13:17 31.10.2018
Ազգային ժողովում համաներման մասին նախագծի քննարկման ընթացքում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը բարձրացրեց դատապարտյալների առողջական խնդիրների հարցը ու նախագիծը ներկայացրած արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին հարցրեց, թե առողջության թեման հիմքում դրե՞լ են այս նախագիծը մշակելիս։ «Առողջական հիմքով համաներում իրականացնելու նախադեպ չկա և ինստիտուտ չկա, սակայն առողջական հիմքով պատժից ազատելու կամ պատիժը կրելուց ազատելու ինստիտուտ կա, […]
12:58 31.10.2018
11 պատգամավոր Արդարադատության նախարարությանը դիմել է ցմահ դատապարտվածների համար նույնպես համաներման որոշ կետեր սահմանելու առաջարկով։ Այս մասին այսօր Ազգային ժողովում տեղեկացրեց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը, և համաներման նախագիծը ներկայացրած արդարադատության նախարարի պաշտոնակատարին հարցրեց, թե ինչո՞ւ է մերժվել այդ առաջարկը, և արդյո՞ք եղել են դրանում կետեր, որոնք ներառվել են վերջնական նախագծում։ «Մեր վերաբերմունքը […]
12:56 31.10.2018
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Կարինե Պողոսյանը համաներման մասին քննարկման ժամանակ հիմնական զեկուցողին առաջարկել է որոշակի պարբերականությամբ ներկայացնել համաներման ընթացքի և արդյունքների մասին, ինչին ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն արձագանքել է, որ առնվազն շաբաթական մեկ անգամ ինքը հաշվետվություն կտա: Պատգամավորը նաև հետաքրքրվել է, թե նախորդ համաներումների ժամանակ եղե՞լ են արդյոք չարաշահումներ կամ հանցագործության կրկնություններ:
12:54 31.10.2018
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանն ԱԺ-ում համաներում հայտարարելու նախագծի քննարկման ժամանակ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին խնդրեց պարզաբանել, թե ինչով է աննախադեպ այս համաներումը: ««Աննախադեպ» եզրույթը, հավանաբար, վերնագրերից եք ընթերցել: Դա իմ հայտարարությունների տված գնահատականն է: Սակայն Դուք դա կարող եք արտահայտել: Առկա է տեղեկանք, համեմատական վերլուծություն՝ 2009, 2011, 2013 թվականների համաներման […]
12:54 31.10.2018
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է՝ իրենք կառավարության հետ պայմանավորվել են, որ առաջին և երկրորդ ընթերցումների ժամանակ անդրադառնալու են Համաներման մասին նախագծի մի շարք հարցերին: Ըստ Բաղդասարյանի՝ նախագծում ձևակերպումներ կան, որոնք պետք է հստակեցվեն: «Տարբեր հոդվածների հետ կապված պետք է անդրադարձ կատարվի», – ասել է Բաղդասարյանը: Լրագրողները Բաղդասարյանից հետաքրքվել են՝ ՀՀԿ-ն […]
12:46 31.10.2018
Համաներումն իրականացվում է որպես մարդասիրական քայլ, ոչ թե քրեակատարողական հիմնարկները բեռնաթափելուն միտված որոշում։ Համաներման մասին նախագիծը ներկայացնելիս այս մասին հայտարարեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանն այս կապակցությամբ նրան հարցրեց, թե երբվանի՞ց է, որ քրեակատարողական հիմնարկները բեռնաթափման կարիք չունեն, և ինչի՞ արդյունք է դա։ «Սա մեր իշխանությունների, Հայաստանի իշխանությունների, կառավարության քաղաքականության […]
12:38 31.10.2018
Կառավարության նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ: Օրակարգում է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» նախագիծը: Քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մարինա Մարգարյանը հիմնական զեկուցողին՝ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին հարց ուղղեց՝ արդյո՞ք լուծվել են վաղաժամկետ ազատվող դատապարտյալների ինտեգրման հարցերը, ունի՞ կառավարությունը […]
12:34 31.10.2018
Համաներման մասին նախագծի ներկայացումից հետո ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը նախագիծը ներկայացնող արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեց՝ ուսումնասիրե՞լ են, թե նախորդ համաներումից հետո ինչ արդյունքներ կան այն անձանց մասով, որոնք ազատվել են, հետո նորից դատապարտվել։ «Այո, մենք ուսումնասիրել ենք, թե քանի անձ է համաներման կամ ներման արժանանալուց հետո կրկին հայտնվել քրեակատարողական հիմնարկներում։ Նրանց թիվը մի […]
12:20 31.10.2018
Համաներման արդյունքում պատժից ազատվողների շեմը 3 տարվա ազատազրկում ունեցողներից բարձրացվել է մինչև 4 տարվա, 5 տարվանը՝ 6 տարվա։ Այս մասին ասաց Ազգային ժողովում նախագիծը ներկայացնող արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։ Նրա խոսքով՝ դրա արդյունքում ազատվողների թիվը կլինի ավելի շատ, քան իր հնչեցրած թվերն են: «Քրեակատարողական հիմնարկներում պահվող 2888 անձանցից պատժից կազատվի շուրջ 270-ը՝ դատապարտյալների շուրջ […]
12:15 31.10.2018
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց համաներման մասին նախագիծը, որը տարբերվում է մինչ այս հրապարակված տարբերակից։ Զեյնալյանը խումբ առ խումբ ներկայացրեց այն անձանց, որոնք կազատվեն պատժից, ու այն անձանց, որոնց պատժի չափը կնվազեցվի։ Զեյնալյանն ըստ խմբերի ներկայացրեց, թե ում վրա չի տարածվի համաներումը․ Այն անձանց նկատմամբ, որոնց նկատմամբ վերջին տասը տարվա ընթացքում […]
12:12 31.10.2018
ԱԺ-ում ընթացող համաներման մասին օրինագծի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամ Ալիկ Սարգսյանը հարց է տվել հիմնական զեկուցող արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին, թե ինչպե՞ս պետք է հատուցվեն համաներման ենթարկվող անձանց կողմից տուժածների վնասները: Արտակ Զեյնալյանն ասել է, որ եթե չկա վնասի հատուցման հայց, ապա դա կատարման ենթակա չէ: Այն դեպքում, երբ անձը պատիժը կրել է, […]
12:07 31.10.2018
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր Ազգային ժողովում համաներման մասին նախագիծը ներկայացնելիս հայտարարեց, որ ցմահ ազատազրկվածների վրա չի տարածվելու համաներումը։ Նա նշեց նաև այն մյուս խմբերը, որոնց նկատմամբ չի գործի համաներման որևէ կետ։ Համաներումը, ըստ Զեյնալյանի, չի տարածվի նաև մի քանի հանցագործություն կատարած անձանց նկատմամբ, եթե այդ հանցագործություններից թեկուզ մեկի համար սույն օրենքով համաներում կիրառելն […]
12:05 31.10.2018
ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը տրամաբանական չի համարում արտահերթ ընտրությունների անցկացումը, քանի որ, ըստ նրա, դրա համար հիմքեր չկային: Գեղամյանի համոզմամբ՝ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն կլիներ, երբ խորհրդարանը խոչընդոտեր կառավարության աշխատանքները, ինչը, ըստ նրա, չի եղել: «Մենք այստեղ ունենք ճիշտ հակառակ պատկերը. միահամուռ ուժերով ցանկացած օրինագիծ խորհրդարանի կողմից ընդունվել է»,- լրագրողների հետ զրույցում ասել է Գեղամյանը: […]
11:55 31.10.2018
Ազգային ժողովում այսօր ներկայացվում է համաներման նախագիծը, որով ազատազրկումից կամ հետապնդումից ազատվում են մի քանի խմբերի անձինք, որոնց անդրադարձել ենք առանձին։ Առանձին ներկայացնում ենք նաև այն անձանց խմբերը, որոնց համար, ըստ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի զեկույցի, պատժի չափերը կկրճատվեն։ Նոր հրապարակված նախագիծը տարբերվում է նախկինում հրապարակված տարբերակից։ Եվ ըստ նոր տարբերակի՝ եթե համաներման արդյունքում […]
11:48 31.10.2018
GALLUP International association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը հոկտեմբերի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց սեպտեմբերին արված հետազոտության տվյալները: 1106 հարցում է արվել, հարցումն արվել է սեպտեմբերի երեքից տասնմեկը: Հարցվածների տարիքը 18-ից բարձր է: Ըստ այդ հետազոտության` հարցին՝ ո՞ր երկրների հետ ճիշտ կլիներ միավորվել, 40.9 տոկոսն ասել է՝ ՌԴ-ի, 30 տոկոսը կարծում է, որ պետք չէ […]
11:42 31.10.2018
Գնում ենք նոր ընտրությունների, կորցնելու մասին դեռ վաղ է խոսել: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց լրագրողի այն դիտարկմանը, թե ՀՀԿ-ն ԱԺ-ում կորցրել է իր ազդեցությունը, պատգամավորներին, ու առաջիկայում նոր ընտրություններ են սպասվում: «Դուք պետք է հետևեք զարգացումներին, հանրությունը ընտրությունների ժամանակ պետք է իր կարծիքը հայտնի»,- ասաց Բաղդասարյանը: Լրագրողի հարցին՝ […]
11:36 31.10.2018
Ազգային ժողովում Արտակ Զեյնալյանը ներկայացնում է, թե անձանց որ խմբերն են համաներվելու ու ազատվելու պատժից։ Հրապարակվող այս նախագիծը տարբերվում է նախկինում հրապարակված տարբերակից․ Առաջին խումբ առավելագույնը 4 տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված անձանց, այն անձանց, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է, ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների դատապարտված […]
11:28 31.10.2018
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անիմաստ է համարում Նիկոլ Փաշինյանին կրկին՝ որպես վարչապետի թեկնածու առաջադրելը: Լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ է այդպես կարծում, Բաղդասարյանը պատասխանել է՝ քանի որ Սահմանադրությունն այդպիսի պահանջ չունի: «Պարզապես սահմանադրական վեճ չլինելու պատճառով ընդունելի է, և մենք էլ էինք հորդորել՝ առաջադրվել պետք է առաջինի ժամանակ, բայց հիմա մենք դրա կարիքը […]
11:22 31.10.2018
Հայաստանի բոլոր քրեակատարողական հիմնարկներում միասին վերցրած կա 2888 դատապարտյալ, իսկ մահճակալների տեղերը 5306 են։ Առանձին վերցրած «Նուբարաշեն» հիմնարկում կա 644 կալանավոր և դատապարտյալ, մինչդեռ տեղերի քանակը 780 է։ «Վարդաշենում» էլ կա 155 դատապարտյալ ու կալանավոր, իսկ տեղերի քանակը 339 է։ Այս մասին տվյալներն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։ «Սա ներկայացնում […]
11:08 31.10.2018
61 պատգամավորների մասնակցությամբ այսօր Ազգային ժողովում մեկնարկել է համաներում հայտարարելու մասին նախագծի քննարկումը։ Մասնակցում են բոլոր խմբակցությունների պատգամավորները, և օրակարգի հաստատումն իրականացվեց միաձայն։ Երկու ընթերցումների միջև ժամանակը շատ չի լինի, նախատեսվում է առաջին ընթերցմամբ նախագծի ընդունումից հետո երկրորդ ընթերցմամբ քննարկումը անցկացնել 24 ժամվա ընթացքում։ Այս մասին զեկուցեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։ Այս որոշումը […]
09:48 31.10.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայաստանում նախատեսվում է տնտեսական ոլորտի հետ կապված նոր դատարան ստեղծել: Մասնավորապես, իշխանության ներսում մտադիր են ձևավորել Ներդրումների պաշտպանության դատարան: Սա ստեղծվելու է վերջերս ձևավորված ու արդեն դատական համակարգում աղմուկ հանած սնանկության գործերով դատարանի փոխարեն: Հիմա ցանկություն կա, որ Ներդրումների պաշտպանության դատարանը քննի և՛ սնանկության գործեր, և՛ կորպորատիվ դատական […]
09:04 31.10.2018
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ»-ի հավաստի տեղեկություններով՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Արսեն Թորոսյանը չի վերանշանակվի առողջապահության նախարարի պաշտոնում: Բանն այն է, որ կառավարությունը բազմաթիվ դժգոհություններ է ստացել առողջապահության ոլորտի կազմակերպիչներից ու անվանի բժիշկներից, որոնք պահանջել են համակարգից հեռացնել Արսեն Թորոսյանին ու նրա կողմից պաշտոնի նշանակված անհավասարակշիռ կադրերին: Մեր ունեցած տեղեկություններով՝ առողջապահության նախարարի պաշտոնում նշանակվելու է ՀՀ և ԱՀ […]
08:53 31.10.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Մարտի 1-ի գործով նախկին փաստահավաք խմբի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանն ԱԺ ընտրություններում ընդգրկվելու է «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակում: Ըստ մեր աղբյուրների` նրան վերջերս նման առաջարկ է արվել: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց Քոչարյանին, որն, ըստ էության, չհերքեց այդ տեղեկությունը: «Որտեղի՞ց Ձեզ այդ ինֆորմացիան»,- հարցրեց […]
08:48 31.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտահերթ ընտրություններին և նոր պաշտոններ զբաղեցնելու հեռանկարին ընդառաջ շատերն են ցանկանում տեղ ունենալ ընտրացուցակում կամ պաշտոն ստանձնել կառավարությունում։ Այս տրամադրությունները չեն վրիպել նաև Նիկոլ Փաշինյանի աչքից, ով վերջերս կուսակցական ակտիվի հետ ունեցած հանդիպման ժամանակ մոտավորապես այս բառերով խիստ հանդիմանել է․ «Եթե կան այնպիսիները, որոնք ակնկալում են, որ հեղափոխության օրերին քայլել են […]
01:00 31.10.2018
Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը` Amazon կայքի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, ընկերության բաժնետոմսերի արժեզրկման հետևանքով վերջին երկու օրվա ընթացքում կորցրել է 19․2 մլրդ դոլար: Amazon-ի արժեթղթերը ուրբաթ օրն արժեզրկվել էին 7․8 տոկոսով, երկուշաբթի ՝ 6․3 տոկոսով: Ներդրողներին հիասթափեցրել է Amazon-ի եռամսյակային հասույթը, որը նախատեսվածից քիչ է եղել: Դրա հետևանքով ընկերությունը 19․2 մլրդ դոլար է կորցրել: Ջեֆ Բեզոսը […]
00:10 31.10.2018
Ադրբեջանի բանակի, սահմանապահ զորքերի, ներքին զորքերի, պետական անվտանգության ծառայության և արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումներն այսօր Նախիջևանում անցկացրել են խոշոր զորավարժություն։ Դրան մասնակցել են նաև օդային միջոցներ, հրետանային զորքեր և այլն։ Զորավարժությանը հետևել է անձամբ երկրի պաշտպանության նախարարը, իսկ պայմանական մարտական գործողություններին մասնակցել են. մոտ 1000 զինծառայող, 80-ից ավելի զրահապատ և ավտոմոբիլային տեխնիկա, 20-ից […]
23:59 30.10.2018
«Ցավալի է, որ երեկ ընտրական օրենսգրքի փոփոխության փաթեթը չհավաքեց անհրաժեշտ քվեներ։ Ցավալի է, քանի որ այս փոփոխությունները դրական էին գնահատվել Վենետիկի հանձնաժողովի ղեկավար Ջանի Բուքիքիոյի կողմից»,- այս մասին այսօր հայտարարել է Հայաստանում ԵՄ ներկայացուցիչ, դեսպան Պյոտր Սվիտալսկին։ Դեսպանի խոսքով՝ փոփոխությունների մի մասն արձագանքում էր Եվրոպայի խորհրդի հայտնած խորհուրդներին, և նա կարծում է, որ սա կորսված […]
23:47 30.10.2018
Հոկտեմբերի 30-ին Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահներ Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկիի հետ։ ԱԳՆ ղեկավարը վերահաստատել է Արցախի հավատարմությունը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում։ Մասիս Մայիլյանն ընդգծել է Արցախի լիիրավ մասնակցությամբ բանակցությունների եռակողմ […]
22:58 30.10.2018
«Նորավանք» վերլուծական կենտրոն – գիտակրթական հիմնադրամը փակվում է նոր կառավարության ընդհանուր օպտիմալացման քաղաքականության շրջանակներում։ Այս մասին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի պարզաբանումը իր ֆեյսբուքյան էջի գրառումով ներկայացրել է ՀՀ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը։ Նա իր գրառմնան մեջ նշել է․ «Օրեր առաջ ՆՈՐԱՎԱՆՔ հիմնադրամի ապագայի հարցով դիմել էի Նիկոլ Փաշինյանին։ Ներկայացմում եմ իր պատասխանը, որից երևում է, […]