Փոփոխություններ են առաջարկվում ՍԴ անդամի պաշտոնում նշանակված դատավորի կենսաթոշակի չափի վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+24.09 oC

Փոփոխություններ են առաջարկվում ՍԴ անդամի պաշտոնում նշանակված դատավորի կենսաթոշակի չափի վերաբերյալ

13:00 28.02.2024

Առաջարկվող փոփոխությունը վերաբերում է մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ը Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) պաշտոնում նշանակված դատավորի կենսաթոշակի չափին: Նշված դատավորների կենսաթոշակի չափի հաշվարկը գործող կարգավորմամբ հետեւյալն է. կենսաթոշակը հաշվարկվում է մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ն իր զբաղեցրած պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի ընդհանուր գումարի եւ 0,9 գործակցի արտադրյալի 75 տոկոսի չափով:

Ներկայացնելով ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը:

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ը ՍԴ անդամի (դատավորի) պաշտոնում նշանակված դատավորի կենսաթոշակի չափը պետք է հաշվարկել իր զբաղեցրած վերջին պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափի եւ համապատասխան տոկոսադրույքի հաշվարկով:

Նախագիծը նպատակ ունի օրենքը համապատասխանեցնել Սահմանադրական դատարանի դատավորի կենսաթոշակի չափի վերաբերյալ ՍԴ համապատասխան որոշմամբ արձանագրված պահանջներին եւ այդ որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներին:

Նախատեսվում է նաեւ հետադարձ ուժ սահմանել իրականացվող փոփոխության համար, որի արդյունքում օրենքի ազդեցությունը տարածվելու է ՍԴ երկու պաշտոնաթող դատավորի կենսաթոշակի վերահաշվարկի վրա:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Ալխաս Ղազարյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հունական ակումբները հետաքրքրված են Թիկնիզյանով

19:30 28.05.2025

Հունական ակումբները հետաքրքրված են Թիկնիզյանով

Թիկնիզյանի տեղափոխությունը սերբական «Ցրվենա Զվեզդա» դեռևս համաձայնեցված չէ։ Բացի Սերբիայի 11-ակի չեմպիոնից, 26-ամյա հայ ֆուտբոլիստով հետաքրքրված է նաև հունական 2 ակումբ, ինչպես նաև իսպանական «Սևիլիան», որը նախկինում ևս հետաքրքրություն էր ցուցաբերել։ Անցած մրցաշրջանում Նաիր Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում մասնակցել է 33 խաղի՝ խփելով 2 գոլ և կատարելով 4 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ գործում […] ...

Կոտայքի մարզում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Mitsubishi»-ն. բոլոր 7 տուժածները երեխաներ են

19:17 28.05.2025

Կոտայքի մարզում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Mitsubishi»-ն. բոլոր 7 տուժածները երեխաներ են

Այսօր՝ մայիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են «ՎԱԶ 2107» և «Mitsubishi» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է շինության պատին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնք բոլորը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում […] ...

Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցությունը կընդլայնվի. Ֆրիդրիխ Մերց

18:58 28.05.2025

Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցությունը կընդլայնվի. Ֆրիդրիխ Մերց

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Զելենսկիի հետ հանդիպումից հետո ասել է, որ Կիևի նկատմամբ զանգվածային հարվածները ապտակ են բոլոր նրանց, ովքեր պայքարում են հրադադարի հասնելու համար: Մերցը հայտարարել է, որ Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցությունը կընդլայնվի, որպեսզի Կիևը կարողանա պաշտպանվել ռուսական ագրեսիայից։ Բացի այդ, Գերմանիան ուժեղացնելու է ճնշումը Ռուսաստանի վրա՝ թուլացնելու Մոսկվայի ռազմական մեքենան և բացելու բանակցությունների ճանապարհը։ […] ...

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է ազատ արձակել Գազայում պահվող 10 իսրայելցի պատանդի

18:40 28.05.2025

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է ազատ արձակել Գազայում պահվող 10 իսրայելցի պատանդի

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ համաձայնության է եկել ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ Գազայի հատվածի վերաբերյալ։ Դրա շրջանակներում արմատականները պատրաստ են ազատ արձակել 10 իսրայելցի պատանդի և հանձնել մահացածներից մի քանիսի մարմինները, հաղորդում է շարժումը։ «ՀԱՄԱՍ-ը համաձայնություն է ձեռք բերել Ուիթքոֆի հետ փոխըմբռնման ընդհանուր շրջանակի շուրջ, որը թույլ կտա մշտական ​​հրադադար հաստատել Գազայում, […] ...

Բերեզովսկին չի բացառել Ռուսաստանի ընտրանու հետ ընկերական հանդիպում անցկացնելու հնարավորությունը

18:28 28.05.2025

Բերեզովսկին չի բացառել Ռուսաստանի ընտրանու հետ ընկերական հանդիպում անցկացնելու հնարավորությունը

Հայաստանի ազգային հավաքականը պատրաստ է ընկերական հանդիպում անցկացնել Ռուսաստանի հավաքականի հետ, եթե նման հնարավորություն ընձեռվի, «Матч ТВ»-ին հայտնել է Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին։ 2022 թվականի փետրվարին ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն անորոշ ժամկետով արգելել են Ռուսաստանի հավաքականներին և ակումբներին իրենց հովանու ներքո անցկացվող մրցաշարերին մասնակցել։ Հայաստանի և Ռուսաստանի հավաքականները վերջին անգամ հանդիպել էին 2014 թվականին, […] ...

Արթիկի տարածաշրջանում քիչ առաջ տորնադո է տեղի ունեցել՝ վնասներ հասցնելով տներին

18:17 28.05.2025

Արթիկի տարածաշրջանում քիչ առաջ տորնադո է տեղի ունեցել՝ վնասներ հասցնելով տներին

Արթիկի տարածաշրջանում քիչ առաջ տորնադո է տեղի ունեցել, որը Հայաստանի համար արտառոց մթնոլորտային երևույթ է համարվում։ Տորնադոն վնասներ է հասցրել տներին, պոկել է տանիքներ, վնասել է արևային կայանների պանելներ։ Տորնադոն Նահապետավան գյուղում ուղեկցվել է կարկուտով։ ...

BACK_TO_TOP