Ես առաջադրվել եմ չընտրվելու համար. Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+10.09 oC

Ես առաջադրվել եմ չընտրվելու համար. Նիկոլ Փաշինյան

10:24 24.10.2018

ԱԺ «Ելք» խմբակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Խմբակցության նախագահ Լենա Նազարյանը, իրենց թեկնածուին ներկայացնելով, նշեց, որ այս առաջադրումը ձևական բնույթ է կրում, իրենք բոլորովին նպատակ չունեն այժմ նրան ընտրելու: Նազարյանի խոսքերով՝ սա արվում է Սահմանադրությամբ սահմանված ընթացակարգի լիարժեք կիրառումն ապահովելու համար, հետագայում տարընթերցումներից ու անիմաստ բանավեճերից խուսափելու համար: Նա ասաց, որ թեկնածուի կենսագրությունը ներկայացնելու անհրաժեշտություն չի տեսնում: Նազարյանին հարցեր չուղղվեցին:

Փաշինյանը պարզաբանեց, որ այսօրվա իր առաջադրումը ձևական բնույթ է կրում, ինքն առաջադրվել է ոչ թե ընտրվելու, այլ վարչապետ չընտրվելու համար, հետևաբար այսօր ԱԺ-ն պետք է չքվեարկի իր օգտին, իսկ առաջադրման իմաստը առաջիկա խորհրդարանական ընտրությունների լեգիտիմության շուրջ շահարկումների որևէ հնարավորություն չթողնելն է, առաջիկա ընտրությունների կասեցման որևէ սողանք չթողնելը:

Նա պատասխանեց շահարկվող մի հարցի՝ ի՞նչ էր Հայաստանում տեղի ունեցածը, հեղափոխությու՞ն, թե՞ պարզապես իշխանափոխություն:

«Միանշանակ է և աներկբա, որ Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն, որովհետև տեղի է ունեցել հասարակական ֆորմացիայի իրական փոփոխություն: Մինչև ապրիլ Հայաստանում դոմինանտ քաղաքական գործոնը հանդիսանում էր քրեական, քաղաքական, տնտեսական էլիտան, իսկ հեղափոխությունից հետո՝ ժողովուրդը, որը կարողացավ այդ նույն էլիտային պարտադրել, որ իր նախընտրած թեկնածուին ընտրեն ՀՀ վարչապետ և ճանաչեն ժողովրդի իշխանությունը»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ ժողովուրդը դեռ չունի իր գաղափարները լիարժեքորեն կյանքի կոչելու գործիքը, որովհետև պետական համակարգը առնվազն մի հսկայական մասով գործում է հին սովորույթներով՝ հին համակարգի վերադարձի թաքուն հույսն իր մեջ պահած:

Վարչապետի թեկնածուն ասաց, որ Հայաստանում տասնյակ պաշտոնյաների նկատմամբ քրգործեր են հարուցվել, ապա ընդգծեց, որ տվյալ պահին նկատի չունի այն գործերը, որոնք հարուցվել են ապրիլ-մայիսից առաջ տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ, խոսում է այն արարքների մասին, որ տեղի են ունեցել հեղափոխությունից, իր՝ վարչապետ ընտրվելուց հետո: Փաշինյանը նշեց, որ իր համար զարմանալի էր, թե դրանից հետո ինչպես կարող էր որևէ պաշտոնյայի մտքով անցնել կաշառք վերցնել:

Վարչապետի թեկնածուն նշել է, որ իր պաշտոնավարման ժամանակից սկսած՝ ՀՀ-ում տասնյակ պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել չարաշահումների համար:

«Պատկերացնո՞ւմ եք, հեղափոխությունից հետո ՀՀ-ում կան պաշտոնյաներ, որոնք կաշառք են պահանջում և ստանում են, և բռնվում են: Այսինքն՝ նախկին համակարգից ազդակներ են գնում այդ մարդկանց, թե այս ամենը ժամանակավոր է, և շուտով ամեն ինչ կվերադառնա հին ժամանակներին»,- ասել է Փաշինյանը՝ շեշտելով, որ նախկին իշխանությունն ամեն ինչ անում է՝ խաթարելու հեղափոխական առաջընթացը, թույլ չտալու, որ ՀՀ-ում ձևավորվի ներդրումային միջավայր: Փաշինյանն ասել է, որ ՀՀԿ-ի կողմից ռևանշի ակնառու քայլերից են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ քաղաքական ուժ ձևավորելու գործողությունները, որոնք ձախողվել են:

Ազգային ժողովի հոկտեմբերի 24-ի նիստի օրակարգում ներառված մի շարք հարցերի թվում է նաև վարչապետի ընտրության հարցը:

Նշենք, որ վարչապետի միակ թեկնածուն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է, որին առաջադրել է «Ելք» խմբակցությունը: «Ելք»-ն արդեն կոչ է արել չընտրել իրենց առաջադրած թեկնածուին: Հիշեցնենք, որ համաձայն սահմանադրության՝ երկու անգամ վարչապետ չընտրելու դեպքում Ազգային ժողովը լուծարվում է:

Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ դեկտեմբերին Հայաստանում կայանալու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պե՞տք է արդյոք Հենրիխ Մխիթարյանին փոխել խաղակոշիկի չափսը. The Athletic-ի անդրադարձը

08:06 07.05.2025

Պե՞տք է արդյոք Հենրիխ Մխիթարյանին փոխել խաղակոշիկի չափսը. The Athletic-ի անդրադարձը

The Athletic-ը անդրադարձել է «Ինտերի» խաղին և թիմի տեղին համաշխարհային էլիտայում։ «Նրա գոլը «Բարսելոնայի» դարպասին չեղարկվեց միլիմետրերի պատճառով՝ VAR համակարգի որոշմամբ։ Այդ մանրուքը փչացրեց «Ինտերի» փայլուն երեկոն, այն թիմի, որն ապացուցել է իր տեղը եվրոպական էլիտայում»,– գրում է The Athletic-ը, մեջբերելով նաև Մխթարյանի հետևյալ խոսքը։ «Հաջորդ անգամ կխնդրեմ հանդերձապահին, որ փոքր չափսի խաղակոշիկ տա»։ Ապա […] ...

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

08:00 07.05.2025

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Մայիսի 6-ին, ժամը 04:53-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաշեն գյուղի վերջնամասում ավտոմեքենան ընկել է սելավատարի մեջ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Վանաշեն գյուղի վարչական տարածքով անցնող Վեդի գետում։ Փրկարարներն ավտոմեքենան դուրս […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:00 07.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասին

23:59 06.05.2025

Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասին

Ամեն տարի՝ մայիսի առաջին երեքշաբթին (այս տարի՝ մայիսի 6-ին), համաշխարհային օրացույցում Ասթմայի միջազգային օրն է։ Ասթմայի համաշխարհային օրը մեզ հիշեցնում է, որ օդի աղտոտվածության և ասթմայի միջև կապը փոխադարձ է։ Օդի աղտոտվածությունը նպաստում է ասթմայի զարգացմանը, հատկապես երեխաների մոտ։ Իսկ նրանց համար, ովքեր արդեն ապրում են ասթմայով, վատ օդի որակը խորացնում է ախտանիշերը և սահմանափակում […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 06.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ

23:51 06.05.2025

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ

Մայիսի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վանաձորի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արամ Ղազարյանի թեկնածությունը։ Քննարկվել են Երևան և Վաղարշապատ համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ ...

BACK_TO_TOP