TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+19.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքական ուժերի խնդիրն է իրենց վարքագծով երաշխավորել արտահերթ ընտրությունների անցկացման սահմանադրական ընթացակարգը. Խոսրով Հարությունյան

15:35 19.10.2018

«Արտահերթ ընտրություններն այլընտրանք չունեն, դրանք պետք է տեղի ունենան: Ես այն կարծիքին եմ, որ ընտրություններին նախապատրաստվելու հնարավորություն տալը թե՛ հանրության, և թե՛ քաղաքական ուժերի համար օգտակար կլիներ իրական մրցակցային քաղաքական միջավայր ձևավորելու համար»,- ShantNews.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Այս ամենին զուգահեռ պատգամավորը նշեց, որ կա քաղաքական ուժ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, […]

̰
Շոուի ժամանակ չինացին ընկել է կոկորդիլոսներով լի լողավազանը

15:21 19.10.2018

Չինաստանում ներկայացման ժամանակ վարժեցնողն ընկել է ջուրը և շրջապատվել կոկորդիլոսներով: Այս մասին հայտնում է Express-ը: Այն ընթացքում, երբ վարժեցնողներից մեկը ներկայացում էր ցուցադրում՝ կոկորդիլոսներից մեկի բերանի մեջ փուչիկ դնելով, մյուս վարժեցնողն ընկել է լողավազանը: Միջադեպը նկարահանել է հանդիսատեսը: Գրեթե ակնթարթորեն չինացին դուրս է եկել ջրից՝ վախեցնելով ինչպես մյուս վարժեցնողներին, այնպես էլ հանդիսատեսին:

̰
Քաղաքական առևտո՞ւր, թե՞ կուլիսային պայմանավորվածություններ. ի՞նչ է սպասվում խորհրդարանական ընտրությունների ժամանակ

15:18 19.10.2018

«Իսկապես, եթե որևէ ֆորսմաժորային իրավիճակ չլինի, ես չեմ կարծում՝ երկու շաբաթվա ընթացքում բոլոր քաղաքական ուժերը կհրաժարվեն իրենց պարտավորություններից: Դա բավականին լուրջ վարկանիշային կորուստ կլինի: Բացի դրանից՝ այն ռեսուրսը, որ ունի վարչապետը փողոցում, եթե որևէ քաղաքական ուժ փորձի «սյուրպրիզ» անել, լուրջ էմոցիոնալ կատակլիզմ կլինի»,- լրագրողների հետ հանդիպմանը ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: Նրա կարծիքով՝ բոլոր գործողությունները պետք […]

̰
«Սասնա ծռերը» կարող են մի օր «Կռազով» մտնել պառլամենտ. Տիգրան Քոչարյան

15:09 19.10.2018

«Սասնա ծռեր» կուսակցությունը կարող է դառնալ նոր իշխանությունից «վառվածների» կոլեկտոր՝ հավաքող և գրավող: Նրանք կարող են Նիկոլ Փաշինյանից բոլոր դժգոհներին իրենց շուրջը հավաքել: Ամեն ինչ կախված է համաներումից»,- այս կարծիքն է հայտնել մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը: Նրա խոսքերով՝ դժվար է գնահատական տալ «Սասնա ծռեր»-ին՝ նրանք արդեն դիմել են մի քայլի, որը կրիմինալ է: «Նրանք արյուն են […]

̰
Ֆելիքս Ցոլակյանը ներկայացրել է ԱԻ նորանշանակ փոխնախարարին

14:40 19.10.2018

Հոկտեմբերի 19-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն անցկացրեց ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցեցին նախարարության ղեկավար կազմը, ինչպես նաև կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները: Գերատեսչության ղեկավարը, շնորհակալություն հայտնելով փոխնախարար Արամ Թանքարյանին նախարարի տեղակալի պաշտոնում կատարած աշխատանքի համար, հույս հայտնեց, որ նա ըմբռնումով կմոտենա կադրային այս փոփոխությանը: Ֆելիքս Ցոլակյանը ներկայացրեց նորանշանակ փոխնախարար Արմեն Հարությունյանին՝ նշելով, որ […]

̰
Սիրիայի հարցով հերթական քառակողմ գագաթնաժողովը կանցկացվի Ստամբուլում

14:36 19.10.2018

Սիրիայի հարցով հերթական քառակողմ գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին՝ Ստամբուլում: Հիշեցնենք, որ այս գագաթնաժողովներին մասնակցում են Ռուսաստանի, Թուրքիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները: Տեղեկությունը հաստատել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղարը: Հաղորդվում է նաև, որ այս գագաթնաժողովին կողմերի ուշադրության կենտրոնում կլինի Իդլիբում ստեղծված իրավիճակի կարգավորումը:

̰
Արե՛ք հնարավորինն ու անհնարինը, որպեսզի Ալավերդու պղնձաձուլարանը շարունակի աշխատել. Շարմազանովի նամակը Փաշինյանին

14:25 19.10.2018

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը նամակով դիմել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ անթույլատրելի համարելով Ալավերդու պղնձաձուլարանի փակումը: Նամակում ասվում է. «Հարգելի՛ պարոն Վարչապետ Հայտնի է, որ Ալավերդի քաղաքը ստեղծվել է որպես պղնձաձուլական կենտրոն և առնվազն վերջին 2,5 հարյուրամյակի ընթացքում եղել է մեր երկրի հանքարդյունաբերության կենտրոններից մեկը: Ալավերդու բնակիչների հիմնական մասի ապրուստը ուղղակիորեն […]

̰
Պիտի օրինականություն ձևավորենք, որպեսզի ներդրողները գան, աշխատեն և գործարաններ կառուցեն. Փաշինյան

14:16 19.10.2018

ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այցելել է Սյունիքի մարզ: Նիկոլ Փաշինյանը  լսել է քաղաքացիների բողոքները և առաջարկները: Դրանք հիմնականում վերաբերում էին ճանապարհների վիճակին և նպաստներին: «Կառավարությունը գործարան չի բացում, դա խորհրդային ժամանակներում էր: Մենք պիտի օրինականություն ձևավորենք, որպեսզի ներդրողները գան, աշխատեն և գործարաններ կառուցեն»,- ասել է նա: Քաղաքացիները նաև բողոքել են ջրի խնդրից, անդրադարձել […]

̰
Նախագահը տիկնոջ հետ այցելել է Հայաստանում Գերմանիայի դեսպանություն

14:12 19.10.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր այցելել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանություն: Նախագահը դեսպան Մաթիաս Քիսլերին, դեսպանատան անձնակազմին և ի դեմս նրանց՝ Գերմանիայի ողջ ժողովրդին շնորհավորել է ազգային տոնի՝ Գերմանիայի միասնության օրվա կապակցությամբ, որը նշվում է հոկտեմբերի սկզբին: Նախագահն ու տիկին Սարգսյանը դեսպան Մաթիաս Քիսլերի հետ այցելել են նաև Հայաստանի ազգային […]

̰
Եթե նույնիսկ դաշինքով էլ գնանք, ապա այնտեղ առանցքային դեմքերը պետք է լինեն հանրապետականները. Շարմազանով

14:01 19.10.2018

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին ՀՀԿ-ն դեռևս պաշտոնական որոշում չի ներկայացրել, բայց քննարկումները շարունակվում են: ShantNews.am-ի այն հարցին, թե կլինե՞ն քաղաքական ուժեր, որոնց հետ Հանրապետականը գուցե միասին կմասնակցի խորհրդարանական արտահերթ ընտրություններին, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ նախ պետք  հասկանան, թե այդ համագործակցությունն ում հետ, ինչի շուրջ ու հանուն ինչի պետք է լինի: «Եթե նույնիսկ […]

̰
Փաշինյանն ընդունել է ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարներին

13:54 19.10.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած պատվիրակությունների ղեկավարներին: ՀՀ կառավարության 2018թ. հոկտեմբերի 4-ի որոշմամբ հոկտեմբերի 19-ը նշվում է որպես քրեակատարողական ծառայողի օր: Վարչապետի պաշտոնակատարը, ողջունելով հյուրերին, նշել է, որ քրեակատարողական ծառայությունների աշխատանքը չափազանց կարևոր է ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում անվտանգության մարտահրավերների […]

̰
Հայ-ադրբեջանական օպերատիվ կապի պատմությունը հիշեցրեց այն, թե ինչպես էր Հեյդար Ալիևը զանգել Աշոտ Մանուչարյանին և  խոսել մորաքույր Լենայի հետ

13:54 19.10.2018

Հայ-ադրբեջանական օպերատիվ կապի պատմությունը հիշեցրեց այն, թե ինչպես էր Հեյդար Ալիևը զանգել Աշոտ Մանուչարյանին և խոսել մորաքույր Լենայի հետ: Ինչպե՞ս էր Հեյդար Ալիևը կրակը դադարեցնելու պայմանավորվածություն ձեռք բերել 90-ականներին ՀՀ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աշոտ Մանուչարյանի մոր հետ: Գրեթե անեկդոտ դարձած պատմության մանրամասները պատմել է Աշոտ Մանուչարյանը: Սա տեղի է ունեցել 90-ականներին, երբ սահմանային լարումները նվազեցնելու […]

̰
Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Իզմիրլյան» հիմնադրամի փոխնախագահ Գրեգ Ջերեջյանին

13:44 19.10.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Իզմիրլյան» հիմնադրամի փոխնախագահ Գրեգ Ջերեջյանին: Նիկոլ Փաշինյանը կարևորել և բարձր է գնահատել հիմնադրամից կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և նշել, որ դրանք նպաստում են տարբեր ոլորտների զարգացմանն ու առկա խնդիրների լուծմանը: Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ կառավարությունը պատրաստ է սերտորեն համագործակցել հիմնադրամի հետ՝ վերջինիս ծրագրերն արդյունավետ իրականացնելու գործում: Գրեգ Ջերեջյանը […]

̰
Նախ պետք չէր բարիկադներ կառուցել, որ հիմա էլ դրանց քանդման անհրաժեշտություն լիներ. Էդուարդ Շարմազանով

13:35 19.10.2018

«Բարիկադներ կառուցելը շատ սխալ է, և այդ բարիկադները կառուցել է ոչ թե Էդուարդ Շարմազանովը, այլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու նրանց առաջնորդը: Նախ պետք չէր բարիկադներ կառուցել, որ հիմա էլ դրանց քանդման անհրաժեշտություն լիներ: Ամեն դեպքում ես բարիկադների քանդմանը կողմ եմ, բաժանարար գծերին դեմ եմ և կարծում եմ, որ Հայաստանում չպետք է լինեն յուրայիններ և օտարներ: […]

̰
ՀՀԿ-ն պետք է մասնակցի ընտրություններին, որպեսզի խորհրդարանում լինի իրական ընդդիմություն. Շարմազանով

13:30 19.10.2018

«Որևէ որոշում կուսակցությունը չունի: Իմ և գործընկերներիս կարծիքը շատ պարզ է բոլորին՝ մենք նշել ենք, որ կուսակցությունը պետք է մասնակցի այս ընտրություններին և պետք է մասնակցի ոչ թե 4-րդ կամ 3-րդ տեղը գրավելու ակնկալիքով, այլ պետք է մասնակցի, որպեսզի խորհրդարանում լինի իրական ընդդիմություն, որովհետև այսօր միակ գաղափարական ընդդիմությունը Հանրապետականն է»,- ShantNews.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ […]

̰
Համաներումը նախընտրական ժամանակահատվածի հետ որևէ առնչություն չունի. Զեյնալյան

13:25 19.10.2018

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը լրագրողների հետ զրույցում կրկին վստահեցրեց` շատ մեծ, ընդարձակ, մարդասիրական համաներում է լինելու: Հարցին` սա Նիկոլ Փաշինյանի քաղաքական որոշո՞ւմն էր, նա պատասխանեց. «Սա կառավարության և հանրության անունից իրականացվող է, սա բոլորի համաներումն է»: Լրագրողները հետաքրքրվեցին` ինչո՞ւ է այն իրականացվում հենց նախընտրական շրջանում: Զեյնալյանն ասաց. «Որևէ առնչություն չունի նախընտրական ժամանակահատվածի հետ, իմ […]

̰
Ազգային ժողովի նորաստեղծ հանձնաժողովը քննում է գազի ու էլեկտրաէներգիայի սակագների իջեցումը

13:19 19.10.2018

Խորհրդարանում այսօր առաջին նիստն է անցկացնում ՀՀ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման և բաշխման համակարգերի գործունեությունը, գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունն ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովը, որի աշխատանքները ղեկավարում է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։ ԱԺ հանձնաժողովը հարցաշարեր է ուղարկելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ու Էկոնոմիկայի և բնական պաշարների նախարարություն՝ գազի և էլեկտրաէներգիայի գնագոյացումը պարզելու […]

̰
Վենետիկի հանձնաժողովը քննարկում է ՀՀ Ընտրական օրենսգիրքը

13:16 19.10.2018

Հայաստանի առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ Վենետիկի հանձնաժողովն այսօր քննարկում է Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների և նոր Ընտրական օրենսգրքի նախագծի հարցերը։ Այս մասին հայտնի է դառնում հանձնաժողովի այսօրվա նիստի օրակարգից։ Երևանի ժամանակով 13։00-ին կսկսվի քննարկումը մի քանի երկրներում իրականացվելիք օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ։ Դրանց թվում է նաև Հայաստանի Ընտրական օրենսգիրքը։

̰
Հանրապետականում սկսվել է հերթական մասնատման պրոցեսը. Տիգրան Քոչարյան

13:14 19.10.2018

«Հանրապետականում հիմա սկսվել է հերթական մասնատման պրոցեսը: Եթե  մայիսին դա վերահսկելի  էր, և իրենք  էին որոշում, թե ովքեր պիտի լինեն այն 10-12 հոգին, որ պիտի քվեարկեին Նիկոլ Փաշինյանի օգտին, հիմա անվերահսկելի է պրոցեսը»,- լրագրողների հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը: Նրա խոսքերով՝ ՀՀԿ-ում բավական շատ ազդեցության կենտրոններ կային, կլաններ, որոնք ֆինանսատնտեսական լծակների էին տիրապետում: Հիմա  […]

̰
Երևանի քաղաքապետի տեղակալ չեմ նշանակվելու. Վահագն Հովակիմյանը հերքում է շրջանառվող լուրերը

13:00 19.10.2018

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, մամուլում տեղեկություններ են տարածվել, թե Երևանի քաղաքապետի տեղակալ կարող է նշանակվել Երևանի ավագանու անդամ Վահագն Հովակիմյանը: Վերջինս երկար տարիներ աշխատել է Նիկոլ Փաշինյանի խմբագրած «Հայկական ժամանակ» օրաթերթում: Մինչև թավշյա հեղափոխությունը աշխատել է «Ելք» խմբակցությունում՝ որպես փորձագետ: Ի պատասխան շրջանառվող լուրերի՝ Վահագն Հովակիմյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում. «Լրագրող գործընկերներիս նոր […]

̰
«Արի գրազ գանք». Գևորգ Կոստանյանը՝ Էդմոն Մարուքյանին

12:59 19.10.2018

ԱԺ պետաիրավական  և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը: Քննարկման ժամանակ հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն ասել է. «Պատկերացրեք մի իրավիճակ, երբ պետք է բազմակարծության համար առնվազն 4 կուսակցություն մուտք գործի ԱԺ, բայց որոշումների կայացման ժամանակ եթե նույնիսկ 20 կուսակցություն […]

̰
Հայաստան կժամանի Թրամփի խորհրդական, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջիուլիանին

12:56 19.10.2018

Հայաստան կժամանի Թրամփի խորհրդական, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջիուլիանին, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը: «Ջիուլիանին Թրամփի աջակիցը, ընկերն ու խորհրդականն է: Նաև Թրամփի անձնական իրավաբանը: 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակման ժամանակ հենց նա էր Նյու Յորքի քաղաքապետը: Ի դեպ, վերջերս Սորոսին սատանա էր անվանել էր: Դրա համար նորից ասեմ՝ Սորոսն ու […]

̰
Անիմաստ է մեզ շտապեցնելը, տրամաբանական ընթացքի մեջ ենք. Արմեն Աշոտյանը պարզաբանում է

12:52 19.10.2018

Այսօր առավոտյան մամուլում տեղեկություններ էին շրջանառվել, թե Հանրապետական կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին և նշել, թե ինչ տեսք կունենա կուսակցության համամասնական ցուցակի առաջին հնգյակը: Նշվել էր, որ կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, որին հաջորդում են Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը, Էդուարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում ՀՀ […]

̰
Խելամիտ չի լինի ՀՀԿ-ի կողմից նիստը տապալելը, մենք կարող ենք նաև հին օրենսգրքով գնալ ընտրությունների․ Ալեն Սիմոնյան

12:43 19.10.2018

Մամուլի այն տեղեկություններին, որ Հանրապետական կուսակցությունը կարող է տապալել հոկտեմբերի 22-ի Ազգային ժողովի արտահերթ նիստը, որտեղ քննարկվելու է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ShantNews.am-ի հարցերին պատասխանելիս այսօր անդրադարձել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը։ «Դա խելամիտ չեմ համարում։ Նրանք ազատ են չմասնակցել, նրանք ազատ են նույնիսկ դեմ քվեարկել, ես որևիցե խնդիր չեմ տեսնում։ Մենք պատրաստ ենք […]

̰
Ես նման քննարկման չեմ մասնակցել, տեղյակ չեմ․ Ալեն Սիմոնյանն իր՝ ԱԺ նախագահի թեկնածու լինելու մասին

12:29 19.10.2018

ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը չի մասնակցել քննարկման և տեղյակ չէ նման քննարկումից, որտեղ շոշափվել է իր՝ Ազգային ժողովի նախագահ դառնալու տարբերակը։ Այս մասին Սիմոնյանն ասաց այսօր ShantNews.am-ի հարցին պատասխանելիս։ Ինչ վերաբերում է նրան, թե ինքը՝ Սիմոնյանը, ցանկանո՞ւմ է դա, պատգամավորը պատասխանեց․ «Ես դրա մասին չեմ մտածել։ Ես ինձ տեսնում եմ պառլամենտում, […]

̰
Պառլամենտական բազմակարծությունը վտանգի տակ է. Գևորգ Կոստանյան

12:28 19.10.2018

ԱԺ պետաիրավական մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը: Հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը հարցրել է զեկուցող, արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին՝ ինչպե՞ս է լինում, որ մի կողմից դուք ուզում եք կուսակցական բազմակարծություն ապահովել ԱԺ-ում, սակայն մյուս կողմից պայմաններ եք ստեղծում, […]

̰
Բացասական եմ գնահատում Սասուն Միքայելյանի որդու վերաբերյալ ձայնագրությունը․ Ալեն Սիմոնյան

12:27 19.10.2018

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը բացասաբար է վերաբերվում Սասուն Միքայելյանի որդու՝ Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սևակ Միքայելյանի կողմից ձայներ հավաքելու համար դպրոցների տնօրեններին ներգրավելու մասին փաստող հեռախոսային ձայնագրությանը, որը հրապարակվել էր երեկ։ Այս մասին Սիմոնյանը հայտնեց ShantNews.am-ի հետ զրույցում։ «Դա ևս մեկ անգամ խոսում է այն բանի մասին, որ մենք շատ անելիքներ ունենք։ Տեսնում […]

̰
«Ալյանս»-ը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է առանձին ցուցակով

12:20 19.10.2018

«Ալյանս» կուսակցության վարչությունը որոշում է կայացրել արտահերթ խորհրդարանական ընտրություններին սեփական ցուցակով առանձին մասնակցելու վերաբերյալ։ Ցուցակը գլխավորելու է ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։ Վերջինս ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ցուցակում ներկայացված են լինելու մի շարք բացառիկ քաղաքական ու պետական գործիչներ, տնտեսագետներ, գիտության ու մշակույթի վառ […]

̰
Շատ լավ է, որ Հանրապետական կուսակցությունը որոշել է մասնակցել ընտրություններին․ Ալեն Սիմոնյան

12:04 19.10.2018

«Շատ լավ է, որ Հանրապետական կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել ընտրություններին։ Եվ ես քիչ առաջ ծանոթացա մամուլում հրապարակված առաջին հնգյակին։ Շատ դրական եմ գնահատում այդ քաղաքական գործիչների մասնակցությունը երկրի հետագա պետական կառավարմանը ընդդիմության կարգավիճակով։ Չնայած վստահ չեմ, որ իրենք կհայտնվեն Ազգային ժողովում»,– արտահերթ խորհրդարանական ընտրություններին Հանրապետական կուսակցության մասնակցության մասին SHANTNEWS.am-ի հարցին այսօր այսպես պատասխանեց ՀՀ […]

̰
ԱԺ հանձնաժողովում քննարկվում է Ընտրական օրենսգիրքը

12:00 19.10.2018

ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը: Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն ասել է, որ այս օրենսգրքի փոփոխությունը բխում է այն պահանջից, որի սկիզբը դրվել է ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած հեղափոխության ժամանակ: Ըստ նախարարի պաշտոնակատարի՝ օրենսգիրքը հնարավորինս […]

̰
BACK_TO_TOP