11:46 18.10.2018
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` անդրադառնալով նախօրեին ցմահ ազատազրկման դատապարտված Կարեն Օգանեսյանի ազատ արձակմանը: «Նախօրեին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, աննախադեպ որոշում կայացրեց՝ դատարանի դահլիճից պայմանական վաղաժամկետ ազատ արձակելով ցմահ ազատազրկման դատապարտված Կարեն Օգանեսյանին։ Երևույթն, իրոք, աննախադեպ է ու ողջունելի, քանի որ առաջինը՝ ՔԿՀ-ի կողմից առաջին […]
11:23 18.10.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 18-ին՝ ժամը 10:00-24։00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Այգեկ, Բաղրամյան, Նորակերտ, Լեռնամերձ, Բանավան, Այգեշատ համայնքների, Շահումյան ու Դաշտ համայնքների ամառանոցների և «Շահումյան» թռչնաֆաբրիկայի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
09:23 18.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Քոչարյանն այս փուլում հետ է քաշվում՝ նախ որովհետև գտնում է, որ իմաստ չունի մասնակցել ընտրություններին՝ ձևավորվելու է միակուսակցական պառլամենտ, և, որ կարևորն է՝ Ռուսաստանն արդեն խնդիրներ չունի Նիկոլի հետ։ Քոչարյանն էլ հետ է քաշվում՝ գտնելով, որ պետք է նախապատրաստվել հաջորդ ընտրություններին՝ նոր թիմով»,- տեղեկացրեց նրան մոտ կանգնած մեր աղբյուրը։ Իսկ Մայրապետյանի […]
09:07 18.10.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 15-ին ՀՀ Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը դիմել է ՀՀ վարչական դատարան` ընդդեմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ կառավարության, որի մասին հրաժարվեց խոսել: Նա իր հայցով պահանջում է, որ դատարանը ՀՀ Նախագահի 2013 թվականի հոկտեմբերի 15-ի հրամանագիրը առ ոչինչ ճանաչի: Եվ հիմա ՀՀ […]
08:56 18.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղպայմանագրում» և կառավարությունում այս օրերին ոչ միայն գրում-ջնջում են իրենց ապագա համամասնական ցուցակը, այլև քննարկում ապագա ԱԺ նախագահի և տեղակալների թեկնածությունների հարցը։ ԱԺ նախագահի երեք թեկնածու է քննարկվում՝ Արարատ Միրզոյան, Ալեն Սիմոնյան, Լենա Նազարյան։ Ըստ «ՔՊ» աղբյուրների, ամենահավանականը համարվում է Լենայի թեկնածությունը, ինչը նաև գենդերային խնդիր կլուծի։ Ի դեպ, այս անգամ […]
08:48 18.10.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը հայտնվել է իրավապահների տեսադաշտում։ Գործարար Սամվել Մայրապետյանի ձերբակալությունից մի քանի օր անց Օսկանյանը փորձել է մեկնել Հայաստանից, սակայն նրան արգելել են։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Օսկանյանի անունը շրջանառվում է Սամվել Մայրապետյանի գործով։ Հիշեցնենք, որ գործարար Սիլվա Համբարձումյանը 2008թ. գումար էր փոխանցել Սամվել Մայրապետյանին։ Նրա և Մայրապետյանի […]
08:45 18.10.2018
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանի իշխանության օրոք գործած քայլերի հետևանքները դեռ դառնորեն զգացնել են տալիս նրա հեռանալուց անգամ 5 ամիս անց: Հոկտեմբերի 4-ից Հայաստանի քաղաքացիների կողմից ներկրված աջ ղեկով 130-ից ավելի մեքենաներ կանգնած են հայ-վրացական սահմանին: Հիշո՞ւմ եք՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի օրոք որոշում կայացվեց աջ ղեկով մեքենաների ներկրումն արգելել: Երբ աղմուկ բարձրացավ, օրենքում […]
08:31 18.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին իշխանությունը, որքան էլ սթրեսի մեջ ու մեկուսացած, շարունակում է ապրել բնականոն կյանքով։ Երեկ «Օջախ» ռեստորանում հավաքվել է ողջ նախկին էլիտան՝ նշել են ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի թոռան ծնվելը։ Ներկա են եղել գրեթե բոլոր նախկինները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Անգամ ոչ մեկի հետ չշփվող Աղվան Հովսեփյանն է ուշացումով եկել։ Մասնակցել […]
22:10 17.10.2018
«Ընտրական օրենսգրքի բարեփոխումների ժամանակ եղել են բազմաթիվ լավ առաջարկներ, որոնք զուտ ժամկետների առումով անիրագործելի էին, և դրանք մերժվել են, օրինակ՝ մատնահետքերի միասնական շտեմարանի ստեղծումը․ երբ ընտրողը գա տեղամաս, մատը դնի այդ սարքի մեջ, սարքը զգուշացնի, որ այս ընտրողն արդեն մեկ անգամ ընտրել է: Այստեղ մենք գնահատեցինք, որ դրա իմպլեմենտացիան մոտ երկու տարի կտևի»,- ասել է […]
21:57 17.10.2018
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Քննարկվել են ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր: Նախագահ Արմեն Սարգսյան – Պարոն վարչապետ, տեղի ունեցող քաղաքական և նախընտրական պրոցեսներն ընթացքի մեջ են: Ուրախ եմ, որ հանդիպում ենք, և, իհարկե, կուզեի Ձեզնից լսել վերջին իրադարձությունների մասին: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան – Շնորհակալ […]
21:37 17.10.2018
«Ընտրաթերթիկի վրա ոչ մի նշում չի արվելու, ընտրախցում գրիչ չի լինելու, դրանով ձերբազատվում ենք սխալ նշում անելու խնդրից»,- ասել է Ընտրական օրենսգրքի բարեփոխման կառավարական հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» ծրագրին տված հարցազրույցում: Ընտրողն ընտրում է թուղթը՝ առաջին երեք կուսակցությունների համարները լինելու են քվեաթերթիկում, մյուսները՝ ընտրատեղամասում՝ պաստառի վրա, ասել է Իոաննիսյանը։ «Այս բարեփոխումներով նաև […]
19:25 17.10.2018
«Ես իշխանության ներկայացուցիչ չեմ, ես ո՛չ աշխատավարձ եմ ստանում իշխանությունից, ո՛չ էլ որևէ արտոնություն ունեմ, որի համար պարտական լինեմ իշխանությանը»,- ասել է Դանիել Իոաննիսյանը՝ ի պատասխան «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման մեկնաբան Արամ Աբրահամյանի այն հարցի, թե արդյո՞ք շարունակելու է դիտորդական աշխատանքը: «Ես անկախ եմ և հանձնաժողովում էլ եմ եղել անկախ: Մեր հասարակական կազմակերպությունը, ինչպես նախկինում […]
19:10 17.10.2018
«Մանվել Գրիգորյանի առողջականը շատ վատ է, կարելի է ասել` ծանր է: Փորձագիտական եզրակացության համաձայն` նա ունի 16 հիվանդություն, որոնցից 2-ը կալանքի մեջ գտնվելու հետ անհամատեղելի է: Ես իր հետ շփվում եմ ամենօրյա ռեժիմով և փաստում եմ ու պնդում, որ Գրիգորյանի առողջական վիճակը օր օրի ավելի է վատթարանում»,- այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի […]
19:03 17.10.2018
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նիստի ընթացքում քննարկվել են առողջապահության, սպորտի և երիտասարդության, պետական ֆինանսների կառավարման և տնտեսական երկխոսության ոլորտներին առնչվող՝ ճանապարհային […]
18:29 17.10.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանն այսօր առավոտյան դիմել է Քննչական կոմիտե՝ հայտնի գաղտնալսման գործով իր պաշտպանյալին տուժողի կարգավիճակ տալու վերաբերյալ: Այս տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը: Նա պարզաբանել է, որ գաղտնալսումն անմիջականորեն վերաբերում է Քոչարյանին: Ըստ նրա՝ հրապարակված ձայնագրության բովանդակությունը պարունակում է այնպիսի տվյալներ, որոնք առերևույթ հաստատում են Ռոբերտ […]
18:06 17.10.2018
ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Ադրբեջան է ժամանելու հոկտեմբերի 24-ին ու հանդիպելու է պաշտոնատար անձանց հետ՝ քննարկելու համար տարածաշրջանային հարցեր։ Այս մասին դիվանագիտական աղբյուրները հայտնել են ռուսական «RIA Novosti» գործակալությանը։ Մինչ այս արդեն հայտնի էր, որ հոկտեմբերի 20-ին Բոլթոնը լինելու է Ռուսաստանում, ինչից հետո այցելելու է Հայաստան, Վրաստան, Ադրբեջան։ Այցերի օրերը, սակայն, […]
17:46 17.10.2018
«Ընտրական օրենսգրքի բարեփոխման հայեցակարգն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով երկու շաբաթ առաջ: Հենց եղավ դրա անգլերեն թարգմանությունը, անմիջապես ուղարկվեց, բայց որևէ երաշխիք չկա, որ նրանց կարծիքը կգա նախքան խորհրդարան ընտրելը: Լավ կլիներ, իհարկե, որ հասներ, այդ կարծիքն արժեքավոր է փորձագիտական առումով, այդուհանդերձ, իրավիճակն այնպիսին է, որ գուցե այն ժամանի ավելի ուշ: Իսկ 6 ամիսը դա այն […]
17:36 17.10.2018
Transparency International միջազգային հակակոռուպցիոն հասարակական կազմակերպությունը հոկտեմբերի 16-ին հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ մտահոգված է Վրաստանում պետական բռնազավթման աճող նշաններով և իշխանությունների կողմից քաղաքացիական հատվածի նկատմամբ բանավոր հարձակումներով: Վերջերս իշխող «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը բազմիցս հանդես է եկել ոչ կառավարական հատվածի քննադատությամբ: ՀԿ-ների նկատմամբ սկսել են մեղադրանքներ հնչել նրանց համատեղ հայտարարությունից հետո, որտեղ խոսվում […]
17:28 17.10.2018
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր SHANTNEWS.am-ը, երեկ 23 տարի պատիժը կրելուց հետո ցմահ դատապարտյալ Կարեն Օգանեսյանն ազատ է արձակվել, ինչը բացառիկ որոշում էր Հայաստանի պատմության համար: Կառավարության ֆեյսբուքյան էջը դեռ սեպտեմբերի 4-ին էր հայտնել, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ն բացառիկ որոշում է կայացրել ցմահ դատապարտյալին տասնամյակներ անց ազատ արձակելու մասին: Կարեն Օգանեսյանը ցմահ ազատազրկման էր դատապարտվել Միացյալ Նահանգներում […]
17:27 17.10.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգին՝ մասնավորապես կարևորել գիտակրթական, հումանիտար ոլորտներում փոխգործակցության ընդլայնումն ու խորացումը:
17:07 17.10.2018
«Ցանկացած մարդ, ով պետական ծառայության հետ որևէ առնչություն ունեցել է կամ ունի, կհասկանա, որ պետական ծառայության իմաստը և կայունության երաշխիքը հենց ծառայությունն է պետությանն ու հայրենիքին: Ես երբևէ իմ սկզբունքներից չեմ շեղվել ու երբեք չեմ էլ շեղվելու: Եթե որևէ մեկն իմ խոսքերը կարող է դիտարկել շեղում, ապա ես կցանկանամ լսել նրա բոլոր հիմնավորումները»,- ասել է […]
17:01 17.10.2018
«Վարչապետի հրաժարականին հաջորդող 8-րդ օրը ԱԺ-ն փորձելու է վարչապետ ընտրել: Ըստ նախատեսված պլանի` չի ընտրելու, 7-րդ օրը, եթե թեկնածու չի առաջադրվում, պետք է հավաքվեն ու արձանագրեն, որ չի առաջադրվել: Ենթադրում եմ, որ ամեն անգամ ԱԺ-ն հավաքվելու է, 7 օր անց կրկին թեկնածու չառաջադրելու դեպքում ԱԺ-ն լուծարվում է: 30-45 օրվա ընթացքում նշանակվում են արտահերթ ընտրություններ: Խոսքը, […]
16:40 17.10.2018
Մոսկվայի հումանիտար համալսարանի միջազգային հարաբերությունների ու դիվանագիտության ամբիոնի վարիչ, ռուս փորձագետ Նիկոլայ Պլատոշկինն իր ֆեյսբուքյան էջում հրապարակված «Ռուսներին հայերի մասին. դասեր Ռուսաստանի համար» տեսաուղերձում ՀՀ-ում թավշյա հեղափոխության հաղթանակի համատեքստում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին: Անդրադառնալով հայաստանյան քաղաքական վերջին իրադարձություններին՝ Պլատոշկինն ընդգծել է, որ ՀՀ-ում բոլորովին այլ իրավիճակ է և պետք չէ հայաստանյան իրադարձությունները համեմատել ուկրաինական Մայդանի […]
15:39 17.10.2018
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը հոկտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դաումային (նստավայրը` Թբիլիսի): Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, զրուցակիցներն անդրադարձել են միջպետական հարաբերությունների զարգացմանը, տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության հեռանկարներին, ներհայաստանյան վերջին զարգացումներին առնչվող հարցերի:
15:38 17.10.2018
Ընտրական օրենսգրքի վերաբերյալ կառավարության անդամներն ու ԱԺ ՀՀԿ խմբակցությունը համաձայնության են եկել, որ հանրապետականները կներկայացնեն իրենց առաջարկները ու գործադիրում կքննարկեն սրանք։ Այս մասին այսօր հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ Նրա խոսքերով՝ չի բացառվում հին օրենսգրքով ընտրությունների գնալը, և Բաղդասարյանը համարում է, որ այդ դեպքում որևէ սարսափելի բան չի լինի։
15:33 17.10.2018
ՌԴ ԱԳՆ-ը մեկնաբանել է հայտնի ռուս կանանց այցն Արցախի և Ադրբեջանի սահմանային գոտի: Նախարարությունը նախ հիշեցրել է, որ այցը տեղի է ունեցել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակներում: Հաղորդագրությունում նշված է, որ այդ ակցիայի նախաձեռնողները ՌԴ ԱԳՆ չեն դիմել, դրա համար էլ իրենց դժվար է այդ նախաձեռնության նպատակներին օբյեկտիվ բացատրություն տալը: […]
15:31 17.10.2018
Հանրապետական կուսակցության ներսում ի՞նչ կարծիքներ կան ընտրություններին մասնակցելու թեմայի վերաբերյալ։ Այս հարցին Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ դա իրենց գաղտնիքն է, թե կուսակցության ներսում ով ինչ կարծիք ունի։ «Որոշումը կկայացնենք միասնական։ Դրա համար շատ ռեսուրսներ պետք է հաշվի առնել։ Ընտրական օրենսգրքից է բավականին բան կախված»,- նշեց Բաղդասարյանն ու հավելեց, որ ցուցակ […]
15:28 17.10.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը նամակով դիմել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Նամակում, մասնավորապես, ասվում է, թե վերջին օրերին ինքը տեղեկություն է ստացել, որ ՀՀ կառավարության կողմից նախատեսվում է լուծարել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը: «Ցանկանում եմ տեղեկացնել Ձեզ, որ եթե այդ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա խիստ մտահոգիչ եմ համարում «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի լուծարումը, […]
15:27 17.10.2018
Հայաստանի առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը սխալ է համարում այն պնդումները, որ նախկին իշխանությունների ներկայացուցիչներն այժմ պաշտոն են ստանում այն պատճառով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չունի բավարար կադրեր։ Այսօր այս մասին ShantNews.am-ի հարցին պատասխանելիս հայտնեց ինքը՝ Արարատ Միրզոյանը։ Նրա խոսքերով՝ փորձառությունն ասոցացվում է լավ մասնագետ լինելու հետ, բայց կան փորձառուներ, որոնք, լավ պատկերացնելով համակարգը, թալանել են այն, […]