14:13 01.11.2018
Տրամաբանական է, որ Հայաստանում որոշ ոլորտներ «փող են» ստեղծում, մյուսները դա ծախսում են։ Այս մասին առաջաբանով Ազգային ժողովում ՀՅԴ պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը սկսեց իր հարցը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին։ Նա հետաքրքրվեց՝ ո՞րն է այն հայեցակարգը, որով կողմնորոշվում են այդ ծախսերը կատարելիս, հատկապես հումանիտար-մշակութային միջոցառումներ իրականացնելիս։ Փաշինյանը նշեց, որ Հայաստանում կա մոտ 550 հազար աշխատող, որից […]
14:08 01.11.2018
ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանում պատասխանելով պատգամավորների հարցերին, անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններին և փակ սահմաններին: Փաշինյանը հայտնեց, որ կարող է ասել նույնը, ինչ ասել է միշտ. Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ընդ որում՝ ընդգծեց, որ պետք չէ մեկնաբանել, թե դրանով որևէ կերպ նսեմացվում է Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը: Այդ հարցը, ըստ […]
14:07 01.11.2018
ԱԺ-ում պատգամավորները հարցեր են ուղղում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Առողջապահության ոլորտի առողջացման մասին հարց ուղղեց Մարինա Մարգարյանը. «Հնարավորություն տալո՞ւ ենք նախարարին պայքարել առողջապահության ոլորտի շնաձկների ու տիրող կոռուպցիայի դեմ, թե՞ վերադառնալու ենք հնին»: «Վերադարձ հնին չկա, չի կարող լինել, կառավարության գործելակերպում կարևոր է երկխոսությունը»,- պատասխանել է վարչապետի պաշտոնակատարը:
14:05 01.11.2018
Այս տարվա հոկտեմբերին հայտարարված մրցույթի արդյունքում ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մամուլի քարտուղար է նշանակվել Արփինե Զարգարյանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արփինե Զարգարյանն ընտրվել է մի քանի հարյուր դիմորդներից՝ հաղթահարելով գրավոր առաջադրանքի և հարցազրույցի փուլերը: Նա պաշտոնը ստանձնում է նոյեմբերի 1-ից։ 2004 թվականին ավարտելով ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը՝ Արփինեն կամավոր հիմունքներով աշխատանքի է անցել […]
13:57 01.11.2018
ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանում պատասխանելով պատգամավորների հարցերին, նշեց, որ իրենք հիմա ուզում են առնվազն գտնել և խրախուսել ընկերությունների, որոնք ի վերջո կանեն այդ քայլը` ինչպես ընդունված է ասել՝ «բաժնետոմսեր կհանեն վաճառքի»: Փաշինյանի խոսքերով` այսօր այդպիսի երևույթ կա միայն բանկային համակարգում: Նա հույս հայտնեց, որ առաջիկայում այսպիսի երևույթներ կլինեն տնտեսության այլ ոլորտներում, որը կմղի […]
13:55 01.11.2018
ՊԵԿ-ի կողմից իրականացված հավաքագրումները ռեկորդային ցուցանիշ են գրանցել ՀՀ պատմության մեջ: Հավաքագրվել է 120 մլրդ 751 մլն դրամ: Այսպիսի հավաքագրման ցուցանիշ նախկինում երբեք չի արձանագրվել: Վերջին 5 ամիսների ընթացքում ՊԵԿ-ի և գործարարների միջև հարաբերությունները բավականին լարված են եղել: Ըստ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի՝ ՊԵԿ-ի, կառավարության և գործարար հանրության միջև երկխոսության նոր փուլ է սկսվում, որտեղ […]
13:12 01.11.2018
«Հայկ Կոնջորյանի հայտարարության տեքստը մեզ ծանոթ չէր, բայց այն, որ պետք է աներ հայտարարություն, անակնկալ չէր, որովհետև դրա նախորդ օրը մենք խորհրդում քննարկել ենք: Ավելին, նա մեզ ասել էր, որ մոտավորապես 5 ամիս նման մտորումներ ունի: Դա Հայկ Կոնջորյանի որոշումն է և, բնականաբար, կուսակցությունում դա միանշանակ չի ընկալվել՝ բացասական է շատ ընկալվել, բայց որոշումը որոշում […]
13:09 01.11.2018
Այսօր խորհրդարանում դարձյալ հատուկ նիստ է հրավիրվել՝ քննարկելու վարչապետի ընտրության հարցը: Խորհրդարանը հատուկ նիստը սկսել է 61 պատգամավորով: Որոշվել է հատուկ նիստն առանց ընդմիջման անցկացնել: Ելույթի ժամանակ ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ելույթը նվիրելու է տնտեսական քաղաքականությանը: «Արդեն երկրորդ անգամ ընտրություն ենք անցկացնում ոչ թե վարչապետ ընտրելու, այլ չընտրելու համար: Ուզում եմ […]
13:04 01.11.2018
ԱԺ-ում հատուկ նիստի ժամանակ ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև «Հյուսիս-հարավ» ճանապարհի ծրագրից: «Կա բյուջեի մասի թերակատարման խնդիր, պատճառը կապված է կոռուպցիայի դեմ պայքարի մեր քաղաքականության հետ: Այս պահին տարբեր քննչական մարմիններում կան 200 մլն դոլարի չարաշահումների, վատնումների, իրացումների վերաբերյալ գործեր»,- ասել է վարչապետի թեկնածուն: Ըստ Փաշինյանի՝ լրջագույն քննություն է գնում «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի […]
13:02 01.11.2018
Հոկտեմբերի 31-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով ժամանել է Կոսովո։ Պատվիրակության կազմում են ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Գագիկ Հովհաննիսյանը, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը, այլ պաշտոնյաներ։ Դավիթ Տոնոյանը Պրիշտինայում հանդիպել է Կոսովոյի ուժերի (KFOR) հրամանատար, գեներալ Սալվատորե Գուոչիի հետ։ Գեներալ Գուոչին շնորհակալություն է հայտնել ՀՀ պաշտպանական գերատեսչության […]
13:02 01.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, նոյեմբերի 1-ին ԱԺ արտահերթ նիստում ելույթ ունենալով, անդրադարձել է գյուղատնտեսության ոլորտին: Նրա տեղեկացմամբ՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ՝ այս տարի երկնիշ թվով անկում է եղել ոլորտում: Փաշինյանը միևնույն ժամանակ նշել է՝ նախորդ տարվա 9 ամիսների համեմատ՝ այս տարի 20 %-ով ավելի միրգ-բանջարեղեն է արտահանվել: Վարչապետի պաշտոնակատարը հայտարարել է, որ գյուղատնտեսության վիճակագրության հետ […]
12:58 01.11.2018
ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը, որը երեկ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցությանն իր անդամակցությունը դադարեցնելու մասին, լրագրողների հետ զրույցում պարզաբանումներ ներկայացրեց իր որոշման վերաբերյալ: «Ես իմ քաղաքական գործունեության վիթխարի մասը և պատգամավորական գործունեության ամբողջ մասն անցկացրել եմ «Ելք» դաշինքի և «Ելք» խմբակցության ֆորմատում. դեռ դաշինքի ստեղծման պահից մենք հուշագրում կետ ունեինք, որ պետք է դառնանք […]
12:45 01.11.2018
«Որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխելու բացառիկ լիազորությունը պատկանում է դատախազությանը»,- Մանվել Գրիգորյանի առողջական խնդիրների պատճառով խափանման միջոցը փոխելու մասին հարցին լրագրողների հետ զրույցում այսպես է պատասխանել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: ՀՔԾ պետը նաև նշել է, որ չեն վերացել կալանքի տակ պահելու հիմքերը, այդ իսկ պատճառով հենց ՀՔԾ-ն նման միջնորդության նախաձեռնությամբ հանդես չի գալու: Իսկ […]
12:35 01.11.2018
Ֆրանսահայ մեծանուն երգիչ Շառլ Ազնավուրի պատվին Ախալքալաքում անվանակոչել են փողոց և հրապարակ։ Այս մասին հայտնում է վրացական մամուլը։ Ազնավուրի անունով են կոչվել Աղմաշենեբելի փողոցում գտնվող այգին ու արդեն նախկին Մալխասյան փողոցը։ Հիշեցնենք՝ շանսոնյեն մահացել է հոկտեմբերի 1-ին, 94 տարեկանում։
12:26 01.11.2018
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 2018թ. նոյեմբերի 1-ի հերթական նիստում ընդունվել է «ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6‑ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումը, որով փոփոխություն է կատարվել ընտանեկան դրամագլուխը օգտագործելու ուղղություններում: Հարկ է նշել, որ գործող կարգի համաձայն, ընտանեկան դրամագլխի միջոցները ցանկացած […]
12:20 01.11.2018
Արտահայտվելու ազատությունների մակարդակը գնահատող միջազգային հասարակական կազմակերպությունը Հայաստանում զգալի առաջընթաց է արձանագրել համացանցից օգտվելու ազատության տիրույթում։ Այս մասին ասվում է Freedom House-ի նոր հրապարակած զեկույցում, ըստ որի՝ Հայաստանն իր ինդեքսը բարձրացրել է 5 կետով՝ 32-ից հասնելով 27 միավորի։ Սրանով Հայաստանը երկրորդ ամենակտրուկ աճն է գրանցել ուսումնասիրված բոլոր երկրների թվում։ «Հայաստանը «մասամբ ազատ» խմբից տեղափոխվել է […]
12:12 01.11.2018
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է, որ եթե այս համաներումը տարածվում է ծանր հանցագործություների համար մեղադրվող անձանց վրա, ապա այն պետք է տարածվեր նաև ավելի մեղմ հանցագործություններ կատարածների վրա: «Այլապես մենք ունենում ենք նմանատիպ հարցադրում, որի պատասխանը, ըստ էության, միանշանակ չէ: Այսինքն՝ մենք այստեղ խնդիր ունենք, որն ակնհայտ […]
12:12 01.11.2018
«Մեր ապացույցները խոսում են այն մասին, որ իրեղեն ապացույց հանդիսացող առնվազն 1000 պարկուճ փոխարինվել է ներքին զորքերի սպառազինության մեջ գտնվող հրազենից կրակված պարկուճներով»,- Մարտի 1-ին օգտագործված հրազենի մասին խոսելիս հայտարարել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը և հավելել, որ ներքին զորքերի այդ զենքերը կան: ՀՔԾ պետը շեշտում է, որ բանակի ներգրավվածությունը Մարտի 1-ի դեպքերին այժմ առավել […]
12:08 01.11.2018
Այսօր խորհրդարանում դարձյալ հատուկ նիստ է հրավիրվել՝ քննարկելու վարչապետի ընտրության հարցը: Խորհրդարանը հատուկ նիստը սկսել է 61 պատգամավորով: Որոշվել է հատուկ նիստն առանց ընդմիջման անցկացնել: «Պատգամավորների 1/3-րդի ստորագրությամբ ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրվել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Այս առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում, և նպատակ չունենք Նիկոլ Փաշինյանին ընտրել որպես վարչապետ: Փաշինյանին չընտրելու պարագայում ԱԺ-ն կլուծարվի»,- […]
12:07 01.11.2018
Ինչպես հայտնի է, խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ ինքը չգիտի, թե այսքանից հետո ինչպես են նայելու այն ոստիկանների ընտանիքների աչքերին, որոնք զոհվել են ՊՊԾ գնդի գրավման օրերին: Շարմազանովն ասել է, որ կողմ է համաներմանը, բայց դեմ է, որ համաներմամբ […]
12:06 01.11.2018
Ինչպես հայտնի է, ԱԺ-ն այսօր քննարկել է համաներում հայտարարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը՝ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 24-ժամյա ռեժիմում: «Ես կարծում եմ՝ բոլորս պատասխանատվություն ենք կրելու այն երեք ոստիկանների ընդհատված կյանքի համար: Մինչ այս պահը ինձ երաշխավորել են, որ գործընթացը շարունակվում է, սպանություն կատարած անձինք պատժվելու են: Իսկ եթե նրանք մնան ազատության […]
12:04 01.11.2018
Գումարի բռնագանձման դատական որոշումներ են կայացվել Արթիկի տարածաշրջանի մի քանի գյուղերի նկատմամբ: Ջրօգտագործողների ընկերությունը որոշել է դատարանի միջոցով ստանալ 2014, 2015 և 2016 թվականներին գյուղերի կուտակած պարտքերը: Դատական հայցերը ներկայացվել են ոչ թե շահառու գյուղացիների, այլ գյուղապետարանների դեմ: Հիմնավորումն այն է, որ այդ տարիներին գյուղապետարանները ջրօգտագործողների և գյուղացիների միջև միջնորդ են եղել, և նրանց հետ […]
11:51 01.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երիտասարդ մայրը և փոքրիկ որդին վազվզում են ԱԺ այգու սիզամարգին, ծառերի տակ: Շենքի ներսում ԱԺ նիստ է, բուռն քննարկումներ: ՀՀ վարչապետ, վարչապետի թեկնածուն մտածում է քիչ անց ունենալիք ելույթի մասին ու նայում է երիտասարդ մայրիկին ու նրա փոքրիկ որդուն: Նրանք ակնհայտորեն երջանիկ են: Եվ սա […]
11:50 01.11.2018
ՀՀ կառավարության` նոյեմբերի 1-ի որոշմամբ ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Շիրակի մարզպետարաններին ՀՀ 2018 թ. պետական բյուջեից գումար կհատկացվի: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ ծրագրի ընդհանուր արժեքը 419․5 մլն դրամ է, որից պետական բյուջեից համաֆինանսավորման մասը կազմում է 167․95 մլն դրամ: Ըստ նախագծի` Գեղարքունիքի մարզպետարանին կհատկացվի 4․999.7 […]
11:48 01.11.2018
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Նախագահը հրամանագիրը կստորագրի, կտեսնենք: Համենայն դեպս, պայմանավորվածությունն այդպիսին է»,- նշել է Փաշինյանը: Հարցին՝ այսօր կլինի այդ հրամանագիրը՝ Փաշինյանն ասել է, թե կարծում է՝ այո: «Գիտեք, այս ընտրությունը «Քաղաքացիական պայմանագրի կամ որևէ այլ ուժի համար չէ», […]
11:44 01.11.2018
Խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 75 պատգամավոր, դեմ և ձեռնպահ պատգամավոր չկար: Հիշեցնենք, որ «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր հոկտեմբերի 31-ին հրավիրված արտահերթ նիստում:
11:40 01.11.2018
ՀՀ ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը համաներման նախագծի քննարկման ընթացքում հայտարարեց՝ չնայած իրենց առաջարկները չեն ընդունվել, այդուհանդերձ, խմբակցությունը կողմ է քվերակելու համաներման նախագծին: Բանն այն է, որ «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը կառավարության առաջարկել էր ընդլայնել նախագծում ներառվող հոդվածների ցանկը: «Սա հնարավորություն է՝ գոնե որոշ հոդվածներ դատապարված կալանավորներ, դատապարտյալներ դուրս գան և ինտեգրվեն հասարակությանը»,- ասել է Նաիրա […]
11:39 01.11.2018
Լրագրող Հակոբ Կարապետյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար, այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: «Սիրելի գործընկերներ, այսօրվանից ստանձնում եմ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարի պարտականությունները։ Ձգտելու ենք մեդիայի հետ շփումներում լինել առավելագույնս բաց և աշխատել փոխադարձ աջակցության մթնոլորտում։ Իմ կոնտակտները հասանելի են «Ֆեյսբուք»-ում և «Թվիթեր»-ում, շուտով նաև կլինեն այլ սոցցանցերում։ Վստահ եմ, որ ամեն […]
11:31 01.11.2018
ՀՀ կառավարությունը նոյեմբերի 1-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանը, ներկայացնելով նախագծերը, […]
11:14 01.11.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Մինսկում հանդիպել է Ղազախստանի Հանրապետության Սենատի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում հայ-ղազախական փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ։