16:49 18.10.2018
«Դա հիմնականում պատգամավորի, ասենք թե, իրավունքի խնդիրն ա, որ պատգամավորը պետք է կարողանա գնալ խորհրդարան, իր ձայնը տա, որ դա հաշվենք, ասենք թե, օրինական։ Դա ա եղել»,- այսպես ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը ներկայացրեց հոկտեմբերի 2-ի երեկոյան Ազգային ժողովի կողմից «ԱԺ կանոնակարգ օրենքում» կատարված փոփոխությունները, որոնց կողմ էր նաև «Ծառուկյան» դաշինքը։ Հենց այդ իրադարձություններին հաջորդեց […]
16:49 18.10.2018
Ճապոնիայում հոկտեմբերի 17-ին մեկնարկել է Ռոբոտների համաշխարհային ժողովը, որը կշարունակվի 5 օր: Համաժողովի նպատակն է մարդկությանը ներկայացնել մարդու և ռոբոտների համատեղ աշխատանքի հնարավոր ուղիները: Համաժողովի շրջանակներում բացվել է նաև մեծ ցուցահանդես, որին մասնակցում են համաշխարհային ճանաչում ունեցող շուրջ 90 ընկերություններ: Ցուցադրվել են 1700-ից ավելի ռոբոտներ և մեքենայացված այլ սարքեր, որոնք գործնական կիրառում ունեն ձեռնարկություններում, հիվանդանոցներում, […]
16:14 18.10.2018
«Դե յուրե չի ամրապնդվել, որ Հանրապետական կուսակցության լիդերը հեռացել է, շատերը հեռացել են, հանրային հարթակներում երևում են այն մարդիկ, ովքեր, այնուամենայնիվ, կրիմինալի, կոռուպցիայի հետ կապված չեն եղել, թեև դրանից հասարակական ընկալումը չի փոխվում: Հանրապետականը և ՀՅԴ-ն հույս ունեին, որ եթե խորհրդարանական արտահերթ ընտրությունները տեղի ունենային մայիսին, Նիկոլ Փաշինյանի վարկանիշը կընկներ, ինչը շատ բնական է և […]
16:12 18.10.2018
«ժողովուրդը գնում է ընտրելու երկրի ղեկավար, իսկ դա նշանակում է, որ երկրում պետք է վերականգնել կիսանախագահական համակարգը: Մեր հասարակությունը պատրաստ չէ պառլամենտական երկրի»,- կարծում է քաղաքագետ Կարեն Քոչարյանը: Նա հիշեցնում է, որ խոր արմատներ ունեցող մենթալիտետի համաձայն՝ ժողովուրդը, սկսած ցարից, ցար է ուզեցել տեսնել, գեներալ գուբերնատոր, ցեկայի քարտուղար, նախագահ՝ անձ է ուզեցել տեսնել: Ժողովուրդը չի […]
15:59 18.10.2018
Լուսանկարչության ոլորտում Թուրքիայում հայտնի դարձած ամենաբարձր հնչող անուններից մեկն Արա Գյուլերինն էր, և նա իր լուսանկարչական աշխատանքներով մեզ հետ կմնա նաև իր մահից հետո։ Այս խոսքերով Թուրքիայի նախագահը ցավակցություն է հայտնել աշխարհահռչակ թուրքահայ լուսանկարիչ Արա Գյուլերի մահվան առիթով։ Էրդողանը հիշատակել է լուսանկարչի ֆոտոզրույցները Ուինսթոն Չերչիլի, Ինդիրա Գանդիի, Սալվադոր Դալիի ու Ալֆրեդ Հիչքոքի հետ։ Գյուլերը ժամանակին […]
15:47 18.10.2018
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել Սիրիային` Դամասկոսում Ղրիմի պատվիրակության հետ բանակցությունների անցկացման հետ կապված: Այս մասին հաղորդում է Russia Today-ը: «Ուկրաինան վճռականորեն դատապարտում է Սիրիայի Արաբական Հանրապետության պաշտոնական շփումները Ղրիմի օկուպացիոն վարչակազմի հետ, այդ առիթով Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարում է, որ սիրիացի պաշտոնատար անձանց` Ղրիմի իշխանությունների ներկայացուցիչների հետ բանակցությունների անցկացումն Ուկրաինայի ինքնիշխանության խախտում […]
15:34 18.10.2018
ՀՀ վարչապետը հրաժարական է տվել ոչ թե այն դասական ձևով ու պատճառներով, ինչպես ամբողջ աշխարհում, այլ ուղղակի մեր Սահմանադրություն գրողները չէին պատկերացնում, որ Հայաստանում կարող է այնպիսի իրավիճակ լինել, որ ժողովուրդն ունենա մեկ կարծիք, և այն ուժը, որը խորհրդարանում կունենա մեծամասնություն, կապրի լրիվ այլ կյանքով: Նման կարծիք է հայտնել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀՇ վարչության […]
15:25 18.10.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտնել է իր փաստաբանների՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) դիմելու մտադրության մասին: Այս կերպ Քոչարյանը պատասխանում է սահմանադրական կարգը տապալելու իրեն ուղղված ՀՀ իշխանությունների մեղադրանքներին: «Ես անպայման կդիմեմ Եվրոպական դատարան, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Խնդիրն այն է , որ դրա համար պետք է անցնել նախ բոլոր ներքին ընթացակարգերը»,- ասել է […]
15:22 18.10.2018
Հանրապետականն արդեն ընդդիմություն է, դեկտեմբերին կուսակցության՝ խորհրդարան անցնելու շանսերը շատ քիչ են: Նման կարծիք է հայտնել քաղաքագետ Կարեն Քոչարյանը: «Այլ խնդիր է, որ ընթացքում Հանրապետականը վերաֆորմատավորվի, մաքրվի օլիգարխիկ քրեական տարրերից: Հանրապետականն ունեցել է էլեկտորատ, որը, ի դեպ, էս ընթացքում կորցրել է: Եթե մնա էն գաղափարական հենքի վրա, որ ուներ 1989 թվականին և որի հետ հիմա ոչ […]
14:55 18.10.2018
Shantnews.am-ն արդեն հայտնել է, որ Բագրատաշենի անցակետում բողոքի ակցիա են կազմակերպել աջ ղեկով ավտոմեքենաներ ներկրել ցանկացողները: Բանն այն է, որ հոկտեմբերի 1-ից արգելվել է աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան: Բողոքի ակցիայի նախաձեռնողները պահանջում են չեղարկել ընդունված օրենքն ու թույլատրել ներկրումը: Բագրատաշենի անցակետում հավաքվածներն ասել են, որ հանդիպել են մաքսակետի ղեկավարի հետ, և նա խոստացել է սեղմ […]
14:39 18.10.2018
«Նշանակման տրամաբանության մասին խոսք չկա, չեմ ուզում քննարկել լավագույն, վատագույն նշանակումը: Հունան Պողոսյանը հանցագործ է, և ես դա հայտարարում եմ բացահայտ, ունեմ նաև փաստեր»,- հոկտեմբերի 18-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը: Մարինա Պողոսյանը հիշեցրեց, որ երբ Հունան Պողոսյանը ոստիկանապետ էր, Արմավիրում խոշտանգվեց Գրիշա Վիրաբյանը: Գործը հասավ մինչև Եվրադատարան, հիշեցրեց նաև Շանթ […]
14:26 18.10.2018
«Մենք պետք է վերջապես ձևակերպենք, որ նախորդ կառավարման համակարգին, անպատժելիության մթնոլորտին պետք է տրվի քաղաքական ու իրավաբանական գնահատականներ, ոչ թե բարիկադների մասին խոսք գնա: Պետք է հասկանանք, թե ով չի կարող լինել կառավարությունում»,- հոկտեմբերի 18-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ խոսելով հեղափոխությունից հետո կադրային քաղաքականության մասին: Նրա […]
14:15 18.10.2018
Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամ: Նորընտիր գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի ուղեկցությամբ նախագահը շրջել է հիմնադրամում, ծանոթացել տարբեր ստորաբաժանումների գործունեությանը: Այնուհետև նախագահը հանդիպում է ունեցել հիմնադրամի աշխատակազմի հետ, որի ընթացքում խոսել է հիմնադրամի դերի և գործունեության, ժամանակակից աշխարհում նոր մեթոդներով ու սկզբունքներով աշխատելու կարևորության մասին: […]
13:56 18.10.2018
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում Գևորգ Կոստանյանը պատասխանեց ՀՀԿ պատգամավորների կողմից ճամբարը փոխելու զանգվածային դեպքերի մասին հարցին ու նշեց, որ իր դեպքում ոչ թե ճամբարը նշանակություն ունի, այլ սկզբունքը։ «Այսօր ես տեսնում եմ, որ Նիկոլ Փաշինյանը իր նպատակների, իր ցանկությունների, քաղաքական ուղղվածության մեջ ազնիվ է և անկեղծ և ուղղված է երկրի բարօրությանը։ Եվ ես գտնում […]
13:40 18.10.2018
Նիկոլ Փաշինյանի մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում խոսելիս ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանը հայտարարել էր, որ միշտ նրա կողքին է կանգնելու, քանի որ Փաշինյանն ազնիվ է, ու նրա կողքին ինքը կկանգնի միշտ։ «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման վարող Արամ Աբրահամյանը հարցրեց՝ չի կարո՞ղ լինել մի իրավիճակ, երբ նա այլևս չկանգնի Փաշինյանի կողքին։ Կոստանյանը նշեց, որ վերապահում ունի. «Ես […]
13:37 18.10.2018
Հանրապետական պատգամավոր Գևորգ Կոստանյանն անընդունելի է համարում այն ձևակերպումը, որ ինքը հավատարմության երդում է տվել Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին նա հայտնեց «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման վարող Արամ Աբրահամյանի հարցին պատասխանելիս, թե այդ հավատարմության երդումից հետո հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ։ Կոստանյանը նշեց, որ այդ ձևակերպումը ճիշտ չէ, քանի որ ինքը ոչ մեկին հավատարմության երդում չի […]
13:36 18.10.2018
ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի` Հայաստան այցից սպասելիքներին, խոստացավ հարցին անդրադառնալ այցի շրջանին ավելի մոտ ժամանակահատվածում: «Հիմա պատրաստվում ենք: Նպատա՞կը: Ինքը գալիս է Ռուսաստանի Դաշնություն, տարածաշրջան, մենք ունենք մեր օրակարգը ԱՄՆ-ի հետ, որը հաստատված, տարիներով ձևավորված օրակարգ է»,- ասաց նա: Մնացականյանը հայտնեց, […]
13:33 18.10.2018
ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանից լրագրողները հետաքրքրվեցին` ի՞նչ փուլում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին հետ կանչելու գործընթացը: «Շարունակվում են քննարկումները, կոնսուլտացիաներն այն առումով, որ անհրաժեշտ է հարցը դիտարկել ավելի լայն կոնտեքստում, որովհետև նման իրավիճակները կարող են ի հայտ գալ տարբեր պատճառներով նաև հետագայում, ուստի կազմակերպության կանոնակարգերը պետք է պատրաստ լինեն նման իրավիճակների»,- […]
13:29 18.10.2018
ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 18-ին լրագրողների խնդրանքով անդրադարձավ Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտած ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի`ԼՂ խնդրի շուրջ արված հայտարարությանը, թե «ցանկացած կարգավորում պահանջելու է որոշակի «գրավյալ տարածքների» վերադարձ»: «Մենք աշխատում ենք, բանակցում ենք մեր դիրքորոշումների շրջանակներում, շարունակելու ենք անել այն, ինչ անում ենք մեր դիրքորոշումների շրջանակներում»,- ասաց նա: Մնացականյանը […]
13:17 18.10.2018
ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի: Նա պահանջում է առոչինչ ճանաչել Սերժ Սարգսյանի 2013 թվականի հոկտեմբերի 15-ի ՆՀ-264-Ա հրամանագիրը, որով ինքն ազատվել էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից: Այս մասին SHANTNEWS.am-ը տեղեկացավ «Դատալեքս» տեղեկատվական կայքից: Նշենք, որ Արմեն Դանիելյանը եղել է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ:
13:13 18.10.2018
ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստը Երևանից Մոսկվա տեղափոխելու հարցին պետք է պրագմատիկորեն վերաբերվել: Հոկտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը: «Ինձ թվում է`այն հարցերից է, որին պետք է պրագմատիկ վերաբերվել, հիմա չգիտեմ` ինչպես է կարգավիճակը, բայց մոտեցումը պետք է պրագմատիկ լինի, Հայաստանում կանցկացվի այսօր, վաղը կանցկացվի մյուս տեղը, այստեղ […]
13:10 18.10.2018
SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն այսօր խորհրդարանում հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու հետ: Հանդիպումը տևել է մեկ ժամից ավելի: Հանդիպման ավարտից հետո կողմերը չեն ցանկացել մեկնաբանել հանդիպման մանրամասները: Ըստ ամենայնի՝ քաղաքական գործիչները քննարկել են ներքաղաքական իրավիճակը, ԸՕ-ին, բարեփոխումներին վերաբերող հարցեր:
13:05 18.10.2018
ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունենալիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մինչև ապրիլ Հայաստանը եղել է ավտորիտար երկիր, ապա բռնել է ժողովրդավարացման ուղին։ Սրա վերաբերյալ «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ՀՀ ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ, Փաշինյանին իր աջակցությունը հայտնած Գևորգ Կոստանյանն ասաց, որ համաձայն չէ վարչապետի այս դիրքորոշման հետ։ «Ես համաձայն չեմ վարչապետի այդ դիրքորոշման […]
13:01 18.10.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Լիլիթ Երեմյանը նշանակվել է ՀՀ նախագահի օգնական: «Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հանրապետության նախագահի 2018 թվականի ապրիլի 18-ի ՆՀ-264-Լ հրամանագրի 1-ին կետով հաստատված՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրության 13-րդ կետի 3-րդ ենթակետը. Լիլիթ Երեմյանին նշանակել Հանրապետության նախագահի օգնական»,- ասված է հրամանագրում:
12:57 18.10.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Կերչում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահն իր խորին ցավակցություններն է հայտնել զոհվածների հարազատներին և մերձավորներին, իսկ վիրավորներին` մաղթել շուտափույթ ապաքինում։ Ինչպես երեկ SHANTNEWS-ը հայտնել էր, Ղրիմում Կերչի պոլիտեխնիկական քոլեջում տեղի է ունեցել պայթյուն […]
12:46 18.10.2018
Փաստաբան Մուշեղ Շուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ հայտնել է, որ ՄԻԵԴ-ը այսօր հրապարակել է 2008թ. մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ քաղաքական նկատառումներով ձերբակալված և կալանավորված քաղաքական բանտարկյալներ Գրիգոր Ոսկերչյանի և Մասիս Այվազյանի կալանքների օրինականության և հիմնավորվածության վերաբերյալ վճիռները: «Գրիգոր Ոսկերչյանի վերաբերյալ կայացված վճռով ճանաչվել է ՄԻԵԿ 5(3) հոդվածի խախտում, իսկ Մասիս Այվազյանի վերաբերյալ վճռով՝ ՄԻԵԿ […]
12:41 18.10.2018
SHANTNEWS.am-ը Հատուկ քննչական ծառայությունից փորձեց ճշտել՝ արդյո՞ք նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի անունը շրջանառվում է գործարար Սամվել Մայրապետյանի գործում, ինչին ի պատասխան՝ ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն ասաց, որ այս պահին իրենք որևէ տեղեկություն տալ չեն կարող: Այսօր «Ժամանակ» թերթը գրել էր. «Հայաստանի ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը հայտնվել է իրավապահների տեսադաշտում։ Գործարար Սամվել Մայրապետյանի ձերբակալությունից […]
12:32 18.10.2018
SHANTNEWS.am-ի թղթակիցն այսօր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանից հետաքրքրվել է, թե ինչ քայլեր են ձեռնարկվում աջ ղեկով ավտոմեքենաների՝ սահմանում առաջացած խնդիրը կարգավորելու համար: Ինչպես հայտնի է, հայ-վրացական սահմանին ավելի քան 100 մեքենա է կանգնած: SHANTNEWS.am-ի թղթակիցը հետաքրքրվել է, թե ինչ քայլեր է ձեռնարկում կառավարությունը խնդիրը լուծելու ուղղությամբ: «Իսկ ի՞նչ քայլ պետք […]
12:06 18.10.2018
ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Վալերիյ Օսիպյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Սյունիքի մարզպետի պաշտոնում նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի նշանակմանը: Լրագրողները հետաքրքրվեցին` ինչպես է գնահատում այդ նշանակումը: «Վարչապետի որոշումը ճիշտ որոշում է, կարծում եմ` Հունան Պողոսյանը լավ կաշխատի»,- ասաց նա: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` հոկտեմբերի 16-ին Հունան Պողոսյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ: Նույն […]
11:59 18.10.2018
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է արտերկրի քաղաքացի Բահրամ Հասանզադային, ում մեղսագրվում է «օտար պետության օգտին» լրտեսական գործունեությունը Ադրբեջանում, սակայն չի հստակեցվում, թե կոնկրետ որ պետության օգտին է լրտեսությամբ զբաղվել ձերբակալվածը։ Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ Հասանզադան այլ երկրների հատուկ ծառայությունների հրահանգով հետախուզական տեղեկություններ է հավաքել ադրբեջանական զինծառայողների, ռազմական-ռազմավարական օբյեկտների, ռազմական տեխնիկայի, այլ երկրների հետ ռազմական […]