10:11 08.03.2024
Ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են ավելի քան 2 միլիոն ռուբլի արժողությամբ կակաչների խմբաքանակի գողության մեջ կասկածվողին։ Այս մասին հայտնել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության Մոսկվա քաղաքի գլխավոր վարչության TiNAO-ի ներքին գործերի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները ձերբակալել են Մոսկվայի մարզի մի բնակչի: Նա կասկածվում է կակաչների մեծ խմբաքանակ գողանալու մեջ»,- ասել է Վոլկը։
Նրա խոսքով՝ Արխանգելսկի մի գործարար կին գովազդ է հրապարակել՝ փնտրելով առաքիչ՝ Մոսկվայից կակաչներ առաքելու համար։ Մի տղամարդ կապվել է նրա հետ և առաջարկել իր ծառայությունները: Այնուհետև գտել է ծաղիկներ տեղափոխող վարորդին, իսկ երթուղին անցնելուց հետո խաբեբան փոխել է նշանակման հասցեն։ Ներքին գործերի նախարարության ներկայացուցչի խոսքով՝ կնոջը պատճառված վնասը գերազանցել է 2 միլիոն ռուբլին։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ (ՌԴ ՔՕ 159-րդ հոդվածի 4-րդ մաս): Պարզաբանվել է, որ ապրանքը վերադարձվել է տիրոջը։
14:50 17.07.2025
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Լիբանանի դեսպանի հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը շնորհակալություն է հայտնել տիկին Դաղերին Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունների հետևողական ամրապնդմանը նպաստելու համար: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Լիբանանի հետ փոխգործակցության հետագա զարգացումը բոլոր ոլորտներում և այդ առումով ընդգծել բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման […] ...
14:41 17.07.2025
Երևանում հուլիսի 17-22-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԵրևանում հուլիսի 17-22-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 17-ին և 18-19-ին կեսօրից հետո, 20-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 17-ին, 19-20-ին առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան […] ...
14:27 17.07.2025
Իտալիան դատապարտում է Իսրայելի հարձակումը Գազայի միակ կաթոլիկ եկեղեցու վրաԻտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին և Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին հինգշաբթի օրը դատապարտել են Իսրայելի պաշտպանության ուժերի կողմից Գազայի Սուրբ Ընտանիքի կաթոլիկ եկեղեցուն հասցված հարվածը։ «Ոչ մի ռազմական գործողություն չի կարող արդարացնել սա։ Մենք այլևս չենք կարող հանդուրժել Իսրայելի հարձակումները խաղաղ բնակիչների վրա։ Ժամանակն է կանգ առնել և գտնել խաղաղ լուծում», – գրել է […] ...
14:17 17.07.2025
Մենք շատ հստակ պատասխաններ ունենք Բրյուսելի բոլոր առաջարկություններին․ ԿոբախիձեՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն քաղաքական վերջնագիր է անվանել Եվրահանձնաժողովի կողմից Վրաստանի իշխանություններին ուղղված նամակը, որով նրանք կոչ էին անում օգոստոսի վերջին կատարել Բրյուսելի առաջարկությունները, մասնավորապես՝ չեղարկել օտարերկրյա գործակալների մասին օրենքները և ԼԳԲՏ քարոզչության արգելքը, ինչպես նաև բանտից ազատ արձակել ընդդիմության մի շարք առաջնորդների։ Հակառակ դեպքում, օրակարգում կլինի Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացման հարցը։ «Մենք […] ...
14:07 17.07.2025
Ծաղկունք գյուղի մոտ գտնվող կամուրջը ժամանակավորապես կփակվի երթևեկության համարՏ-3-34, Վաղարշապատ-Ծաղկունք-Հովտամեջ-Հայթաղ-Արշալույս- /Մ-5/ տեղական նշանակության ավտոճանապարհի կմ1+640 հատվածում՝ Ծաղկունք գյուղի մոտ, գտնվող կամուրջը, հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 18-ից ժամանակավորապես կփակվի երթևեկության համար։ Տրանսպորտային միջոցների շրջանցը՝ ըստ ներկայացված սխեմայի։ ...