրոցեսներին ներգրավվածության բարձրացմանը: ՌԱԿ կենտրոնական […]
19:16 30.10.2018
Մանվել Գրիգորյանի կողմից նվիրաբերված, մոտ 10 միլիոն դոլար արժողությամբ տարածքն իր շինություններով կառավարությունը պետք է ընդունի կամ չընդունի։ Եվ պետական գույքի կառավարման կոմիտեն այստեղ կապ չունի։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարեց կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։ Թե ինչ պետք է լինի, որ կառավարությունը չընդունի նվիրատվությունը, Բաբայանը դժվարացավ պատասխանել։ Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ […]
19:11 30.10.2018
Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն այլևս չի ուզում աշխատել, իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց նախարարի մամուլի քարտուղար Ռիմա Եգանյանը: «Լուրն իրականության հետ որևէ աղերս չունի»,- ասաց նա:
18:51 30.10.2018
Ստամբուլում այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները համատեղ հռչակագիր են ստորագրել, որում հիշատակվում է նաև Արցախյան հակամարտությունը։ Այդ հատվածը, սակայն, շարադրված է Ադրբեջանի շահերին համապատասխանող տոնով, ինչը տարակուսանք է առաջացնում Իրանի մասնակցության տեսանկյունից։ Հռչակագրում, մասնավորապես, նշվում է. «Նախարարները նշել են, որ պարտավորվում են չմիջամտել ներքին գործերին և կարգավորել բոլոր […]
18:38 30.10.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր ՀՀ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը արտահերթ նիստում փակ ընթացակարգով քննարկում է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը: Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը, նիստից կարճ ժամանակով դուրս գալով, պատասխանել է լրագրողների հարցերին, մասնավորապես, […]
18:22 30.10.2018
Հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի կառավարման խորհրդի անդրանիկ նիստը՝ կառավարման խորհրդի համանախագահներ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Նիստի ընթացքում Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի տնօրեն Ստեփան Մարգարյանը […]
18:15 30.10.2018
«Ստիպողական կամ ստիպողական ցանկացած բանի դեմ եմ… զանգերով պատգամավորներ կանչելու, եթե դա իսկապես եղել է»,- «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» հեռուստածրագրի եթերում այս մասին ասաց խորհրդարանի «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը։ Նա նշեց, որ եթե պատգամավորին զանգում են գործադիրից ու սպառնում, որ օրինակ՝ աղջկան աշխատանքից կազատեն, եթե դեմ քվեարկի, ապա այդ պատգամավորը պետք է բարձրանա ԱԺ ամբիոն, […]
18:10 30.10.2018
Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը ներկայացրել է երկրի հաջորդ տարվա բյուջեն, որում պաշտպանությանն ուղղվող ծախսերը հաշվարկված են 3 միլիարդ 38 միլիոն մանաթի սահմաններում, որը այսօրվա փոխարժեքով համարժեք է 1 միլիարդ 787 միլիոն դոլարին։ Սա, շեշտենք, պաշտպանությանն ուղղվող ծախսերն են, այսինքն՝ այստեղից են ֆինանսավորվում նաև ազգային անվտանգությունը և այլն։ Նախորդ տարվա համեմատությամբ՝ պաշտպանությանն ուղղվող ծախսերը աճել են 11 […]
17:40 30.10.2018
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է Բելգիայի դաշնային խորհրդարանի անդամ Ժան-Ժակ Ֆլաոյի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ԱԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։ Հյուրերի խնդրանքով` ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, մասնավորապես, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման և համագործակցության ընդլայնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, ինչպես նաև […]
17:26 30.10.2018
ՀՀ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 30-ին Գևորգ Կոստանյանի նախագահությամբ կայացած արտահերթ նիստում փակ ընթացակարգով քննարկում է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը: Ինչպես հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, նիստը կարող է տևել մինչև ուշ երեկո:
17:22 30.10.2018
Հոկտեմբերի 26-ին Ալմաթիում Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախագահությամբ անցկացվել է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի հերթական նիստը, որին մասնակցում էր նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա.Դավթյանի գլխավորած պատվիրակությունը: Նիստի ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի հետագա զարգացման խնդիրները, ինչպես նաև կարծիքներ են փոխանակվել ՀԱՊԿ հավաքական անվտանգության, մասնավորապես՝ կովկասյան […]
17:14 30.10.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում հոկտեմբերի 30-ին մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) 11-րդ լիագումար նիստի աշխատանքներին: Նիստի ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ շրջանառության մեջ դրված մի շարք մոդելային օրենքների նախագծեր, հանձնարարականներ և այլ իրավական ակտեր, մասնավորապես ազգային անվտանգության ապահովմանը, ահաբեկչության […]
16:54 30.10.2018
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Մոսկվայում ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստի շրջանակում հոկտեմբերի 30-ին հանդիպել է ՌԴ ԴԺ Պետական դումայի «Եդինայա Ռոսիա» կուսակցության խմբակցության ղեկավար Սերգեյ Նևերովի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական խորհրդարանական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել խորհրդարանական պատվիրակությունների սերտ համագործակցությանը ՀԱՊԿ, ԱՊՀ և ԵԱՀԿ ԽՎ-ներում, ինչպես նաև փոխգործակցությանը միջխորհրդարանական խմբակցությունների […]
16:53 30.10.2018
Խորհրդարանի «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը քաջալերում է Հանրապետական կուսակցության մասնակցությունը քաղաքական գործընթացին, ու շատ ուրախ կլինի, որ ՀՀԿ-ն ապագա խորհրդարանում տեղ ունենա։ Այս մասին պատգամավորն իր մտքերը հայտնեց «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» հեռուստածրագրի եթերում։ «Իշխանությունը պետք է ընկալի դա։ Չպետք է սվիններով… այ, նախորդ իշխանությունը մեզ լուրջ չէր վերաբերվում։ Մեր ցանկացած ասածի թշնամանքով էր վերաբերվում, […]
16:40 30.10.2018
ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է բարերար Մայք Սարյանի հետ: Այս մասին նախարարը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Այսօր հանդիպեցի Ամերիկայի առողջապահական ոլորտի հայտնի ներկայացուցիչ, ԱՄՆ 15 նահանգների 46 հիվանդանոց ներառող խոշորագույն ցանցի ղեկավար, բարերար Մայք Սարյանին, որը նաև միլիոնավոր ներդրումներ է կատարել ՀՀ զինված ուժերում: Առաջիկայում մեր մարզային և գյուղական բուժհաստատությունները նոր […]
16:40 30.10.2018
Ախալքալաքում նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեի ընտրական շտաբի մոտ տեղի ունեցած միջադեպի ընթացքում անհայտ անձինք մահակներով դաժան հաշվեհարդար են տեսել թեկնածուի շտաբի պետ Աշոտ Ռաիսյանի հետ: Վերջինիս շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց: Ականատեսները պատմել են, որ մահակներով զինված մարդիկ, ովքեր հավանաբար իշխող «Վրացական երազանք» կուսակցության ակտիվիստներ էին, անսպասելի ներխուժել են գրասենյակ և ծեծկռտուք իրականացրել: Ըստ աղբյուրի՝ […]
15:54 30.10.2018
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կանաչների միության նախագահ և բնապահպան Հակոբ Սանասարյանն անդրադարձել է Ամուլսարի հետ կապված վերջին նորություններին և ընթացիկ խնդիրներին, ինչպես նաև Ամուլսարի խնդրի շուրջ հնարավոր զարգացումներին: Բնապահպանը պատմեց, որ Ամուլսարի մասին իրենք վարչապետին նամակի տեսքով ներկայացրել են իրենց մտահոգությունները և օրեր առաջ ստացել են բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի պատասխանն այդ հարցի վերաբերյալ: «Գրել […]
15:50 30.10.2018
2008թ․-ի մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ ևս մի գործ՝ «Գասպարին ընդդեմ Հայաստանի» (2-րդ գործը), այսօր հաղորդակցվել է Հայաստանի կառավարությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել իրավագետ, փաստաբան Վահե Գրիգորյանը: «Դատարանը սույն գործը հաղորդակցել և քննելու է այն հարցերի շուրջ, թե արդյո՞ք պահպանված են եղել արդար դատաքննության պահանջները Վարդգես Գասպարիի դեմ քրեական մեղադրանքի գործով։ Մասնավորապես․ […]
15:40 30.10.2018
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ Վրաստանում հետքաղաքական դաշտը կայունանում է: Այս մասին քաղաքագետը հայտարարել է՝ անդրադառնալով հարևան երկրում տեղի ունեցած նախագահական ընտրություններին: Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահի պաշտոնի հավակնորդներից ոչ մեկը պետության ղեկավարի՝ կիրակի կայացած ընտրություններում չի հավաքել առաջին փուլում հաղթելու համար անհրաժեշտ 50 տոկոսից ավելի ձայն: ԿԸՀ-ի ներկայացրած տվյալների համաձայն՝ անկախ թեկնածու […]
15:26 30.10.2018
Քիչ առաջ Ախալքալաքի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության «Ուժը միասնության մեջ է» քաղաքական բլոկի գրասենյակում կուսակցության անդամների և տեղի բնակիչների միջև տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք: 5 հոգու տեղափոխել են հիվանդանոց: Ականատեսների հայտարարությամբ՝ մահակներով և փայտերով զինված 40-50 հոգի մոտեցել են գրասենյակին: Ծեծկռտուքը սկսվել է այն ժամանակ, երբ նրանք շենքի մոտ նկատել են խորհրդարանի պատգամավոր Հենզել […]