TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+31.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ելք» դաշինք այլևս չի լինի. «ՔՊ» խոսնակը հաստատում է

18:16 27.09.2018

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը ԶԼՄ-ների հետ զրույցում տեղեկացրել է, որ «Ելք» դաշինքն առաջիկայում այլևս չի լինելու: Նա, մասնավորապես, նշել է, որ դաշինքում կան տարաձայնություններ և ընդհանուր հայտարարի գալ չի ստացվել: SHANTNEWS.AM-ը կապ հատատեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանի հետ, որը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկատվությունը: «Հաստատում եմ տեղեկատվությունը: Այս պահին այլ […]

̰
Ամենօրյա բանակցությունների մեջ ենք Վրաստանի հետ հացահատիկի թանկացումը կանխելու համար. նախարար

18:13 27.09.2018

Վրաստանի տարածքում հացահատիկի՝ բեռնատարներով տեղափոխումը բացառելու մասին որոշումը թեև չնչին, բայց կարող էր հացահատիկի թանկացման պատճառ դառնալ։ Դրանից կտուժեին նաև վարորդները, որոնք կկորցնեին իրենց աշխատանքը։ Եվ այդ վարորդների թվում էին թե՛ Հայաստանի, թե՛ Վրաստանի քաղաքացիներ։ Այս մասին այսօր հայտնեց տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանը։ Նրա խոսքերով՝ եթե հայկական կողմն ապացուցեր հացահատիկի թանկացումը, Վրաստանի […]

̰
Նոյեմբերյան-Վրաստանի սահման ճանապարհն այս տարի չենք հասցնի նորոգել․ նախարար

18:03 27.09.2018

Իջևանից Նոյեմբերյան ճանապարհի նորոգման աշխատանքներն այս տարի գերակատարվել են։ 12 կիլոմետրի փոխարեն աշխատանքներ են իրականացվել 18․1 կիլոմետրի վրա, և շուտով այն պատրաստ կլինի։ Արագ աշխատելու պատճառն էլ ճանապարհի վիճակն է եղել։ Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանը։ «Նոյեմբերյան-Վրաստանի սահման հատվածը այս տարի չենք կարող անել զուտ եղանակային պայմաններով պայմանավորված, […]

̰
Առաջիկայում հայ-ռուսական խոշոր զորավարժություններ են տեղի ունենալու. Արտակ Դավթյան

17:59 27.09.2018

Հայկական և ռուսական զորամիավորումներն առաջիկայում համատեղ զորավարժություններ կանցկացնեն: Այս մասին այսօր ասել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: Սա բխում է հայ-ռուսական ռազմական համագործակցության խորացման ծրագրերից: Իսկ այդ ծրագրերը ՊՆ օրակարգում են: Արտակ Դավթյանը  SHANTNEWS.AM-ի հետ զրույցում ասել է, որ Հայ-ռուսական միացյալ զորամիավորումը կազմավորվել է 18 տարի առաջ և դա քիչ ժամանակ է […]

̰
Պուտինն ու Ալիևը թեյել են միասին

17:50 27.09.2018

Բաքվում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումն անցել է թեյի սեղանի շուրջ, տեղեկացնում են ադրբեջանական աղբյուրները։ Նրանց առանձնազրույցի մասին տեղեկություններ չեն հաղորդվել։ Մինչ այդ երկու ղեկավարները Բաքվում միասին մասնակցել են երկու երկրների միջռեգիոնալ համագործակցության համաժողովին ու ներկա են եղել ձյուդոյի աշխարհի առաջնության որոշ մրցելույթների։ Պուտինի օրակարգը դրանով սպառվել է։ Բաքվից նա […]

̰
Աջ ղեկով մեքենաների ներմուծումը թույլ տալու իմաստ չենք գտնում․ նախարար

17:48 27.09.2018

2020 թվականից ԵԱՏՄ ամբողջ շուկայում արգելվելու է աջ ղեկով մեքենաների ներմուծումը, իսկ Հայաստանն այդ արգելքն արդեն մտցրել է, և այն ուժի մեջ է։ Եթե ներհայաստանյան կարգավորումը փոխվի, այդ փոփոխությունը հնարավոր կլինի կիրառել միայն մի քանի ամիս։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո հայտնեց ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանը։ «Հիմա եթե մենք այս […]

̰
Նյու Յորքում կայացել է  ՀՀ և ՌԴ արտգործնախարարների հանդիպումը

17:36 27.09.2018

Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում, կայացավ ՀՀ և ՌԴ արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Զրուցակիցները քննարկեցին հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, նախանշեցին երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության խորացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: ԱԳ նախարարներն անդրադարձան երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: Զոհրաբ Մնացականյանը […]

̰
Առաջին կիսամյակում ԶՈՒ-ում կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ քրգործերով վերականգնված վնասը 13 անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը

17:21 27.09.2018

ՀՀ զինվորական դատախազությունում ամփոփվել են 2018 թվականի առաջին կիսամյակում պետական շահերի պաշտպանության ոլորտում կատարված աշխատանքների արդյունքներն ու կոռուպցիոն հանցագործությունների քրեաիրավական շարժընթացը: ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների դատախազների կողմից պետական շահերի պաշտպանության հարցադրումներով թիկունքային, սպառազինության, ռազմաբժշկական, ֆինանսական, կապիտալ շինարարության, հրթիռահրետանային և այլ ծառայությունների գծով հաշվետու ժամանակաշրջանում իրականացվել է 168 […]

̰
Համառորեն շարունակում ենք մեր պարտականությունները կատարել. Սանասարյանը՝ իր և ԱԱԽՔ հրաժարականի լուրերի մասին

17:11 27.09.2018

Կառավարության այսօրվա նիստից հետո ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը պատասխանեց լրագրողների այն հարցին, ըստ որի՝ համառորեն շարունակվում են խոսակցությունները, թե ինքը՝ Սանասարյանը, և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հրաժարական են տալու։ «Մենք համառորեն շարունակում ենք մեր պարտականությունները կատարել, և այդ լուրերը … այդպես են ցանկանում, իրենց ցանկությունն է»,- նշեց Սանասարյանը՝ առանց բացատրելու, թե […]

̰
Հունաստանում փոթորկի հետևանքով 4 նավ է խորտակվել

17:00 27.09.2018

Ուժեղ փոթորկի հետևանքով Էգեյան ծովում՝  Հունաստանի ափերի մոտ, կողաշրջվել և խորտակվել է 4 ոչ մեծ նավ: Նավերի խորտակման դեպքերը գրանցվել են Կալիմնոս կղզում՝ Սալոնիկի նավահանգստում, ինչպես նաև Էվեբիա կղզու Էրետրիա նավահանգստում: Փոթորկի ժամանակ նավերում չեն եղել անձնակազմի անդամներ և ուղևորներ: REN TV-ի փոխանցմամբ՝ փոթորկին նախորդել են կայծակները և տևական հեղեղներ: Հորդառատ անձրևների պատճառով հունական կղզիների միջև լաստանավային […]

̰
Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում է

16:54 27.09.2018

Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել ու մակագրել, որ արդեն հասել են Դուշանբե: «Հասա Դուշանբե՝ մասնակցելու ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովին»,- ասված է գրառման մեջ: Ավելի վաղ վարչապետն իր էջում լուսանկար էր հրապարակել, որից դատելով՝ կարելի է եզրակացնել, որ վարչապետը Նյու Յորքից Փարիզ է ուղևորվել էկոնոմ դասով: Ավելի վաղ SHANTNEWS.AM-ը հայտնել էր, […]

̰
Երեք ամսում 1,5 միլիարդ դրամ է վերադարձվելու բյուջե. Սանասարյան

16:45 27.09.2018

Նախկին իշխանությունների օրոք չարաշահումների հետևանքով բյուջեից վերցված 48 միլիոն դրամի վնաս է փոխհատուցվել, մի քանի ամսվա ընթացքում այդքան գումար է վերադարձվել բյուջե, և առաջիկա ամիսներին այդ աշխատանքը շարունակվելու է։ Այս մասին այսօր հայտարարեց Վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։ «Առաջիկա երեք ամիսների ընթացքում, ես կարող եմ դա պաշտոնապես ասել, մոտավորապես 1,5 միլիարդ գումար հետ կբերվի պետբյուջե»,- […]

̰
Արա Բաբլոյանը հանդիպել է «Վեոլիա ջուր» ընկերության Կենտրոնական և Արևելյան գոտու գործադիր փոխնախագահի հետ

16:39 27.09.2018

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է «Վեոլիա ջուր» ընկերության Կենտրոնական և Արևելյան գոտու գործադիր փոխնախագահ Մալիկա Գենտոտիին: Այս մասին տեղեկացնում է  ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արմեն Ռուստամյանը, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը և […]

̰
Ովքե՞ր են դիվանագիտական անձնագրերից զրկված անձինք

16:37 27.09.2018

SHANTNEWS.AM-ն օրեր առաջ հայտնել էր, որ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ չեղարկվել են ավելի քան 200 դիվանագիտական անձնագիր: Hraparak.am-ի տեղեկություններով՝ մի քանի օր առաջ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն արտերկրում գտնվող դիվանագիտական ներկայացուցչություններին՝ դեսպանություններ, հյուպատոսություններ, նամակ է հղել՝ կից ցանկով։ ՀՀ նոր իշխանությունը որոշել է դիվանագիտական անձնագրից զրկել ՀՀ նախկին վարչապետներ Հովիկ Աբրահամյանին, […]

̰
Թթվասերի փոխարեն խանութներում վաճառվում է բուսայուղերի անհասկանալի խառնուրդ

16:27 27.09.2018

Սպառողների ասոցիացիայի մասնագետները մտահոգիչ երևույթներ են նկատել սպառողական շուկայում: Նախ՝ թանկացումներ են գյուղմթերքի  և կաթնամթերքի շուկայում: Նրանց դիտարկումներով՝ հատկապես թանկացել է լոլիկը:  Սուպերմարկետներում վաճառվում է մինչև 700 դրամով: Իսկ մեծածախ շուկայում արժե 300-400 դրամ: Կաթնաշոռը և տուփերով կարագը նույնպես թանկացել են՝ մեկ տուփ կաթնաշոռն, օրինակ, դարձել է 520 դրամ: Այս մասին հայտնում է Սպառողների ազգային […]

̰
Ի՞նչ հարցեր են ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման օրակարգում. մանրամասներ

16:24 27.09.2018

Դուշանբեում ԱՊՀ երկրների ղեկավարների այցի առթիվ վաղ առավոտից փակ են եղել մի շարք փողոցներ: Օդանավակայանի տարածքից հեռացվել են բոլոր մեքենաները: Դուշանբեն գրեթե մեկ տարի պատրաստվել է այս հանդիպմանը. թարմացվել են շենքերի ճակատային հատվածները, վերանորոգվել են ճանապարհները: Ինչպես հաղորդում է «ASIA-Plus»-ը, Տաջիկստանի մայրաքաղաքի հյուրերն այսօր ԱՊՀ երկրների ղեկավարներն են` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր […]

̰

15:47 27.09.2018

ՀՀ Ազգային ժողովում բացված և հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների վերաբերյալ քննարկումներ իրականացնող հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու հրավեր ստանալու դեպքում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը կուսումնասիրի իր մասնակցության հարցը։ Այս մասին ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն այսօր ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս։ «Հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը, ընդհանրապես, դրա պաշտպանվածությունը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևորագույն ուղղություններից է։ Ես արդեն իմ […]

̰
Պուտինն ու Ալիևը հետևել են ձյուդոյի մրցումներին

15:41 27.09.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որը կարճաժամկետ աշխատանքային այցով Բաքվում է, ներկա է գտնվել Ձյուդոյի աշխարհի առաջնության մրցումներին, որոնք անցկացվում են Ադրբեջանի մայրաքաղաքի Ազգային մարմնամարզության արենայում: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը: Մարմնամարզության արենայում, բացի ՌԴ նախագահից, պատվավոր հյուրերի թվում էին նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Մոնղոլիայի նախագահ Խալմաագիյն Բաթուլգանը: Ձյուդոյի աշխարհի առաջնությունը Բաքվում անցկացվում […]

̰
Ցույց տվեցինք, որ Արցախի կարգավիճակը չպետք է կապ ունենա իրավունքների պաշտպանության հետ. ՀՀ ՄԻՊ

15:37 27.09.2018

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գոհ է իր արցախցի գործընկեր Ռուբեն Մելիքյանի հետ աշխատանքից։ Այս մասին Թաթոյանն ասաց կառավարության նիստից հետո՝ պատասխանելով Մելիքյանի հրաժարականի վերաբերյալ լրագրողների հարցերին։ «Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի հետ մեր աշխատանքի և նրա ջանքերի շնորհիվ էր, որ մենք կարողացանք նոր որակի վրա դնել իրավապաշտպան աշխատանքը և ցույց տալ, որ տարածքի քաղաքական […]

̰
Արա Բաբլոյանն աշխատանքային այցով կմեկնի Արցախ

15:29 27.09.2018

ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 28-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ստեփանակերտ: Նախատեսվում են հանդիպումներ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:  

̰
Հայաստանի ռազմական բյուջեն կտրուկ աճելու է 25 տոկոսով. նախագիծ

15:09 27.09.2018

Կառավարության այսօրվա նիստում ներկայացվել է Հայաստանի 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը, որից հայտնի է դարձել հաջորդ տարվա պաշտպանական (ռազմական) բյուջեն՝ 311 միլիարդ դրամ կամ 645 միլիոն դոլար։ Նախորդ տարվա հաստատված բյուջեի համեմատ՝ այս տարվա պաշտպանական ծախսերն ավելացել են 25 տոկոսով, ինչը կտրուկ աճ է նախորդ տարիների համեմատությամբ։ Ռազմական բյուջեի այսօրինակ աճը մասնավորապես պայմանավորված է ռազմական […]

̰
ՌԴ ԱԳ փոխնախարարը քաղաքական կոնսուլտացիաներ է անցկացրել Բաքվում

15:02 27.09.2018

ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը Բաքվում քաղաքական կոնսուլտացիաներ է անցկացրել Ադրբեջանի իր պաշտոնակից Խալաֆ Խալաֆովի հետ: Հանդիպման վերաբերյալ հաղորդագրությունը սեպտեմբերի 27-ին զետեղված Է ՌԴ ԱԳ նախարարության կայքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Քննարկվել են քաղաքական, տնտեսական եւ հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցության լայն շրջանակի հրատապ հարցեր: Հաստատվել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների ռազմավարական բնույթը: Առանձնակի ուշադրություն է դարձվել փոխգործակցությանը […]

̰
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ 2019թ. պետբյուջեի մասին» օրենքի նախագծին

14:46 27.09.2018

Սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Ըստ այդմ՝ ՀՀ 2019 թ. համախմբված բյուջեն գնահատվում է եկամուտների գծով` 1,533.7 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով՝ 1,685.3 մլրդ […]

̰
Սուխումի անկման 25-րդ տարելիցի կապակցությամբ Վրաստանի ողջ տարածքում խոնարհվել են պետական դրոշները

14:38 27.09.2018

Սուխումի անկման 25-րդ տարելիցի կապակցությամբ այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Վրաստանի կառավարության որոշմամբ, ի հիշատակ  Աբխազիայի պատերազմում զոհվածների, երկրում խոնարհվել են բոլոր պետական դրոշները: Կառավարության հրամանագրով՝ դրոշներն իջեցվել են կառավարության և բոլոր վարչական մարմինների, ինչպես նաև Թբիլիսիի և Քութայիսի խորհրդարանի շենքերի վրայից: Սուխումի անկումից անցել է 25 տարի: Աբխազիայում ռազմական առճակատումը վրացական կառավարական զինված ուժերի և Աբխազիայի զորամիավորումների […]

̰
ՀՀԿ-ն այսօր գործադիր մարմնի նիստ է հրավիրել

14:29 27.09.2018

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը սեպտեմբերի 27-ին գործադիր մարմնի նիստ է հրավիրել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը, նիստը վարելու է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: Անդրադառնալով հարցին, թե նիստի ընթացքում ի՞նչ հարցեր են քննարկվելու՝ Ռուբեն Թադևոսյանը պատասխանեց. «Նիստի օրակարգը ձևավորվում է տեղում՝ կուսակցության նախագահի և գործադիր մարմնի անդամների առաջարկների հիման վրա»: ՀՀԿ ԳՄ նիստը կմեկնարկի […]

̰
ԱԱԾ-ն ուսումնասիրում է Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքը

14:25 27.09.2018

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն ուսումնասիրություն է իրականացնում ՀՀ երկրորդ նախագահի ունեցվածքի վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ «Ուսումնասիրությունն իրականացվում է, առաջիկայում կհրապարակվի»,- ասաց Արթուր Վանեցյանը։

̰
Ի՞նչ խնդրի առաջ է կանգնեցրել հայ վարորդներին ու ներկրողներին աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելող որոշումը

14:20 27.09.2018

Ի՞նչ խնդրի առաջ է կանգնեցրել հայ վարորդներին ու ներկրողներին աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելող որոշումը: Թեմային այսօր անդրադարձել են «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի» նախագահ Խաչատուր Մարոզյանը և ճապոնական ավտոընկերությունների հայաստանյան ներկայացուցիչները: Նրանց պնդումներով՝ աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ վթարների մասին վիճակագրությունը խիստ չափազանցված է: Խաչատուր Մարոզյանը նշել է, որ օրենքի ընդունման ժամանակ նշվում էր, որ […]

̰
Լավրովը հայկական արմատներ ունի, բայց, ինչպես և Ստալինը, նա էլ է ծնվել Վրաստանում. Le Figaro

13:58 27.09.2018

Ֆրանսիական Le Figaro թերթը հրապարակել է հոդված Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մասին` նրան անվանելով Սերգեյ Լավրովից հետո Ռուսաստանում ամենաազդեցիկ դիվանագետը: «Առաջին պլանում, իհարկե, Սերգեյ Լավրովն է ռուսական դիվանագիտության դեմքը, որը ողջ աշխարհին հայտնի է արդեն գրեթե 15 տարի: Յուրահատուկ խելքի տեր այս մարդը ծնվել է Վրաստանում, ինչպես և Ստալինը, սակայն նա ունի հայկական […]

̰
Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ճանաչողական այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ և ԵՄ ներկայացուցիչների

13:36 27.09.2018

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Գերմանական Մարշալ (ԳՄՀ) և Հայաստանում վերջինիս գործընկեր Եվրասիա համագործակցություն հիմնադրամների (ԵՀՀ) կողմից կազմակերպված այցի շրջանակում Հայաստանում գտնվող պատվիրակությանը, որի կազմում են ԱՄՆ և ԵՄ պաշտոնատար անձինք, առանցքային որոշումներ կայացնողներ, քաղաքական փորձագետներ եւ լրագրողներ: Պատվիրակությունը ճանաչողական այցով սեպտեմբերի 24-28-ը գտնվելու է Հայաստանում: Հանդիպման […]

̰
Մնացականյանն ու Լավրովը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր

13:31 27.09.2018

Նյու Յորքում սեպտեմբերի 26-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում, կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի զրույցը: ՌԴ ԱԳՆ կայքը հաղորդում է, որ քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել միջազգային ֆորումների շրջանակում հայ-ռուսական փոխգործակցությանը:

̰
BACK_TO_TOP