11:16 16.10.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը, հրամանագիր է ստորագրել Գեղամ Գևորգյանին ՀՀ գյուղատնտեսության նախարար նշանակելու մասին: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահի ստորագրած հրամանագրում, մասնավորապես, ասված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի […]
11:12 16.10.2018
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները երկօրյա չհայտարարված այց են իրականացրել Տավուշի և Գեղարքունիքի մարզերում տեղակայված զորամասեր՝ Պաշտպանին հասցեագրված բողոքների քննարկումն ապահովելու, ինչպես նաև զինծառայողների իրավունքների ապահովման վիճակին ծանոթանալու նպատակով: Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպաննի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, այցերի ընթացքում ուսումնասիրվել է տրամադրվող բուժօգնության որակը, առանձնազրույցներ են տեղի ունեցել զինծառայողների հետ, սպայական և շարքային կազմի ներկայացուցիչները […]
11:07 16.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Ամենայն հավանականությամբ, 2019 թվականի բյուջեի նախագիծը չի ընդունվի, և Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 2019-ին ձեռքերը կլվանա պատասխանատվությունից: Սահմանադրության համաձայն՝ եթե բյուջեի նախագիծը չի ընդունվում, ապա գործում է նախորդ տարվա համամասնություններով, այսինքն՝ իշխանությունն ավտոմատ ազատվում է պետբյուջեով աշխատավարձ, թոշակ բարձրացնելու պարտավորությունից ու խոստումից: Բանն այն է, որ 2019-ի բյուջեի նախագծի քննարկումները նշանակված են […]
10:29 16.10.2018
«Իրավունք» թերթը գրում է. «Չնայած կառավարությունից ասում են, որ շատ շուտով «Համաներման մասին» օրենքի նախագիծը կհանձնվի Ազգային ժողովի դատին, բայց ինչ-ինչ պատճառներով այն ձգձգվում է: Այսօր ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում, թեպետ բազմաթիվ հարցեր են ընդգրկված, սակայն ոչ մի խոսք չկա «Համաներման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: Ճիշտ է, արդարադատության նախարար […]
10:25 16.10.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարությունն այսօր արտահերթ նիստ է հրավիրել, որի ժամանակ սպասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Եվ այս պարագայում դեկտեմբերի 9-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Իսկ ահա արդեն արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Սահմանադրությունում հետաքրքիր լուծումներ են թաքնված: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընտրություններից հետո գործելու է Սահմանադրության 149-րդ հոդվածը, որը սահմանում […]
10:18 16.10.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը ցուցմունք է տվել Բաղրամյան պողոտայում և Արցախի փողոցի սկզբնամասում տեղի ունեցած բախումների ընթացքում հատուկ միջոցներ կիրառելու գործով: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը նշել է, թե Երանոսյանն իր կողմից ընդամենը մեկ հատ նռնակի կիրառման դեպք է հիշում: Պաշտպանի խոսքով, սակայն, […]
10:12 16.10.2018
Տրանսպորտի, կապի եւ ՏՏ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ վարչապետի հրամանագրով նշանակվել է նախարարի առաջին տեղակալ: «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով նշանակվել եմ Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի առաջին տեղակալ: Շարունակում ենք ծառայել Հայաստանի Հանրապետությանը, ամենակարևորը՝ սիրով»,- գրել է նա:
09:03 16.10.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին համաներման նախագծի շուրջ աշխատող իրավաբանների քննարկումներից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն, հաշվի առնելով, որ վերջին` 2013 թվականի համաներմամբ պատժից ազատել են այն անձանց, որոնց նկատմամբ առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկում է նշանակված եղել, ապա ներկայումս որոշել են մեկ տարով էլ շեմը բարձրացնել: Իրավական ոլորտում […]
08:49 16.10.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, հնարավոր է՝ այս շաբաթ լքի զբաղեցրած պաշտոնը: Պատճառը հավաքագրված մեծ գումարների անհետացումն է, որի մասին վարչապետին համակարգից են տեղեկացրել, ինչպես նաև մի շարք այլ խայտառակ իրողությունների մասին։ Վարչապետի անզիջում և չոր որոշումը վստահաբար չի ուշանա»։
08:38 16.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերին սպասվող արտահերթ ընտրություններին մասնակցելու հարցում Հանրապետականը 2 թևի է բաժանվել։ Արմատականները՝ ի դեմս Շարմազանով-Աշոտյան դուետի, կարծում են, որ, անկախ արդյունքներից, մասնակցությունը պարտադիր է ու ազնիվ ՀՀԿ-ի էլեկտորատի հանդեպ։ Իրատեսները վստահ են, որ ՀՀԿ-ի «գնացքը գնացել է», պետք չէ վերջնականապես զրոյանալ։ Դեռ վերջնական որոշում չկա, այն կկայացնեն առաջիկա ԳՄ և խորհրդի […]
08:27 16.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հիմնովին մեկուսացել է հասարակությունից և քչերի հետ է հանդիպում, բայց, մեր տեղեկություններով, արտերկրի հետ կապը չի կորցրել։ Նա շփումներ ունի ինչպես ռուսական իրականության, այնպես էլ եվրոպացիների հետ։ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում Հայաստան այցելած արտերկրյա պատվիրակություններից մի քանիսը ցանկություն են ունեցել հանդիպելու նրա հետ։ Մեզ հետաքրքրում էր հանդիպումների […]
00:12 16.10.2018
Հոկտեմբերի 2-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հրատապ հավաքից հետո ԱԺ այգին բացվել է, և մարդիկ ազատ կարող են մուտք գործել այգի և այնտեղ զբոսնել: ԱԺ այգին բացելու և աշխատանքի գնալու մասին ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ShantNews.am-ի հետ զրույցում նշեց, որ նա փողոցով շատ հանգիստ քայլում է, աշխատանքի է գնում և ոչ մի անգամ խնդիրներ չի […]
23:51 15.10.2018
Գյումրիի ավագանու հերթական նիստում օրակարգի 19 հարցերի մեծ մասը նորից առնչվել է դրամական հատկացումներին: Տեղական բյուջեից գումարներ են հասցեագրել համայնքային ենթակայության մարզական, նախադպրոցական ու արվեստի դպրոցներին: Բայց ամենաթեժ քննարկումը ստացվեց, երբ հոկտեմբերի կեսին օրակարգային դարձան ամանորյա միջոցառումների կազմակերպման և անցկացման հարցերը: Թե ինչու է դեռ երկու ամիս առաջ ավագանու նիստի քննարկման հարց դառնում ամանորյա միջոցառումների […]
23:33 15.10.2018
Այսօր կայացած Գյումրիի ավագանու նիստում լուրջ քննարկում է ծավալվել քաղաքում ընթացող փողոցաշինության աշխատանքների շուրջ: Ստեղծված վիճակը քննարկելու համար «Հայկական վերածնունդ» խմբակցությունը առաջարկել է արտահերթ նիստ անցկացնել: Առաջարկը բոլորին դուր է եկել, միայն որոշել են ոչ թե արտահերթ նիստ, այլ հանրային լսում կազմակերպել: Իսկ ընթացող աշխատանքներում խնդիրները սկսվում են նախագծայինից և վերջանում շինթերություններով, որի պատճառով ծրագիրը որոշ […]
22:53 15.10.2018
Այսօր առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին, տեղեկացնում են կառավարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Զրուցակիցները կարևորել են երկկողմ պարբերական հանդիպումները, որոնք թույլ են տալիս օպերատիվ կերպով քննարկելու հայ-ռուսական փոխգործակցության օրակարգային հարցերը: Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումներին ու գործընթացներին, ս.թ. […]
21:51 15.10.2018
Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, քաղաքապետի թեկնածու Դիանա Գասպարյանը ֆեսյբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ այսօր թեկնածուներից մեկը դիմել է ստոր և դատապարտելի մեթոդի՝ փորձելով ապակողմնորոշել ընտրողներին և այդպիսով ազդել առաջիկա ընտրությունների արդյունքների վրա․ «Սիրելի՛ համաքաղաքացիներ, Այսօր թեկնածուներից մեկը դիմել է ստոր և դատապարտելի մեթոդի՝ փորձելով ապակողմնորոշել ընտրողներին և այդպիսով ազդել առաջիկա ընտրությունների արդյունքների […]
20:17 15.10.2018
Շուտով միլիոնատերերը կտեղափոխվեն բնակվելու լողացող կղզիներում: Նախագիծն սկսել են մշակել ավստրիական Migaloo Private Submarines ընկերության մասնագետները: Նրանք արդեն կառուցել են հարուստների համար հատուկ ստորջրյա նավ: Նորույթը նման է լինելու նավթային հարթակի՝ կղզու մի մասը ջրի տակ է լինելու, մյուս մասը՝ ջրի մակերեսին: Կղզու վրա նաև նախատեսված են լողավազան, պարահրապարակ, ծովափ, և իրական ջունգլիներ: Ծովի մակերևույթից […]
19:55 15.10.2018
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանը լքել է կուսակցության շարքերը և SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել, որ այլևս չի ցանկանում այդ կուսակցության հետ ճանապարհ անցնել: Հարցին, թե նա երբ հասկացավ, որ չի ցանկանում այլևս ԲՀԿ-ի հետ քաղաքական ճանապարհը շարունակել, Լյովա Խաչատրյանն ասաց, որ ինքը «միշտ էլ հասկացել է, որ կուսակցական չէ»: «Առաջին հերթին՝ ես […]
19:40 15.10.2018
Առաջիկայում սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասնակցության մասին ShantNews.am-ը զրուցել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ: – ՀՀԿ-ն արտահերթ ընտրություններին մասնակցելու որոշում կայացրե՞լ է: – ՀՀԿ-ն դեռ չի քննարկել արտահերթ ընտրությունների անցկացման հավանականությունը և այդ ընտրություններին մասնակցելու հարցը, քանի դեռ Փաշինյանը հրաժարական չի տվել: Իմ տեսակետը այս հարցում չի փոխվել: Հանրապետականը այս ընտրություններին պետք է մասնակցի, քանի […]
19:16 15.10.2018
Անկարայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան առջև անվտանգությունն ուժեղացվել է ռմբակոծության վտանգի պատճառով: Լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ դեսպանատան աշխատակիցները տարհանվել են: Իրանի արտգործնախարարությունը հերքել է տարածված լուրերը: Իրանի պաշտոնյաները նույնպես հաստատել են, որ դեսպանատան անձնակազմը շենքում է գտնվում: Այսօր ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հաղորդել էին, որ տեղի անվտանգության ստացած տեղեկությունների համաձայն՝ դեսպանատունը կարող […]
19:07 15.10.2018
«Տուժողների տեսանկյունից, իհարկե, թե՛ համաներումը, թե՛ վաղաժամկետ ազատումը ցանկալի չեն, որովհետև ամենափոքր հանցագործության դեպքում էլ մեր հասարակության մեջ տուժողը մահապատիժ է ցանկանում մեղավորին: Փաստորեն տուժողի մասին մտածելիս պետությունը վրեժ է լուծում հանցագործից և դրանով իր պարտքը կատարած համարում: Տուժողը բավարարված է, մինչդեռ հանցագործություն կատարողը գուցե ընտանիքի միակ կերակրողն էր, բայց կարծես պետությունը դրա մասին չի […]
18:58 15.10.2018
Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունն ու երկարաձգել Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելու ժամկետը։ SHANTNEWS.am-ը փորձեց կապ հաստատել Մանվել Գրիգորյանի փաստաբանների հետ: Փաստաբան Արայիկ Ալվանդյանը մեզ հետ զրույցում նշեց, որ չի ցանկանում մեկնաբանել այդ տեղեկությունը: «Մանվելի հետ կապված ոչինչ չի ասվում»,- հավելեց նա:
18:53 15.10.2018
«Համաներումը բավականին լայն է լինելու, ենթադրում եմ` կկիրառվի մեծ թվով մարդկանց վրա: Բնույթով լինելու է թե՛ ընդհանուր, թե՛ հատուկ: Ընդհանուր ասելով՝ նկատի ունեմ կոնկրետ Քրեական օրենսգրքի որոշակի ծանրության հոդվածները, իսկ հատուկը՝ քաղաքական բնույթի հանցագործությունները»,- խոսելով համաներման մասին՝ ասել է փաստաբան Արայիկ Պապիկյանը: Նա նշել է, որ դեռ հստակ չէ, թե կոնկրետ որ հոդվածների վրա կտարածվի […]
18:53 15.10.2018
Վրաստանում նախընտրական քարոզարշավի ընթացքում ԵԱՀԿ դիտորդներն արձանագրել են նախագահի թեկնածուների վերաբերյալ կեղծ տեղեկատվության տարածում, որը նախագահին թեկնածուների իմիջը խաթարելու նպատակ է հետապնդում: Ըստ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդների առաքելության միջանկյալ զեկույցի՝ Վրաստանում նախընտրական քարոզարշավն ավելի շատ ուղղված է դիմակայությանը, քան քարոզարշավին: Զեկույցն ընդգրկում է սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածը և […]
18:39 15.10.2018
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության «Հայրենիք» խորհրդարանական խմբակցությունը նիստ է անցկացրել՝ Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնի համար թեկնածու առաջադրելով ԱՀ ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար, ՄԻՊ պաշտոնակատար Արտակ Բեգլարյանին: SHANTNEWS.am-ը զրուցել է առայժմ այդ պաշտոնի համար առաջադրված միակ թեկնածու Արտակ Բեգլարյանի հետ: Վերջինս նշել է, որ պատրաստ է ստանձնել այդ […]
18:34 15.10.2018
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցում է Եվրամիության «Արևելյան գործընկերության» նախարարական ժողովին, որն անցկացվում է Լյուքսեմբուրգում։ Այս մասին հայտնում է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ #Armenia🇦🇲 FM Zohrab Mnatsakanyan participates in #EasternPartnership (#EaP) Ministerial Meeting in #Luxemburg. pic.twitter.com/Oc0pkDiBs5 — Anna A. Naghdalyan (@naghdalyan) October 15, 2018
18:30 15.10.2018
Հոկտեմբերի 15-18-ը Ժնևում ընթանում է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նստաշրջանը, որին մասնակցում է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը: Նստաշրջանի օրակարգում ընդգրկված են խորհրդարանների գործունեության թափանցիկության ապահովմանը, աշխատակազմերում ժամանակակից տեխնոլոգիաների ներմուծմանը, խորհրդարան-կառավարություն երկխոսությանը, իրավական և վարչարարական ընթացակարգերին առնչվող հարցերը: Նստաշրջանի աշխատանքների շրջանակում ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանն ունեցել է մի շարք […]
18:03 15.10.2018
Նիկոլ Փաշինյանն այսօր հրաժարական չի տալու։ Այս մասին ShantNews.am-ի հարցին պատասխանելիս ասաց վարչապետի խոսնակը։ Հետո պարզաբանեց, որ հրաժարականի օրը կախված է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման օրվանից՝ եթե դա հետաձգվում է, հետաձգվում է նաև հրաժարականը: Հարցին, թե կա՞ այս պահին վարչապետի հրաժարականի համար նախանշված որևէ օր, խոսնակը բացասական պատասխան տվեց՝ ոչ, նախանշված չէ։ Իսկ France24-ին տված […]
17:47 15.10.2018
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և Ալավերդու պղնձաձուլական գործարանի սեփականատեր Վալերի Մեջլումյանի հանդիպումը տեղի է ունեցել այսօր՝ կեսօրից հետո: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռեանը: «Հանդիպման ժամանակ պարոն Մեջլումյանը ներկայացրել է իր տեսակետը, խնդիրները` կապված պղնձաձուլարանի հետ: Մեր կողմից որևէ առաջարկ չի եղել, մեր նպատակն էր հասկանալ պարոն Մեջլումյանի մտահոգությունները: Առաջին […]
17:44 15.10.2018
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին երեկ 50-օրյա վարչական կալանքից ազատ արձակվեց, բայց շուտով տեղեկություն տարածվեց, որ նրա դեմ նոր մեղադրանք կա: Նավալնին նշում է, որ իրեն զրպարտության մեջ է մեղադրում ՌԴ ներքին գործերի նախարարության նախկին աշխատակիցը, որը հայտնի է «Մագնիտսկու գործից»: Մեղադրող Պավել Կարպովը 2016թ. դիմել էր ոստիկանություն և պնդել, որ Նավալնին և ևս մի […]