23:51 23.02.2024
2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ Ռուսաստանի Դաշնության ամենաբարձրաստիճան ներկայացուցիչներն ուղիղ կոչ էին անում Հայաստանի քաղաքացիներին՝ դուրս գալ փողոցներ և տապալել ընտրված լեգիտիմ կառավարությանը: Այս մասին France 24-ին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ հայ ժողովուրդը ցույց տվեց, որ չի պատրաստվում հրաժարվել իր ինքնիշխանությունից, անկախությունից, ժողովրդավարությունից: «Հայ ժողովուրդը ցույց տվեց, որ հետևողական է լինելու […]
23:38 23.02.2024
Ես կարծում եմ, որ մեր հարաբերությունների պատմությունը հենց ինքը խորը անվստահության հիմք է. իմաստ չունի Ադրբեջանի ղեկավարին կամ ինձ փոխադարձաբար հարցնել` վստահո՞ւմ ենք արդյոք մենք իրար, թե՝ ոչ. այս մասին France 24-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հաստատել է լրագրողի հարցն այն մասին, որ Իլհամ Ալիևը երբ ասում է, որ պատրաստ […]
23:15 23.02.2024
France 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն պատասխանել է Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման վերաբերյալ հարցին, թե արդյոք երկկողմ հարաբերություններում առաջընթաց կա: Նա նշել է, որ այս ընթացքում եղել են դեպքեր, երբ բանակցությունների սենյակում շատ բան կոնստրուկտիվ է եղել և օգտակար, բայց հետագայում միշտ չէ, որ մենք դրա իրականացումը տեսնում ենք։ Փաշինյանը հույս է […]
22:52 23.02.2024
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը վստահեցրել է Ուկրաինային աջակցության հարցում և հորդորել չմոռանալ աշխարհի այլ հակամարտությունների մասին։ Նա համապատասխան հայտարարություն է արել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում։ «Մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի»,- ասել է նախարարը։ Իր ելույթի ընթացքում նա նշել է այլ հակամարտություններ, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքում և Սուդանում։ «Յուրաքանչյուր կյանք հավասարապես կարևոր […]
22:38 23.02.2024
Արևմուտքը չպետք է աջակցի խաղաղության նախաձեռնություններին, որոնք ենթադրում են Ուկրաինայում հակամարտության դադարեցում Մոսկվայի պայմաններով։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից։ «Ես հասկանում եմ, որ երկու տարի հակամարտությունից հետո որոշ մարդիկ ցանկանում են վերանայել դիրքորոշումը: Կա հոգնածության զգացում, կան այլ խնդիրներ, և փոխզիջումը կարող է գրավիչ թվալ, […]
22:08 23.02.2024
Հաջորդ շաբաթ Եվրախորհրդարանի լիագումար նիստի քննարկմանը կներկայացվի բանաձևի նախագիծ, որը վերաբերում է Հայաստանի ու Եվրամիության անդամ պետությունների միջև վիզաների ռեժիմի ազատականացմանը: Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա Ֆոն Քրամոնը «Արմենպրեսի» թղթակցին ասել, է որ իր գործընկերներն այս հարցում դրական են տրամադրված: Հարցը շատ երկար պատմություն ունի: Ե՞րբ են մեկնարկելու վիզաների ռեժիմի ազատականացման վերաբերյալ բանակցությունները: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել […]
20:59 23.02.2024
Ֆրանսիայի Հանրապետության պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուի գլխավորած պատվիրակության` Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում` ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի ուղեկցությամբ փետրվարի 23-ին «Ինժեներական քաղաք» են այցելել պատվիրակության ռազմարդյունաբերական ոլորտի ընկերությունների ներկայացուցիչները։ «Ինժեներական ասոցիացիայի» խորհրդի նախագահ Արամ Սալաթյանը ներկայացրել է «Ինժեներական քաղաք» ծրագրի իրականացման մանրամասները, «Գործարանային քաղաք» նախագիծը, այն ընկերություններին, որոնք արդեն իսկ […]
16:06 23.02.2024
Իրավիճակը մարտի դաշտում անբարենպաստ է Կիևի համար և պահանջում է Եվրամիության հետագա աջակցությունը։ Այսպիսի հայտարարություն է արել ԵՄ խորհուրդը նախագահող Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոոն Լեհաստանում կայացած մամուլի ասուլիսում։ «Հասկանալի է, որ (Ուկրաինայում) մարտադաշտում տիրող իրավիճակը պահանջում է մեր շարունակական աջակցությունը: Իրավիճակը լավ չէ, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է հանձնվենք»,- ասել է […]
15:46 23.02.2024
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է, որ ԱՄՆ-ն ավելի քան 500 պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ՝ կապված Ուկրաինայի իրադարձությունների և Ալեքսեյ Նավալնիի մահվան հետ։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան կայքը։ «Այսօր ես հայտարարում եմ Ռուսաստանի դեմ ավելի քան 500 նոր պատժամիջոցների մասին՝ Ուկրաինայում պատերազմի և Ալեքսեյ Նավալնիի մահվան առնչությամբ: Այս պատժամիջոցներն ուղղված կլինեն Նավալնիի […]
15:38 23.02.2024
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցին: Սույն որոշման ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 156-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 127-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից: Մասնավորապես՝ ՀՀ Սահմանադրության 156-րդ հոդվածը սահմանում է, որ «Յուրաքանչյուր տարվա համար Կառավարությունը զեկույց է ներկայացնում Ազգային […]
15:27 23.02.2024
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի բանակում բարեփոխումները որևէ մեկին չպետք է անհանգստացնեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այս մասին ասել է France 24-ին տված հարցազրույցում։ «Ադրբեջանն ամեն անգամ մեծ աղմուկ է բարձրացնում ռազմատեխնիկական ոլորտում մեր որևէ նոր համագործակցության պարագայում, բայց Ադրբեջանը չի ասում, որ ինքը միլիարդավոր դոլարների զենք է գնում։ Եվ սա կարևոր փաստ […]
15:09 23.02.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Նազարյանն ազատվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Նազարյանին 2024 թվականի փետրվարի 26-ից ազատել առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
15:08 23.02.2024
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Արտյոմ Սմբատյանն ազատվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արտյոմ Սմբատյանին 2024 թվականի փետրվարի 27-ից ազատել պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից»,-նշված է որոշման տեքստում:
14:40 23.02.2024
Եվրամիության հակառուսական պատժամիջոցների նոր՝ 13-րդ փաթեթը ներառում է 194 ֆիզիկական և իրավաբանական անձ։ Այսպես, պատժամիջոցների ենթարկված անձանց ընդհանուր թիվը գերազանցել է երկու հազարը, ասվում է ԵՄ խորհրդի ուրբաթ օրը հրապարակված հայտարարության մեջ։ «Խորհուրդը որոշել է սահմանափակող միջոցներ մտցնել ևս 106 ֆիզիկական և 88 իրավաբանական անձանց նկատմամբ։ Ընդհանուր առմամբ, ԵՄ սահմանափակող միջոցները գործողությունների վերաբերյալ, որոնք խաթարում […]
14:18 23.02.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով Ֆրանսիայի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությանը՝ վարչապետը նշել է. «Հարգելի պարոն նախարար, ողջունում եմ Ձեզ և Ձեր պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում: Սա Ձեր և, ընդհանրապես, Ֆրանսիայի պաշտպանության նախարարի առաջին այցն է Հայաստանի Հանրապետություն և արդեն իսկ այս փաստով […]
14:10 23.02.2024
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դեռ չի քննարկել ՀԱՊԿ-ին Երևանի անդամակցության կասեցման մասին հայտարարությունները։ Մինչ այժմ նման շփումների պլաններ չկան, ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ոչ, այս պահին շփումներ չկան և չեն եղել, բայց աշխատանքային շփումների շրջանակներում, իհարկե, նկատի կունենանք մեր հայ ընկերներից պարզել, թե ինչի մասին […]
12:54 23.02.2024
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 23-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամները` ղեկավար Վլադիմիր Վարդանյանի գլխավորությամբ: «Տարիներ շարունակ հայ-ֆրանսիական հարաբերություններն ընկալվել են որպես առանձնաշնորհյալ, որում մեծ դեր է ունեցել նաեւ հայկական սփյուռքը Ֆրանսիայում: Այսօր […]
12:45 23.02.2024
ԿԳՄՍ նախարարության և Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության մասնագետներն այցելել են Վայոց ձորի մարզի մի շարք հուշարձաններ՝ մշտադիտարկման և ընթացիկ խնդիրների քննարկման նպատակով: Առաջին կանգառը Եղեգնաձորի վիշապաքարի տարածքում էր, ապա «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանում, որտեղ քննարկվել են եկեղեցու ջրահեռացման հարցերը՝ վերացնելու պատերի խոնավությունը: Արդեն այս տարածքում է նաև Սարավան գյուղից հայտնի խոյաձև տապանաքարը։ […]
11:56 23.02.2024
Փետրվարի 23-ին՝ Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուի առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Հանդիպման ընթացքում կողմերն ամփոփել են պաշտպանական համագործակցության ուղղությամբ կատարված աշխատանքներն ու իրենց գոհունակությունը հայտնել համագործակցության ընթացքի և արդյունքների վերաբերյալ։ Միաժամանակ նախանշվել […]
11:45 23.02.2024
Ֆրանսիան Հայաստանին կտրամադրի ՀՕՊ հրթիռներ, եթե դա անհրաժեշտ լինի Անդրկովկասյան հանրապետությանը, Երեւանում հայտարարել է Ֆրանսիայի ռազմական գերատեսչության ղեկավար Սեբաստիան Լըկորնյուն։ «Հակաօդային պաշտպանության մասին. ես կասեմ կարճ միջին և այլ հեռահարության հրթիռների մասին. եթե Հայաստանը դրանց կարիքն ունենա, ապա այդ հրթիռները նույնպես կլինեն ձեր տրամադրության տակ»,- ասել է Սեբաստիան Լըկորնյուն ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ […]
11:38 23.02.2024
ՀԱՊԿ-ն անդամակցության կասեցման մասին հայտարարություններ չի ստացել Երեւանից, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունից։ «Մինչ օրս ՀԱՊԿ քարտուղարությունը ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցման մասին հայտարարություններ չի ստացել, իսկ ինչ վերաբերում է մասնակցությունը սառեցնելու թեզին, ապա, ըստ ամենայնի, խոսքը Հայաստանի Հանրապետության մի շարք միջոցառումների չմասնակցելու մասին է. միջոցառումներ, որոնք վերջերս կազմակերպվել են կազմակերպության կողմից»,- ասել […]
11:32 23.02.2024
Լեմկինի ինստիտուտը խորը մտահոգություն է հայտնում Սյունիքի մարզում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերընտրությունից հետո վերջին ռազմական սրացումների կապակցությամբ: Այս կապակցությամբ կառույցը հայտարարություն է տարածել X իր հարթակում: «Մենք նաև անհանգստացած ենք Հայաստանի կառավարության վերջին առաջարկների վերաբերյալ, որոնք արվել են ի պատասխան Ադրբեջանի սպառնալիքների՝ սկսելու ագրեսիվ պատերազմ, եթե Հայաստանը էական փոփոխություններ չանի իր իրավական և խորհրդանշական […]
11:21 23.02.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդային՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ճապոնիայի ազգային տոնի՝ Նորին Մեծություն Ճապոնիայի Կայսեր ծննդյան օրվա կապակցությամբ: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ Հայաստանի և Ճապոնիայի միջև ձևավորվել են ժողովրդավարական արժեքների, փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերություններ: Ներկայում Հարավային Կովկասում […]
11:12 23.02.2024
Փետրվարի 22-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալ Յոնաս Սուրվիլայի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Լիտվա երկկողմ օրակարգի, ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա ընդլայնման և փոխգործակցության խորացման հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ: Տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապուղիների ապաշրջափակման համատեքստում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է ՀՀ […]
10:25 23.02.2024
Լյուդմիլա Նավալնայան տեսաուղերձում ասել է, որ ստորագրել է որդու՝ Ալեքսեյի մահվան վկայականը: Կինը պատմել է, որ քննիչների ուղեկցությամբ այցելել է Սալեխարդի դիահերձարան, որտեղ իրեն ցույց են տվել որդու մարմինը։ Փաստաթղթում նշվում է, որ տղամարդու մահը բնական է եղել։ Ալեքսեյ Նավալնիի մարմինը դեռ նրան չեն հանձնել։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լյուդմիլա Նավալնայան բողոք է ներկայացրել […]
10:15 23.02.2024
Փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուին: ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Սեբաստիան Լըկորնյուի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հայաստանի և Ֆրանսիայի պետական օրհներգերը։ […]
09:45 23.02.2024
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնել է Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր Վիոլա Ֆոն Քրամոնը։ Նա հայտնել է, որ բանաձևը կքննարկվի հաջորդ շաբաթ՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում։ «Մենք բանաձևով առաջ ենք քաշում իրական վիզային գործողությունների ծրագիր, մենք առաջ ենք մղելու Հայաստանի հետ […]
08:54 23.02.2024
Հայաստանի վերաբերյալ հավաքական անվտանգության պայմանագիրը (ՀԱՊԿ) չիրականացվեց, ուստի Երևանը սառեցրեց իր մասնակցությունը կազմակերպությանը, France24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մեր կարծիքով՝ Հայաստանի հետ կապված հավաքական անվտանգության պայմանագիրը չիրականացվեց հատկապես 2021-2022 թվականներին, և դա չէր կարող աննկատ մնալ մեր աչքից։ Մենք սառեցրեցինք մեր մասնակցությունն այս պայմանագրին։ Տեսնենք՝ ինչ կլինի հետո»,- ասել է […]
08:47 23.02.2024
Լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում հարվածներ է հասցրել իսրայելական բանակի 12 դիրքերին: Շարժման հայտարարության մեջ նշվում է, որ հինգշաբթի օրը «Հեզբոլլահի» մարտիկները կրակել են ինը դիրքերի վրա՝ արևելյան ուղղությամբ, երեքը՝ արևմտյան ուղղությամբ։ Շարժումն ընդգծել է, որ իսրայելական ռազմական դիրքերի վրա հարձակումների ժամանակ հրթիռներ են կիրառվել։