TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+23.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Խորհրդարանի նախագահի, վարչապետի և նախագահի անվտանգությունը պետք չէ ապահովել հարկատուների հաշվին․ Իրակլի Կոբախիձե

00:07 27.09.2018

Վրաստանի նախագահի և վարչապետի պաշտոնեական լիազորությունների ավարտից հետո նրանց անվտանգությունը պետությունը կապահովի ընդամենը մեկ տարի, այս օրենքը նաև վերաբերելու է նախկին և ներկա վարչապետերին, տեղեկացնում է «Գրուզիա օնլայն»-ը՝ հղում անելով պետական անվտանգության հատուկ ծառայության պետ Անզոր Չուբինիձեին: «Օրենքում հակասություն կա 1-ին և 4-րդ կետերի միջև: Առաջին կետի համաձայն՝ պաշտոնական լիազորությունները դադարեցնելուց հետո նախագահին ցմահ անվտանգություն է […]

̰
Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի ու Ռումինիայի արտգործնախարարները

23:40 26.09.2018

Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ռումինիայի արտաքին գործերի նախարար Տեոդոր-Վիորել Մելեշկանուին: Բարձր գնահատելով դարերի պատմություն ունեցող հայ-ռումինական հարաբերությունները՝ ԱԳ նախարարները պատրաստակամություն հայտնեցին գործական քայլեր ձեռնարկել տարբեր ուղղություններով համագործակցության առավել խորացման ուղղությամբ՝ որպես կարևոր բաղադրիչ նշելով ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունները և փոխայցելությունները: Երկուստեք կարևորվեց Ռումինիայի հայ համայնքի […]

̰
Նիկոլ Փաշինյանը այցելել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

23:07 26.09.2018

Նյու Յորք կատարած աշխատանքային այցի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն և Նյու Յորքում գտնվող՝ Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Վարդան Մայր տաճար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանը։ https://www.facebook.com/arman.yeghoyan/posts/2140500829307081

̰
ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարները ոչ պաշտոնական աշխատանքային հանդիպում են ունեցել

21:36 26.09.2018

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների` Ղազախստանի նախագահությամբ անցկացվող, աշխատանքային նախաճաշի ձևաչափը կրող ոչ պաշտոնական հանդիպմանը: Համացանցում հրապարակվել է արտաքին գործերի նախարարների հանդիպման տեսանյութը:

̰
80-ից ավելի տոկոս ստանալը հետընթացի մասին է վկայում. Զարուհի Փոստանջյանի գնահատականը

21:24 26.09.2018

«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը սեպտեմբերի 26-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ուղերձով դիմեց հանրությանը` ներկայացնելով իրենց վերլուծությունն անցած ընտրությունների վերաբերյալ: «2018 թ. սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում պահանջվող շեմը փաստացի հաղթահարել են ՀՀ գործող գործադիր իշխանության մեջ ընդգրկված երեք քաղաքական ուժեր. ՀՀ-ում կրկին հաղթել է իշխող կոալիցիան: Մինչև այս ընտրությունները ՀՀ քաղաքական և տնտեսական […]

̰
Ռուս լրագրողից «փախչելիս» Պորոշենկոն շփոթվել է և մտել ՄԱԿ-ում ռուսական պատվիրակության սենյակը

19:51 26.09.2018

Պորոշենկոն նշել է, որ ռուսական հեռուստաընկերություններին հարցազրույց չի տալիս, քանի որ նրանք կեղծ լուրեր են տարածում:

̰
ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի եվրոպական համաժողովին

19:13 26.09.2018

Սեպտեմբերի 18-21-ը ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը Սոֆիայում (Բուլղարիա) մասնակցել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (CISM) եվրոպական համաժողովին: Համաժողովի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարությանն է փոխանցվել Ռազմական սպորտի միջազգային խորհրդի ամենամյա  համաժողովը 2019-ին կազմակերպելու իրավունքը և հայկական պատվիրակությանն է հանձնվել կազմակերպության դրոշը: Ռազմական սպորտի միջազգային խորհրդը ստեղծվել է 1948թ. փետրվարի 18-ին։ CISM-ը միջազգային խոշորագույն մարզական կազմակերպություններից մեկն […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Կոնտուր Գլոբալ»-ի գործադիր տնօրենի հետ

18:58 26.09.2018

Նյու Յորքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող «Կոնտուր Գլոբալ» միջազգային ընկերության գործադիր տնօրեն Ժոզեֆ Բրանդտի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում գործունեություն ծավալող «Կոնտուր գլոբալ հիդրո կասկադ» ընկերության գրասենյակի գործունեության արդյունքները և մեր երկրում մինչ այժմ ամերիկյան ամենախոշոր ներդրումն իրականացրած «Կոնտուր Գլոբալ»-ի ներդրումային աշխատանքները: Կողմերը կարևորել են երկկողմ արդյունավետ համագործակցությունը և […]

̰
Մալայզիայի պատմության մեջ առաջին անգամ կառավարության նիստը կին է վարել

18:56 26.09.2018

Մալայզիայի պատմության մեջ առաջին անգամ կին փոխվարչապետը` Վան Ազիզա Վան Իսմայիլը, նախագահել է երկրում ամեն շաբաթ տեղի ունեցող կառավարության նիստը, տեղեկացնում է The Star-ը: «Պատմական իրադարձություն. առաջին անգամ Մալայզիայի պատմության մեջ կինը նախագահում է կառավարության նիստը»,- գրել է Վան Ազիզան իր թվիթերյան էջում: Վան Ազիզա Վան Իսմայիլը երկրում ընդդիմադիր թևի առաջատարներից մեկն է, ով շարժման մեկ […]

̰
Ադրբեջանում ավելի քան 100 դատավոր հեռացվել է դատական համակարգից

18:48 26.09.2018

Ադրբեջանում կոռուպցիոն իրավախախտումների համար ադրբեջանական 35 դատարան ենթարկվել է կարգապահական պատասխանատվության, ինչի մասին հայտնել է Ադրբեջանի արդարադատության նախարար Ֆիքրեթ Մամեդովը: Նախարարը նշել է նաև, որ համակարգից հեռացվել է 100 դատավոր և սկզբունքային գնահատական է տրվում շուրջ 80 դատավորի գործունեությանը: Դատավորների հեռացման համար հիմնական պատճառներն են դատական գործերի դիտարկման ձգձգումները, էթիկայի կանոնների խախտման դեպքերը: Այն մասին, […]

̰
Փշատավանում տեղի կունենա ամենամյա գյուղական կենցաղավարության փառատոն

18:31 26.09.2018

«1000 տարվա գյուղամեջ» ամենամյա գյուղական կենցաղավարության, արհեստագործության ու արվեստի փառատոնն այսուհետ անց է կացվելու Արմավիրի մարզի Փշատավան գյուղում։ Այս մասին հայտնում է մարզպետարանի ֆեյսբուքյան էջը։ «Փառատոնը կներկայացնի հայկական մշակույթում գյուղական կենցաղավարության, արհեստների ու արվեստների ամբողջ մի փունջ, որին ոչ միայն կարող եք ներկա գտնվել, այլև մասնակցել, սովորել, վայելել, ձեռք բերել այն ամենն՝ ինչ կարելի կլինի։ […]

̰
Փաշինյանի ու Թրամփի հանդիպումը ՄԱԿ-ում

18:22 26.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ի պատիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարներին տրված ընդունելությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է վարչապետի խոսնակ Արման Եղոյանը: Վերջինս նաև լուսանկար է հրապարակել, որտեղ պատկերված են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը և ՀՀ […]

̰
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այց կկատարի Տաջիկստան

18:03 26.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 27-28-ն աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստանի Հանրապետություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում կմասնակցի ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հերթական գագաթնաժողովին:

̰
Հիշեք Լևոն Տեր-Պետրոսյանի ընտրությունները, հետ գնացեք 1995-1996 թվականներ. Ալիկ Սարգսյան

17:56 26.09.2018

ՀՀ նախկին ոստիկանապետ, ՀՀԿ խմբակցության անդամ Ալիկ Սարգսյանը կարծում է, որ Facebook-ում ՀՀԿ-ի դեմ գրող ֆեյք էջերը վարձատրվում են: «Այսքան խաժամուժ մեր երկրում չի կարող լինել: Ես երբևէ նախկին իշխանություններին գովաբանելու, պաշտպանելու առիթ չեմ ունեցել, ամեն անգամ պատեհ-անպատեհ, տեղին-անտեղի, երբ դիմել եք, ասել եմ` նախկին իշխանության սխալները, չարաշահումները շատ են եղել, ամեն ինչ եղել է, […]

̰
Պուտինի օգնականի խոսքերով՝ քիչ հավանական է, որ ՌԴ նախագահը Հայաստան կայցելի այս տարի

17:52 26.09.2018

Այս տարի Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան քիչ հավանական է, ու թեև այդպիսի հնարավորություն քննարկվել է, բայց պետք է կենտրոնանալ հաջորդ տարի այդպիսի այցելություն կազմակերպելու ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի՝ միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Ուշակովը նշել է, որ Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը այս տարի դեռ կկարողանան հանդիպել Դուշանբեում ԱՊՀ […]

̰
Հետաձգվել է Պուտինի այցը Բաքու. նա այնտեղ կմնա մի քանի ժամ

17:26 26.09.2018

Ռուսաստանի նախագահի` Ադրբեջան այցը հետաձգվել է մինչև հնարավոր վերջին պահը։ Վլադիմիր Պուտինը Բաքու է մեկնելու վաղն  առավոտյան, որտեղից ցերեկը թռչելու է Տաջիկստան` ընդամենը մի քանի ժամ անցկացնելով Ադրբեջանում: Այս մասին այսօր տեղեկացրել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նույն օրը՝ երեկոյան, ծրագրված է Պուտինի այցը Դուշանբե, որտեղ պետք է նախապատրաստվել ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների հանդիպմանը։ […]

̰
ՊԵԿ նախագահը պաշտոնական հերքում է պահանջել զրպարտության համար

17:25 26.09.2018

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտարարություն է տարածել, որում հերքել է լրատվամիջոցներից մեկի տարածած տեղեկատվությունն այն մասին, իբր ցանկացել է 350 միլիոն դրամի գործարք կնքել իր մտերիմներից մեկի հետ: «Հրապարակումը զրպարտություն է, որը իրականության հետ, բնականաբար, որևէ աղերս չունի և արատավորում է իմ պատիվն ու արժանապատվությունը։ Հետևաբար, լրատվամիջոցից պահանջում եմ պաշտոնական հերքում։ Միաժամանակ, իրավապահ […]

̰
Հացավանի բնակիչները պահանջում են գյուղապետի հրաժարականը

17:17 26.09.2018

Կոտայքի մարզի Հացավան համայնքի բնակիչները սեպտեմբերի 26-ին բողոքի ակցիա իրականացրին: SHANTNEWS.am-ի հետ զրույցում գյուղացիները նշում էին, որ իրենք ունեն ֆոնդային հողեր, որոնք նախատեսված են հատուկ նպատակով` առանձնացող ընտանիքների կողմից տուն կառուցելու համար, սակայն այդ ամենն այլևս գոյություն չունի, քանի որ հողերն անցել են գյուղապետին: Գյուղացիները ճանապարհ էին փակել, որ այդ խնդրին լուծում տրվի, գյուղը զարգանա, իսկ եթե […]

̰
Հայաստանում 1-2 տարեկան երեխաների մոտ 50 տոկոսը ենթարկվում է բռնության

17:07 26.09.2018

Հայաստանում 1-2 տարեկան երեխաների մոտ 50 տոկոսը ենթարկվում է բռնության, 1-14 տարեկան երեխաների շրջանում ֆիզիկական և հոգեբանական բռնության ենթարկվում է 10-ից 7 ը, երեխաների 65 տոկոսը ենթարկվել է հոգեբանական  բռնության, իսկ 38 տոկոսը՝ որևէ տեսակի ֆիզիկական պատժի: Անցած տարվա ընթացքում աշխարհում 17 տարեկանից ցածր 1 միլիարդ երեխա ենթարկվել է ֆիզիկական, սեռական և հոգեբանական բռնության: Այսպիսի […]

̰
ԱՄՆ-ին սպառնացող առաջնահերթ վտանգը Ռուսաստանի միջուկային զենքն է

16:46 26.09.2018

Ռուսաստանի միջուկային սպառազինությունն ԱՄՆ համար ամենաառաջնային վտանգն է, միայն դրանից հետո են գալիս Չինաստանի և Հյուսիսային Կորեայի միջուկային զենքերը։ Այս մասին Վիրջինիայի ռազմական կրթահամալիրներից մեկում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը, որի խոսքերը մեջբերում է ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունը։ «Եթե նայելու լինենք արտաքին վտանգներին, ապա առաջինը, ինչին ես պետք է ուշադրություն դարձնեմ, Ռուսաստանի միջուկային սպառազինությունն […]

̰
Լոնդոնի դատարանը, պետական ռեկետի մեղադրանքով, հարցաքննության է հրավիրել Բիձինա Իվանիշվիլիին, գործող և նախկին վրացի պաշտոնյաների

16:37 26.09.2018

Լոնդոնի դատարանը հանցագործության և կոռուպցիայի մեղադրանքով հարցաքննության է կանչել Վրաստանի իշխող՝ «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին, փոխվարչապետ, ՆԳ նախարար Գեորգի Գախարիային, Վրաստանի նախկին փոխվարչապետ, Կայուն զարգացման հարցերով նախարար Դիմիտրի Քումսիշվիլիին և ևս 3 նախկին ու ներկա նախարարի: Վրացի պաշտոնյաների դեմ Լոնդոնի դատարան հայց է ներկայացրել «Օմեգա խումբը»: «Օմեգա»-ի շահերը կպաշտպանի աշխարհում հայտնի «Ֆիդֆիշեր» իրավաբանական ընկերությունը: […]

̰
Խորհրդակցություն՝ էներգաարդյունավետ լուծումներով ցուցադրական բնակելի տան կառուցման հարցերի շուրջ

16:23 26.09.2018

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ ՀՀ Լոռու մարզպետարանում 2018 թվականի սեպտեմբերի 24-ին տեղի է ունեցել խորհրդակցություն՝ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության ծրագրի շրջանակներում նորարական տեխնոլոգիաներով և էներգաարդյունավետ լուծումներով բնակելի տների կառուցման հնարավորությունների, ինչպես նաև այդ տեխնոլոգիաների փորձարկման նպատակով ցուցադրական բնակելի տան կառուցման հարցերի շուրջ: Այս մասին տեղեկացանք ՀՀ քաղաքաշինության կոմիտեի […]

̰
Եվրախորհրդարանը մերժել է Թուրքիային 70 մլն եվրո օգնություն տրամադրելու նախագիծը

16:17 26.09.2018

Եվրոպական խորհրդարանը չեղարկում է Եվրամիությանն անդամակցելու գործընթացին աջակցելու նպատակով Թուրքիային 70 մլն եվրոյի դրամական օգնության տրամադրումը: Եվրոպական խորհրդարանի բյուջետային հարցերով հանձնաժողովի որոշման համար հիմք է ծառայել 2018-ի ապրիլին Թուրքիայի վերաբերյալ ԵՄ-ի հրապարակած բացասական եզրակացությամբ զեկույցը, հայտնում է թուրքական «Հյուրիյեթը»: Զեկույցում նշվում է, որ Թուրքիան զգալիորեն հեռացել է Եվրոպական միությունից, մասնավորապես օրենքի գերակայության և հիմնարար իրավունքների […]

̰
Վաշինգտոնը դուրս է բերում իր ՀՕՊ համակարգերը Հորդանանից, Քուվեյթից և Բահրեյնից. WSJ

16:14 26.09.2018

Միացյալ Նահանգները հաջորդ ամիս Մերձավոր Արևելքի երեք երկրից՝ Հորդանան, Քուվեյթ ու Բահրեյն, դուրս է բերելու իր հակաօդային պաշտպանության ուժերի մաս կազմող «Պատրիոտ» զենիթահրթիռային կայանների 4 մարտկոց։ Սրա վերաբերյալ հրամանը, ինչպես հայտնի է դարձել ամերիկյան WSJ պարբերականին, ԱՄՆ պաշտպանության նախարարն արձակելու է հաջորդ ամիս։ Սրա պատճառը, ըստ մամուլի ձեռքն ընկած տեղեկությունների, այն է, որ Միացյալ Նահանգները […]

̰
Նախագահը հանդիպել է ֆրանսիական մի շարք խոշոր ձեռնարկությունների ղեկավարների հետ

16:04 26.09.2018

Փարիզում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ֆրանսիական մի շարք խոշոր ձեռնարկությունների ղեկավարների հետ։ Նախագահը հանդիպում է ունեցել ավիատիեզերական ոլորտի առաջատար ընկերություններից մեկի՝ THALES-ի ղեկավարության հետ։ Զրուցակիցների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ընկերության բարձրաստիճան պատվիրակությունը կմասնակցի Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հոկտեմբերի 10-ին նախատեսվող գործարար համաժողովին: Նախագահ Սարգսյանը կարևորել է […]

̰
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Դասո» ընկերության ղեկավարի հետ

15:49 26.09.2018

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ֆրանսիական հանրահայտ «Դասո» (Dassault) ընկերության ղեկավար Օլիվիեր Դասոյի հետ։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերվել համատեղ գործակցության կոնկրետ ծրագրի վերաբերյալ, որի մանրամասները կքննարկվեն և կներկայացվեն առաջիկա շաբաթների ընթացքում։

̰
Նախկին իշխանությունների նկատմամբ ատելությունը տարածվեց նաև ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի վրա. Ալիկ Սարգսյան

15:47 26.09.2018

ՀՀ նախկին ոստիկանապետ, ՀՀԿ խմբակցության անդամ Ալիկ Սարգսյանը սեպտեմբերի 26-ին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով խորհրդարանը ցրելու վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, նշեց. «Ես, ամեն դեպքում, այս խմբակցության անդամ եմ: Մի քիչ ռեալ գնահատեք: Իսկ ի՞նչ կարծիքի եք, ես հիմա պիտի առաջինը գոռայի, ասեի` շուտ ԱԺ-ն լուծարեք: Ուզում եք իմանաք` էդ ինձ համար տաք է, […]

̰
Կահիրեում տեղի է ունեցել ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում

15:30 26.09.2018

Սեպտեմբերի 23-ին Եգիպտոսում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, միջոցառման հյուրերի թվում են եղել ԵԱՀ հնությունների նախարար Խալիդ ալ-Անանին, ներգաղթի և արտագաղթածների նախարար Նաբիլա Մաքրամը, բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, խորհրդարանի անդամներ, դեսպաններ և դիվանագետներ, քաղաքական և հասարակական գործիչներ, գործարարներ, լրագրողներ, եգիպտահայ համայնքի ներկայացուցիչներ։ Ողջույնի […]

̰
Դամասկոսում տեղի է ունեցել Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում

15:07 26.09.2018

Սեպտեմբերի 24-ին Սիրիայում ՀՀ դեսպանությունը Դամասկոսի «Շամ Փելաս» հյուրանոցում կազմակերպել է Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձին նվիրված դիվանագիտական ընդունելություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, միջոցառմանը ներկա է եղել Սիրիայի նախագահի հատուկ ներկայացուցիչ՝ պալատի հարցերով նախարար Մանսուր Ազամը, որը նախագահ Բաշար ալ-Ասադի անունից ջերմ շնորհավորանքներ փոխանցեց Հայաստանի կառավարությանը և հայ ժողովրդին: Ընդունելության պատվավոր […]

̰
Նոր ձևավորվող Հանրային խորհրդի 15 հոգանոց կազմն անցկացրել է առաջին աշխատանքային հանդիպումը

15:03 26.09.2018

Նոր ձևավորվող Հանրային խորհրդի` կառավարության  կողմից նշանակված 15 հոգանոց կազմը  սեպտեմբերի 25-ին անցկացրել է առաջին աշխատանքային հանդիպումը։ Ինչպես տեղեկացրին Հանրային խորհրդի մամուլի ծառայությունից, աշխատանքային  քննարկման ընթացքում գործող Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը խորհրդի  նոր անդամներին հակիրճ ներկայացրել է կառույցի դերն ու նպատակները, միջազգային կապերն ու համագործակցության փորձը, աշխարհում  նմանատիպ կառույցների գործունեությունը։ Այնուհետև քննարկվել է Հանրային խորհրդի հանձնաժողովների ձևավորման և ՀԽ վերջնական  45 հոգանոց կազմի հաստատման ընթացակարգը, որը, ըստ «Հանրային  խորհրդի մասին»  ՀՀ  օրենքի, կտևի շուրջ 2 ամիս: Քննարկման ընթացքում 15 հոգուց կազմվել են […]

̰
BACK_TO_TOP