TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+23.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախատեսվում է լուծարել «Նորավանք» հիմնադրամը. Արմեն Աշոտյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին

15:28 17.10.2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը նամակով դիմել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Նամակում, մասնավորապես, ասվում է, թե վերջին օրերին ինքը տեղեկություն է ստացել, որ ՀՀ կառավարության կողմից նախատեսվում է լուծարել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը: «Ցանկանում եմ տեղեկացնել Ձեզ, որ եթե այդ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա խիստ մտահոգիչ եմ համարում «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի լուծարումը, […]

̰
Նախկին տարբեր պաշտոնյաների` մեր թիմում ընդգրկելը պայմանավորված չէ կադրային քաղցով․ Արարատ Միրզոյան

15:27 17.10.2018

Հայաստանի առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը սխալ է համարում այն պնդումները, որ նախկին իշխանությունների ներկայացուցիչներն այժմ պաշտոն են ստանում այն պատճառով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չունի բավարար կադրեր։ Այսօր այս մասին ShantNews.am-ի հարցին պատասխանելիս հայտնեց ինքը՝ Արարատ Միրզոյանը։ Նրա խոսքերով՝ փորձառությունն ասոցացվում է լավ մասնագետ լինելու հետ, բայց կան փորձառուներ, որոնք, լավ պատկերացնելով համակարգը, թալանել են այն, […]

̰
Մոսկվայում ձերբակալվել է Ղրիմի փոխվարչապետը

15:24 17.10.2018

ՌԴ իրավապահ մարմինները Մոսկվայում ձերբակալել են Ղրիմի փոխվարչապետ Վիտալի Նախլուպինին, որը ղեկավարում էր ճանապարհային շինարարության և տարածաշրջանի սոցիալ- տնտեսական զարգացման դաշնային ծրագրի իրականացումը: Ձերբակալության պատճառը պաշտոնեական լիազորությունների չարաշահումն է: Այժմ հետաքննություն է ընթանում Ղրիմի համապատասխան ծառայությունների մի շարք պաշտոնյաների գործով: 52-ամյա Նախլուպինն այս պաշտոնում էր 2016թ. հունվարից, իսկ մինչ այդ ղեկավարում էր Ղրիմի խորհրդարանի տնտեսական, […]

̰
Կարծում եմ՝ ՔՊ ցուցակում առաջին տեղերում գործադիրի ղեկավարները կլինեն․ Արարատ Միրզոյան

15:04 17.10.2018

ՀՀ վարչապետի առաջին տեղակալի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն իր պատկերացումներն է ներկայացրել արտահերթ խորհրդարանական ընտրություններում իրենց կուսակցության ցուցակի վերաբերյալ։ Նա անուններ չի բացահայտել, բայց նշել է, որ իր պատկերացմամբ՝ այդ ցուցակի առաջնային տեղերում կլինեն գործադիր իշխանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։ Հարցին, թե Նիկոլ Փաշինյա՞նն է գլխավորելու ցուցակը, Միրզոյանը կարծիք հայտնեց, որ հենց այդպես […]

̰
Արարատ Միրզոյանը՝ խմբակցությունների հետ քննարկումների, լուծված ու չլուծված անհամաձայնությունների մասին

14:44 17.10.2018

Վարչապետի առաջին տեղակալի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը հանդիպեց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամների հետ, ինչից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ որևէ կոնցեպտուալ տարաձայնություն չկա, և իր կարծիքով՝ չէր էլ կարող լինել։ Միրզոյանը նշել է, որ անդրադարձել են որոշ տեխնիկական հարցերի։ Մյուս խմբակցությունների հետ հանդիպումների մասին էլ Արարատ Միրզոյանն ասաց, որ «Ծառուկյան» խմբակցության հետ քննարկումների ժամանակ […]

̰
Ռոբերտ Քոչարյանի տեսակետներն ինձ չեն հետաքրքրում․ Նաիրա Զոհրաբյան

14:39 17.10.2018

Լրագրողների համար այսօրվա ճեպազրույցի ընթացքում ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հրաժարվեց պատասխանել Ռոբերտ Քոչարյանի մասին հարցերին ու մեկնաբանել նրա հայտարարությունները։ «Ռոբերտ Քոչարյանի տեսակետներն ինձ չեն հետաքրքրում։ Ռոբերտ Քոչարյանի տեսակետները չեմ մեկնաբանում»,- մի քանի անգամ հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։

̰
Նախատեսում ենք այնպես անել, որ միկրոբիզնեսն ազատվի հարկերից. Փաշինյան

14:37 17.10.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Հյուսիսային պողոտայում բացված «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ, որը նվիրված է Երևանի 2800-ամյակին: Կառավարության ղեկավարի պաշտոնակատարը շրջել է տաղավարներով, ծանոթացել սիրիահայերի աշխատանքներին և հետաքրքրվել նրանց գործունեությամբ: Նիկոլ Փաշինյանը կոչ է արել նրանց հետևողական լինել նախաձեռնություններում և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել սիրիահայերի խնդիրներն […]

̰
Պնդելու եմ, որ մեր կուսակցության ցուցակը անպայման գլխավորի Գագիկ Ծառուկյանը․ Զոհրաբյան

14:32 17.10.2018

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում այս պահի դրությամբ քննարկում չի եղել, թե ինչ ցուցակով են մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին, սակայն Նաիրա Զոհրաբյանը պնդելու է, որ այդ ցուցակը անպայման գլխավորի Գագիկ Ծառուկյանը։ Այս մասին լրագրողներին այսօր հայտնեց ինքը՝ Զոհրաբյանը։

̰
ԱԺ ընտրություններին կմասնակցենք «Լույս» դաշինքով, բայց դաշինքը կարող է այլ ուժեր ներառել․ Մարուքյան

14:12 17.10.2018

Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կմասնակցի «Լույս» դաշինքի կազմով։ Լրագրողների հետ այսօրվա հանդիպմանն այս մասին ասել է ինքը՝ Մարուքյանը, և բացատրել, որ տրամաբանական կլինի Երևանի ավագանու ընտրություններից հետո էլ պահպանել այդ ձևաչափը։ Մարուքյանի խոսքերով, սակայն, իրենց միանալու համար դիմում են նաև այլ ուժեր, և հնարավոր է, որ դաշինքի մեջ լինեն նաև […]

̰
Նորություն չէ, որ մեր խմբակցությունում կան անազնիվ, անպարկեշտ մարդիկ․ Ուրիխանյան

14:04 17.10.2018

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներից Տիգրան Ուրիխանյանն այսօր ShantNews.am-ի հետ զրույցում անդրադարձել է «ԱԺ Կանոնակարգ օրենքի» քվեարկության միջադեպին, երբ ինքն իր կողմ քվեն ներկայացրել էր մինչև արտերկիր մեկնելը, սակայն դրանից հետո նախագծում կատարվել էին փոփոխություններ ու իրեն նախապես չէին հայտնել։ Ուրիխանյանի խոսքերով՝ նորություն չէ, որ «իրենց խմբակցությունում կան անազնիվ, անպարկեշտ մարդիկ»։ Նրա այս հայտարարությանը ShantNews.am-ի […]

̰
Մարուքյանը` վարչապետի չընտրվելու դեպքում խորհրդարանի ցրման տարբերակների մասին

14:02 17.10.2018

Անկախ նրանից՝ վարչապետի թեկնածու կառաջադրվի՞, թե՞ ոչ, ձայն կհավաքի՞, թե՞ ոչ, եթե վարչապետ երկու անգամ չընտրվի, ապա խորհրդարանը ցրվելու է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Նրա խոսքերով՝ իրավաբանների մի խումբը կողմ է, որ դրվի թեկնածություն, մյուս խումբը պնդում է, որ դրա անհրաժեշտությունը չկա։

̰
Ովքե՞ր են Հայաստանի ամենից կարճ «պաշտոնավարած» նախարարները

13:58 17.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ` հոկտեմբերի 16-ին, հրաժարական տվեց: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր ստորագրեց կառավարության հրաժարականն ընդունելու մասին: Կառավարության հրաժարականից ընդամենը մեկ օր առաջ նախագահը մի շարք նախարարների նշանակման հրամանագրեր էր ստորագրել: SHANTNEWS.am-ն առանձնացրել է ամենից կարճ «պաշտոնավարած» նախարարների անունները: Նախագահի հրամանագրով՝ հոկտեմբերի 15-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար է նշանակվել Տիգրան Խաչատրյանը, […]

̰
Համաներումը պետք է վերաբերի նաև ցմահ ազատազրկվածների որոշ կատեգորիաների. Ավետիք Իշխանյան

13:51 17.10.2018

Անդրադառնալով սպասվող համաներմանը՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ասել է, որ բոլորի համար դեռ անհայտ է, թե ովքեր են համաներում ստանալու. «Ես չգիտեմ ընթացակարգերը, բայց եթե ինչ-որ բան փոխվել է Հայաստանում, ցանկալի կլիներ, որ գոնե քննարկումներ լինեին հասարակության, փաստաբանների, իրավաբանների հետ, որտեղ բարձրացնեինք այն հարցը, թե որ շրջանակների  համար պետք է համաներումը կիրառվի: Ի վերջո, […]

̰
Երկու շաբաթ հետո խորհրդարանը կգնա ինքնալուծարման, ԲՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրելու․ Նաիրա Զոհրաբյան

13:47 17.10.2018

Ազգային ժողովի լուծարում կլինի երկու շաբաթ անց, իսկ դրա ձևական կողմը դեռ կորոշվի։ Այս մասին լրագրողներին այսօր հայտնել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։ Պատգամավորը ներկայացրել է նաև իրենց տեսակետները նոր Ընտրական օրենսգրքի մասին։

̰
Եթե իսկապես նոր Հայաստան է ստեղծվում, սա կլինի վերջին համաներումը. Ավետիք Իշխանյան

13:38 17.10.2018

«Եթե խոսում ենք անարդար դատավարությունների մասին, ապա ասեմ, որ Հայաստանում մոտ 3000 դատապարտյալ կա, եթե ամեն մեկի գործը առանձին-առանձին վերանայվի, անկախ այն բանից՝ նա իսկապե՞ս կատարել է այդ հանցանքը, թե՞ ոչ, եթե առաջնորդվենք Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի չափանիշներով, ապա համոզված եմ՝ նրանց մեծ մասի դեպքում այդ բոլոր գործերը խախտված են»,- ամենամասշտաբային համաներմանը նվիրված քննարկման ժամանակ […]

̰
Համաներմամբ ազատ կարձակվի 700-ից 800 դատապարտյալ

13:36 17.10.2018

SHANTNEWS.am-ի տեղեկություններով` 700-ից 800 դատապարտյալ համաներմամբ ազատ կարձակվի: Հաջորդ շաբաթ` հոկտեմբերի 23-ին, օրինագիծը կբերվի Ազգային ժողով: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նախապես հայտնել էր, որ սա լինելու է մեր երկրի ամենածավալուն համաներումը: ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության տվյալներով` Հայաստանում 2011թ. Անկախության տոնի առիթով հայտարարված համաներումով ազատ է արձակվել 606 դատապարտյալ: 2013թ. դարձյալ Անկախության տոնի կապակցությամբ հայտարարված […]

̰
Հայաստանը շտապօգնության 200 մեքենա ստացավ Չինաստանից

13:01 17.10.2018

Այսօրվա իր շրջայցի ավարտին Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Չինաստանի կողմից Հայաստանին շտապօգնության 200 մեքենաների տրամադրման հանդիսավոր միջոցառմանը։ Հայաստանում Չինաստանի դեսպանը ներկայացրել է մեքենաների հնարավորությունները, իսկ ՀՀ առողջապահության նախարարն էլ իր հերթին ներկայացրել է, թե ինչպես են բաշխվելու այդ մեքենաները։

̰
Վաչե Տերտերյանը մասնակցել է «Էքսպո Ռուսաստան-Հայաստան 2018» 8-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի բացմանը

12:59 17.10.2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Վաչե Տերտերյանն այսօր մասնակցել է Երևանում հոկտմբերի 17-19-ն անցկացվող «Էքսպո Ռուսաստան- Հայաստան 2018» 8-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի և երևանյան բիզնես ֆորումի բացման հանդիսավոր արարողությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։ «Էքսպո Ռուսաստան-Հայաստան 2018» 8-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի նպատակն է […]

̰
Վենետիկի հանձնաժողովը հենվելու է, թե Հայաստանի ներքաղաքական դաշտում ինչ մոտեցում կա՝ կապված նոր ԸՕ-ի հետ. Էնֆիաջյան

12:58 17.10.2018

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը երեկ լրագրողներին հայտնել է, որ ԸՕ-ի վերաբերյալ քննարկումը խորհրդարանում կազմակերպվել է բավական առողջ մթնոլորտում, լսվել են թե՛ մտահոգությունները, թե՛ կարծիքները: «Մենք գտնում ենք, որ խորհրդարանն իրոք պետք է արտացոլի մեր ժողովրդի կամքը, կարծիքը, քաղաքական ուժերի ներգրավվածությունն ու ներկայությունը և տրամաբանություն ունենա ներկայի ու հետագա գործողությունների մեջ: Մեզ համար սկզբունքային […]

̰
Սիրիահայերի ինտեգրման համար անում ենք լավագույնը. Մխիթար Հայրապետյան

12:43 17.10.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը հոկտեմբերի 17-ին այցելեցին Հյուսիսային պողոտայում կազմակերպված «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ: Նիկոլ Փաշինյանը շրջայցի ընթացքում մոտեցավ տաղավարներին, ծանոթացավ սիրիահայերի ներկայացրած աշխատանքներին, հետաքրքրվեց նրանց  գործունեությամբ: Ինչպես տեղեկացրին Սփյուռքի նախարարությունից, Մխիթար Հայրապետյանը, խոսելով ցուցահանդես-տոնավաճառի մասին, նշեց, որ այն կազմակերպվել է սփյուռքի նախարարության, «Հայկական Կարիտաս» բարեսիրական […]

̰
Հեռացող դեսպանի հայտարարությունը կարող եմ համարել հեռացող մեսիջ. Փաշինյանի արձագանքը` Ռիչարդ Միլսի հարցազրույցին

12:35 17.10.2018

Հայաստանում 3 տարի պաշտոնավարումից հետո իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը EVN Report-ին տված հարցազրույցում, անդրադառնալով Արցախյան հակամարտությանը, նշել էր, որ հայ ժողովուրդը պետք է ինքը որոշի, թե որ լուծմանն է պատրաստ, սակայն «դաժան իրականությունն այն է, որ ցանկացած կարգավորում պահանջելու է որոշակի գրավյալ տարածքների վերադարձ»: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից […]

̰
Մեր քաղաքական ուղերձն այն է, որ մենք թշնամիների, մերոնքականների և ձերոնքականների չենք բաժանելու. Փաշինյան

12:30 17.10.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Սյունիքի մարզպետի պաշտոնում նախկին ոստիկանապետ Հունան Պողոսյանի նշանակմանը: Լրագրողի դիտարկմանը, թե «սկանդալային դեմք» է նշանակվել այդ պաշտոնին, Փաշինյանն արձագանքեց. «Ինչպե՞ս եք տարբերում` դեմքերը սկանդալայի՞ն են, թե՞ ոչ»: Վարչապետի պաշտոնակատարը հիշեցրեց` երկիրը նոր փուլ է մտնում. կա բարիկադներ կառուցելու ժամանակ և կա բարիկադներն ապամոնտաժելու ժամանակ, մենք հիմա […]

̰
ՀՅԴ-ն ԸՕ-ի փոփոխությունների վերաբերյալ հստակ դիրքորոշում կհայտնի երկուշաբթի. Արմեն Ռուստամյան

12:28 17.10.2018

«Մեր առաջարկները մի քանի տասնյակից ավելի են եղել»,- երեկ  խորհրդարանում ԸՕ-ի վերաբերյալ կայացած քննարկումից հետո ասել է ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ խոսքն այն առաջարկների մասին է, որոնց դեպքում համաձայնություն է եղել նաև այլ քաղաքական ուժերի հետ ունեցած հանդիպումների ժամանակ: «Մենք ներկայացրել ենք 3 առաջարկություն, որոնք լուրջ խնդրահարույց վիճակ են առաջացնում: […]

̰
Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում

12:17 17.10.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 17-ին՝ ժամը 10։00-18։00-ն, դադարեցվելու է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սասունցի Դավիթ փողոցի 10-50 հասցեների, Բելինսկի, Սուվորով, Լորիս Մելիքով փողոցների և նրբանցքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Նիկոլ Փաշինյանը գյուղնախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարի պաշտոնակատարին

12:12 17.10.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ գյուղատնտեսության նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հեռ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել պաշտոնաթող նախարար Արթուր Խաչատրյանին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար և շնորհավորել է նորանշանակ նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին՝ մաղթելով աշխատանքային հաջողություններ: Անդրադառնալով ոլորտի զարգացման […]

̰
ՀՅԴ-ի հետ կոնցեպտուալ հարցերի շուրջ համաձայնություն ունենք. Արարատ Միրզոյան

12:00 17.10.2018

«Հիմնականում՝ կոնցեպտուալ բաների հետ ՀՅԴ-ի հետ համաձայնություն ունեցել ենք: Եվ իրենց սրտով են օրենսգրքի բազմաթիվ դրույթներ: Կան մի քանի դրույթներ, որոնց հետ սկզբունքային հակասություն ունեն Դաշնակցության ներկայացուցիչները»,- խորհրդարանում հայտարարել է ՀՀ առաջին  փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որը ՀՅԴ-ն իր դիրքորոշումը հայտնելու է քվեարկությամբ: Հարցին՝ որո՞նք են սկզբունքային հակասությունները, Միրզոյանը պատասխանել է. «Խոսքն, այսպես կոչված, դասական […]

̰
Քաղաքականության մեջ անակնկալները բացառելը սխալ է. Կարեն Քոչարյան

11:48 17.10.2018

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում, անդրադառնալով քաղաքական վերջին վերադասավորումներին, ասաց՝ քաղաքականության մեջ անակնկալները բացառելը սխալ է: «Եթե հիմա Հանրապետականը, ինչպես ժողովուրդն է ասում, փորձի խաղեր տալ, կարող է ինքը իրեն մահապատժի ենթարկել և ստորագրել քաղաքական մահապատիժ»,- հայտարարեց քաղտեխնոլոգը: Առավել մանրամասն՝ աուդիոձայնագրության մեջ:  

̰
Մանվել Գրիգորյանը չի կատարել այդ «զազրելի արարքը»․ Լևոն Բաղդասարյան

11:46 17.10.2018

«Զինվորի սնունդը և հագուստն ապրիլյան պատերազմի ժամանակ տարվել են Արցախ, հետո բերվել  են այն վայր, որը եղել է Երկրապահ կամավորական միության պահեստը: Ցույց տրված կադրերից պարզ է, որ այդտեղ եղել են նաև բազմաթիվ մեքենաներ: Տարածքը սեփականության իրավունքով Մանվել Գրիգորյանինն է, սակայն այդտեղ կան տարբեր կազմակերպություններ: Մանվել Գրիգորյանը  մեղադրանքը չի ընդունում և օր առաջ ուզում է, […]

̰
Նախագահական երկրում վարչապետը միշտ համարվել է քավության նոխազ. քաղտեխնոլոգ

11:34 17.10.2018

Հայաստանի նորանկախ պատմության մեջ հրաժարական տվող վարչապետները շատ են: Դա բնականոն ընթա՞ցք է, թե՞ նեղ հայաստանյան յուրահատկություն: Այս թեմայի շուրջ SHANTNEWS.am-ը զրուցել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում: Ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ:

̰
Դա իրավաբանական հարց է. Փաշինյանը՝ վարչապետի ընտրության առաջին փուլում իր թեկնածության առաջադրման հավանականության մասին

11:31 17.10.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է իր հայտարարությունը, որով նա չէր բացառել, որ իր հրաժարականից հետո Ազգային ժողովում վարչապետի ընտրության առնվազն առաջին փուլում առաջադրվի իր թեկնածությունը՝ չընտրվելու կանխավարկածով: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ իրականում դա քաղաքական հարց չէ: «Դա իրավական հարց է: Եվ իրավաբանների բանավեճեր են տեղի ունենում: Ճիշտն ասած, […]

̰
BACK_TO_TOP