16:25 28.02.2024
Ազգային ժողովը փետրվարի 28-ին քննարկել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Կառավարությունն այդ պաշտոնում առաջադրել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը: Թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Գարեգին Բաղրամյանը 2019 թվականի ապրիլի 19-ին ԱԺ-ի կողմից ընտրվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ, եւ այդ պաշտոնում աշխատում է առայսօր: Այդ աշխատանքին զուգահեռ դասավանդում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, տեխնիկական գիտությունների թեկնածու է, դոցենտ: Հեղինակ է մի շարք ձեռնարկների եւ գիտական հոդվածների: Պարգեւատրվել է մի շարք մեդալներով եւ այլ պարգեւներով:
Գնել Սանոսյանը ներկայացրել է հանձնաժողովի հետ նախարարության աշխատանքը` դրական գնահատելով այն:
Ելույթ ունենալով` Գարեգին Բաղրամյանը շնորհակալություն է հայտնել Կառավարությանն այդ պատասխանատու պաշտոնում իր թեկնածությունը երկրորդ անգամ առաջադրելու համար, անդրադարձել նախորդ հինգ տարիների ընթացքում հանձնաժողովի կատարած աշխատանքի ուղղություններին, սակագնային եւ ներդրումային քաղաքականությանը, առաջիկա անելիքներին: «Հայտնում եմ իմ պատրաստակամությունը` ձեր վստահության քվեն ստանալու պարագայում աշխատանքային փորձս եւ գիտելիքներս ներդնել կարգավորողի առջեւ դրված նպատակներին հասնելու` ի բարօրություն մեր սպառողների եւ մեր երկրի զարգացման»,- ամփոփելով ելույթը` ընդգծել է թեկնածուն:
Հարցուպատասխանի ընթացքում Գարեգին Բաղրամյանն անդրադարձել է պատգամավորների հարցադրումներին, որոնք վերաբերել են ոլորտում ներդրումային քաղաքականությանը, ուռճացված ծախսերին, ճանապարհաշինական աշխատանքների ցածր որակին, էներգետիկ անվտանգության հարցին, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը, որը վերջին 4 տարիների ընթացքում բարձրացել է 20 տոկոսով, գազի ներտնային սպասարկման հարցում առկա խնդիրներին, ջրի որակին, գազի կալորիականությանը եւ այլն:
Հարցի քննարկումը կշարունակվի փետրվարի 29-ին:
19:17 28.05.2025
Կոտայքի մարզում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Mitsubishi»-ն. բոլոր 7 տուժածները երեխաներ ենԱյսօր՝ մայիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են «ՎԱԶ 2107» և «Mitsubishi» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է շինության պատին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնք բոլորը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում […] ...
18:58 28.05.2025
Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցությունը կընդլայնվի. Ֆրիդրիխ ՄերցԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Զելենսկիի հետ հանդիպումից հետո ասել է, որ Կիևի նկատմամբ զանգվածային հարվածները ապտակ են բոլոր նրանց, ովքեր պայքարում են հրադադարի հասնելու համար: Մերցը հայտարարել է, որ Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցությունը կընդլայնվի, որպեսզի Կիևը կարողանա պաշտպանվել ռուսական ագրեսիայից։ Բացի այդ, Գերմանիան ուժեղացնելու է ճնշումը Ռուսաստանի վրա՝ թուլացնելու Մոսկվայի ռազմական մեքենան և բացելու բանակցությունների ճանապարհը։ […] ...
18:40 28.05.2025
ՀԱՄԱՍ-ը պատրաստ է ազատ արձակել Գազայում պահվող 10 իսրայելցի պատանդիՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ համաձայնության է եկել ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ Գազայի հատվածի վերաբերյալ։ Դրա շրջանակներում արմատականները պատրաստ են ազատ արձակել 10 իսրայելցի պատանդի և հանձնել մահացածներից մի քանիսի մարմինները, հաղորդում է շարժումը։ «ՀԱՄԱՍ-ը համաձայնություն է ձեռք բերել Ուիթքոֆի հետ փոխըմբռնման ընդհանուր շրջանակի շուրջ, որը թույլ կտա մշտական հրադադար հաստատել Գազայում, […] ...
18:28 28.05.2025
Բերեզովսկին չի բացառել Ռուսաստանի ընտրանու հետ ընկերական հանդիպում անցկացնելու հնարավորությունըՀայաստանի ազգային հավաքականը պատրաստ է ընկերական հանդիպում անցկացնել Ռուսաստանի հավաքականի հետ, եթե նման հնարավորություն ընձեռվի, «Матч ТВ»-ին հայտնել է Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին։ 2022 թվականի փետրվարին ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն անորոշ ժամկետով արգելել են Ռուսաստանի հավաքականներին և ակումբներին իրենց հովանու ներքո անցկացվող մրցաշարերին մասնակցել։ Հայաստանի և Ռուսաստանի հավաքականները վերջին անգամ հանդիպել էին 2014 թվականին, […] ...
18:17 28.05.2025
Արթիկի տարածաշրջանում քիչ առաջ տորնադո է տեղի ունեցել՝ վնասներ հասցնելով տներինԱրթիկի տարածաշրջանում քիչ առաջ տորնադո է տեղի ունեցել, որը Հայաստանի համար արտառոց մթնոլորտային երևույթ է համարվում։ Տորնադոն վնասներ է հասցրել տներին, պոկել է տանիքներ, վնասել է արևային կայանների պանելներ։ Տորնադոն Նահապետավան գյուղում ուղեկցվել է կարկուտով։ ...
18:10 28.05.2025
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողությունՀայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով, Հանրապետության տոնի կապակցությամբ մի խումբ քաղաքացիներ պարգևատրվել են պետական բարձր պարգևներով։ Հանդիսավոր արարողությանը, որը կայացել է Հանրապետության նախագահի նստավայրում, մասնակցել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է բոլորին Հանրապետության տոնի առթիվ: «Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Մայիսի 28-ի՝ […] ...