Սկրիպալը փորձել է Մեծ Բրիտանիային կոմպրոմատ տալ Պուտինի մերձավորի դեմ. NYT – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+32.09 oC

Սկրիպալը փորձել է Մեծ Բրիտանիային կոմպրոմատ տալ Պուտինի մերձավորի դեմ. NYT

14:46 02.10.2018

Ռուսաստանի նախկին գործակալ, վերջերս սպանության փորձի ենթարկված Սերգեյ Սկրիպալը փորձել է բրիտանական հետախուզությանը կոմպրոմատային գաղտնի տեղեկություններ տրամադրել Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության այն ժամանակվա ղեկավար, ներկայումս ՌԴ ազգային անվտանգության խորհրդի ղեկավար ու Վլադիմիր Պուտինի մերձավոր Նիկոլայ Պատրուշևի վերաբերյալ (լուսանկարում՝ ձախից առաջինը)։ Այս մասին գրում է New York Times պարբերականը՝ Սկրիպալի վերաբերյալ այսօր լույս տեսնող գրքին հղումով։

BBC-ի լրագրողի հետ Սկրիպալի զրույցներից ծնված գրքում նախկին ռուսական գործակալը պատմել է, որ ինքն ու իր գործընկերներից մեկը ժամանակին տիրապետել են Ռուսաստանում գործող կոռուպցիոն ցանցի մասին տեղեկատվության, և այդ ցանցի ծայրերը հասել են Պատրուշևին։

Սկրիպալը պատմել է, որ իր գործընկերը փորձել է այդ տեղեկությունները փոխանցել բրիտանական հետախուզությանը, ինչից հետո սպանվել է հոսպիտալում։ Նրա մահվան պաշտոնական վարկածը եղել է ինքնասպանությունը, սակայն նրա մատները կտրված են եղել, ինչը հատուկ ազդանշան է եղել։

Սկրիպալը, իր իսկ խոսքերով, խուսափել է նման ճակատագրից, քանի որ ռուսական կողմում հարցաքննությունների ժամանակ խուսափել է այդ կոռուպցիոն սխեմայի մասին իր տեղեկացվածության մասին հիշատակումներից։

Ավելացնենք, որ 1990-ականներին Նիկոլայ Պատրուշևը զբաղեցրել է ռուսական անվտանգության դաշնային ծառայության ղեկավարի պաշտոնը, իսկ 2008 թվականից Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն է։ 2003 թվականին Պատրուշևը պարգևատրվել է Հայաստանի «Մարտական խաչ» շքանշանով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գազայի հատվածում թերսնման պատճառով մահացող երեխաների թիվն աճել է

19:00 28.06.2025

Գազայի հատվածում թերսնման պատճառով մահացող երեխաների թիվն աճել է

Գազայի հատվածում երեխաների թերսնուցման հետևանքով մահացածների թիվը հասել է 66-ի՝ անցակետերի շարունակական շրջափակման և մանկական սննդի արգելքի ֆոնին, շաբաթ օրը հայտարարել են տեղական իշխանությունները։ «Գազայի կառավարության մամուլի ծառայությունը խորը մտահոգություն է հայտնում, որ երեխաների մոտ սուր թերսնուցման հետևանքով մահացածների թիվը հասել է 66-ի, քանի որ իսրայելական օկուպացիան շարունակում է փակել անցակետերը և կանխել մանկական սննդի […] ...

Էդուարդ Սպերցյանը՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան

18:51 28.06.2025

Էդուարդ Սպերցյանը՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2024/2025 մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: 25-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 28 խաղի, խփել 11 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում: ...

Մերցը հայտարարել է, որ Պուտինին զանգահարելու մտադրություն չունի

18:45 28.06.2025

Մերցը հայտարարել է, որ Պուտինին զանգահարելու մտադրություն չունի

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ հեռախոսով չի խոսի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իբրև թե վախենալով, որ դա կհանգեցնի Ուկրաինայում իրավիճակի սրման։ «Süddeutsche Zeitung» թերթին տված հարցազրույցում Մերցը նշել է, որ Ռուսաստանը, իբր, ակտիվացրել է ռազմական գործողությունները Ուկրաինայում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի Մոսկվա այցից և Գերմանիայի նախկին կանցլեր Օլաֆ Շոլցի և Պուտինի միջև […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ

18:32 28.06.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության և համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքները։ Արարատ Միրզոյանը և Ռաշիդ Մերեդովը մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

Կհանդիպե՞նք Լոս Անջելես-2028-ում, Արթուր․ ՄՕԿ-ը Արթուր Դավթյանի մասին տեսանյութ է հրապարակել

18:22 28.06.2025

Կհանդիպե՞նք Լոս Անջելես-2028-ում, Արթուր․ ՄՕԿ-ը Արթուր Դավթյանի մասին տեսանյութ է հրապարակել

Միջազգային օլիմպիական կոմիտեն տեսանյութ է պատրաստել՝ նվիրված հայ մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանի անցած ուղուն։ «Պատմություն կերտելով իր երկրի համար և ապացուցելով, որ համբերությունը գլխավորն է։ Արթուր Դավթյանից պահանջվեցին երեք Օլիմպիական խաղեր՝ սպորտային մարմնամարզությունում Հայաստանի առաջին օլիմպիական մեդալը նվաճելու համար, իսկ չորրորդում՝ Փարիզ-2024-ում, նա բրոնզը փոխեց […] ...

The Times. Իսրայելը սկսել է Իրանի դեմ գործողության նախապատրաստվել 2010 թվականին

18:12 28.06.2025

The Times. Իսրայելը սկսել է Իրանի դեմ գործողության նախապատրաստվել 2010 թվականին

Իսրայելը Իրանի դեմ գործողության նախապատրաստությունը սկսել է 2010 թվականին։ Այս մասին հայտնել է բրիտանական The Times թերթը՝ հղում անելով իսրայելական հետախուզական ծառայությունների փաստաթղթերին։ Հոդվածում նշվում է, որ մի քանի տարի շարունակ Իսրայելի հետախուզության գործակալները, Իրանում գտնվող իրենց գործակալների միջոցով, հետևել են Իրանի միջուկային ծրագրի զարգացմանը։ Այսպիսով, նրանք որոշել են ուրանի հարստացման ցենտրիֆուգների արտադրության ճշգրիտ վայրը […] ...

BACK_TO_TOP