12:43 19.10.2018
Մամուլի այն տեղեկություններին, որ Հանրապետական կուսակցությունը կարող է տապալել հոկտեմբերի 22-ի Ազգային ժողովի արտահերթ նիստը, որտեղ քննարկվելու է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ShantNews.am-ի հարցերին պատասխանելիս այսօր անդրադարձել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը։ «Դա խելամիտ չեմ համարում։ Նրանք ազատ են չմասնակցել, նրանք ազատ են նույնիսկ դեմ քվեարկել, ես որևիցե խնդիր չեմ տեսնում։ Մենք պատրաստ ենք […]
12:29 19.10.2018
ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը չի մասնակցել քննարկման և տեղյակ չէ նման քննարկումից, որտեղ շոշափվել է իր՝ Ազգային ժողովի նախագահ դառնալու տարբերակը։ Այս մասին Սիմոնյանն ասաց այսօր ShantNews.am-ի հարցին պատասխանելիս։ Ինչ վերաբերում է նրան, թե ինքը՝ Սիմոնյանը, ցանկանո՞ւմ է դա, պատգամավորը պատասխանեց․ «Ես դրա մասին չեմ մտածել։ Ես ինձ տեսնում եմ պառլամենտում, […]
12:28 19.10.2018
ԱԺ պետաիրավական մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը: Հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը հարցրել է զեկուցող, արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին՝ ինչպե՞ս է լինում, որ մի կողմից դուք ուզում եք կուսակցական բազմակարծություն ապահովել ԱԺ-ում, սակայն մյուս կողմից պայմաններ եք ստեղծում, […]
12:27 19.10.2018
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը բացասաբար է վերաբերվում Սասուն Միքայելյանի որդու՝ Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սևակ Միքայելյանի կողմից ձայներ հավաքելու համար դպրոցների տնօրեններին ներգրավելու մասին փաստող հեռախոսային ձայնագրությանը, որը հրապարակվել էր երեկ։ Այս մասին Սիմոնյանը հայտնեց ShantNews.am-ի հետ զրույցում։ «Դա ևս մեկ անգամ խոսում է այն բանի մասին, որ մենք շատ անելիքներ ունենք։ Տեսնում […]
12:20 19.10.2018
«Ալյանս» կուսակցության վարչությունը որոշում է կայացրել արտահերթ խորհրդարանական ընտրություններին սեփական ցուցակով առանձին մասնակցելու վերաբերյալ։ Ցուցակը գլխավորելու է ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։ Վերջինս ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ցուցակում ներկայացված են լինելու մի շարք բացառիկ քաղաքական ու պետական գործիչներ, տնտեսագետներ, գիտության ու մշակույթի վառ […]
12:04 19.10.2018
«Շատ լավ է, որ Հանրապետական կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել ընտրություններին։ Եվ ես քիչ առաջ ծանոթացա մամուլում հրապարակված առաջին հնգյակին։ Շատ դրական եմ գնահատում այդ քաղաքական գործիչների մասնակցությունը երկրի հետագա պետական կառավարմանը ընդդիմության կարգավիճակով։ Չնայած վստահ չեմ, որ իրենք կհայտնվեն Ազգային ժողովում»,– արտահերթ խորհրդարանական ընտրություններին Հանրապետական կուսակցության մասնակցության մասին SHANTNEWS.am-ի հարցին այսօր այսպես պատասխանեց ՀՀ […]
12:00 19.10.2018
ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը: Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն ասել է, որ այս օրենսգրքի փոփոխությունը բխում է այն պահանջից, որի սկիզբը դրվել է ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած հեղափոխության ժամանակ: Ըստ նախարարի պաշտոնակատարի՝ օրենսգիրքը հնարավորինս […]
11:56 19.10.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն իր ցավակցություններն է հայտնել Կերչում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ: «Խոր վշտով տեղեկացանք Կերչի քոլեջում տեղի ունեցած ողբերգության մասին, որը բազմաթիվ մարդկային զոհերի և վիրավորների պատճառ դարձավ: Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին ու մտերիմներին և մաղթում շուտափույթ ապաքինում տուժածներին»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ցավակցական խոսքում:
11:55 19.10.2018
ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի դուստրը՝ Ջեննա Բուշ-Հագերն, ասել է, որ Սպիտակ տանն ուրվականներ կան: Այս մասին գրում է Huffington Post պարբերականը: Կնոջ պատմելով՝ մի անգամ գիշերն այն սենյակում, որտեղ քնում էին քրոջ հետ, հնչել է 1920-ական թվականների երաժշտություն: «Ես թռա Բարբարայի անկողինը, և մենք ամբողջ գիշեր չկարողացանք քնել: Մենք երկար խոսում էինք այդ […]
11:46 19.10.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, թե ինչ տեղի կունենա, եթե միջուկային զենք կիրառվի: Ըստ նրա՝ ինչ -որ մեկի կողմից նման զենքի կիրառման դեպքում իրենք՝ որպես նահատակ, դրախտ կընկնեն, իսկ մյուսները պարզապես կփտեն: Նա այդ մասին խոսել է «Վալդայ» ակումբում ելույթի ժամանակ: Նրա խոսքով՝ միջուկային պատերազմի դեպքում չկա կանխարգելիչ հարված ասվածը: Զենքի նման տեսակները կարող […]
11:15 19.10.2018
Ֆրանսիայում արհեստական ինտելեկտը 12 ժամում 800 էջանոց գիրք է թարգմանել: «Խորը ուսուցում» գիրքը ֆրանսերենից թարգմանվել է անգլերեն: Գիրքը հրատարակվել էր դեռևս 2016-ին: Սովորաբար նման գիրքը թարգմանելու համար մի քանի շաբաթ է պահանջվում: Հիշեցնենք, որ մինչ այս, աշխարհին ներկայացվել է նաև արհեստական ինտելեկտ ունեցող առաջին մարդը՝ Սոֆյան, որը վերջերս Հայաստանում էր:
11:08 19.10.2018
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դաումային։ Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Հակոբ Արշակյանը ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ունեցած մեծ ներուժը, անդրադարձել պետություն-մասնավոր հատված համագործակցության ծրագրի շրջանակներում ստարտափներին աջակցելու փորձին, ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերին։ […]
10:53 19.10.2018
ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն այսօր խորհրդարանում ասել է, որ հանձնաժողովը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել սոցիալական նշանակության ապրանքային շուկաները, որտեղ կան գերիշխող դիրք զբաղեցնող սուբյեկտներ, այդպիսի 10 ընկերություն կա. «Շաքարավազն է, բենզինը, դիզվառելիքը, կարագը, ցորենը, ալյուրը, կաթնամթերքը, հավի ձուն, հավի միսը և արևածաղկի ձեթը», – ասել է Շաբոյանը՝ հավելելով, որ այս շուկաներում կան նաև […]
10:44 19.10.2018
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Brexit-ի հարցում ԵՄ-ի կողմից քաղաքական փոխզիջում այլևս չի լինելու: Նա այդ մասին ասել է Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդի նիստի ժամանակ: Նրա խոսքով՝ վերջնական համաձայնության համար անհրաժեշտ բանալին այժմ բրիտանական կողմում է: Դա բրիտանական քաղաքական փոխզիջումն է: Մակրոնը նշել է, որ ԵՄ-ն բոլոր միջոցներն է ձեռնարկում այն դեպքի համար, երբ […]
10:40 19.10.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «Բարիկադներ քանդելու» հայտարարություններն ու ՔՊ–ականների այս կարգի այլ մեկնաբանություններն իրականում շատ ավելի լուրջ ու խորքային պատճառներ ունեն: Բանն այն է, որ, մեր տեղեկություններով, ըստ էության, այսպիսով փորձ է արվում նախապատրաստել հանրությանը՝ խորհրդարանական ընտրությունների՝ «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակի անակնկալներին: Ըստ էության, ունենալով կադրային լուրջ խնդիրներ, եղածը սպառելով գործադիրում և Երևանի ավագանու կազմում բաշխելով, […]
10:28 19.10.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական սահմանը կամաց-կամաց սեղմվում է` բնականաբար, հօգուտ հարևան պետությունների, իսկ պատկան մարմինները ինչպես ՀՀԿ իշխանության օրոք, այնպես էլ հիմա, ոչինչ չեն ձեռնարկում, միայն լուռ հետևում են: Իսկ ինչպե՞ս է դա տեղի ունենում: Լոռու մարզում անտառների հատման հետևանքով, Արմավիրում՝ Արաքս գետից ավազը հանելու արդյունքում սահմանի գիծը պարբերաբար հետ է մղվում: Ու […]
10:21 19.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր պետաիրավական հարցերի հանձնաժողովը կհրավիրի արտահերթ նիստ՝ Ընտրական օրենսգրքի քննարկման համար։ Ըստ մեր աղբյուրների՝ հաշվի առնելով, որ գոյություն ունի նաև ԱԺ-ում ստեղծված խումբ, որն աշխատել է ԸՕ փոփոխության վրա, քննարկումները շատ բուռն կլինեն։ «Կա նաև մեկ այլ կարևոր խնդիր՝ ԸՕ-ի քննարկման համար երկուշաբթի հրավիրված արտահերթ նիստի քվորումի հարցը՝ արդյոք քվորում կհավաքվի՞։ […]
10:15 19.10.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախորդ օրը «Փաստ» թերթի խմբագիր Վարուժան Բաբաջանյանը հայտարարել էր, որ վայր է դնում թերթի խմբագրի պարտականությունները և պատրաստվում է մտնել քաղաքականություն: Մեր տեղեկություններով՝ Բաբաջանյանը լինելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակում: Այդ ցուցակում է լինելու նաև ԲՀԿ փոխնախագահ Արմեն Արզումանյանը, ով համակարգում է կուսակցության արտաքին հարաբերությունները: Այս տեղեկությունները վկայում են, որ […]
10:00 19.10.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի հետ քավոր-սանիկական կապի մեջ գտնվող գործարար, «Ֆլեշ» ՍՊԸ-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի գործով նախաքննությունն ավարտվել է, սակայն դատելով մինչ այս տեղի ունեցած զարգացումներից` այս գործն իրավապահ մարմինների գլխին պատուհաս է դարձել: 2015 թվականին Բ. Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերությունից խոշոր չափերի գույքի հափշտակություն է եղել, որի կատարման մեջ ընկերության […]
09:04 19.10.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետի տեղակալ կարող է նշանակվել Երևանի ավագանու անդամ Վահագն Հովակիմյանը: Վերջինս երկար տարիներ աշխատել է Նիկոլ Փաշինյանի խմբագրած «Հայկական ժամանակ» օրաթերթում: Մինչև թավշյա հեղափոխությունը աշխատում էր «Ելք» խմբակցությունում որպես փորձագետ»:
09:00 19.10.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ վերնախավը վերջնականապես որոշում է կայացրել մասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին՝ հույս ունենալով, որ կարող է գոնե լինել չորրորդ ուժը և ներկայացված լինել խորհրդարանում: Մոտավորապես հայտնի է նաև, թե ինչպիսի տեսք կունենա կուսակցության համամասնական ցուցակի առաջին հնգյակը: Ցուցակը կգլխավորի պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, հաջորդում են Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը, Էդուարդ Շարմազանովը, […]
08:47 19.10.2018
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե «Սասնա ծռերը» խիստ արմատական դիրքերից են մասնակցելու սպասվող ընտրություններին. կազմակերպական աշխատանքներից զատ, նրանք նաև սոցհարցումներ են անցկացնում, որոնք հիմք են տալիս ենթադրելու, թե իրենք երկրորդ քաղաքական ուժն են և լուրջ ներկայացվածություն են ունենալու ապագա խորհրդարանում։ Եթե ոչ, ապա «հաստատապես ընտրությունները կեղծված կլինեն», և իրենք չեն վարանի պայքարել, ընդ […]
08:39 19.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Սարգսյանների և Փաշինյանների հարևանության ավարտը մոտ է․ ինչպես հայտարարվել է՝ Սերժ Սարգսյանը շուտով տեղափոխվելու է կառավարական ամառանոցից՝ չնայած պետությունը դեռ բնակավայր չի հատկացրել։ Բայց այս ընթացքում նախկին և ներկա ղեկավարների միջև ուշագրավ «շփումներ» են եղել։ Մեզ պատմեցին, որ հարևան առանձնատները նաև ընդհանուր բակ ունեն, որտեղ համատեղ օգտագործման տարածք կա՝ բացօթյա նստելու […]
07:13 19.10.2018
Թուրքական «TRT Haber» հեռուստաալիքի հաղորդավար Ֆուաթ Քոզլուքլուն ուղիղ եթերում իր ավագ ընկեր, հանրահայտ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի մահվան լուրն էկրանի վազող տողով տեսնելուց հետո չի կարողացել զսպել հուզմունքը: Քոզլուքլուն երկար ժամանակ գլուխը կախել է՝ ջանալով զսպել արցունքները և դժվարացել է նախադասություն կազմել ու ավարտին հասցնել իր խոսքը: Մի կերպ փորձելով շարունակել եթերը՝ Ֆուաթ Քոզլուքլուն հայացքն […]
01:19 19.10.2018
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից տարածված ձայնագրությունն ու դրան ուղեկցող տեքստը սադրանք են: Այս մասին հայտարարություն է տարածել Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սևակ Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Վահագն Գալստյանը․ «Ուսումնասիրելով «Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ-ի կողմից տարածված ձայնագրությունը ուղեկցող տեքստի հետ, թե իբրև «Միքայելյանի նախընտրական քարոզչության մեջ են ներգրավված նաև համայնքային դպրոցների տնօրենները»՝ պատասխանատու կերպով հայտարարում ենք, […]
01:05 19.10.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին 11 օրերին պատասխանել է լրատվամիջոցների ներկայացուցիչների շուրջ 300 հարցի։ Սա պատմության մեջ աննախադեպ է: Այս մասին հայտնել է ABC հեռուստաալիքը և ներկայացրել է սեփական վերլուծությունն ու փաստերի ստուգման արդյունքները: Հեռուստաալիքը նշել է է, որ հոկտեմբերի 6-ից Թրամփը տվել է առնվազն 13 հարցազրույց։ Նշված ժամանակահատվածում նա համաձայնել է կազմակերպել 6 չնախատեսված […]
00:47 19.10.2018
Դիմային տեսախցիկի վրայի կտրվածքը, որը կունենա կետի տեսք՝ կլինի մեյնսթրիմային տեխնոլոգիա 2019 թվականին, գրում է life.ru-ն: Սա հնարավորություն կտա շրջանակները հնարավորինս բարակ անել և շարժական տեսախցիկի կարիք չզգալ: Դրանից առաջ BBK (OPPO, Vivo, OnePlus) սմարթֆոնի նման դիզայն ներկայացրել էր Բենիամին Գեքսինը, նրա խոսքերով՝ նմանատիպ հեռախոսներ կթողարկվեն 2019-2020 թվականներին: The display open hole camera technology will […]
00:39 19.10.2018
ԱՄՆ-ը Վրաստանի ՆԳՆ-ին է փոխանցել Island տեսակի 2 պարեկային մոտորանավեր՝ հագեցած ժամանակակից տեխնիկայով: Նավերը կոչել են աբխազական 2 քաղաքների անուններով՝ Օչամչիրա և Դոօսկուրի (Սուխումի նախկին անվանումը): Բաթումում տեղի է ունեցել նավերը վրացական կողմին հանձնելու հանդիսավոր արարողությունը: Այն համընկել է երկրի առափնյա պահպանության վարչության ստեղծման 20-ամյակի հետ: Արարողությանը ներկա էին վարչապետ Մամուկա Բախտաձեն, Վրաստանի ներքին գործերի […]
00:10 19.10.2018
Հրազդանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավը մոտենում է ավարտին։ Հավանական հաղթող թեկնածուն է Սևակ Միքայելյանը՝ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին։ «Իրազեկ քաղաքացիների միավորման» «Փաստերի ստուգման հարթակը» տեղեկություն է ստացել, որ Միքայելյանի նախընտրական քարոզչության մեջ են ներգրավված նաև համայնքային դպրոցների տնօրենները, ովքեր աշխատանքային ժամերին մասնակցում են հանրահավաքներին՝ դրանցում ներգրավելով ուսուցիչներին և նույնիսկ աշակերտներին։ «Տեղեկությունը ստուգելու նպատակով […]
00:03 19.10.2018
Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ կուսակցության Գործադիր մարմնի նիստը, որը վարում էր ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ «Նիստին քննարկվեց Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակը, անդրադարձ կատարվեց Կառավարության կողմից Ազգային Ժողով ներկայացված Ընտրական օրենսգրքի նախագծին, շոշափվեցին սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր»,- ասված է […]