TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+25.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հարավային Կորեայի բնակչության 59.8%-ը ցանկանում է միավորվել Հյուսիսի հետ

15:03 02.10.2018

Հարավային Կորեայում անցկացված հարցման արդյունքում պարզ է դարձել, որ քաղաքացիների 59.8%-ը ցանկանում է միավորվել Հյուսիսային Կորեայի հետ: Այս մասին տեղեկացնում է Սեուլի պետական համալսարանի Միավորման և խաղաղության հարցերով մասնագիտացված կենտրոնը: Հարցվածներից 45.1%-ը կարծում է, որ միավորվելն անհրաժեշտ է կորեացի ժողովրդի միասնության համար, 31.4%-ը կարծում է, որ միավորվելով նրանք պատերազմի վտանգները կչեզոքացնեն, իսկ 12.9%-ը կարծում է, […]

̰
Սկրիպալը փորձել է Մեծ Բրիտանիային կոմպրոմատ տալ Պուտինի մերձավորի դեմ. NYT

14:46 02.10.2018

Ռուսաստանի նախկին գործակալ, վերջերս սպանության փորձի ենթարկված Սերգեյ Սկրիպալը փորձել է բրիտանական հետախուզությանը կոմպրոմատային գաղտնի տեղեկություններ տրամադրել Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության այն ժամանակվա ղեկավար, ներկայումս ՌԴ ազգային անվտանգության խորհրդի ղեկավար ու Վլադիմիր Պուտինի մերձավոր Նիկոլայ Պատրուշևի վերաբերյալ (լուսանկարում՝ ձախից առաջինը)։ Այս մասին գրում է New York Times պարբերականը՝ Սկրիպալի վերաբերյալ այսօր լույս տեսնող գրքին հղումով։ […]

̰
Կատալոնիայի անկախության կողմնակիցները հարձակվել են տեղի խորհրդարանի շենքի վրա

14:31 02.10.2018

Հոկտեմբերի 1-ին Իսպանիայի մաս կազմող Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնում մինչև 180 հազար մարդու մասնակցությամբ ցույցեր են եղել Կատալոնիայի անկախության հռչակման համար նախորդ տարի նույն օրը անցկացված անհաջող հանրաքվեի մեկամյակի կապակցությամբ։ Երեկոյան այս ցույցի մասնակիցների՝ առավել ծայրահեղական տրամադրություններով խումբը սկսել էր գրոհել տեղի խորհրդարանի շենքը։ Դեմքերը քողարկած ցուցարարները բարիկադներ են կառուցել ու սկսել են քարեր նետել ոստիկանության […]

̰
Արցախի ԱԳ նախարարը հանդիպել է Աբխազիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

14:24 02.10.2018

Աշխատանքային այցով Աբխազիայի Հանրապետությունում գտնվող  Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է Աբխազիայի հայ համայնքի նախագահ Գալուստ Տրապիզոնյանի և համայնքի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ։ Արցախի արտաքին գործերի նախարարին է ներկայացվել համայնքի ընթացիկ ծրագրերն ու համայնքի գործունեության հեռանկարային ուղղությունները: Մասիս Մայիլյանն ընդգծել է, որ Արցախի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից  մեկն է հայկական Սփյուռքի կազմակերպությունների […]

̰
Ֆրանսիայի նախագահը Twitter-ում Շառլ Ազնավուրի մասին հայերեն գրառումներ է արել

14:18 02.10.2018

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Twitter-ում Շառլ Ազնավուրի մասին հայերեն գրառումներ է արել: Նա նշել է, որ Ազնավուրին հրավիրել էր Երևանի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին: Նրան հրարավիրել էի միանալ իմ գալիք այցին Երևանի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, ուր երգելու էր։ Հայ ժողովրդի հետ բաժանելու ենք ֆրանսիացի ժողովրդի սուգը։https://t.co/mJFsYycWsJ — Emmanuel Macron (@EmmanuelMacron) October 2, 2018 Հիմնովին Ֆրանսիացի և խորապես կապված […]

̰
Աշխարհում առաջին 5G ցանցը գործարկվել է ԱՄՆ որոշ քաղաքներում

14:14 02.10.2018

Ամերիկյան Verizon օպերատորը սկսել է 5-րդ սերնդի (5Generation) բջջային կապի ծառայությունների մատուցումը ԱՄՆ տարածքում, մասնավորապես Լոս Անջելես, Հյուսթոն, Ինդիանապոլիս, Սակրամենտո քաղաքներում։ Սա նոր սերնդի կապի ապահովման առաջին փորձն է աշխարհում։ Այս կապի առավելությունը ժամանակակից 4G ցանցի նկատմամբ այն է, որ դրա արագությունը լինելու է մոտ 300 մեգաբիթ վայրկյանում, որը համադրելի է լարային կապի արագության հետ։ […]

̰
Հպարտ եմ, որ հնարավորություն եմ ունեցել իր հետ մոտիկից շփվելու. Արա Բաբլոյանը՝ Ազնավուրի մասին

14:04 02.10.2018

Լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ասել է, որ Շառլ Ազնավուրի հետ ծանոթացել է 1990-ականներին՝ Սպիտակի երկրաշարժից հետո, երբ ինքն ՀՀ առողջապահության նախարարն էր: Բաբլոյանի խոսքերով՝ ինքն ու Ազնավուրը տարբեր ծրագրեր են իրականացրել: «Մենք կորցրեցինք մեծ անձնավորության, մյուս կողմից, բարեբախտաբար, ունեցանք հնարավորություն, այսինքն՝ աշխարհը հնարավորություն ունեցավ մեկ դար վայելել այդ անձնավորությանը: Մենք բոլորս վստահ […]

̰
Այն ամենը, ինչ արել է Շառլը, ուղեցույց է` ինչպես կարելի է լինել հավատարիմ զավակը քո ժողովրդի. ԱԳՆ ղեկավար

13:57 02.10.2018

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 2-ին մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին բացված սգո մատյանում գրառում կատարեց: «Իր երգերը, իր խոսքերը, իր այդ մարդասիրությունը, այդ մարդամոտությունը մեզ բոլորիս ուղեցույց էր, այն ամենը, ինչ արել է Շառլը մեր ժողովրդի համար, նույնպես ուղեցույց է` ինչպես կարելի է ապրել կյանք և լինել հավատարիմ զավակը քո ժողովրդի»,- լրագրողների հետ […]

̰

13:40 02.10.2018

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն` արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցով բանակցությունների շրջանակներում այսօր կայանալու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱԺ ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչների հետ: SHANTNEWS.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը նշեց, որ հանդիպման ժամկետների ու վայրի մասին մանրամասներ դեռ չի կարող հայտնել, քանի որ իրենք Նիկոլ Փաշինյանից դեռ հրավեր չեն ստացել: Հիշեցնենք, որ […]

̰
Թուրքիայում փողերի լվացման մեղադրանքով հարյուրավոր իրանցիներ են ձերբակալվել

13:37 02.10.2018

Ստամբուլի դատախազությունը 417 անձի ձերբակալման արտոնագիր է տվել ոստիկանությանը: Այդ մարդկանց մեծ մասն Իրանի քաղաքացիներ են։ Նրանց մեղադրում են Թուրքիայի տարածքով փողերի լվացում իրականացնելու մեջ: Այս մասին հայտնում է թուրքական մամուլը։ Այսօր առավոտյան ձերբակալվել է 417 անձանցից 216-ը։ Թուրքական իշխանությունների կողմից առաջադրված մեղադրանքի համաձայն՝ նրանց կողմից իրականացվել է 28088 բանկային փոխանցում՝ փողերի լվացման նպատակով։ Այդ […]

̰
Իրանի գործողությունները մտածված և անվտանգ չեն. Պենտագոնի պատասխանը Իրանի բալիստիկ հարվածներին

13:16 02.10.2018

Թեհրանի հրթիռային հարվածները Սիրիայի ծայրահեղականների ուղղությամբ կարող են թուլացնել ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը, հայտարարել է ԱՄՆ ՊՆ ներկայացուցիչ Շոն Ռոբերթսոնը: Նրա կարծիքով՝ Իրանի գործողությունները մտածված չեն, անվտանգ չեն և սրում են իրավիճակը:  «ՌԴ և կոալիցիոն ուժերի զինված միավորումները հատուկ կապի միջոցներով կանխում են  հնարավոր կոնֆլիկտները և ապահովում տարածաշրջանի անվտանգությունը, մինչդեռ Իրանն այդպիսի միջոցներ չի ձեռնարկում»,- […]

̰
Վշտի մեջ ենք, տխրում ենք, բայց երջանիկ ենք, որ ունեցել ենք այդպիսի բացառիկ Հայ. «Երկիր Ծիրանի»

12:55 02.10.2018

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հանդես է եկել ցավակցական ուղերձով, որը ներկայացնում ենք ստորև. «Դուք կնվաճեք աշխարհը, որովհետև կարող եք հուզել»:   Շառլ դե Գոլ Նա հուզեց, ալեկոծեց  դահլիճներ ու վեր հանեց մարդկային զգացմունքների մի ողջ գամմա: Հայկական բարձրունք, հայկական մեծություն, հայկական ոգի, հայկական  սեր և համաշխարհային արվեստի գլուխգործոց  Շառլ Ազնավուրը այսօր մեզ հավաքեց […]

̰
ԵԿՄ-ում մեծ պրոբլեմներ կան. մարդիկ ասում են՝ դու պետք է գաս կարգավորես. Սասուն Միքայելյան

12:51 02.10.2018

Մեծ պրոբլեմներ կան ԵԿՄ-ում, որ մարդիկ ասում են՝ դու պետք է գաս կարգավորես: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Սասուն Միքայելյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե պատգամավորը ցանկություն ունի՞ դառնալ ԵԿՄ նախագահ: Նա նշել է, որ դա իր ցանկության հարցը չէ:  «Ես պատասխանատու եմ իմ մարտական ընկերների առաջ, և այդ հարցի պատասխանը կտամ նրանց, այդ […]

̰
Ինչպե՞ս է աշխատելու խորհրդարանը ֆորս-մաժորային իրավիճակներում. թեժ քննարկում ԱԺ-ում

12:48 02.10.2018

Ազգային ժողովում հերթական նստաշրջանն է ընթանում: Երկրորդ ընթերցմամբ խորհրդարանը նախ՝ քննարկել է «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի նախագիծը, ապա նաև «ԱԺ կանոնակարգ օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու առաջարկները: Դրանցից մեկը վերաբերում է ԱԺ աշխատանքին ֆորս-մաժորային իրավիճակներում: ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը նշել է, թե չկա կարգավորում այդպիսի  իրավիճակների համար: Խոսքը երկու դեպքի մասին է: Առաջինը՝ երբ նիստը […]

̰
Ֆրանկոֆոնիայի շրջանակում Հայաստան կժամանի 40-ից ավելի երկրի նախագահ. ի՞նչ փուլում են նախապատրաստական աշխատանքները

12:46 02.10.2018

«Հոկտեմբերի 7-ից Երևանում տիրելու է ֆրանկոֆոն մթնոլորտ: Այդ օրվանից կմեկնարկեն Ֆրանկոֆոն օրերը և կավարտվեն 12-ին՝ գագաթնաժողովով: Հոկտեմբերի 7-ին տեղի կունենա մշտական խորհրդի 105-րդ նիստը, հաջորդ օրը՝ Ֆրանկոֆոնիայի  35-րդ նախարարական նիստը՝ ֆրանկոֆոն երկրների արտգործնախարարների մասնակցությամբ: Հոկտեմբերի 9-ին տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի պաշտոնական բացման արարողությունը, որին կմասնակցեն ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար […]

̰
Պարտադիր չէ, որ ՔՊ-ն պաշտպաներ. Սասուն Միքայելյանը՝ որդու թեկնածությանը չաջակցելու մասին

12:30 02.10.2018

Պարտադիր չէ, որ «Քաղաքացիական պայմանագիրը» պաշտպաներ: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից տարածված հայտարարությանը, թե կուսակցությունը չի պատրաստվում պաշտպանել Հրազդանի քաղաքապետի ընտրություններին առաջադրված Սևակ Միքայելյանի թեկնածությունը: «Ես էլ եմ համաձայն, որ «Քաղաքացիական պայմանագիրը» չպաշտպանի, որպեսզի Հրազդանում լինեն ազատ, արդար ընտրություններ»,- ասել է Միքայելյանը: Պատգամավորը նշել է, որ […]

̰
911, 1-02, 1-03 և այլ արտակարգ համարներին զանգերը կտեղորոշվեն, եթե զանգողը չկարողանա բացատրել հասցեն

12:24 02.10.2018

Ազգային ժողովի այսօրվա նիստի ընթացքում քննարկվեց «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը (երկրորդ ընթերցում), որով նախատեսվում է արտակարգ իրավիճակների ահազանգման 911, ոստիկանության 1-02, շտապօգնության 1-03 հեռախոսահամարներին զանգերը ինքնուրույն տեղորոշել՝ պարզել, թե որտեղից է գալիս զանգը։ Նախագիծը ներկայացնող ՏԿՏՏ նախարարի տեղակալ Հակոբ Արշակյանը պարզաբանեց, որ հաճախ այս համարներին զանգողները չեն կարողանում […]

̰
Արմեն Գրիգորյանն ընդունել է Չինաստանի դեսպանին

12:23 02.10.2018

ՀՀ անվտանգության խորհրդի  քարտուղար Արմեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Չինաստանի դեսպանի հետ հանդիպման մասին. «Երեկ ընդունեցի Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան պարոն Թիեն Ըրլոնգին։ Դեսպան Ըրլոնգի հետ քննարկեցինք միջգերատեսչական, միջպետական, տնտեսական, ինչպես նաև հումանիտար համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր` միաժամանակ կարևորելով անվտանգության ոլորտում հայ-չինական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։ Ընդգծվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ Մինսկի խմբի […]

̰
Մեծն Շառլը հեռացավ. Նիկոլա Սարկոզին և Կառլա Բրունին իրենց ցավակցությունն են հայտնել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ

12:14 02.10.2018

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին իր Instagram-ի էջում ցավակցություն է հայտնել աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյեի մահվան կապակցությամբ: Սարկոզին իր էջում տեսանյութ է հրապարակել Ծիծեռնակաբերդից, որտեղ Ազնավուրը երգում է: «Մեծն Շառլը հեռացավ: Նրա հեռանալն ինձ անակնկալի բերեց և ցնցեց, քանի որ նրան անմահ էի կարծում: Նա մեզ է թողնում իր բառերը, իր մեղեդիները, իր ձայնը`բացարձակ հանճար, ֆրանսիական […]

̰
Ազգային ժողովը, ըստ փոխնախարարի, կասեցնում է ցրվելու գործընթացի հնարավորությունը

12:00 02.10.2018

Ազգային ժողովում այսօր քննարկվեց «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը՝ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը։ Հիմնական զեկուցող, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը («Հանրապետական» խմբակցություն) հիշեցրեց նախագծի բովանդակությունը։ Նախագծի համաձայն՝ Ազգային ժողովը հարցերի քննարկման ժամանակ պարտավորեցնում է կառավարության ներկայացուցչի օրենքի պարտադրանքով ներկա լինել հարցի քննարկմանը և ներկայացնել կառավարության դիրքորոշումը հարցի վերաբերյալ, որպեսզի անհրաժեշտության […]

̰
Ազատամուտի բնակիչները փակել են Իջևան-Բերդ ավտոճանապարհը՝ պահանջելով գյուղապետի հրաժարականը

11:59 02.10.2018

Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում արդեն 3 օր է`բողոքի ակցիաներ են ընթանում: Գյուղացիները պահանջում են գյուղապետ Ժորա Մարտիրոսյանի հրաժարականը: Համայնքի բնակիչները փակել են Իջևան-Բերդ ավտոճանապարհը: Ակցիայի մասնակիցները նշում են, որ գյուղապետը չարաշահումներ, կեղծիքներ է թույլ տվել, սոցիալական աջակցություն ձևակերպել այլ մարդկանց անուններով:

̰
Վստահ եմ՝ դեռ երկար տարիներ նա տարբեր ժողովուրդների համար ամենահայտնի հայն է մնալու. Ռոբերտ Քոչարյանը՝ Ազնավուրի մասին

11:58 02.10.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Խոր վշտով տեղեկացա Շառլ Ազնավուրի մահվան մասին։ Իմ և ընտանիքիս անունից անկեղծ ցավակցությունն եմ հայտնում նրա հարազատներին ու մտերիմներին, նրա անմահ երգերի բոլոր երկրպագուներին։ Չափազանցություն չի լինի ասել, որ իր կյանքի հետ միասին պատմության […]

̰
«Լույս» դաշինքն աջակցում է վարչապետի՝ խորհրդարանը լուծարելու և նոր արտահերթ ընտրություններ անցկացնելու նախաձեռնությանը. Մարուքյան

11:50 02.10.2018

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել  է, որ իրենք աջակցում են խորհրդարանը լուծարելու և նոր արտահերթ ընտրություններ անցկացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը: Լրագրողի այն հարցին, թե «Լույս» դաշինքը մտահոգություն չունի՞, որ Երևանի ավագանու ընտրություններից հետո խորհրդարանական ընտրություններին ևս քիչ ձայն կհավաքեն, պատգամավորը պատասխանել է, որ չունեն այդպիսի մտահոգություն:  

̰
Արցախի պետնախարարը Եվրոպայում քննարկում է ներդրումային ծրագրերը. կան գործնական պայմանավորվածություններ

11:35 02.10.2018

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն աշխատանքային այցով մեկնել է եվրոպական մի շարք երկրներ: Այս մասին տեղեկացանք ԼՂՀ կառավարության տեղեկատվական կենտրոնից: Պետական նախարարը հանդիպել է սփյուռքահայ ու օտարազգի մի խումբ խոշոր գործարարների հետ և նրանց հետ քննարկել ներդրումային մի շարք ծրագրեր: Գ. Մարտիրոսյանը նրանց ուշադրությունն է հրավիրել Արցախում բիզնես միջավայրի առավելությունների վրա՝ հատկապես ընդգծելով էներգետիկ […]

̰
Հաշվեքննիչ պալատի մասին օրենքը «հարստացվել է» ժողովրդավարությամբ

11:34 02.10.2018

Ազգային ժողովի այսօրվա նիստում քննարկվող առաջին հարցը վերաբերում է Հայաստանի հաշվեքննիչ պալատին։ «Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը քննարկվում է արդեն երկրորդ ընթերցմամբ։ Նախագծի հեղինակներից ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը («Հանրապետական» խմբակցություն) տեղեկացրեց, որ ժողովրդավարական երկրներում կա Հաշվեքննիչ պալատի և խորհրդարանի միասնական նիստեր անցկացնելու պրակտիկա։ Սա, ըստ Մինասյանի, ավելացնում է […]

̰
Խորհրդարանը լուծարելու որևէ հիմք չկա. Արմեն Աշոտյանը՝ Փաշինյան-Բաղդասարյան հանդիպման մասին

11:28 02.10.2018

Խորհրդարանը լուծարելու որևէ հիմք չկա: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը՝ խոսելով երեկ տեղի ունեցած Նիկոլ Փաշինյան-Վահրամ Բաղդասարյան հանդիպման մասին: Աշոտյանը նշել է, որ իշխանությունների այն թեզը, թե խորհրդարանական արտահերթ ընտրություններն անհրաժեշտ են երկրի կայունության, ներդրումների համար, իրականում չեն համապատասխանում իրականությանը: Ըստ Արմեն Աշոտյանի՝ իշխանությունները ցանկանում են խորհրդարանական արտահերթ […]

̰
Ի հիշատակ Շառլ Ազնավուրի՝ Ազգային ժողովի նիստն սկսվեց մեկ րոպե լռությամբ

11:15 02.10.2018

Ազգային ժողովում այսօր սկսվեց հերթական նստաշրջանը, որի հենց մեկնարկին պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին երեկ մահացած Շառլ Ազնավուրի հիշատակը։ Ավելի ուշ սկսվեց օրակարգային հարցերի քննարկումը։ Նիստերի օրակարգում ընդգրկված է 6 հարց՝ «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (երկրորդ ընթերցում), «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» (երկրորդ […]

̰
Ազնավուրն իր օրինակով ցույց տվեց, թե որքան կարևոր է մշակույթն ազգերի մերձեցման գործում. Լիլիթ Մակունց

11:04 02.10.2018

Լեգենդար Շառլ Ազնավուրի երգերը դեռ շարունակելու են իր բոլոր երկրպագուներին ստիպել սիրել, կարոտել, հուսալ: Ազնավուրի մահվան բոթին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: «Խորը կսկիծով տեղեկացանք երգիչ, երգահան, կինոդերասան, հասարակական գործիչ և բարերար Շառլ Ազնավուրի մահվան մասին: Նրա երգերը մեզ սիրել տվեցին ֆրանսերենն ու Ֆրանսիան, ում անունը նշում ենք հպարտությամբ ամբողջ աշխարհում, ով […]

̰
Ի հիշատակ Ազնավուրի՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ամենամյա նոր կրթաթոշակ կտրամադրի

10:16 02.10.2018

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմանդիրներ Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանը և Ռուբեն Վարդանյանը ցավակցական ուղերձ են հղել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Շառլ Ազնավուրը ներկայացնում էր հայ մարդու պատմությունը: Լինելով փախստականների զավակ՝ նա դարձավ համաշխարհային կուռք, որն իր երաժշտությամբ և բնույթով մարդկայնության և մարդասիրության ուղերձներ էր հղում համայն աշխարհին: Նրա հմայքը, մարդու նկատմամբ […]

̰
Ահազանգեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ

09:40 02.10.2018

Հոկտեմբերի 1-2-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի թիվ 11 շենքի մոտակայքում՝ մոտ 300 քմ, Վայոց ձորի մարզի Շատին գյուղի 29-րդ փողոցի 1-ին փակուղու տներից մեկի մոտակայքում այրվել է մոտ 1500 քմ խոտածածկույթ, Ագարակաձոր գյուղի գերեզմանատան մոտ` 1000 քմ, […]

̰
BACK_TO_TOP