09:48 29.02.2024
Փետրվարի 28-ին Էստոնիայի Հանրապետությունում ՀՀ նորանշանակ դեսպան Արա Մարգարյանը (նստավայր՝ Վիլնյուս) իր հավատարմագրերն է հանձնել Էստոնիայի նախագահ Ալար Կարիսին։ Նախագահ Ալար Կարիսը շնորհավորել է դեսպան Արա Մարգարյանին և վստահություն հայտնել, որ նա իր դիվանագիտական առաքելությունը կծառայեցնի հայ-էստոնական հարաբերությունների հետագա զարգացմանը, քաղաքական երկխոսության խորացմանն ու փոխշահավետ առևտրա֊տնտեսական համագործակցության ընդլայնմանը։ Երկուստեք կարևորվել են ընդհանուր արժեքների վրա հիմնված […]
23:00 28.02.2024
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է՝ Կրեմլը չի կարող հաստատել տեղեկությունն այն մասին, որ ամերիկյան PlanetRisk ընկերությունը ստեղծել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շրջապատի մարդկանց սմարթֆոնները վերահսկող տեխնոլոգիա։ Ռուսական հատուկ ծառայություններն անում են ամեն ինչ՝ երկրի ղեկավարին պաշտպանելու համար, հայտնել է Պեսկովը։ «Ես չգիտեմ, թե ինչի վրա է հիմնված այս տեղեկությունը։ Այդ ընկերությունների […]
22:07 28.02.2024
Ինչպես նշել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինգը, Չինաստանի դիրքորոշումն ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ միշտ հստակ է եղել։ «Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում հասնել կոնսենսուսի և պայմաններ ստեղծել լարվածությունը թուլացնելու և հրադադարի հաստատմանը նպաստելու համար»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Մաո Նինգը՝ ի պատասխան Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու հնարավորության մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը մեկնաբանելու […]
21:47 28.02.2024
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի միջև Բեռլինում հանդիպում է տեղի ունեցել, որի ժամանակ քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի X-ի էջից։
21:07 28.02.2024
Հայաստանը համաձայնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումն անցկացվի Գերմանիայում այն պատճառով, որ Գերմանիան Գրանադայի քառակողմ հանդիպման կողմ է և ստորագրել է 3 կարևոր սկզբունք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին: Փաշինյանը հիշեցրեց՝ փետրվարի 28-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպում են Գերմանիայում: Վայրն ինչ-որ առումով միայն […]
16:38 28.02.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 28-ին ընդունել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Էվա Բուսզայի գլխավորած պատվիրակությանը: Խորհրդարանի նախագահը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել ԱՄՆ-ի դերակատարումը Հայաստանի քաղաքական եւ տնտեսական կյանքում ու կարեւորել ԱՄՆ օժանդակությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական համակարգային բարեփոխումներին: «Հայաստանը հանձնառու է ժողովրդավարության խթանմանը, օրենքի գերակայության ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարին: ՀՀ […]
16:25 28.02.2024
Ազգային ժողովը փետրվարի 28-ին քննարկել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Կառավարությունն այդ պաշտոնում առաջադրել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը: Թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Գարեգին Բաղրամյանը 2019 թվականի ապրիլի 19-ին ԱԺ-ի կողմից ընտրվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ, եւ […]
15:48 28.02.2024
Նիկոլ Փաշինյանին ներկայացվեց «Ճանապարհային դեպարտամենտ» և Տարածքային զարգացման հիմնադրամների 2023 թ. գործունեության հաշվետվությունները: 2018-23թթ. ընթացքում իրականացվել է 1302.4 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածների հիմնանորոգում, վերակառուցում և կառուցում‚ որի համար հատկացվել է 182.8 մլրդ դրամ։ 2023թ.-ի ընթացքում իրականացվել են 356 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածների հիմնանորոգման, կառուցման և վերակառուցման աշխատանքներ, միջին նորոգման է ենթարկվել մոտ 150 կմ ճանապարհահատված: […]
15:25 28.02.2024
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 28-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Կառավարությունն առաջարկում է սահմանել մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկողության գործառույթներ չունեցող, պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինծառայողների ատեստավորման […]
15:18 28.02.2024
Ազգային ժողովը փետրվարի 28-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասինե օրինագծերի փաթեթի հեղինակը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանն է: «Նախաձեռնության ընդունման արդյունքում օրենսդրորեն կամրագրվի աշխարհազորայինների` որպես զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտի կարգավիճակը, ինչը […]
14:43 28.02.2024
Ազգային ժողովը փետրվարի 28-ի նիստում քննարկել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը: ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Դավիթ Բալայանի թեկնածությունը: Հարցը քննարկվել է «ԱԺ կանոնակարգ» օրենքի 135-րդ հոդվածով սահմանված կարգով: Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային […]
14:16 28.02.2024
ՆԱՏՕ-ի առաջխաղացումը Ռուսաստանի Դաշնության սահմանների ուղղությամբ և դաշինքի երկրների թշնամական հռետորաբանությունը առիթ են հանդիսանում անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու համար։ «ՆԱՏՕ-ի ընդլայնումը, ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների առաջխաղացումը դեպի մեր սահմանները, թշնամական հռետորաբանությունը Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների կողմից, այս ամենը, իհարկե, խորը մտահոգության պատճառ է և հիմք է մեր անվտանգությունն ապահովելու լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու համար», – ասել […]
13:36 28.02.2024
Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը վստահեցրել է, որ թագավորությունը զորք չի ուղարկի Ուկրաինա։ «Ուկրաինայում իսպանական զորքեր չեն լինի, իհարկե, ոչ։ Իսպանիայի կառավարությունը նույն բանն է ցանկանում Գազայում և Ուկրաինայում՝ խաղաղություն և հարգանք միջազգային իրավունքի նկատմամբ»,- ասել է գերատեսչության ղեկավարը՝ ելույթ ունենալով Պատգամավորների կոնգրեսում (խորհրդարանի ստորին պալատում): Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փետրվարի 26-ին ասել […]
13:22 28.02.2024
Բեռլինում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարարի Ջեյհուն Բայրամովի ղեկավարած պատվիրակությունների միջև հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
13:07 28.02.2024
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները փետրվարի 28-ին և 29-ին Բեռլինում հանդիպմանը կաշխատեն խաղաղության պայմանագրի տեքստի վրա, դրանից հետո պարզ կլինի՝ առաջընթաց կա՞, թե՞ դեռ լրացուցիչ բանակցությունների կարիք կա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը լրագրողների հետ զրույցում: «Այսօր և վաղը Բեռլինում ԱԳ նախարարները հենց խաղաղության պայմանագիրն են բանակցելու: […]
13:00 28.02.2024
Առաջարկվող փոփոխությունը վերաբերում է մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ը Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) պաշտոնում նշանակված դատավորի կենսաթոշակի չափին: Նշված դատավորների կենսաթոշակի չափի հաշվարկը գործող կարգավորմամբ հետեւյալն է. կենսաթոշակը հաշվարկվում է մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ն իր զբաղեցրած պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի ընդհանուր գումարի եւ 0,9 գործակցի արտադրյալի 75 տոկոսի չափով: Ներկայացնելով ««Սահմանադրական դատարանի […]
12:53 28.02.2024
Օրենքի ընդունումից հետո առողջապահության ոլորտը կարգավորող հիմնական օրենսդրական ակտերը ենթարկվել են բազմաթիվ փոփոխությունների: Օրենքների միջեւ համապատասխանությունն ապահովելու եւ փոխպատվաստման ոլորտում գործնականում առաջացած մի շարք խնդիրներ կարգավորելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել մշակել նոր նախագիծ: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը: Նա առաջին ընթերցմամբ ներկայացրել է «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» […]
12:26 28.02.2024
Ներկայումս Հայաստանը միակողմանիորեն ընդունում է ԵԱՏՄ գործընկեր երկրների կենտրոնական բանկերի կողմից լիցենզավորված բանկերի թողարկած երաշխիքները: Պետական եւ մունիցիպալ գնումներին մասնակցելու դեպքում հայկական ընկերություններից պահանջվում է բանկային երաշխիք, սակայն հայկական բանկերի թողարկած երաշխիքները չեն ընդունվում պատվիրատուների կողմից: Այս համաձայնագրով սահմանվում են կանոններ, որոնց համապատասխանելու դեպքում ԵԱՏՄ անդամ երկրի ցանկացած բանկի թողարկած երաշխիք պետք է ընդունելի լինի […]
12:16 28.02.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որտեղ քննարկվել է «Ճանապարհային դեպարտամենտ» և Տարածքային զարգացման հիմնադրամների 2023 թվականի գործունեության հաշվետվությունները: Նախ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և տեղակալները զեկուցել են կառույցի պատասխանատվության ոլորտում հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքների ու ընթացիկ ծրագրերի վերաբերյալ: Զեկուցվել են Հայաստանի պետական բյուջեի ֆինանսավորմամբ ճանապարհային ցանցի բարելավման […]
11:33 28.02.2024
Ֆրանսիական «S.A.S. SPECTACLES DE TOUS PAYS» կազմակերպության հրավերով «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի «Ալթունյան» պետական անսամբլը բացառիկ հյուրախաղերով հանդես կգա Ֆրանսիայի մի շարք քաղաքներում: Ծրագիրն իրականացվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության աջակցությամբ: Հյուրախաղերը մեկնարկում են փետրվարի 28-ին և կշարունակվեն մինչև մարտի 29-ը: […]
11:10 28.02.2024
Բեռլինում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցում անդրադարձել է հանդիպմանն ու պատասխանել հարցին, թե արդյոք դա վաշինգտոնյան գործընթացի ավարտն է: «Ես հայտարարություններ չունեմ անելու, բայց մենք շարունակում ենք խրախուսել երկու կողմերին փորձել հասնել տեւական, կայուն համաձայնության»,-ասել է Միլլերը:
10:55 28.02.2024
94 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ կառավարության ղեկավար Նիկոլայ Ռիժկովը, իր Telegram ալիքում հայտնել է Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն։ «Մահացել է ապշեցուցիչ պայծառ մարդ՝ Նիկոլայ Իվանովիչ Ռիժկովը։ Դարաշրջանի մարդ։ Յուրահատուկ ճակատագրի տեր և եզակի մասշտաբի պետական գործիչ», – գրել է Մատվիենկոն։ Նիկոլայ Իվանովիչ Ռիժկովը ծնվել է 1929 թվականի սեպտեմբերի 28-ին Դոնեցկի մարզում։ Ավարտել է […]
10:14 28.02.2024
Իրաք կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Իրաքի վարչապետ Մուհամմադ Շիա Ալ Սուդանիի հետ: Իրաքի վարչապետը ողջունելով Հայաստանի նախագահին նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, գնահատելի են Ձեր այցն Իրաք, Իրաքի Հանրապետության նախագահի այցելությունը ձեր երկիր, այն շարունակական հանդիպումները, որոնք տեղի են ունենում, որոնցից կառանձնացնեի Ձեր հանդիպումները Դավոսում, իմ և գործընկերոջս՝ Հայաստանի […]
10:00 28.02.2024
Ազգային ժողովում շարունակվում են փետրվարի 27-ին մեկնարկած հերթական նիստի աշխատանքները։ Քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը։
08:32 28.02.2024
Կանադան չի ծրագրում իր զորքերը ուղարկել Ուկրաինա։ Այս մասին հայտարարել է Կանադայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Դիանա Էբադին, հայտնում է CTV հեռուստաալիքը։ Նրա խոսքով՝ Օտտավան կշարունակի Կիևին տրամադրել համապարփակ ռազմական օգնություն, սակայն Կանադան, որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր, չի նախատեսում ռազմական անձնակազմ տեղակայել Ուկրաինայում: Փետրվարի 26-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել էր Եվրամիության երկրներից Ուկրաինա զորքեր ուղարկելու […]
23:13 27.02.2024
ՄԱԿ-ը կոչ է անում բոլոր կողմերին զերծ մնալ հռետորաբանությունից, որը կարող է հանգեցնել ուկրաինական հակամարտության հետագա թեժացմանը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի խնդրանքին՝ գնահատել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը, ով չի բացառել Կիևին օգնելու համար արևմտյան զորքեր ուղարկելու հնարավորությունը։ «Մենք հռետորաբանություն ենք լսել, որը կարող է […]
23:02 27.02.2024
Միացյալ Նահանգները զինվորականներ չի ուղարկի Ուկրաինա՝ այնտեղ ռազմական գործողություններին մասնակցելու համար, հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Էդրիեն Ուոթսոնը այն բանից հետո, երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ Արևմուտքը քննարկում է զորքեր ուղարկելու հարցը։ Մակրոնն ավելի վաղ ասել էր, որ արևմտյան առաջնորդները քննարկել են Ուկրաինա զորքեր ուղարկելու հնարավորությունը։ Նրա խոսքով, այս […]
22:40 27.02.2024
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ Ուկրաինան բախվում է աղետալի հետևանքների՝ կապված այն բանի հետ, որ Կոնգրեսը հավանություն չի տվել Կիևին լրացուցիչ օգնության հատկացմանը։ «Իսկ Ուկրաինայում, կարծում եմ, հրատապ անհրաժեշտություն կա: Հուսով եմ, որ մենք կարող ենք մի փոքր խոսել այս մասին: Եվ կարծում եմ, որ ամեն օր անգործության հետևանքներն Ուկրաինայում աղետալի են», – […]