13:48 16.10.2018
SHANTNEWS.am-ը բացառիկ հարցազրույց է արել ադրբեջանցի իրավապաշտպան, պատմաբան, Ադրբեջանի «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի» տնօրեն Լեյլա Յունուսի հետ: Նրա հետ զրուցել ենք Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների նկատմամբ ադրբեջանցիների արձագանքի, Արցախյան հակամարտության և Ադրբեջանի տնտեսական վիճակի մասին: Լեյլա Յունուսի հետ հարցազրույցի առաջին մասի հետ կարող եք ծանոթանալ այս հղումով: – Հնարավո՞ր է՝ Հայաստանում վերջին ամիսներին տեղի ունեցած […]
13:45 16.10.2018
ShantNews.am-ի հետ զրույցում իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը խոսել է համաներման անհրաժեշտության մասին: Համաներման անհրաժեշտության մասին Համաներման կարիք կար կամ չկար, գնահատական տալու համար նախ պետք է գնահատական տանք ՀՀ դատաիրավական համակարգին: Ես նկատի ունեմ դատավարությունը, դատավարությունից հետո պատիժը, որից հետո՝ վաղաժամկետ դուրս գալու հնարավորությունը: Եթե մենք այդ տեսանկյունից դիտարկենք, ապա ՀՀ-ում միշտ էլ համաներման կարիք է […]
13:32 16.10.2018
Կեսօրին տեղեկություններ տարածվեցին, որ ՊՊԾ գնդի ծառայողները Երևանի կենտրոնից բերման են ենթարկել 31-ամյա Դավիթ Հայրիկյանին՝ կասկածելով նրան դանակ կրելու մեջ ու հայտնաբերելով այդ դանակը։ Մամուլի տեղեկությունների համաձայն՝ բերման ենթարկվածը Պարույր Հայրիկյանի որդին է։ ShantNews.am-ի հետ զրույցում ինքը՝ Պարույր Հայրիկյանը, նշեց, որ որդին երեկ է եկել Հայաստան ու այս օրերին զբոսնում է այստեղ, եթե լուրջ բան […]
13:31 16.10.2018
Այսօր SHANTNEWS.am-ի հարցին ի պատասխան՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն անդրադարձավ կառավարության նոր նշանակումների վերաբերյալ մամուլում տարածված տեղեկություններին, թե «էներգետիկայի և բնական պաշարների նախարար նշանակված Գարեգին Բաղրամյանն Արթուր Վանեցյանի բաջանաղն է, իսկ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ քավորը»: Վանեցյանը նախ հերքեց՝ Ֆելիքս Ցոլակյանն իր քավորը չէ: Նա նշել է, որ երբ աշխատանքի է անցել ԱԱԾ-ում, Ֆելիքս […]
13:27 16.10.2018
Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթն այսօր ԱՄՆ դեսպանությունում հանդիպել է լրագրողների հետ և ներկայացրել իր այցի նպատակներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները: Նա հատուկ անդրադարձել է հայ-ամերիկյան տնտեսական համագործակցությանը՝ նշելով, որ թեև դրանց ծավալները մեծանում են, սակայն կան խնդիրներ, որոնք կարող են վնասել գործակցությանը: Ջորջ Քենթը թեև չի նշել կոնկրետ անուն, սակայն […]
13:26 16.10.2018
Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը այսօր ԱՄՆ դեսպանությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Իրանի և Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցներին՝ խոսելով Հայաստանի վրա դրանց ազդեցության մասին: Քենթը չի ժխտել, որ պատժամիջոցները կարող են բացասաբար անդրադառնալ ՀՀ տնտեսության և քաղաքականության վրա, սակայն, միաժամանակ, Իրանի իշխանությանը մեղադրել է ահաբեկչական գործողությունների համար՝ շեշտելով, որ […]
13:16 16.10.2018
SHANTNEWS.am-ը բացառիկ հարցազրույց է արել ադրբեջանցի իրավապաշտպան, պատմաբան, Ադրբեջանի «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի» տնօրեն Լեյլա Յունուսի հետ: Նրա հետ զրուցել ենք Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումների, քաղբանտարկյալների վիճակի, հայ և ադրբեջանցի իրավապաշտպանների գործունեության մասին: – Ձեր վերջին հարցազրույցներից մեկում ասել եք, որ Եվրոպայի խորհուրդը պետք է պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի նկատմամբ, քանի որ Ադրբեջանը չի հարգում Եվրոպական […]
13:13 16.10.2018
ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության անդամ Արամ Սարգսյանն իր կարծիքն է ներկայացրել Հայաստանի ապագայի վերաբերյալ ու շեշտադրումներ արել ԱՄՆ, ԵՄ, ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ու Արևմուտքի հետ կապերի սերտացման թեմայով։ Այս մասին Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Խորապես համոզված եմ, որ Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումն օրախնդիր անհրաժեշտություն է`ապահովելու ազգային անվտանգության խնդիրների արդյունավետ լուծումը, զարգացնելու ազգային […]
13:07 16.10.2018
Այսօր կառավարության նիստից հետո հրավիրված ճեպազրույցում, լրագրողների հարցին ի պատասխան, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հաստատել է՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի և իր հեռախոսազրույցի գաղտնալսման պատվիրատուները Հայաստանից են: Նա հայտնեց նաև, որ պատվիրատուն «հայտնի է հանրության լայն շրջանակներին»: Նա, սակայն, հրաժարվեց պատասխանել, թե ով է պատվիրատուն: Վանեցյանը հայտնել է նաև, որ խոսակցությունում իր մատնանշած «Հրաչը» ոչ […]
12:50 16.10.2018
Հայաստանի կառավարության այսօրվա նիստում գործադիրն ընդունեց որոշումները, որոնցով նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը նշանակվեց Սյունիքի մարզպետ, տարածքային կառավարման ու զարգացման փոխնախարար Դավիթ Գևորգյանը՝ Արագածոտնի մարզպետ, Համբարձում Մաթևոսյանը՝ Արմավիրի մարզպետ։ Քանի որ Հունան Պողոսյանը նախորդ իշխանության օրոք էր զբաղեցրել փոխոստիկանապետի պաշտոնը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանում ներկայացրեց նրա նշանակման վերաբերյալ: Վարչապետի խոսքով՝ պետք է թույլ չտալ քաղաքական ռասիզմ, […]
12:48 16.10.2018
Հայաստանում Եվրամիության պատվիրակությունն անցկացնում է «Մշակութային ժառանգությունը Հայաստանում. մարտահրավերներ ու պարտականություններ» խորագրով երկօրյա համաժողովը: Նպատակը մշակութային ժառանգության եվրոպական տարվա հիմնահարցերի բարձրաձայնումն է: Այդ խնդիրների մասին ժամանակակից արվեստի լեզվով խոսում են նաև աշխարհի տարբեր երկրներից Հայաստան եկած արվեստագետները, ովքեր մասնակցում են ժամանակակից արվեստի թանգարանում կազմակերպված ցուցահանդեսին: «Հայաստանը բազմադարյա մշակութային ժառանգություն ունի, որը կարող է նպաստել զբոսաշրջության […]
12:46 16.10.2018
Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթն այսօր ԱՄՆ դեսպանությունում հանդիպել է լրագրողների հետ և ներկայացրել իր այցի նպատակներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները: «Հանդիպել եմ ՀՀ վարչապետի, պետական բարձրաստիճան պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և գործարարների հետ: Ասել եմ, որ ԱՄՆ-ն աջակցում է ժողովրդավար, բարեկեցիկ և ապահով, անվտանգ Հայաստանին: Քիչ առաջ հետաքրքիր հանդիպում ունեցա […]
12:36 16.10.2018
Այսօր կառավարության արտահերթ նիստից հետո լրագրողները զրուցել են ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ՝ հետաքրքրվելով, թե ՀՔԾ պետի և իր միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնալսման վերաբերյալ ինչ նոր բան է հայտնի: ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը նախ՝ հերքել է տարածված այն տեղեկությունը, թե գաղտնալսումն իրականացվել է ԱԱԾ աշխատակցի կողմից: Նա նշել է, որ գաղտնալսում իրականացվել է, երբ […]
12:28 16.10.2018
Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնում հորը տեսակցության եկած որդին ծեծել է բուժաշխատողին։ Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հոկտեմբերի 13-ին՝ ժամը 19:00-ին, Հանրապետական բժշկական կենտրոնի թերապևտիկ բաժանմունքում ստացիոնար բուժման մեջ գտնվող Մ. Պ.-ին այցելության եկած որդին ալկոհոլային ազդեցության տակ հոր տեսակցությունից հետո կոնֆլիկտի մեջ է մտել կին բուժաշխատող Ն. Ս.-ի հետ, վիրավորել նրան և ծեծել՝ պատճառելով մարմնական […]
12:19 16.10.2018
Հոկտեմբերի 15-ին ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը աշխատանքային ճաշի ձևաչափով հանդիպեց տարածաշրջանային այցի շրջանակներում Երևանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի նորանշանակ փոխտեղակալ Ջորջ Քենթի հետ: Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերություններին և դրանց զարգացման հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր։ Հատուկ անդրադարձ կատարվեց հայ-ամերիկյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստի օրակարգին և անցկացման ժամկետներին:
12:18 16.10.2018
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծին, որտեղ սկզբունքային փոփոխություններ են կատարվել, և որպեսզի նախագիծն ընդունվի խորհրդարանի կողմից, մեկ այլ որոշմամբ կառավարությունն Ազգային ժողովին առաջարկեց հոկտեմբերի 22-ին գումարել արտահերթ նիստ՝ ինչպես Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, այնպես էլ կից փաթեթի ընդունումը կազմակերպելու համար։ Հապճեպության ու ցայտնոտային իրավիճակը բացառելու համար փոխվարչապետ Արարատ Միրզոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի […]
12:15 16.10.2018
Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծում ներառվել են Պաշտպանության նախարարության երեք առաջարկներից երկուսը, ինչի մասին կառավարության նիստի ընթացքում նախագծի քննարկման ժամանակ հայտնեց նախարար Դավիթ Տոնոյանն ու նախագիծը ներկայացրած Արտակ Զեյնալյանին խնդրեց պարզաբանել, թե ինչու չի ընդունվել երրորդ առաջարկը։ Խոսքն այն մասին է, որ առաջարկվել էր արտերկրում գտնվող՝ ուսման համար մեկնած կամ խաղաղապահ առաքելության մասնակցող զինծառայողներն ընտրությանը մասնակցեին […]
12:12 16.10.2018
Կառավարության այսօրվա նիստում գործադիրի անդամները քվեարկությամբ հավանություն տվեցին Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծին, ինչից հետո այն պետք է ուղարկվի Ազգային ժողովի հաստատմանը, որտեղ, ըստ նախնական հայտարարությունների, խմբակցությունները, ընդհանուր առմամբ, համաձայն են հիմնական փոփոխությունների հետ։ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծում նախորդի համեմատ հիմնական փոփոխություններից են ռեյտինգային համակարգի վերացումը, կոալիցիաներ կազմելու սահմանափակումների մեղմացումը։ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի համաձայն՝ ԱԺ անցնելու […]
12:08 16.10.2018
Հոկտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Ծրագրերի գլխավոր տնօրինության գրասենյակի տնօրեն Վերենա Թեյլորին, ով Հայաստանում էր գտնվում Երևանում նույն օրերին անցկացվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցության շրջանակում։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ԱԳ փոխնախարար Նազարյանը և Եվրոպայի խորհրդի Ծրագրերի գլխավոր տնօրինության գրասենյակի տնօրեն Թեյլորը հանգամանալիորեն քննարկել են Եվրոպայի […]
11:59 16.10.2018
«Քննարկումների ընթացքում շատ էր խոսվում այն մասին, որ Ընտրական օրենսգիրքը պետք է որոշակի ժամանակ ունենա, որպեսզի հանրությունը և բոլորը դրան ծանոթանան, դրա նրբություններին, դրա բարդություններին։ Բայց ես ուզում եմ ընդգծել, որ այս Ընտրական օրենսգրքի բոլոր փոփոխություններն արված են պարզեցման ուղղությամբ»,- կառավարության այսօրվա նիստում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի քննարկման ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա […]
11:52 16.10.2018
Հայաստանի կառավարության այսoրվա նիստում ներկայացվեց Ընտրական օրենսգրքի նոր տարբերակ, որի հիմնական փոփոխությունները՝ ռեյտինգային համակարգի վերացումը, կոալիցիաներ կազմելու սահմանափակումների մեղմացումը, ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։ Նոր օրենսգրքով ԱԺ անցնելու շեմը կուսակցությունների համար կլինի 4 տոկոս, դաշինքների համար՝ 6 տոկոս։ Ըստ Զեյնալյանի՝ սրա նպատակը կուսակցական բազմազանություն ապահովելն է։ Նույն նպատակով իջեցվել է նաև ընտրագրավը՝ նվազագույն աշխատավարձի […]
11:51 16.10.2018
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որով առաջարկում է պահպանել գործող օրենքի այն դրույթը, համաձայն որի` խորհրդարանում պատգամավորների տեղերի առնվազն 1/3-ը պետք է բաժին հասնի ընդդիմությանը։ Այս մասին Զեյնալյանը պարզաբանում ներկայացրեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խնդրանքով։ Նա նաև նշեց, որ իրավական կայություն ապահովելու նպատակով պահպանվում է նաև կայուն […]
11:34 16.10.2018
Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանն ասաց, որ իր հրաժարականի տեքստում կա այն հարցի պատասխանը, թե ինչու ընդունեց մարզպետ նշանակվելու առաջարկը: «Հայրենիքը որտեղ կկանչի, ես նոր Հայաստանի կողմնակից եմ, ու ամեն ինչ անելու եմ, որ այդ նոր Հայաստանում լավ լինի»,- ասաց ՀՀ նախկին փոխոստիկանապետը: Լրագրողների այն հիշեցմանը, թե նա երկար […]
11:29 16.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր երեկոյան հանդես կգա հայտարարությամբ: Այդ մասին վարչապետն ասել է կառավարության արտահերթ նիստում: «Հայաստանը թևակոխում է պատմական շրջափուլ, որի արդյունքներով պետք է ավարտին հասցնենք գարնանը Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը: Բայց այդ մասին ես ավելի կոնկրետ հայտարարությամբ հանդես կգամ այսօր երեկոյան»,- ասել է Փաշինյանը: Հիշեցնենք, որ այսօր սպասվում է […]
11:26 16.10.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Էներգետիկայի և բնական պաշարների նախարար նշանակված Գարեգին Բաղրամյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի բաջանաղն է, այսպես կոչված՝ քենակալը: Հենց այս հանգամանքն է վճռորոշ եղել նրա՝ սկզբում փոխնախարար, ապա և նախարար նշանակվելու հարցում: Բաղրամյանը ոչ մի կապ չունի էներգետիկայի հետ, նա վերջին 15 տարիներին աշխատել է ՀԾԿՀ-ում և ըստ որոշ տեղեկությունների՝ եղել է […]
11:22 16.10.2018
Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձի: Ինչպես տեղեկացրին Հայաստանում ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, հոկտեմբերի 15-ին Գյումրիի սահմանապահ ջոկատի սահմանապահները նկատել են անհայտ անձի, ով հատել է հայ-թուրքական սահման: Սահմանախախտը ուշադիր զննել է տեղանքը և փորձել աննկատ առաջ շարժվել: Որոշ ժամանակ անց սահմանախախտի շարժման ենթադրյալ երթուղում սահմանապահները դարանակալել են ու […]
11:19 16.10.2018
Հոկտեմբերի 15-ին Լյուքսեմբուրգում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Արևելյան գործընկերությանն անդամակցող երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը, որին մասնակցել են Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը, ԵՄ անդամ պետությունների և ԱլԳ անդամակցող պետությունների արտգործնախարարներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ […]
11:16 16.10.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը, հրամանագիր է ստորագրել Գեղամ Գևորգյանին ՀՀ գյուղատնտեսության նախարար նշանակելու մասին: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահի ստորագրած հրամանագրում, մասնավորապես, ասված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի […]
11:12 16.10.2018
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները երկօրյա չհայտարարված այց են իրականացրել Տավուշի և Գեղարքունիքի մարզերում տեղակայված զորամասեր՝ Պաշտպանին հասցեագրված բողոքների քննարկումն ապահովելու, ինչպես նաև զինծառայողների իրավունքների ապահովման վիճակին ծանոթանալու նպատակով: Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպաննի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, այցերի ընթացքում ուսումնասիրվել է տրամադրվող բուժօգնության որակը, առանձնազրույցներ են տեղի ունեցել զինծառայողների հետ, սպայական և շարքային կազմի ներկայացուցիչները […]
11:07 16.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Ամենայն հավանականությամբ, 2019 թվականի բյուջեի նախագիծը չի ընդունվի, և Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 2019-ին ձեռքերը կլվանա պատասխանատվությունից: Սահմանադրության համաձայն՝ եթե բյուջեի նախագիծը չի ընդունվում, ապա գործում է նախորդ տարվա համամասնություններով, այսինքն՝ իշխանությունն ավտոմատ ազատվում է պետբյուջեով աշխատավարձ, թոշակ բարձրացնելու պարտավորությունից ու խոստումից: Բանն այն է, որ 2019-ի բյուջեի նախագծի քննարկումները նշանակված են […]