13:13 16.10.2018
ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության անդամ Արամ Սարգսյանն իր կարծիքն է ներկայացրել Հայաստանի ապագայի վերաբերյալ ու շեշտադրումներ արել ԱՄՆ, ԵՄ, ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ու Արևմուտքի հետ կապերի սերտացման թեմայով։ Այս մասին Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Խորապես համոզված եմ, որ Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումն օրախնդիր անհրաժեշտություն է`ապահովելու ազգային անվտանգության խնդիրների արդյունավետ լուծումը, զարգացնելու ազգային տնտեսությունը և քաղաքական, տնտեսական ու գլխավորը` մշակութաբանական ճգնաժամից դուրս գալու համար: Արևմուտքի հետ կապերի բովանդակային խորացումը բխում է մեր ազգային շահերից և մեզ շանս է տալու տեղապտույտից պոկվել, ճիշտ ընկալման դեպքում` նաև թռիչքաձև զարգացում ապահովել:
Մեր առաջնահերթ խնդիրն է ձերբազատվել փոքր երկիր լինելու ու անպայմանորեն ինչ-որ միության շրջանակներում մեր գոյությունը ապահովելու բարդույթից: Հայաստանին նախ և առաջ պետք է անվտանգություն, որ մեզ համար ապահովում է մեր ազգային բանակը, բայց որևէ պետություն այսօր չի կարող իր անվտանգությունը կապել միայն իր բանակի կամ այն ռազմական բլոկի հետ, որին անդամակցում է այդ նպատակով: Բազմակողմ կապերի զարգացումն է այն հենքը, որի վրա Հայաստանը պիտի շարունակի իր անվտանգության համակարգի զարգացումը: Դա նշանակում է ոչ միայն ապավինել ՀԱՊԿ-ի` իր պատմության մեջ ոչ մի ռազմական գործողության չմասնակցած, հիմնականում քաղաքական կառույցին, այլև գործուն կապեր զարգացնել ՆԱՏՕ-ի հետ` ընդգրկվելով Հայաստանի համար արդյունավետ ծրագրերում, ուսումնառազմական փորձ կուտակելու, ռազմական նոր տեխնոլոգիաներին տիրապետելու, այլևայլ խնդիրներ լուծող վարժանքներում: Հայաստանի համար գերկարևոր է արդյունաբերության վերականգնումը, նոր տեխնոլոգիաներով հագեցած ու աշխատատեղերի ստեղծման հեռանկարներով: Ցանկացած երկիր զարգանում է, երբ արտադրանք է տալիս, ոչ թե շեշտադրում է սպառման ոլորտն ու առևտուրը: Տնտեսական երկնիշ աճի այդ շրջանն անցել ենք ու այդ շրջանի հետևանքն է նաև Հայաստանի տնտեսության կառուցվածքային ավերակումը: Նոր տեխնոլոգիաների ու ֆինանսական ներդրումների հարցում մեզ կարող են աջակցել միայն Եվրամիությունն ու ԱՄՆ-ը, եթե ստեղծենք փոխշահավետ պայմաններ` բացառելով մոնոպոլիաներն ու կոռուպցիան: Սա հեռու ապագայի պատկեր չէ, այսօր ու այստեղ է պետք այդ խնդիրները լուծել:
Ես խորապես համոզված եմ, որ Հայաստանի ներկան ու ապագան Արևմուտքի հետ բովանդակային համագործակցության մեջ է: Այսօր, երբ Հայաստանի իշխանությունը չունի լեգիտիմության խնդիր, պարտավոր է օգտագործել անկախ ու հավասարակշիռ քաղաքականություն վարելու հնարավորությունը: Արևմուտքը բաց է մեր առաջ ու մեզնից ակնկալում է անկախ ու կանխատեսելի քաղաքականություն:
Նրանց, որ կհարցնեն` իսկ Ղարաբա՞ղը, կպատասխանեմ, որ զինադադարի համաձայնագրի կնքումից հետո Արևմուտքն է երաշխիք եղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյության համար: Եվրամիության ու ԱՄՆ-ի շահերից բխում է տարածաշրջանում պատերազմի բացառումը, խաղաղության հաստատումը և տնտեսական ծրագրերի իրականացումը` բոլոր պետությունների ընդգրկումով: Համոզվելու համար հիշեք ոչ միայն քաղաքական հայտարարությունները, այլև ֆինանսական աջակցությանը, որ ստացել է Ղարաբաղը այս տարիներին: Հավելեմ, որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, և դա առաջին հերթին նշանակում է, որ ոչ միայն Հայաստանը պետք է ունենա Ռուսաստանի շահերի ըմբռնում, այլ նաև Ռուսաստանը պետք է ունենա Հայաստանի ազգային շահերի գիտակցում ու իր քաղաքականության մեջ բացառի Հայաստանի դեմ քայլերը, և երկրորդ` ռազմավարական դաշնակցությունը մի պետության հետ չի բացառում հարաբերությունների զարգացումն այլ պետությունների հետ: Ի դեպ` դրա փայլուն դասը հենց Ռուսաստանն է տալիս Հայաստանին` Ադրբեջանի ու Թուրքիայի հետ իր ռազմավարական համագործակցությամբ: Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումը` ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ բազմակողմանի կապերի իրական զարգացումը այն հենքն է, որի վրա մենք կարող ենք ունենալ թե քաղաքական հաջողություններ, թե տնտեսական: Անցած տարիներն ապացուցել են` այս թեզը այլևս վիճելի չէ և պետք է լինի Հայաստանի ինքնիշխանության վերականգնման ու համակողմանի զարգացման նպատակը»:
https://www.facebook.com/photo.php?fbid=325242561363159&set=a.103728683514549&type=3&theater&ifg=1
23:59 12.05.2025
Վեդիի նորակառույց ջրամբարում մեկնարկել է ջրալցումըԱնկախ Հայաստանի պատմության առաջին նորակառույց ջրամբարում արդեն սկսել են ջուր կուտակել` Վեդի և Խոսրով գետերից արդեն ամբարել են 1.7 միլիոն խորանարդ մետր: Մոտ 85 մետրանոց մեծ պատվարին հասնելու ու ջրամբարն ամբողջությամբ լցնելու համար 3 տարի կպահանջվի, և արդյունավետ կերպով կլուծվի մոտ 3200 հեկտար հողերի կայուն ջրամատակարարման խնդիրը: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...
23:52 12.05.2025
Մ. Սարյանի տուն-թանգարանում տեղադրվել են Սարյանի 6 «խոսող» շոշափելի կտավներ. ԿԳՄՍ նախարարությունԵրբ պատմում են ցուցանմուշները. Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը ոչ միայն մեծ վարպետի ստեղծագործական ուղու վկան է, այլև մի տարածք, որտեղ նկարները շարունակում են խոսել նրա գույների լեզվով։ Այստեղ ամեն ինչ պահպանվել է այնպես, ինչպես եղել է նրա կյանքի վերջին տարիներին՝ արվեստանոցը, նամակները, նույնիսկ ներկերի հոտը կարծես դեռ թարմ է։ ԿԳՄՍՆ աջակցությամբ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում տեղադրվել են […] ...
23:47 12.05.2025
Ավետ Ավետիսյան փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինվել են նոր ու ժամանակակից LED լուսատուներով. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Ավետ Ավետիսյան փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինվել են նոր ու ժամանակակից LED լուսատուներով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:39 12.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:28 12.05.2025
56-ամյա վարորդը «ՎԱԶ 2106»-ով Մալիշկա գյուղում վրաերթի է ենթարկել ոստիկանության ծառայողինԵրեկ՝ մայիսի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 11։35-ի սահմաններում Մալիշկա բնակավայրի «Նավեր» կոչվող տարածքում Վայոց ձորի մարզի բնակիչ 56-ամյա Խաչիկ Ս․-ն իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Վայոց ձորի մարզի բնակիչ 45-ամյա Արարատ Ս․-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն […] ...
23:16 12.05.2025
Երեխայի լավագույն շահից ելնելով՝ կարող է որոշում կայացվել յոթ տարին լրանալու դեպքում առաջին դասարան ընդունելության մասին․ ԿԳՄՍ նախարարՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ դպրոց ընդունելության գործընթացում հաշվի կառնվի երեխաների՝ կրթության զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքը, և դրանից կախված՝ որոշ երեխաների մասով, իրենց լավագույն շահից ելնելով, կարող է որոշում կայացվել առաջին դասարան ընդունելության մասով յոթ տարին լրանալու դեպքում։ «Խնդրում եմ հետևեք համապատասխան կարգավորումների առաջարկին, որ կտեղադրվի իդրաֆթ հարթակում՝ ներկայացնելով […] ...