23:41 18.10.2018
Բաքուն որոշել է անցանկալի համարել Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միության 3 լրագրողների մուտքը Ադրբեջան, քանի որ նրանք «ապօրինի» այցելել են Արցախ։ Այս մասին հայտնում է ռուսական մամուլը (Ադրբեջանի ԱԳՆ կայքում այդ մասին տեղեկություն չկա, սովորաբար չի էլ լինում)։ Ժան Կուշները, Ֆրանսուա Դոստը և Խադիջա Ռիդուան Արցախ են այցելել Հայաստանով, ինչն Ադրբեջանը դիտարկում է որպես իր սահմանների […]
23:02 18.10.2018
Հոկտեմբերի 18-ին Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԵՄ Արտաքին գործողության եվրոպական ծառայության՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրեն Թոմաս Մայր-Հարթինգին։ Ինչպես տեղեկացնում են ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԵՄ հետ ձևավորված սերտ գործընկերային համագործակցությունը՝ ընդգծելով, որ Հայաստանը հանձնառու է գործնական […]
22:38 18.10.2018
Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլին կազմակերպած հանրահավաքների ու այլ միջոցառումների վերաբերյալ դեռ ապրիլի 22-ին Գևորգ Կոստանյանը հայտարարել է, որ դրանք անօրինական են, ու այս պարագայում իշխանությունը կարող է ուժ կիրառել։ Հոկտեմբերի 17-ին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ՀՀԿ խմբակցության պատգամավորը վերահաստատեց իր դիրքորոշումը։ «Այո՜։ Ասեմ ինչու։ Հենց ձեր եթերում ես հիմնավորեցի և բերեցի եվրոպական դատարանի նախադեպերը, թե […]
22:20 18.10.2018
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարկել է 2008թ. Մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ քաղաքական նկատառումներով ձերբակալված և կալանավորված քաղաքական բանտարկյալներ Գրիգոր Ոսկերչյանի և Մասիս Այվազյանի կալանքների օրինականության և հիմնավորվածության վերաբերյալ վճիռները: ՄԻԵԴ-ը ճանաչել է, որ չի եղել Գ․ Ոսկերչյանին և Մ․Այվազյանին անազատության մեջ պահելու որևէ հիմնավորված և թույլատրելի հիմք: ShantNews.am-ի հետ զրույցում Մասիս Այվազյանը պատմեց, որ մարտի 1-ին՝ առավոտյան, […]
20:30 18.10.2018
Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այցելել է Արմավիր–Երևան մայրուղու վրա գտնվող անանուն, բայց անուն հանած շուկա, հայտնում են նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվական վարչությունից: Գյուղացիներին ներկայացրել է կարկտահարության ու ցրտահարության հասցրած վնասից ապահովագրման կառավարության ծրագիրը:
20:25 18.10.2018
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի ներկայացմամբ՝ ՀՀ կառավարության 2018թ. հոկտեմբերի 18-ի հերթական նիստում հավանության է արժանացել հաշմանդամություն և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձանց անհրաժեշտ վերականգնման աջակցող միջոցների քանակների ավելացման վերաբերյալ նախագիծը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացրել են, որ նախագծի համաձայն՝ «Լսողական սարքեր և հաշմանդամի սայլակներ ձեռք բերելու համար հավաստագրերի տրամադրում» ծրագրով […]
19:58 18.10.2018
Նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի՝ Սյունիքի մարզպետ նշանակվելուց հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին լրագրողներն այսօր հարցրին՝ կարո՞ղ է նրա նշանակումը վերանայվել, քանի որ ինքը՝ Փաշինյանը, ժամանակին հայտարարել է, որ այժմ ազատազրկված Շանթ Հարությունյանը իրեն ասել էր, որ Հունան Պողոսյանն անձամբ ծեծել է իրեն։ Փաշինյանը պատասխանեց․ «Խնդիրն այն է, որ հետագայում Շանթ Հարությունյանը ցուցմունքներ չի տվել […]
19:54 18.10.2018
SHANTNEWS.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ այսօր ՄԻԵԴ-ը հրապարակել է Հայաստանի դեմ երկու գանգատների արդյունքները և բավարարել դրանք: Մասիս Այվազյանին և Գրիգոր Ոսկերչյանին ՀՀ կառավարությունը, որպես փոխհատուցում, կվճարի 7500 եվրո: Այս երկու գործերն են առնչվում են 2008 թվականի մարտի 1-ին, և ՄԻԵԴ-ում վարույթ էին ընդունվել 10 տարի առաջ: SHANTNEWS.am-ի հետ զրույցում փաստաբան Մուշեղ Շուշանյանն ասաց, որ […]
19:35 18.10.2018
Վրաստանի գլխավոր դատախազությունը վերսկսել է 2008թ. Լոնդոնի արվարձանի իր բնակարանում կասկածելի հանգամանքներում մահացած հայտնի միլիոնատեր Բադրի Պատարկացիշվիլու մահվան հանգամանքների քննությունը: Չհերքելով մահվան պաշտոնական վարկածը՝ Վրաստանի դատախազությունը պնդել է, որ դեռևս 2016թ. նյութեր է հայտնաբերել, որոնք վկայում են Վրաստանի նախկին իշխանությունների կողմից Պատարկացիշվիլիի նկատմամբ նախապատրաստվող սպանության մասին: Գլխավոր դատախազությունը սպանության կազմակերպման գործով ձերբակալել է Սահմանադրական անվտանգության […]
19:23 18.10.2018
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից ընդդիմադիր կուսակցություն ստեղծելու մասին հարցին պատասխանելիս ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քաղաքացիների խումբը կարող է ստեղծել իր կուսակցությունը՝ ակնարկելով, որ դրանում որևէ արտասովոր բան չկա։ Հարցին, թե համաձա՞յն է Քոչարյանի այն հայտարարության հետ, որ ընդդիմադիր դաշտում վակուում կա, Փաշինյանը պատասխանեց․ «Արտահերթ խորհրդարանական ընտրությունները, կարծում եմ, ամեն ինչ կդնեն […]
19:17 18.10.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Բագրատաշենի անցակետում բողոքի ակցիա են կազմակերպել աջ ղեկով ավտոմեքենաներ ներկրել ցանկացողները: Բանն այն է, որ հոկտեմբերի 1-ից արգելվել է աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան: Բողոքի ակցիայի նախաձեռնողները պահանջում են չեղարկել ընդունված օրենքն ու թույլատրել ներկրումը: Բագրատաշենի անցակետում հավաքվածներն ասել են, որ հանդիպել են մաքսակետի ղեկավարի հետ, և նա խոստացել է սեղմ […]
19:09 18.10.2018
Սյունեցիները կրկին բողոքում են նորանշանակ մարզպետի նշանակման դեմ: Հոկտեմբերի 16-ին Սյունիքի մարզպետ նշանակվեց նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը: Ի նշան նոր մարզպետի դեմ բողոքի` Սյունիքի մարզում ճանապարհ էին փակել նույն օրը: ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով այս ակցիային, նշել էր, որ բողոքողը սյունեցիները չեն, իրենց կուսակցության անդամներն էին:
19:06 18.10.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ այսօր բացվեց պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Հայաստանում կառուցված բիթքոինի մայնինգի ֆերման։ Միջոցառումից հետո լրագրողները Ծառուկյանի ներկայությամբ Փաշինյանին հարցրին՝ Ծառուկյանը բիզնեսով զբաղվո՞ւմ է։ «Պարոն Ծառուկյանը Հայաստանում խոշոր սեփականատեր է, դա ոչ մեկի համար գաղտնիք չէ։ Մնացածը իմ մեկնաբանության խնդիրը չէ»,- նշեց Փաշինյանը։ Հարցին, որ ինքը՝ Փաշինյանը հայտարարել է, որ օլիգարխներ չպետք […]
18:55 18.10.2018
Հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում իրավիճակը աննախադեպ հանգիստ է, և դա ինչ-որ առումով Դուշանբեի պայմանավորվածության շնորհիվ է։ Իր և Իլհամ Ալիևի պայմանավորվածության վերաբերյալ լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Հարցին, թե օպերատիվ կապ ձեռք բերվե՞ց, Փաշինյանը պատասխանեց․ «Այո՛, այո՛։ Ադրբեջանական կողմի հետ, ինչպես և պայմանավորվել ենք, հաստատվել է հուսալի օպերատիվ կապ, և կարող […]
18:51 18.10.2018
«Ներգաղթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նման չէ, որ միանգամից մեծ թվով մարդիկ գան։ Դա պրոցես է, որ պետք է սկսվի և շարունակվի»,- խոստացված արտագաղթի մասին լրագրողների հարցին այսօր այսպես պատասխանեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ ներգաղթի հնարավոր կապին անդրադառնալով՝ Նիկոլ Փաշինյանը բացատրեց, որ երկարաժամկետ տեսլականը ամեն ինչի համար դրական է, որ մարդիկ իրենց պլանները […]
18:50 18.10.2018
«Ես չեմ ասել՝ մարդիկ ներդրումներ չեն ուզում անել, ես ասել եմ, որ քաղաքական առկախված վիճակը առկախում է որոշակի տնտեսական գործունեություն, և դա ակնհայտ է, դա ես չեմ հորինել։ Դա տնտեսագիտության մեջ կանոն է»,- այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ իրականացված ներդրումներին՝ Հայաստանում բիթքոինի մայնինգի ֆերմայի ստեղծման ուղղությամբ։ […]
18:34 18.10.2018
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հոկտեմբերի 18-ին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ Հայաստան եկած գործարարները շատ լավ տրամադրություն ունեն: «Մենակ նորից եմ ես ձեզ ասում, մեր լրագրողները, ձեր ցավը տանեմ, խաչաձև, մուտիլովկեք, որ ավելի հետաքրքիր լինի, եսիմինչ… որ ուզում եք բոմբ տրաքացնեք, արդեն տրաքել, պրծել ա»,- նշեց նա` դիմելով լրագրողներին: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի`բարիկադները քանդելու […]
18:32 18.10.2018
Ադրբեջանի խորհրդարանի (Մեջլիս) պատգամավորները ռուս հայտնի կանանց՝ Արցախ այցելելու կապակցությամբ բողոքի նոտա են հղել ՌԴ Պետդումայի ղեկավարությանը: Բողոքի նամակի տակ ստորագրել են ռուս-ադրբեջանական միջխորհրդարանական խմբի ղեկավար Ալի Հուսեյնլին և Ադրբեջանի ռուսական համայնքի ղեկավար Միխայիլ Զաբելինը: Հիշեցնենք, որ ՌԴ-ում հայտնի կին հասարակական գործիչների խումբը Արցախ էր այցելել հոկտեմբերի 7-ին, և սահմանային հատվածում տեղի ունեցած միջոցառման ժամանակ […]
18:06 18.10.2018
Մեծ Բրիտանիայի «Հիթրոու» օդանավակայանում կտեղադրեն սքաներներ, որոնք կտարբերակեն դեմքերը և կստեղծեն ուղևորների համար հատուկ սմարթֆոնի ծրագրեր: Ծրագրում տեղադրելով անձնագրային տվյալները՝ ուղևորները կկարողանան օդանավ բարձրանալ առանց վայրէջքի կտրոնի, գրում է Daily Mail-ը: Դեմքի սքաներները կաշխատեն նույն սկզբունքով, ինչ էլեկտրոնային չիպերով անձնագրերի կենսաչափական համակարգերը: Այս համակարգից օգտվելու համար հարկավոր է ներբեռնել սմարթֆոնի մեջ համապատասխան ծրագիրը և լրացնել համապատասխան […]
17:44 18.10.2018
ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում այսօր խոսել է կուսակցական ճամբարափոխությունների մասին՝ նշելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խիստ ընտրողաբար է վերաբերվում այդ երևույթին: Պատգամավորն ասել է, որ, օրինակ, ԲՀԿ-ից և ՀՅԴ-ից հոսք չկա դեպի ՔՊ, եթե լիներ, ինքը կիմանար: Լրագրողի հարցին, եթե, օրինակ՝ ՀՀԿ-ի այն պատգամավորները, որոնք պաշտպանել են ՔՊ-ին, ցանկանան անդամակցել […]
17:10 18.10.2018
«Լրագրողները, էս երկիր քանդողները … »,- իր այս խոսքերը չհասցրեց ավարտել Գագիկ Ծառուկյանը, երբ նրան հարց էին տալիս քաղաքական թեմաներով, մինչդեռ ինքը տրամադրված էր միայն մայնինգի ֆերմայի բացման մասին խոսել։ Նա զայրացավ ու սկսեց երկրի չզարգանալու մեջ մեղադրել լրագրողներին։ «Ոնց որ դուք էսօր եկել եք՝ Ծառուկյանին հունից հանեք էս լավ օրը, չի կարելի, ոչ մի […]
17:00 18.10.2018
«Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում» կատարված փոփոխությունների վերաբերյալ լրագրողների հարցին պատասխանելիս ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ ամեն ինչ արդեն ստորագրված ու պայմանավորված է։ «Պարոն վարչապետի հետ հուշագիրը ստորագրել ենք, իրար կողք կողքի գնում ենք, այսօր բարիկադներ կառուցելու ժամանակն ա»,- ասաց Ծառուկյանը։ Բարիկադների մասին մինչ այս խոսել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նախկին […]
16:56 18.10.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Կորեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ու Յուն Գընին: Ողջունելով դեսպանին կառավարությունում՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մենք կարևորում են հայ-կորեական հարաբերությունների շարունակական զարգացումը նաև այն համատեքստում, որ Հայաստանում ցանկանում ենք իրականացնել տնտեսական քաղաքականության մեջ այնպիսի հեղափոխություն, ինչպիսին տեղի է ունեցել Կորեայի Հանրապետությունում»: Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ Հայաստանի […]
16:55 18.10.2018
ԱՄՆ դեսպանը պետք է չմիջամտի Հայաստանի ներքին գործերին: Այս մասին Մոսկվայում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա ափսոսանք է հայտնել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող դեսպանի` Ռիչարդ Միլսի խոսքերի կապակցությամբ: «Ցանկանում եմ մտածել, որ ԱՄՆ կառավարությունն ու դեսպանատունն իրենց լուման են ներդրել Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններում այն բանի շնորհիվ, որ աջակցել […]
16:50 18.10.2018
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեմայի շուրջ այսօր SHANTNEWS.am-ի հետ զրուցել է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանը: Դաշնակցական պատգամավորն արձանագրել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան բոլոր դեպքերում, և պետք է հաշվի նստել այդ իրողության հետ՝ անկախ սեփական դիրքորոշումներից և մտահոգություններից: Որպես մտահոգություն՝ Արմենուհի Կյուրեղյանն ասել է, որ չի հասկանում Նիկոլ Փաշինյանի արտահայտությունը՝ բարիկադներ կառուցելու […]
16:49 18.10.2018
«Դա հիմնականում պատգամավորի, ասենք թե, իրավունքի խնդիրն ա, որ պատգամավորը պետք է կարողանա գնալ խորհրդարան, իր ձայնը տա, որ դա հաշվենք, ասենք թե, օրինական։ Դա ա եղել»,- այսպես ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը ներկայացրեց հոկտեմբերի 2-ի երեկոյան Ազգային ժողովի կողմից «ԱԺ կանոնակարգ օրենքում» կատարված փոփոխությունները, որոնց կողմ էր նաև «Ծառուկյան» դաշինքը։ Հենց այդ իրադարձություններին հաջորդեց […]
16:49 18.10.2018
Ճապոնիայում հոկտեմբերի 17-ին մեկնարկել է Ռոբոտների համաշխարհային ժողովը, որը կշարունակվի 5 օր: Համաժողովի նպատակն է մարդկությանը ներկայացնել մարդու և ռոբոտների համատեղ աշխատանքի հնարավոր ուղիները: Համաժողովի շրջանակներում բացվել է նաև մեծ ցուցահանդես, որին մասնակցում են համաշխարհային ճանաչում ունեցող շուրջ 90 ընկերություններ: Ցուցադրվել են 1700-ից ավելի ռոբոտներ և մեքենայացված այլ սարքեր, որոնք գործնական կիրառում ունեն ձեռնարկություններում, հիվանդանոցներում, […]
16:14 18.10.2018
«Դե յուրե չի ամրապնդվել, որ Հանրապետական կուսակցության լիդերը հեռացել է, շատերը հեռացել են, հանրային հարթակներում երևում են այն մարդիկ, ովքեր, այնուամենայնիվ, կրիմինալի, կոռուպցիայի հետ կապված չեն եղել, թեև դրանից հասարակական ընկալումը չի փոխվում: Հանրապետականը և ՀՅԴ-ն հույս ունեին, որ եթե խորհրդարանական արտահերթ ընտրությունները տեղի ունենային մայիսին, Նիկոլ Փաշինյանի վարկանիշը կընկներ, ինչը շատ բնական է և […]
16:12 18.10.2018
«ժողովուրդը գնում է ընտրելու երկրի ղեկավար, իսկ դա նշանակում է, որ երկրում պետք է վերականգնել կիսանախագահական համակարգը: Մեր հասարակությունը պատրաստ չէ պառլամենտական երկրի»,- կարծում է քաղաքագետ Կարեն Քոչարյանը: Նա հիշեցնում է, որ խոր արմատներ ունեցող մենթալիտետի համաձայն՝ ժողովուրդը, սկսած ցարից, ցար է ուզեցել տեսնել, գեներալ գուբերնատոր, ցեկայի քարտուղար, նախագահ՝ անձ է ուզեցել տեսնել: Ժողովուրդը չի […]
15:59 18.10.2018
Լուսանկարչության ոլորտում Թուրքիայում հայտնի դարձած ամենաբարձր հնչող անուններից մեկն Արա Գյուլերինն էր, և նա իր լուսանկարչական աշխատանքներով մեզ հետ կմնա նաև իր մահից հետո։ Այս խոսքերով Թուրքիայի նախագահը ցավակցություն է հայտնել աշխարհահռչակ թուրքահայ լուսանկարիչ Արա Գյուլերի մահվան առիթով։ Էրդողանը հիշատակել է լուսանկարչի ֆոտոզրույցները Ուինսթոն Չերչիլի, Ինդիրա Գանդիի, Սալվադոր Դալիի ու Ալֆրեդ Հիչքոքի հետ։ Գյուլերը ժամանակին […]