TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+25.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՔԿ նախագահն ընդունել է Ռիչարդ Միլսին

17:08 01.10.2018

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի ղեկավար Մայքլ Շուլմանը,  ծրագրի ազգային համակարգող Մարիցա Հովհաննիսյանը, ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը, ՔԿ նախագահի խորհրդական Սոնա […]

̰
Միայն վարչապետի հրաժարականով կարող են անցկացվել արտահերթ խորհրդարանական ընտրություններ. Գևորգ Պետրոսյան

16:28 01.10.2018

«Այս պահին գործող իրավակարգավորումն այն է, որ միայն վարչապետի հրաժարականով կարող են անցկացվել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այդ իրավակարգավորումը ԱԺ ինքնալուծարում չի նախատեսում»,- խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորության և ուղիների մասին՝ ասել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին, պատգամավորն ասել է, որ տեքստն իրենք դեռ չեն տեսել, գուցե այնտեղ […]

̰
Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին

16:21 01.10.2018

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռ. Միլսին: Այս մասին տեղեկացանք Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից: «Այսօր ընդունեցի Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռ. Միլսին։ Սա դեսպանի հետ մեր վերջին հանդիպումն էր, քանի որ լրանում է նրա պաշտոնավարման ժամկետը։ Օգտվելով հնարավորությունից՝ քննարկեցինք ՀՀ-ԱՄՆ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Հանդիպման ավարտին […]

̰
150 հազար դրամ՝ 50 հազարի փոխարեն. կառավարության որոշումն այսօրվանից ուժի մեջ է մտել

15:56 01.10.2018

2018թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հեղինակած նախագիծը, որով երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը եռապատկվում է։ Նախարար Մանե Թանդիլյանը շեշտում է՝ երկրորդ երեխայի ծնունդը ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար: Այս նախաձեռնությունը ուղերձ է բոլոր քաղաքացիներին, որ պետությունը կարևորում է երկրորդ երեխայի ծնունդը և սատարում ընտանիքներին։ […]

̰
Փաստորեն երկրում չկա ընդդիմություն, հետհեղափոխական վիճակ է. Էդմոն Մարուքյան

15:55 01.10.2018

«Կսկսվի բանակցություն, կլինի կոնկրետ առաջարկ՝ կքննարկենք, առայժմ ոչ մի առաջարկ չկա: Արտահերթ ընտրությունների մասին դեռ վարչապետի ընտրությունից առաջ ենք ասել, որ անհրաժետ է»,-խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու և կոնկրետ ուժերի հետ համագործակցելու մասին՝ ասել է ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:  Ընդդիմությո՞ւն կլինեն, թե՞ իշխանամետ՝ Մարուքյանն ասել է հետևյալը. «Փաստորեն երկրում չկա ընդդիմություն, […]

̰
Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի նախագահին

15:42 01.10.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին` երկրի Անկախության օրվա կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, առաջընթաց և բարգավաճում: Հանրապետության նախագահը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Կիպրոսի միջև մշտապես զարգացող համագործակցությունը կշարունակի ամրապնդվել և ընդլայնվել՝ ի շահ մեր երկու ժողովուրդների:

̰
Հայաստանը մտադիր է է՛լ ավելի արդյունավետ համագործակցել ԱՊՀ կազմում․ Փաշինյան

15:36 01.10.2018

Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովին մասնակցելու ընթացքում Հայաստանի վարչապետը պատասխանել է ռուսական «Ռոսիա-24» հեռուստաալիքի լրագրողի մի քանի հարցի, որոնք վերաբերել են ԱՊՀ կազմում Հայաստանի գործունեությանն ու համագործակցությանը։ Դրա մասին վկայող տեսանյութը ռուսական հեռուստաընկերությունը հեռարձակել է սեպտեմբերի 30-ին։ – Դուք առաջին անգա՞մ եք մասնակցում ԱՊՀ գագաթնաժողովին,- հարցրել է լրագրողը։ – Այո՛,- պատասխանել է Փաշինյանը։ – Ինչպիսի՞ տրամադրվածություն ունեք։ […]

̰
Փաշինյանն ու Ալիևը շփվել են նաև վերելակում․ նոր կադրեր են հրապարակվել

15:30 01.10.2018

Ռուսական «Ռոսիա-24» հեռուստաալիքը ցուցադրել է Դուշանբեում ԱՊՀ երկրների ղեկավարների մասին պատմող ռեպորտաժ, որում երևում է, որ Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը ԱՊՀ գագաթնաժողովին մասնակցելու համար նիստերի դահլիճ են եկել միասին և բարձրացել են նույն վերելակով՝ այդ ընթացքում շարունակելով խոսել։ Տեսանյութում երևում է, որ վերելակում են եղել Նիկոլ Փաշինյանը, նրա թիկնազորի պետը, Իլհամ Ալիևը ու անվտանգության […]

̰
Ռուսաստանը Սիրիա մտնելու հարցում ուշացել է. Դավիթ Հովհաննիսյան

15:24 01.10.2018

«Ռուսաստանը Սիրիա մտնելու հարցում ուշացել է: Հասկանալի է՝ Ռուսաստանը՝  որպես մեծ տերություն, պիտի Միջերկրական ծովում պիտի ներկա լինի, որ մրցակցությանը կարողանա դիմանալ: Եվ Սիրիան անհրաժեշտ է, քանի որ միակ իրատեսական ռազմական խարիսխ ծառայող երկիրն է, իսկ ռուսները այնտեղ մտան այն պահին, երբ ծայրահեղականներն արդեն Դամասկոսի արվարձաններում արմատավորվել էին»,- Սիրիայում Ռուսաստանի գործողությունների մասին «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» […]

̰
Եթե պատգամավորների ներկայությունն իրենցից անկախ պատճառով չապահովվի, ԱԺ նիստը կհամարվի ընդմիջված․ նախագիծ

15:11 01.10.2018

ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում այսօր քննարկվեց և հավանության արժանացվեց մի նախագիծ, որով Քննիչ հանձնաժողովի կամ հենց ԱԺ լիագումար նիստի ժամանակ պատգամավորների՝ իրենց կամքից անկախ բացակայության և դրա հետևանքով քվորում չլինելու դեպքում նիստը կընդմիջվի, ոչ թե կհամարվի չկայացած։ Նախագիծը հենց պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ներկայացրեց ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը («Ծառուկյան խմբակցություն»)։ Նա նշեց, […]

̰
«Քաղաքացիական պայմանագիրը» նպատակահարմար չի գտնում պաշտպանել Սասուն Միքայելյանի որդու թեկնածությունը

14:51 01.10.2018

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նպատակահարմար չի գտնում պաշտպանել Հրազդանի քաղաքապետի ընտրություններին ինքնաառաջադրված, կուսակցության անդամ Սևակ Միքայելյանի թեկնածությունը: Այս մասին հայտնել է կուսակցության խոսնակ Վահան Կոստանյանը: https://www.facebook.com/vahan.shirak/posts/2673504049342224 Նշենք, որ Սևակ Միքայելյանը ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանի որդին է:

̰
Պաշտոնյաները, պաշտոնաթող լինելով, չեն խուսափի ԱԺ քննիչ հանձնաժողով ներկայանալուց․ նախագիծն ԱԺ-ում է

14:46 01.10.2018

Ազգային ժողովի կանոնակարգում նախատեսվող փոփոխությունները, որոնք այսօր քննարկվեցին ու ընդունվեցին ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում, նախատեսում են, որ այն պաշտոնյաները, որոնք ԱԺ քննիչ հանձնաժողովի կողմից հրավիրվելուց հետո պաշտոնաթող են լինում, չեն խուսափելու Քննիչ հանձնաժողովի պահանջով ներկայանալուց։ Այս փոփոխություններին ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովն այսօր տվեց դրական եզրակացություն։ Հանձնաժողովի անդամներից Գևորգ Պետրոսյանը («Ծառուկյան» դաշինք) մանրամասնեց, որ մինչ […]

̰
Դոնալդ Թրամփը փորձում է Չինաստանի հետ մրցակցությանը զուգահեռ գրավել ավելի շահեկան դիրքեր. Դավիթ Հովհաննիսյան

14:39 01.10.2018

«Եթե երկրի նախագահն իր գործողություններում չի ելնում իր երկրի շահերից, այլ՝ ինչ-որ երկրի, որի հետ ինչ-որ ազգակցական կապ ունի, ապա այդ երկրի նախագահն ի վերջո դատվելու է»,- Իսրայելի հետ Թրամփի վարած մտերմիկ քաղաքականության մասին «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասել է արևելագետ Դավիթ Հովհաննիսյանը: Արևելագետի կարծիքով՝ Դոնալդ Թրամփը փորձում է իր հասկացածով ու միջոցներով Չինաստանի հետ […]

̰
50-ամյա չինուհին 20 տարեկանի տեսք ունի. երիտասարդ մնալու գաղտնիքը

14:16 01.10.2018

50-ամյա չինուհի Լյուե Լինին շփոթել են իր 23-ամյա որդու ընկերուհու  հետ: Բանն այն է, որ չինուհուն հաջողվել է շատ լավ պահպանել մաշկն ու կազմվածքը: Գաղտնիքը ցուրտն ու սառնամանիքն են: Բանն այն է, որ կինը մարզվում է արդեն 30 տարի և բացառապես ցրտի պայմաններում: «Հավերժ երիտասարդ» չինուհին խոստովանել է, որ յոգայի մարզումներն անցկացնում է 30 աստիճան […]

̰
Ռուսաստանում փորձարկել են «Դռել» անվանումով ավիառումբը

14:08 01.10.2018

Փորձարկումների ընթացքում «Դռել» (թարգմ․՝ շաղափ) անունով ավիառումբը հաստատել է իր մարտավարատեխնիկական բնութագրերը և գոհացրել նախագծողներին։ Այս մասին հայտարարել է ռումբը նախագծած «Տեխմաշ» ռուսական ընկերության փոխտնօրենը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։ 3,1 մետր երկարությամբ ու 540 կգ զանգվածով ավիառումբը, ըստ նախագծողների, հնարավոր չի լինի հայտնաբերել ռադարներով, քանի որ չունի սեփական շարժիչ։ Ինքնաթիռից բաց թողնվելուց հետո այն կարողանալու է […]

̰
Ստալինգրադի և Կուրսկի հերոսների ժառանգներն ազատագրեցին Շուշին ադրբեջանական օկուպացիայից. Շարմազանով

14:05 01.10.2018

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 1-ին Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղում մասնակցել է Ստալինգրադի և Կուրսկի հերոսական ճակատամարտերի հաղթանակների 75-րդ տարեդարձին նվիրված միջազգային գիտաժողովի բացման արարողությանը և հանդես եկել ելույթով: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ողջունելով գիտաժողովին մասնակցող ՀՀ ԱԺ պատգամավորներին, արտասահմանից Հայաստան ժամանած հյուրերին, […]

̰
ՀՀ ԶՈւ հետախույզները Ղազախստանում զորավարժության են մասնակցում

13:31 01.10.2018

Ղազախստանում այսօր մեկնարկել է ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի հետախուզական ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվող «Որոնում-2018» զորավարժությունը։ Վարժանքներին մասնակցում են նաև Հայաստանի զինված ուժերի հետախույզ զինծառայողներ, ինչի մասին հայտնում է ՀԱՊԿ կայքը։ «Որոնում-2018» զորավարժությունն ավելի խոշոր՝ «Մարտական եղբայրություն-2018» զորավարժության հետախուզական մասն է։ Սրա ընթացքում հետախուզական ստորաբաժանումները պետք է հայտնաբերեն ՀԱՊԿ պայմանական պետության տարածքում հայտնված պայմանական հակառակորդին և […]

̰
Վրաստանում պոլիէթիլենի օգտագործման արգելքն ուժի մեջ մտավ

13:19 01.10.2018

Հոկտեմբերի 1-ից Վրաստանում ուժի մեջ մտան պոլիէթիլենային ապրանքների ներկրումը, արտադրությունը և կիրառությունն արգելող կարգավորումները։ Սահմանափակումը տարածվում է 15 միկրոնից (0,015 մմ)  բարակ պոլիէթիլենային ապրանքների վրա։ Այս մասին հայտնում է վրացական «Գռուզիա օնլայն» կայքը։ Այսօրվանից արտադրողները պարտավոր են տոպրակների ու այլ նմանատիպ ապրանքների վրա նշել իրենց անունը։ Այս կարգը չպահելու դեպքում մեղավորներին կսպառնա մինչև 500 լարի […]

̰
«Արդարացում Շանթ Հարությունյանին» նախաձեռնությունը կոչով դիմել է կուսակցություններին

13:12 01.10.2018

«Արդարացում Շանթ Հարությունյանին» քաղաքացիական նախաձեռնությունը կոչով դիմել է «Ազատ դեմոկրատներ», ԱԻՄ, «Երկիր Ծիրանի», «Ժառանգություն», «Հանրապետություն», ՀՀՇ, Պահպանողական և «Սասնա Ծռեր» կուսակցություններին, որպեսզի վերջիններս իշխանություններից պահանջեն ազատ արձակել «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանին: Ստորև ներկայացնենք կոչն ամբողջությամբ. «Մեծարգո պարոնայք Ձեր ծրագրային հիմնադրույթներն ու ձեր կողմից հռչակված սկզբունքները մեզ իրավունք են տալիս դիմելու ձեզ հետևյալ հորդորով. ՀՀ […]

̰
Կիմ Չեն Ինը, Դոնալդ Թրամփը, Ամալ Քլունին Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդնե՞ր

12:54 01.10.2018

Այսօր առավոտյան ռուսական մամուլում տեղեկություններ են հայտնվել, թե Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդների կարճ ցուցակում (շորթլիսթ) հայտնվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինը, Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելը և իրավապաշտպան Ամալ Քլունին։ Լուրը արագ տարածվեց նաև տեղական մամուլում։ Սակայն լուրը չի հաստատվում։ Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդների ցուցակը, կանոնակարգի համաձայն, չի կարող հրապարակվել։ […]

̰
Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահին

12:51 01.10.2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 69-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինին: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ տարբեր ոլորտներում հարաբերությունների շարունակական զարգացումն ու ամրապնդումը, և մեզ գոհունակություն է պատճառում, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից […]

̰
Գազի և էլեկտրաէներգիայի սակագների հիմնավորումը ստուգելու համար ԱԺ քննիչ հանձնաժողով է ստեղծվել

12:49 01.10.2018

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով ՀՀ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման և բաշխման համակարգերի գործունեությունը, գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը քննության առարկա դարձնելու և դրանց արդյունքները Ազգային ժողով ներկայացնելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով: Այս մասին հայտարարությամբ […]

̰
ԱԺ 8 հոգանոց պատվիրակությունը կմեկնի Ստրասբուրգ, իսկ 4 պատգամավոր՝ Սանկտ Պետերբուրգ

12:43 01.10.2018

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանի չորրորդ մասի աշխատանքներին մասնակցելու համար 2018թ. հոկտեմբերի 7-13-ը ներառյալ Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը, պատվիրակության անդամներ Կարինե Աճեմյանը, Միքայել Մելքումյանը, Արմեն Ռուստամյանը, Էդմոն Մարուքյանը, Նաիրա Զոհրաբյանը, Սամվել Ֆարմանյանը և Ռուստամ Մախմուդյանը: ԱԺ-ից հայտնում են, որ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) սոցիալական […]

̰
Գվինեթ Փելթրոուն ամուսնացել է

11:41 01.10.2018

Ամերիկացի դերասանուհի Գվինեթ Փելթրոուն ամուսնացել է, հայտնում է The Hollywood Reporter-ը։ Դերասանուհու ընտրյալը Բրեդ Ֆելչակն է՝ «911» և «Սարսափների ամերիկյան պատմություն» սերիալների ստեղծողներից մեկը։ Պարբերականի հաղորդմամբ՝ հարսանիքն անցկացվել է զույգի ընկերներից մեկի տան բակում։ Միջոցառմանը ներկա են գտնվել բազմաթիվ աստղեր, այդ թվում՝ Սթիվեն Սփիլբերգը, Քեմերոն Դիասը, Ռոբերտ Դաունի կրտսերը։

̰
Այսօրվանից խորհրդարանական ուժերի հետ քննարկումներ կսկսեմ․ Փաշինյան

11:40 01.10.2018

Խորհրդարանի և կառավարության համատեղ աշխատանքի համար անհրաժեշտ է նոր խորհրդարան, և դրա համար անհրաժեշտ է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պնդելով, որ դրա համար կա նաև ժողովրդական պահանջ։ Փաշինյանը հայտնեց, որ այսօրվանից սկսելու է աշխատանքային քննարկումներ ունենալ խորհրդարանական ուժերի հետ՝ այդ արտահերթ ընտրությունների շուրջ […]

̰
Նախնական կալանքի 1 օրը հաշվակցել որպես ազատազրկման ձևով նշանակվող պատիժների 1․5 օր․ Էդմոն Մարուքյանի առաջարկը

11:33 01.10.2018

ՀՀ  վարչապետի աշխատակազմի Պաշտպանության, անվտանգության և արդարադատության հարցերի վարչությունում քննարկվել է  ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից ներկայացված ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ առաջարկում է նախնական կալանքի 1 օրը հաշվակցել որպես ազատազրկման ձևով նշանակվող պատիժների 1.5 օր։ «Մի կողմից, դա հումանիստական քայլ […]

̰
2019 թվականի բյուջեի նախագիծն իներցիոն է․ վարչապետ

11:26 01.10.2018

Հայաստանոմ արդեն սկսվել է բյուջետային գործընթացը, սակայն հաջորդ տարվա բյուջեն իներցիոն է, և այնտեղ առկա որոշ ծրագրեր վերցված են ներկա իրավիճակի գնահատումից։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի խոսքով՝ սա չի խանգարելու, որ որոշ հարցեր լուծվեն նաև այսպիսի բյուջեի դեպքում։ Նրա խոսքով՝ դա կարող է, մասնավորապես, վերաբերել պետական աշխատողների աշխատավարձերին։ […]

̰
«Երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարան» ծրագրի պայմանները թեթևացվում են

11:24 01.10.2018

«Երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարան» ծրագրով հնարավոր կլինի բնակարան գնել 30 տոկոսի փոխարեն  մինչև իսկ 10 տոկոս կանխավճարով։ Դրա համար անհրաժեշտ կլինի գրավ դնել մեկ այլ անշարժ գույք։ Իսկ այլ դեպքերում հնարավոր կլինի գնել մինչև 20 տոկոս տոկոսադրույքով։ Այս ամենի մասին մանրամասներն ուղիղ եթերում ներկայացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Առաջնային շուկայից, այսինքն՝ նորակառույց շենքերում բնակարաններ գնելու […]

̰
Սահմանամերձ գյուղերում աշնանացանը կսուբսիդավորվի․ վարչապետ

11:22 01.10.2018

Տավուշի, Արարատի, Վայոց ձորի ու ընդհանրապես սահմանամերձ գյուղերում 1-7 հեկտար աշնանացան կատարելու դեպքում գյուղացիները մեկ հեկտարի համար կստանան 60 հազար դրամ աջակցություն։ Սակայն ցանքսը պետք է կատարվի հենց սահմանամերձ գյուղերի ցանքատարածություններում։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք պետք է արձանագրենք, որ համակարգային տնտեսական ճգնաժամի մեջ ենք … Պետք է տնտեսությունը […]

̰
ԱԺ լուծարման ավելի արդյունավետ տարբերակը գործող Սահմանադրությամբ նախատեսված կարգն է․ ՀԱԿ

11:07 01.10.2018

Սահմանադրական փոփոխությունների միջոցով Ազգային ժողովի լուծարման ճանապարհն ավելի ժամանակատար է, համոզված է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: «Նաև շատ ավելի երկար գործընթաց է, որովհետև Սահմանադրության փոփոխությունները պետք է նախապատրաստվեն, բերվեն պառլամենտ, քննարկվեն: Հնարավոր է՝ Վենետիկի հանձնաժողովի հետ կապված խնդիրներ լինեն, որ Վենետիկի հանձնաժողովն իր կարծիքն արտահայտի դրա վերաբերյալ»,- ասել է նախկին պատգամավորն «Ազատության» […]

̰
BACK_TO_TOP