12:36 24.10.2018
2018 թվականի հոկտեմբերի 23-ին առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Բաց կառավարման գործընկերություն (ԲԿԳ) նախաձեռնության աշխատանքային խմբի նիստը: Նիստի օրակարգում ԲԿԳ-Հայաստան գործողությունների չորրորդ ծրագրի նախագծի քննարկումն էր: Քննարկման արդյունքում խմբի կողմից հավանության են արժանացել հետևյալ հանձնառությունները՝ պաշտոնական հայտարարագրերի ցանկի ընդլայնում, պետական բյուջեից դրամաշնորհների մրցույթային կարգի սահմանում, իրական սեփականատերերի ռեգիստրի մշակում, վարկային և դրամաշնորհային միջոցների […]
12:01 24.10.2018
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտագության տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Մարինե Աֆրիկյանին պատկանող հասարակական սննդի կետում (Արմավիրի մարզ), որտեղ պատրաստվում և տեղում իրացվում է խոհարարական արտադրանք (փքաբլիթ կրեմով, կարկանդակ կարտոֆիլով, թռչնամսով, տավարի մսով, լահմաջո, փլավ, թանապուր, աղցան): Պարզվել է, որ արտադրությունն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ, արտադրամասն ապահովված չէ հոսող […]
11:58 24.10.2018
ՀՀ Ազգային ժողովի կայքում տեղադրվել է «Հայաստանի Հանրապետության օրենքը Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» նախագիծը: Օրենքի նախագծին կարելի է ծանոթանալ այստեղ: ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը վստահեցրել էր` այս համաներումը լինելու է իր ծավալով աննախադեպ: SHANTNEWS.am-ը ներկայացրել էր` ինչ է հայտնի սպասվող համաներման մասին: […]
11:50 24.10.2018
ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցող արտահերթ նիստի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը հարց է ուղղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ թե վերջինս ընդունո՞ւմ է արդյոք, որ 5.5 ամսվա ընթացքում կառավարությունը սխալներ է թույլ տվել՝ շեշտելով հատկապես կադրային խնդիրները: Փաշինյանը պատասխանել է, որ ընդունում է, այո՛, եղել են սխալներ և դրանք կլինեն առաջիկայում ևս, սակայն դա նորմալ […]
11:39 24.10.2018
Որևէ հավաստում չկա այն տեղեկություններին, որ Ադրբեջանը ռազմական ուղղաթիռներ է գնել Իտալիայից: Այս մասին այսօրվա ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը և դրանով իսկ հիմնավորեց, որ ԱԳՆ-ը որևէ կերպ չի կարող մեկնաբանել դա: Ինչ վերաբերում է ամերիկյան ուղղաթիռների վաճառքին, ապա ԱԳՆ խոսնակը նշեց, որ հայկական կողմին վստահեցրել են՝ դրանք քաղաքացիական կիրառության ուղղաթիռներ են՝ […]
11:37 24.10.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ելույթին, նշեց. «Բնականաբար, քանի որ այս ամեն ինչը ձևական բնույթ է կրում, ելույթը չէր կարող լինել ծրագրային»: Վարչապետի թեկնածուի ելույթում հնչած տեսակետը, թե Հանրապետականը որևէ շանս չունի, Բաղդասարյանը չմեկնաբանեց, միայն ասաց. «Ընտրությունները կգան, կտեսնենք»: Խմբակցության ղեկավարն ընդգծեց` ընտրություններից առաջ […]
11:35 24.10.2018
ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցող արտահերթ նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին, ասել է, որ արցախյան հակամարտության առումով աբսուրդ վիճակ է ստեղծվել, թե իշխանությունները թաքուն լուծումներ են գտել և դրանք իրականացնում են: «Նույնիսկ ամենաբռնապետական իշխանությունը չի կարող Ղարաբաղի հարցը լուծել առանց ժողովրդի կարծիքի: Քանի դեռ Ղարաբաղի իշխանությունը ներգրավված չէ բուն […]
11:28 24.10.2018
ԵԱՏՄ-ին որևէ պետության անդամակցության պայման է այն, որ այդ երկիրը որևէ վնասակար գործողություն իրականացրած չլինի անդամ պետություններից որևէ մեկի դեմ: Այս մասին այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Նրա խոսքերով` եթե ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության համար անհրաժեշտ է բոլոր անդամ պետությունների համաձայնությունը, ապա այս դեպքում գործում է միայն վնաս չտալու նախապայմանը: ՀԱՊԿ-ին Ադրբեջանի […]
11:26 24.10.2018
Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ սկսված օպերատիվ կապի հաստատումն իրականացվել է, և կապը գործում է: Այս մասին այսօրվա ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Այդ օպերատիվ կապի միջոցով մինչև հիմա երկխոսություն եղել է, թե ոչ, Նաղդալյանը չասաց: Չասաց նաև, թե օպերատիվ կապ հաստատվե՞լ է Ադրբեջանի նախագահի հետ, երբ երեկ ադրբեջանական բանակի կողմից կրակոցից վիրավորվեց Արցախի […]
11:20 24.10.2018
ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցող արտահերթ նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դիմել է ՀՀԿ-ին՝ խորհուրդ տալով չշարունակել հակահեղափոխական գործողությունները: Փաշինյանն ասել է, որ նույնիսկ նոր Ընտրական օրենսգիրքը շատ օգտակար կարող է լինել ՀՀԿ-ի համար, մինչդեռ այդ ուժը չի գիտակցում դա: Փաշինյանն ասել է՝ ամեն անգամ, երբ իր ղեկավարած կառավարությունը փորձել է երկխոսության ճանապարհով գնալ, ՀՀԿ-ն […]
11:15 24.10.2018
Ամերիկյան ամենաբարձր մակարդակի և ամենախոշոր պատվիրակությամբ այցը Հայաստան կսկսվի վաղը: Դա ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի այցն է Երևան: Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Նրա խոսքով` Բոլթոնը երկկողմ օրակարգի հարցեր է քննարկելու ՀՀ վարչապետի, պաշտպանության ու արտաքին գործերի նախարարների պաշտոնակատարների, ինչպես նաև անվտանգության խորհրդի քարտուղարի հետ:
11:09 24.10.2018
ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ելույթի ժամանակ խոստացավ՝ Մարտի 1-ի գործը հիմնովին բացահայտվելու է: Նա նաև նախազգուշացրեց՝ պետք է պատրաստ լինել, որովհետև հեշտ չի լինելու իմանալ այն ամենը, ինչն առաջիկայում կիմանան, և ոչ միայն այս գործում: «Ասում են՝ ինչո՞ւ նոր բացահայտումներ չկան, տպավորություն է, որ այդ պրոցեսը ինչ-որ ձևով կանգնել է: Այո՛, ճիշտ է […]
11:06 24.10.2018
ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցող արտահերթ նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ ինքը պաշտոնավարման 5.5 ամսվա ընթացքում բազմիցս հիասթափություն է ապրել ոչ միայն պետական պաշտոնյաներից, այլև հենց իր կողքին կանգնած բազմաթիվ մարդկանցից, որոնք, ոգևորված լինելով հեղափոխությամբ, մի քանի ամսվա ընթացքում «քանդուքար» են եղել: «Մեզ մեղադրում են և՛ անփորձներին, և՛ փորձվածներին նշանակելու մեջ, բայց […]
10:56 24.10.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Այս մասին ԱԺ այսօրվա նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: «ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում իր դիմումը, ապա ԱԺ նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում իր դիմումը, […]
10:40 24.10.2018
ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցող արտահերթ նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հոկտեմբերի 21-ին Կապանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունում օգտագործվել է նախկին իշխանությանը հատուկ քրեական ուժերի հնարավորությունը: Ըստ Փաշինյանի՝ քրեաօլիգարխիկ ուժերը հանրությանն ուղղորդել են ընտրության ժամանակ, որի արդյունքում հաղթել է ոչ թե իրենց ներկայացրած թեկնածուն, այլ ուրիշ անձ: «Հարց է առաջանում, թե ինչու […]
10:36 24.10.2018
ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում անդրադարձել է ՏԻՄ վերջին ընտրություններին, մասնավորապես՝ Կապանի քաղաքապետի ընտրությանը: Նա նշեց՝ պարզվել է, որ հին ընտրական համակարգը, հին ընտրական մշակույթը Սյունիքի մարզում դեռ կենսունակության նշաններ են ցույց տալիս, ինչը նշանակում է, որ քրեական, քաղաքական էլիտան, իր ձեռքում լծակներ պահելով, կարողացել է կոնսոլիդացիա ձևավորել, հին մոդելների մոդիֆիկացված ձևերով նրանց ուղղորդել […]
10:31 24.10.2018
«Ազգային ժողովը պետք է լինի էնպիսին, որ ժողովուրդն այն պաշարելու անհրաժեշտություն չունենա, ժողովուրդը համարի, որ Ազգային ժողովի դահլիճում իր ներկայությունը լիարժեք ապահովված է։ Մեր իրավիճակի աբսուրդն այն է, որ ժողովուրդը տեսնում է, որ Ազգային ժողովի դահլիճում ինքն առնվազն մեծամասնությամբ ներկայացված չի»,- այս մասին այսօր ԱԺ նիստից առաջ ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով […]
10:24 24.10.2018
ԱԺ «Ելք» խմբակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Խմբակցության նախագահ Լենա Նազարյանը, իրենց թեկնածուին ներկայացնելով, նշեց, որ այս առաջադրումը ձևական բնույթ է կրում, իրենք բոլորովին նպատակ չունեն այժմ նրան ընտրելու: Նազարյանի խոսքերով՝ սա արվում է Սահմանադրությամբ սահմանված ընթացակարգի լիարժեք կիրառումն ապահովելու համար, հետագայում տարընթերցումներից ու անիմաստ բանավեճերից խուսափելու համար: Նա […]
10:15 24.10.2018
Ազգային ժողովը հոկտեմբերի 24-ին շարունակում է իր աշխատանքը: Օրակարգում ներառված մի շարք հարցերի թվում է նաև վարչապետի ընտրության հարցը: Նշենք, որ վարչապետի միակ թեկնածուն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է, որին առաջադրել է «Ելք» խմբակցությունը: «Ելք»-ն արդեն կոչ է արել չընտրել իրենց առաջադրած թեկնածուին: Հիշեցնենք, որ համաձայն սահմանադրության՝ երկու անգամ վարչապետ չընտրելու դեպքում Ազգային ժողովը լուծարվում […]
10:13 24.10.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարության մեր աղբյուրները պնդում են, որ մինչև տարվա վերջ աշխատանքից «լավով» ազատվելու դիմումներ են գրելու մի շարք համայնքների ղեկավարներ, որոնց թվում են Արթիկի, Մարալիկի, Գավառի և մի շարք այլ քաղաքների քաղաքապետեր։ Մասնավորապես՝ Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանի օրերը հաշված են, քանի որ վերջինիս պաշտոնավարման ընթացքում թույլ են տրվել մի շարք լուրջ խախտումներ […]
09:52 24.10.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Գյումրիի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է Մարտուն Գրիգորյանը, նա նոր իշխանությունների հետ փորձում է լեզու գտնել և համոզել, որ ինքը լավագույն թեկնածուն է, և որ ՀՀԿ-ի ժամանակ ամենաշատն ինքն է տուժել: Մեր աղբյուրները պնդում են, որ Բալասանյանի հարցն արդեն լուծված կարելի է համարել, և որ նրա թիմի մի քանի անդամներ արդեն […]
09:34 24.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկվանից Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը վարչական շրջանների ղեկավարներ է նշանակում։ Նախօրեին նշանակվել են Կենտրոնի, Էրեբունու և Նուբարաշենի ղեկավարները։ Կենտրոնում՝ Վիկտոր Մնացականյանը՝ գորգերի թանգարանի հիմնադիրը, նախկին սոցապնախարար Մխիթար Մնացականյանի եղբորորդին։ Նրա հորն է պատկանում «Երևանյան գիշերներ» ռեստորանը։ Էրեբունու ղեկավար է նշանակվել Երևանի նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանի որդին։ Ինքը՝ Սուրեն Աբրահամյանը, իսկական թատրոն […]
09:21 24.10.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 1-ի իրադարձություններին մասնակցություն ունենալու մասով հարցաքննվել է նաև Արմավիրի նախկին մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Ղահրամանյանը ևս մարդկանց է հավաքագրել և ուղարկել Երևան, որոնք մասնակցել են խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունների գործադրմանը: Հենց դրանով էր պայմանավորված, որ 10 տարի շարունակ նա վայելում էր իր իսկ ձևավորած իշխանության բարիքները»:
09:17 24.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունում տեսակետ կա, որ ԸՕ-ի տապալումը տեղի ունեցավ, քանի որ իրենք զբաղված էին վարչապետի թեկնածու առաջադրել-չառաջադրելու, ԱԺ արտահերթ նիստ հրավիրել-չհրավիրելու, քվորումի խնդիրներով։ Վարչապետի թեկնածու առաջադրելու նիստը տեղի է ունենալու այսօր՝ իրավունքի ուժով, ու քանի որ այսօր նաև կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի օրն է, նիստը կլինի երեկոյան՝ ժամը 18-ից հետո։ Իսկ ԸՕ նախագիծը կառավարության […]
08:56 24.10.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հանրապետական խմբակցության ներսում իրավիճակ է փոխվել: Եվ եթե նախկինում նրանք ամեն կերպ փորձում էին չխոչընդոտել Նիկոլ Փաշինյանի կառավարության աշխատանքը և կողմ էին քվեարկում վերջիններիս ներկայացրած նախագծերին, ապա այժմ ճիշտ հակառակն են անում: Ընդ որում, ՀՀԿ խմբակցության անդամները հենց կառավարություն-ԱԺ համահունչ աշխատանքն էին օրինակ բերում` որպես արտահերթ խորհրդարանական ընտրությունները հապշտապ չանցկացնելու պատճառ: […]
08:52 24.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեսփոխաններից շատերը, հատկապես առաջին «սռոկ» պատգամավոր դարձածները, երեկ ոգևորված էին այն հեռանկարից, որ այսօր խորհրդարանում կարող է վարչապետի պաշտոնում վերընտրվել Նիկոլ Փաշինյանը, ինչը կնշանակի, որ ԱԺ լուծարումը կհետաձգվի մոտ մեկ տարով։ «Մի տարի ավել պատգամավոր կլինենք»,- մասնավոր զրույցներում կատակում էին նրանք: Եթե այսօր հատուկ նիստում վարչապետի պաշտոնում վերընտրվի Փաշինյանը, ապա ԱԺ-ն […]
08:41 24.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին ՀՀԿ-ն, մասնավորապես պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, «նոն-ստոպ» հանդիպումների մեջ է ՀՀԿ տարածքային ակտիվի, որոշ անհատների և երիտթևերի հետ։ Քննարկվում է «ինչպես, ումով ընտրությունների գնալ» առաջարկը փաթեթով ԳՄ-ին, Սերժ Սարգսյանին ներկայացնելու համար։ ՀՀԿ կորիզն ուզում է, որ ցուցակը ղեկավարի Վիգեն Սարգսյանը, սակայն այլ տարբերակներ էլ են քննարկում, օրինակ՝ եթե […]
00:45 24.10.2018
Ռուսական «Ռոսիա 1» հեռուստաալիքով եթեր գնացող «60 минут» («60 րոպե») լրատվական հաղորդման ընթացքում ուղիղ հեռախոսակապով անցկացված հարցազրույցներից մեկը եղել է մի աղջկա հետ, որ ներկայացել է որպես Կերչի պոլիտեխնիկական քոլեջի ուսանող, ականատես Ալինա Կերովա։ Պարզվել է, որ իրական Ալինա Կերովան եղել է զոհերի ցուցակում, ու նրա հետ հնարավոր չէր զրուցել, քանի որ հաղորդման նկարահանումը եղել էր […]
23:55 23.10.2018
Բեռլինը սպասում է, որ Էր Ռիադը պարզաբանի Ջամալ Խաշըգջիի մահվան հանգամանքները: Բանն այն է, որ Սաուդյան Արաբիան գերմանական զենքի ներկրման ծավալներով երկրորդ պետությունն է: «Գերմանիան կդադարեցի զենքի արտահանումը դեպի Սաուդյան Արաբիա, քանի դեռ Էր Ռիադը չի պարզաբանել, թե ինչ «հրեշավոր» պայմաններում է մահացել Ջամալ Խաշըգջին»,- ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Զենքի մատակարարամման դադարեցումը պետք […]
23:38 23.10.2018
ՌԴ հոկեյի ֆեդերացիայի նախագահ, օլիմպիական եռակի չեմպիոն Վլադիսլավ Տրետյակն իր մարզահագուստը, որի վրա նաև ստորագրել է, հանել է աճուրդի: Վերնազգեստի վաճառքից ստացված գումարը ուղղվելու է ազգությամբ հայ, հոկեիստ, «Սիբիր» թիմի խաղացող Սամվել Մնացյանի բուժմանը: Վերջինիս մոտ քաղցկեղ է հայտնաբերվել: Մարզահագուստի մեկնարկային գինը 100 հազար ռուբլի է: