09:23 25.10.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հրաժարական է ներկայացրել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հորդորով: Ռուզաննա Մուրադյանը միակ ՀՀԿ-ական կին պատգամավորն էր, որ հոկտեմբերի 22-ին կողմ քվեարկեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծին: Ռուզաննա Մուրադյանը սկզբում միացել էր ՀՀԿ-ի բոյկոտին, սակայն վերջին պահին հայտնվեց խորհրդարանում և կողմ քվեարկեց՝ չնայած կուսակցության դիրքորոշմանը: Այսպիսով, ԸՕ-ում […]
08:54 25.10.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը սկանդալային նոր բացահայտում է խոստանում. երեկ ԱԺ-ում նա ասել է, թե կաշառք վերցնելու գործով առաջիկայում ԱԺ պատգամավոր է կալանավորվելու: «ԱԺ պատգամավորի վրա կա գործ՝ 100 տոկոսով ապացուցված գործ է: Արդեն երկու ամիս մենք մեր ձեռքի տակ ունեցած մի թղթի պաշտոնական պատասխանին ենք սպասում, որ օրը ստացանք, նախաձեռնություն […]
08:45 25.10.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցությունը որոշել է հեշտությամբ չզիջել դիրքերը՝ փորձելով խորհրդարանը ժամկետից շուտ արձակվելուց և ԱԺ արտահերթ ընտրություններ անկացնելուց առաջ վերջին պայքարը մղել: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նրանք մտադիր են առաջիկայում տապալել ՀՀ ընտրական օրենսգրքի նոր նախագծի ընդունումը: ՀՀԿ-ի նպատակն է անել այնպես, որ ԱԺ արտահերթ ընտրություններն անցկացվեն հին օրենսգրքով, հետևաբար՝ ռեյտինգային […]
08:41 25.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Ո՞վ է լինելու ձերբակալվող պատգամավորը․ սա նախօրեի թոփ հարցն էր, որը քննարկվում էր Նիկոլ Փաշինյանի երեկվա սենսացիոն հայտարարությունից հետո։ ԱԺ-ում մի քանի անուն էր հնչում, առաջին հորիզոնականում բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանն էր, նաև՝ Միհրան Պողոսյանը, որքան էլ զարմանալի է՝ Արմեն Աշոտյանը և Իշխան Զաքարյանը։ Փաշինյանը չհնչեցրեց պատգամավորի անունը, բայց ասաց, […]
00:05 25.10.2018
Ֆրանսիան մտադիր է պատժամիջոցներ սահմանել Սաուդյան Արաբիայի դեմ, եթե ապացուցվի Էր Ռիադի մասնակցությունը սաուդցի լրագրող Ջամալ Խաշըգջիի սպանությանը: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի պաշտոնական ներկայացուցիչ Բենջամին Գրիվոն: «Քանի դեռ սպանության գործով փաստերը չեն հաստատվել և քանի դեռ դրանք չեն հաստատվել մեր հետաքննական ծառայությունների կողմից, մենք շարունակելու ենք մնալ մեր դիրքորոշմանը: Մյուս կողմից, երբ այդ պատմության […]
23:45 24.10.2018
Սիրելի՜ ընկերներ, թեև հայտարարել էի, որ համաներման մասին օրենքը առաջին ընթերցմամբ Ազգային ժողովը կքննարկի հոկտեմբերի 23-ի նիստում, սակայն, առավել արագ արդյունքի հասնելու համար գտնվեց այլ լուծում։ Այս մասին գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։ «Կառավարության վաղվա՝ հոկտեմբերի 25-ի նիստում, Ազգային ժողովում «Համաներման մասին» օրենքի նախագիծը քննարկելու նպատակով հոկտեմբերի 31-ին արտահերթ […]
23:14 24.10.2018
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ -ն Վատիկանում հոկտեմբերի 24-ին հանդիպել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ: Այս մասին Վեհափառ Հայրապետի ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում է կատարվել. «Հանդիպում մեր հոգևոր եղբոր՝ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ»: Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, հոկտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Իտալիայի հայոց հովվության հոգևոր դասի […]
23:01 24.10.2018
Ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշըգջիի սպանությունը շարունակում է մնալ միջազգային ամենաքննարկվող թեմաներից մեկը: Այն առայժմ ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ: Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշըգջիի սպանությունը կատարողները չէին կարող դա իրականացնել առանց ԱՄՆ իշխանության օժանդակության, այս մասին հաղորդում է Ռոհանիի մամուլի ծառայությունը: Ռոհանին կոչ է անում Թուրքիային անկողմնակալ […]
22:30 24.10.2018
Ստրասբուրգում հոկտեմբերի 24-ին ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ Արմեն Աշոտյանի և Սաջադ Քարիմի նախագահությամբ տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի առաջին նիստը: Այս մասին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից։ Նիստի ավարտին ընդունվել են եզրափակիչ հայտարարություն և առաջարկություններ, որոնք հիմնվում են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի 365-րդ հոդվածի վրա: Ընդունված […]
22:06 24.10.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարության համար խոսքի ազատությունը կարևորագույն առաջնահերթություններից մեկն է և հավելել, որ մամուլի ազատության աստիճանն այժմ մեր երկրի համար գտնվում է աննախադեպ բարձր մակարդակի վրա: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ ի տարբերություն նախորդ տարիների, իր՝ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելուց […]
21:47 24.10.2018
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ժամանել է Հայաստան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Քիչ առաջ «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցի ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին»,- գրել է նա: Հայաստան ժամանեց ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, որը հանդիպում է ունենալու վարչապետի […]
20:00 24.10.2018
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Սինգապուրի առևտրի և արդյունաբերության ավագ պետնախարար Պու Կուն Կոյի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Ողջունելով հյուրերին՝ Մհեր Գրիգորյանը Սինգապուրի կրթության, տնտեսության, հանրային ոլորտի և մարդկային կապիտալի զարգացման առկա փորձը օրինակելի է համարել շատ երկրների համար և նշել, որ Հայաստանի և Սինգապուրի […]
19:59 24.10.2018
Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին երկրի առաջատար լրատվամիջոցների հետ հանդիպմանն ազդարարել է մեծ քաղաքականություն վերադառնալու իր որոշման մասին, հայտնում է 1tv.ge-ն: «Ցավոք, ես վերադառնում եմ քաղաքականություն: Ես կանեմ այնպես, որ թիմում տաղանդավորները ավելի ակտիվանան: Ավելի խիստ պահանջներ կլինեն «Վրացական երազանք»-ի բոլոր անդամների նկատմամբ: Կուսակցությունը կուժեղանա, երկրում յուրաքանչյուր ոք կունենա իր տեղը: […]
19:55 24.10.2018
Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում հոկտեմբերի 24-ին կրկին բողոքի ակցիա են իրականացրել: Ակտիվիստ Ռոզա Մուրադյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ համայնքապետարանի աշխատակազմը, ինչպես նաև նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանի համակիրները` մոտ 20-30 հոգի, փակել են համայնքապետարանի դուռը, թույլ չեն տալիս, որ համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարը ներս մտնի և աշխատի: Մուրադյանը տեղեկացրեց, որ ոստիկանները փորձել են միջամտել, որպեսզի բախումներից խուսափեն, […]
19:32 24.10.2018
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ իրավասու պաշտոնատար անձանց կողմից Սյունիքի մարզի մի շարք համայնքների հողօգտագործողներին ցորենի առաջին վերարտադրության սերմացուի և ազոտական պարարտանյութի տրամադրման վերաբերյալ պաշտոնական փաստաթղթերում, շահադիտական նպատակով, ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելով սերմացու և ազոտական պարարտանյութ հափշտակելու […]
19:28 24.10.2018
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կարիքների գնահատման առաքելության պատվիրակությանը և միջազգային կառույցի ներկայացուցիչների հետ քննարկել արտահերթ խորհրդարանական ընտրություններին վերաբերող մի շարք հարցեր: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արդարադատության նախարարությունից՝ նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության հետ համագործակցությունն ու այն որակել արդյունավետ: Արտակ Զեյնալյանը հյուրերի խնդրանքով […]
18:49 24.10.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել Վերաքննիչ քրեական և վարչական դատարանների դատավորներ նշանակելու մասին: Նախագահի հրամանագրով` Արշակ Վարդանյանը և Լուսինե Աբգարյանը նշանակվել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ: ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ Ռոբերտ Մաքեյանը նշանակվել է վարչական դատարանի դատավոր:
18:40 24.10.2018
ԱՄՆ գաղտնի ծառայությունները հաղորդել են, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային ու նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին պայթուցիկ սարքեր են ուղարկվել: Այս մասին հայտնում է The New York Times-ը: Ինչպես նշում են անվտանգության ներկայացուցիչները, պայթուցիկները նման են եղել ավելի վաղ ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի տան փոստարկղում գտած պայթուցիկին: Հայտնի է, որ ԱՄՆ նախագահին հասցեագրված պայթուցիկով փաթեթը […]
18:31 24.10.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Գրիգոր Հովհաննիսյանը հետ է կանչվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Գրիգոր Հովհաննիսյանին հետ կանչել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է հրամանագրում: Նախագահի մեկ այլ հրամանագրով` Վարուժան Ներսեսյանը […]
18:19 24.10.2018
Մոսկվայից հետո՝ մինչ Երևան գալը, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն այցելել է Բաքու։ Այնտեղ նրան ընդունել են երկրի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն ու նախագահ Իլհամ Ալիևը։ Նրանց հետ Բոլթոնը քննարկել է տարածաշրջանային անվտանգության և այլ հարցեր, տեղեկացնում է ադրբեջանական մամուլը։ Բաքվում լրագրողների հարցերին պատասխանելիս Բոլթոնն առանձին անդրադարձել է Ադրբեջանի հետ ԱՄՆ […]
18:15 24.10.2018
Ստրասբուրգում հոկտեմբերի 24-ին ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ Արմեն Աշոտյանի և Սաջադ Քարիմի նախագահությամբ տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի առաջին նիստը, հայտնում են ԱԺ հանրության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Նոր մակարդակի խորհրդարանական այս ձևաչափը, որը նախատեսված է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով, փոխարինում է ԵՄ-Հայաստան համագործակցության հանձնաժողովի ձևաչափին և կոչված է […]
18:13 24.10.2018
Ռուսաստանն աջակցել է Բաց երկնքի խորհրդատվական կոմիտեի 2019թ. դիտորդական թռիչքի ակտիվ քվոտաների բաշխման վերաբերյալ որոշմանը և հույս հայտնել, որ Բաց երկնքի պայմանագիրն ամբողջությամբ կյանքի կկոչվի: Վրաստանը ՌԴ-ի հետ դադարեցրել է Բաց երկնքի փոխհամագործակցությունը 2012թ ապրիլին: Թբիլիսին բացատրել է իր գործողությունները այն հանգամանքով, որ ռուսական կողմն իր նպատակների համար օգտագործել է համաձայնության կետերից մեկը, որը արգելում է […]
17:42 24.10.2018
Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում հիմա կա 1920 մարդ, ինչը նվազագույն ցուցանիշ է, և ինչը կառավարության ներկա քաղաքականության արդյունք է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս ասաց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։ Պատգամավոր Ալեն Սիմոնյանը արձագանքեց, որ պետք է ուշադրություն դարձնել նաև խաղամոլության խնդրին, քանի որ դատապարտվածները ստիպված են լինում ընկերներից ու բարեկամներից փող […]
17:34 24.10.2018
Մամուլում տարածված տեղեկություններով՝ այն անձը, որը, ըստ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, առաջիկայում կալանավորվելու է խոշոր կաշառքի գործով, ԴԱՀԿ նախկին պետ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանն է: Տեղեկությունը ճշտելու համար SHANTNEWS.am-ը դիմեց ՀՔԾ մամուլի ծառայությանը: ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը նշեց՝ պատասխան չկա: «Որևէ տեղեկություն չենք տրամադրում այս մասով, չենք մեկնաբանում»,- ասաց Օհանջանյանը: Հիշեցնենք, որ այսօր […]
17:28 24.10.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գալուստ Սահակյանին լրագրողները խնդրել են գնահատել ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ելույթը խորհրդարանում: «Գիտեք, ասեմ հետևյալը, որ ելույթի ամբողջական մի մասը ընդհանրապես կապ չուներ Հանրապետականի հետ, և Հանրապետականին ցուցումներ տալ` ինչպես պետք է շարունակել… Նախ՝ մենք դեմ ենք քվեարկելու, այսինքն՝ նախապես ինչ ասել ենք, այսօր էլ անելու ենք: Խնդիրները, էնքան եմ […]
17:18 24.10.2018
«Երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարան» պետական ծրագրով նախատեսված է, որ տուն կամ բնակարան գնելու արտոնյալ պայմաններ ստանալու համար երիտասարդ ընտանիքում ամուսինների գումարային տարիքը չպետք է գերազանցի 70-ը։ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարց տվեց՝ ինչո՞վ է հիմնավորվում այս թիվը, արդյո՞ք ավելի արդյունավետ չէ գումարային տարիքը 80-ի հասցնելը։ «Եթե հիմնավորման մասին խոսենք, ապա հավասարապես […]
17:14 24.10.2018
«Երբ մայիսին ես՝ որպես վարչապետի թեկնածու, այս ամբիոնից խոսում էի արտաքին քաղաքականության մեջ անկեղծ և ուղիղ հարաբերություններ ունենալու մասին, ճիշտ ասած, չէի կարող չնկատել մի շարք մարդկանց քմծիծաղը, բայց ես ուզում եմ ասել, որ այն, ինչ հայտարարել եմ, նաև իրականացրել եմ»,- Վրաստանի և Իրանի, այլ գործընկերների հետ հարաբերությունների վերաբերյալ Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ […]
17:11 24.10.2018
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում հոկտեմբերի 24-ին հանդիպել է ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։ Կողմերն անդրադարձել են ՀԱՊԿ ԽՎ աշխատանքներին հայ պատգամավորների ակտիվ մասնակցությանը, քննարկել ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և լիագումար նիստերի աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: […]
17:08 24.10.2018
Ազգային ժողովում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս Հայաստանի կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ իրենց ոլորտի բյուջեն քննարկելիս նկատել են, որ եթե բյուջետային միջոցներն ավելացվեն, դա, միևնույն է, արդյունավետ չի լինի, եթե դրան չնախորդի օպտիմալացումը։ Նա ասաց, որ օպտիմալացում պետք է լինի բոլոր ուղղություններով՝ հանրակրթական, բուհական և գիտական համակարգերում։ «Ես առհասարակ ասել եմ, […]
17:01 24.10.2018
Ցեղասպանության (Հայոց-խմբ.) վերաբերյալ պնդումը ստոր պնդում է: Նման հայտարարություն է արել Թուրքիայի խորհրդարանի նախագահ Բինալի Յըլդըրըմը՝ ելույթ ունենալով Կովկաս համալսարանի 2018-2019 ուստարվա բացման արարողությանը: Այս մասին հայտնում է Ermeniahber-ը: «Առանց այդ էլ Ցեղասպանություն, էթնիկական զտում և բարբարոսական գաղափարներ արտահայտող տերմինները բնորոշ չեն մեզ: Դրանց գործածությունն իրենց բացասական հատկանիշները թուրք ազգին վերագրելու նպատակ ունի: Նման պնդումների դեպքում […]