01:00 20.10.2018
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, որը վերջերս էր դուրս եկել «Հայկական վերածնունդ» կուսակցությունից ու զբաղվում էր հասարակական գործունեությամբ, «Արժանապատիվ ուղի» անվամբ նոր կուսակցություն է բացել։ Այս մասին հայտնում է Aravot.am-ը։ Կուսակցության կենտրոնը լինելու է Գյումրիում, նոյեմբերի 1-ին էլ Գյումրու «Նանէ» հյուրանոցի դահլիճում տեղի կունենա հիմնադիր համագումարը։
00:41 20.10.2018
Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի խորհրդականի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Նա կասկածվում է կոռուպցիոն գործարքներում ներքաշված լինելու մեջ: Հայրենիքում նրան կալանք է սպառնում: Սկանդալի կենտրոնում է հայտնվել նաև Ալմազբեկ Աթամբաևը, որը կասկածվում է Ռուսաստանից և Միացյալ Նահանգներից Ղրղըզստանին որպես օգնություն ուղարկված ռազմական ուղղաթիռները Աֆրիկային վարձակալությամբ հանձնելու գործարքին մասնակցելու մեջ: Հիշեցնենք, որ Աթամբաևը պաշտոնավարել է 2011-2017 թվականներին։
00:09 20.10.2018
Գերմանիայի կանցլերը կմասնակցի Ստամբուլում կայանալիք գագաթնաժողովին: Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների մասնակցությամբ քննարկումների թեման Իդլիբն է, Ռուսաստանի և Թուրքիայի միջև Սոչիում ձեռք բերված համաձայնությունների իրականացումը: Ստամբուլյան գագաթնաժողովի նախաձեռնությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանինն է: Կողմերը այս ձևաչափով առաջին անգամ են հավաքվում Սիրիայի խնդրի շուրջ: Նախկինում Թուրքիան ձգտել է սիրիական հարցը քննարկել միայն Ռուսաստանի և Իրանի հետ:
21:50 19.10.2018
4 անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել բեռնատար ավտոմեքենայի վարորդին։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Ավելին վաղ ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ 2018 թվականի հոկտեմբերի 16-ին` ժամը 18-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 347-րդ կիլոմետրում վարելով «Սկանիա» մակնիշի 86 A […]
21:39 19.10.2018
Մեծ Բրիտանիայի տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի գծով քրեական գործակալության ուշադրության կենտրոնում կարող է հայտնվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անօրինական ունեցվածքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը: Տեղեկության համաձայն՝ հնարավոր է, որ Մեծ Բրիտանիայի Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունը հաջորդը «չբացահայտված ունեցվածքի օրդեր» կիրառի Ադրբեջանի նախագահական ընտանիքի նկատմամբ, քանի որ Լոնդոնում թանկարժեք գույք ունեցող […]
21:27 19.10.2018
Հոկտեմբերի 19-ին Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը և դեսպանության անձնակազմն այցելեցին Ախալցխա։ Այս մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից։ Ռուբեն Սադոյանը նախ՝ եղավ Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնում, ապա՝ Ախալցխայի թիվ 3 դպրոցում, որտեղ ծաղիկներ խոնարհեց և հարգանքի տուրք մատուցեց հայազգի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված աղբյուր-հուշարձանի մոտ (2005 թ-ին Ախալցխա կատարած այցելության ընթացքում Շառլ Ազնավուրն իր […]
21:13 19.10.2018
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է բժշկական կենտրոնում բուժվող հիվանդի՝ Վ.Մարգարյանի, մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Մեղադրանք է առաջադրվել «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ-ի երկու բուժաշխատողի։ Վայոց ձորի բնակիչ Վ.Մարգարյանի մահվան մասին ահազանգն ստացվել է 2017 թվականի օգոստոսի 5-ին՝ ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալից։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով […]
20:09 19.10.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` օրերս տված հարցազրույցից ակնհայտ է մի բան. նա, փաստացի, հայտարարում է, որ ձեռնպահ է մնալու այս ընտրական գործընթացներին որևէ մասնակցությունից: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Բացի դրանից` Մեհրաբյանը նշեց` երևաց, որ Ռոբերտ Քոչարյանը մտադիր չէ ինչ-որ կերպ ասոցացվել Հանրապետական կուսակցության հետ: «Մենք տեսնում ենք, որ Ռոբերտ […]
19:47 19.10.2018
«Ալյանս» կուսակցությունն այսօր հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է առանձին` սեփական ցուցակով: SHANTNEWS.am-ը կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանից հետաքրքրվեց` արդյո՞ք դա նշանակում է, որ բացառում են որևէ այլ ուժի հետ համագործակցելու տարբերակը, նաև` ովքե՞ր են կուսակցության ցուցակում տեղ գտած այն «բացառիկ դեմքերը», որոնց մասին ասված էր հաղորդագրության մեջ: «Տակտիկական նկատառումներից ելնելով` ցուցակը կհրապարակվի հենց ընտրարշավի սկզբին, […]
19:16 19.10.2018
Հոկտեմբերի 15-19-ը աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում է գտնվել ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը, հայտնում են ՊՆ-ից: ԱՄՆ այցի ընթացքում գեներալ-լեյտենանտ Ա.Դավթյանը Վաշինգտոնում մասնակցել է զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի ձևաչափով անցկացվող ամենամյա բարձր մակարդակի համաժողովին, որը հյուրընկալվել էր ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբերի պետերի միավորված […]
19:12 19.10.2018
Կառավարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Վենետիկի հանձնաժողովում քննարկվել են ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները: Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարություն իրավունքի միջոցով (Վենետիկի) հանձնաժողովի հրավերով աշխատանքային այցով Վենետիկում է գտնվում ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը: Այսօր առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը հանդիպել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյին: Հանդիպման ընթացքում պարոն Միրզոյանը շնորհակալություն է հայտնել […]
18:56 19.10.2018
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ ավարտվել է վարչական համաներման գործընթացը: «Սիրելի ընկերներ Ավարտվեց վարչական համաներման գործընթացը. կարճվեց 1 մլն 259 հազար 177 վարույթ, որը վերաբերում է 108 հազար 916 քաղաքացու: Այսպիսով, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը կարճ ժամանակահատվածում ավարտին հասցրեց այն կատարողական վարույթների կարճման գործընթացը, որոնք հարուցվել էին […]
18:39 19.10.2018
Ինտերպոլի անհետացած նախկին ղեկավար Մեն Հունվեյի կինը՝ Գրեյս Մենը, հայտարարել է, որ մտավախություն ունի, որ իր ամուսինը կարող է այլևս ողջ չլինել, հայտնում է BBC-ն: «Կարծում եմ, որ դա քաղաքական հետապնդում է: Ես համոզված չեմ, որ նա ողջ է»,- ասել է նախկին պաշտոնյանի կինը: Նա հայտնել է, որ պարբերաբար հեռախոսազանգեր է ստանում, որոնց միջոցով իրեն […]
18:34 19.10.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ: Նիկոլ Փաշինյանը նախ հանդիպում է ունեցել Սյունիք համայնքի բնակիչների հետ և շնորհակալություն հայտնել նրանց ջերմ ընդունելության համար: «Սյունիքը Հայաստանի ողնաշարն է, ունի ռազմավարական նշանակություն և պետք է արժանանա առանձնահատուկ ուշադրության, ուստի գտնվում է մեր ուշադրության կենտրոնում: Գիտեմ՝ հեշտ չէ և հեշտ չի եղել: Ցանկանում եմ […]
18:26 19.10.2018
2018թ. հոկտեմբերի 19-ին տեղի է ունեցել Վենետիկի հանձնաժողովի 116-րդ լիագումար նիստը, որտեղ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Միրզոյանը մասնավորապես ասել է. «Հանձնաժողովի հարգելի նախագահ, Մեծարգո անդամներ, Տիկնայք և պարոնայք, Նախ՝ թույլ տվեք անկեղծ շնորհակալությունս հայտնել հանձնաժողովի լիագումար նիստի […]
18:06 19.10.2018
Քաղաքական ու առևտրային ոլորտում գրանցվող գլոբալ մարտահրավերներին դիմակայել հնարավոր է միայն բազմակողմանի մոտեցման միջոցով: Նման կարծիք է արտահայտել Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը, հայտնում է РИА Новости-ն: «Գտնում ենք, որ գլոբալ մարտահրավերներին կարելի է դիմակայել միայն հարցերին բազմակողմանի մոտենալու սկզբունքի օգնությամբ: Այս կապակցությամբ կրկին վերահաստատում եմ միջազգային կազմակերպություններին, մասնավորապես ՄԱԿ-ին ու Առևտրի համաշխարհային կազմակերպության ջանքերին միտված […]
17:54 19.10.2018
Երկուշաբթի օրվանից սկսած՝ Կամո Արեյանը այլևս Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ չէ: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Երևանի քաղաքապետարանի լրատվության բաժնի ժամանակավոր պատասխանատու Տարոն Գևորգյանը: «Առաջին տեղակալի լիազորությունների դադարեցում է եղել»,- տեղեկացրեց Տարոն Գևորգյանը: Կամո Արեյանի հետ չկարողացանք կապ հաստատել: Նշենք, որ Կամո Արեյանը Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր 1997 թվականից:
17:51 19.10.2018
Հոկտեմբերի 16-19-ը հայկական զինված ուժերի 3-րդ զորամիավորումում անցկացվել են մարտավարական զորավարժություններ՝ ենթակա զորամասերի ու ստորաբաժանումների ընդգրկմամբ: Զորավարժության ընթացքում, համաձայն պլանի, ներմուծականներով զարգացվել է իրադրությունը, զորամասերի հրամանատարները գործել են ըստ առաջադրված խնդիրների: Ծավալվել են հրամանատարական և թիկունքի կառավարման կետեր, ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ռեժիմով ծառայության: Նմանատիպ զորավարժությունները նպատակ ունեն զարգացնելու դաշտային պայմաններում երկարատև մարտ վարելու անձնակազմի […]
17:30 19.10.2018
Ավստալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնն անուշադրության պատճառով կորցրել է անձնական կայքը: Նա պարզապես մոռացել է թարմացնել արտոնագիրը, ինչի հետևանքով զրկվել է scottmorrison.com.au կայքից: Իսկ այն մասնագետը, ով 50 դոլարով ձեռք է բերել այդ դոմենը, պատմել է, որ վաղուց այդքան չէր ծիծաղել ընդամենը 50 դոլարով: Այժմ քաղաքական գործչի նախկին կայքում քաղաքական լուրերի փոխարեն հնչում է ամերիկյան Lustra […]
17:25 19.10.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Նախագահը ևս մեկ անգամ շնորհավորել է նորընտիր քաղաքապետին, մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ մայրաքաղաքի զարգացման և նրա բնակիչների բարեկեցության: Նախագահն ու քաղաքապետը մտքեր են փոխանակել մայրաքաղաքի զարգացման հեռանկարների, ընթացիկ ու ապագա ծրագրերի շուրջ: Հայկ Մարությանը նախագահին տեղեկություններ է ներկայացրել Երևանի 2800-ամյակի տոնակատարությունների մասին: Հանդիպումից […]
17:16 19.10.2018
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երբեք մի՛ մանիպուլացրեք միջազգային կազմակերպության կարծիքը, այդ թվում՝ նրա նախագահի բառերը»։ «Հ.Գ. Վենետիկի հանձնաժողովի եզրակացություն նախագծի վերաբերյալ չի լինելու»,- գրել է նա՝ խոստանալով մանրամասներն ավելի ուշ հաղորդել:
17:14 19.10.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 20-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Լիբանան: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը: Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա Լիբանանի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Միշել Աունի, վարչապետ Սաադ Հարիրիի, խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի հետ։ Նախատեսված են նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումները Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների և […]
17:09 19.10.2018
Լոնդոնում 2008 թվականին սեփական տանը հանկարծամահ եղած վրացի հայտնի միլիոնատեր Բադրի Պատարկացիշվիլիի մահվան գործով չի բացառվում Վրաստանում քրեական գործ հարուցվի Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և Վրաստանի Սահմանադրական անվտանգության ծառայության նախկին պետ Դաթա Ախալայայի դեմ: Այդ մասին հայտարարել են Վրաստանի գլխավոր դատախազությունում՝ հիմնվելով հետաքննության ընթացքում հարցաքննված տասնյակ վկաների ցուցմունքների ու աուդիոձայնագրությունների վրա: Ըստ այդմ, պարզվել […]
17:08 19.10.2018
Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հայաստանում Կորեայի Հանրապետության դեսպան Ու Յուն-Գընին: Ողջունելով հյուրին՝ ԱԳ նախարարի պաշտոնակատարը Հայաստանի կառավարության երախտագիտությունն է հայտնել Կորեայի կառավարությանը Հայաստանին հուզող տարբեր հարցերում ցուցաբերած շարունակական աջակցության համար: Նախարարի պաշտոնակատար Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի իշխանությունների հանձնառությունը՝ ձեռնարկելու գործնական քայլեր Կորեայի Հանրապետության հետ տարբեր բնագավառներում համագործակցության խորացման և հետագա ընդլայնման ուղղությամբ: […]
16:44 19.10.2018
Սպիտակ տունը ժամանակավորապես չեղարկել է «Ռոսկոսմոսի» ղեկավար Դմիտրի Ռոգոզինի նկատմամբ պատժամիջոցները: Այդ մասին հայտնել է ՆԱՍԱ-ի ղեկավար Ջիմ Բրայդենստեյնը: Դա արված է այն նպատակով, որ Ռոգոզինը կարողանա որոշ հարցեր քննարկելու համար գալ ԱՄՆ: Նրա խոսքերով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նման քայլի է դիմել տիեզերական ոլորտում երկու կողմերի միջև աշխատանքային սերտ կապեր հաստատելու համար: Մինչ այս […]
16:31 19.10.2018
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա: Այս մասին հայտնում է minval.az-ը: Աղբյուրը հայտնում է, որ այցի ընթացքում Ալիևը թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ նախատեսում է Իզմիր քաղաքում մասնակցել Star նավթամշակման գործարանի բացման արարողությանը: Հաղորդվում է, որ գործարանը Թուրքիայի տարածքում, Մերձավոր Արևելքում ու Եվրոպայում խոշորագույն նախագծերից մեկն է: Դրա կառուցման համար SOCAR […]
16:23 19.10.2018
«Ես 2002 թվականից 2012 թվականը ներառյալ չեմ եղել որևէ պաշտոնում կամ պաշտոնական կարգավիճակում, բայց քաղաքականությունից դուրս չեմ եկել: Ես գտել եմ քաղաքականության մեջ մնալու և մասնակցելու ձևերը՝ դրանք տարբեր տեսակի վերլուծական հոդվածներն են, հարցազրույցները: Այսինքն՝ քայլեր, որոնցով փորձում ես քո մասնակցությունը բերես քաղաքական գործընթացների բովանդակության որակը բարձրացնելու համար»,- ShantNews.am-ի հետ զրույցում ասել է Խոսրով Հարությունյանը […]
16:16 19.10.2018
Ռուսաստանն Ուզբեկստանին ոչ միայն առաջարկել է զենք մատակարարել այդ երկիր, այլև այդ երկրում համատեղ զբաղվել սպառազինության արտադրությամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ռուս-ուզբեկական ընդլայնված քննարկումների ընթացքում, հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կարևոր է համարում Ուզբեկստանի հետ ռազմական ոլորտում համագործակցությունը ու դրա զարգացման համար պատրաստ է Ուզբեկստանի […]
16:13 19.10.2018
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Անհնարին ոչինչ չկա»: Վենետիկ, 19.10.2018» Ինչպես արդեն տեղեկացրել էր SHANTNEWS.am-ը, Հայաստանի առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ Վենետիկի հանձնաժողովն այսօր քննարկում է Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների և նոր Ընտրական օրենսգրքի նախագծի հարցերը։ Թեմայի վերաբերյալ գրառում է կատարել նաև ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը, գրելով՝ «Ըստ […]
15:51 19.10.2018
«Իրատես» թերթն այսօր գրել էր. «Ասում են, թե «Սասնա ծռերը» խիստ արմատական դիրքերից են մասնակցելու սպասվող ընտրություններին. կազմակերպական աշխատանքներից զատ, նրանք նաև սոցհարցումներ են անցկացնում, որոնք հիմք են տալիս ենթադրելու, թե իրենք երկրորդ քաղաքական ուժն են և լուրջ ներկայացվածություն են ունենալու ապագա խորհրդարանում։ Եթե ոչ, ապա «հաստատապես ընտրությունները կեղծված կլինեն», և իրենք չեն վարանի պայքարել, […]