13:31 27.09.2018
Նյու Յորքում սեպտեմբերի 26-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում, կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի զրույցը: ՌԴ ԱԳՆ կայքը հաղորդում է, որ քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել միջազգային ֆորումների շրջանակում հայ-ռուսական փոխգործակցությանը:
13:26 27.09.2018
«Ժողովուրդ ասելով նկատի ունեն տրամադրությունները կրող հասարակությանը, ենթադրվում է, որ նկատի ունեն հասարակության հիմնական մասի կարծիքը և պարտադիր չէ, որ հասարակության հիմնական մասը քանակապես ամենամեծը լինի, կարևոր է, որ ինքը կրի մեծամասնության տրամադրությունները: Եթե մարդը չի տիրապետում հասարակության մեծ մասի կարծիքին, ապա նա երկար չի կարող խոսել ժողովրդի անունից»,- ասել է ազգագրագետ Աղասի Թադևոսյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ […]
13:16 27.09.2018
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Թուրքիայի Հանրապետության անչափահաս քաղաքացի Ումուդ Օզմենին ազատ արձակելու փաստին: ԱԱԾ հայտարարության մեջ ասվում է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում 2018 թվականի հուլիսի 25-ին հարուցվել է քրեական գործ` Թուրքիայի Հանրապետության անչափահաս քաղաքացու կողմից առանց սահմանված փաստաթղթերի ՀՀ պահպանվող պետական սահմանը ապօրինի հատելու դեպքի առթիվ: Ձեռք բերված տվյալների համաձայն` […]
12:49 27.09.2018
SHANTNEWS.AM-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց, որ ՀՀ քննչական կոմիտեում քննվող` առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով հարցաքննվել են Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը և դատավոր Վաչե Մարգարյանը: «Հարցաքննությունը տեղի է ունեցել օրեր առաջ, Բարձրագույն դատական խորհուրդը տվել է իր համաձայնությունը […]
12:31 27.09.2018
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կարճաժամկետ աշխատանքային այցով եկել է Բաքու, որտեղ օդանավակայանում նրան դիմավորել է Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյյուբովը և արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը։ Այս մասին տեղեկացնում են ռուսական և ադրբեջանական աղբյուրները։ Պուտինն այստեղ հանդիպելու է իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ, ապա երկու նախագահները մասնակցելու են ռուս-ադրբեջանական 9-րդ միջռեգիոնալ համաժողովին, ինչից […]
12:25 27.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ Անկախության օրվա կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն նախագահ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Թուրքմենստանի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Համոզված եմ, որ միջպետական պայմանավորվածությունների կյանքի կոչումը կնպաստի հայ-թուրքմենական հարաբերությունների փոխշահավետ օրակարգի հետագա առաջմղմանը, […]
12:14 27.09.2018
Թուրքմենստանի Անկախության օրվա առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ մաղթելով Թուրքմենստանի բարեկամ ժողովրդին խաղաղություն ու բարգավաճում: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։
11:47 27.09.2018
Սահմանադրության համաձայն` խորհրդարանի ազատ արձակումը միանշանակ պետք է ԱԺ համաձայնությամբ լինի: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց սահմանադրագետ Վարդան Այվազյանը: Սահմանադրագետի խոսքով` սահմանադրական օրինական մեխանիզմը հետևյալն է. վարչապետը հրաժարական պետք է տա, հրաժարականից հետո առաջին յոթ օրվա ընթացքում ոչ մի խմբակցություն պիտի վարչապետի թեկնածություն չառաջադրի, հաջորդ յոթ օրում էլ արդեն դրա իրավունքն անցնում է 1/3-ին, […]
11:37 27.09.2018
Սեպտեմբերի 26-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ով Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին, հանդիպել է Վանուատուի արտաքին գործերի և առևտրի նախարար Ռալֆ Ռեգենվանուի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, արտգործնախարարները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր՝ ընդգծելով միջազգային կառույցներում ակտիվ […]
11:26 27.09.2018
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ավարտելով այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ, այցելել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդանիստ Սուրբ Վարդան տաճար և ներկա գտնվել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից մատուցվող աղոթքին։ Վեհափառի և թեմակալ առաջնորդ հայր Դանիելի կողմից հնչել են ողջույնի խոսքեր ուղղված պաշտոնական պատվիրակությանը և հավատավոր ժողովրդին։ ՀՀ վարչապետը իր հերթին պատասխան խոսքով դիմել […]
11:25 27.09.2018
Սեպտեմբերի 26-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ստաֆֆան Դե Միստուրային: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները հանգամանալից անդրադարձել են Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին, մտքեր փոխանակել երկրում տիրող հումանիտար իրավիճակի և դրա բարելավմանն ուղղված հնարավոր քայլերի շուրջ: Նախարար Մնացականյանը նշել է, […]
11:22 27.09.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում և Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժիններում 2018թ. սեպտեմբերի 27-ին՝ ժամը 24-ի դրությամբ, ստացվել է 30 հաղորդում-ահազանգ՝ սեպտեմբերի 23-ին Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։ 27.09.2018 թվականի դրությամբ Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժինների վարույթում […]
11:19 27.09.2018
Սեպտեմբերի 26-ին տեղի է ունեցել «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի ղեկավար կոմիտեի հերթական նիստը: Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում Եվրոպական […]
11:13 27.09.2018
Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուշմա Սուարաջի հետ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները համակարծիք էին, որ հազարամյակների խորքից եկող և փոխադարձ հարգանքի ու վստահության վրա հիմնված հայ-հնդկական հարաբերություններում առկա է մեծ ներուժ՝ առավել հավակնոտ ծրագրեր ներկայացնելու ու […]
10:50 27.09.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Արմեն Սարգսյանը Նյու Յորքում «Տարվա պետական պաշտոնյա» տիտղոսը ստանալուց և Հայաստան վերադարձից անմիջապես հետո (հոկտեմբերի 3-ին) ԱԺ կներկայացնի ՍԴ անդամի թեկնածուին։ Ըստ ամենայնի՝ հայտնի փաստաբան Վահե Գրիգորյանին․ 5 թեկնածուներից նա է անցել մրցույթով։ Մյուս 5-ի մեջ էին ԵՊՀ ամբիոնի վարիչներից մեկը՝ Գագիկ Ղազինյանի հովանավորյալը և տարիներ առաջ Արդարադատության խորհրդի […]
10:39 27.09.2018
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախօրեին Հայաստան է ժամանել ԱՄՆ-ում հայտնի հայազգի օրենքով գող Արմեն Ղազարյանը` Պզոն: Վերջինիս դիմավորել են Զվարթնոց օդանավակայանում: Ընդ որում`ամեն ինչ կազմակերպվել է այնպես, որ որևէ աղմուկ չբարձրանա: Պզոյի ՀՀ գալը հատկանշական է այն առումով, որ շաբաթներ առաջ մեզ հասած տեղեկությունների համաձայն` որոշում էր կայացվել նրան սեպտեմբերի 18-ին ԱՄՆ-ից […]
10:34 27.09.2018
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն ՀՔԾ և ԱԱԾ պետերի գաղտնալսման կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակում հնարավոր է՝ հարցաքննվի նաև Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը: Քննչական կոմիտեն արդեն դիմել է Բարձրագույն դատական խորհրդին, որպեսզի ԲԴԽ-ն թույլ տա հարցաքննել դատավոր Վաչե Մարգարյանին: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը ճշտել ԲԴԽ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Ի […]
10:30 27.09.2018
Սեպտեմբերի 26-ին սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը Կահիրեի պետական թատրոնում մասնակցեց Եգիպտոսի ներգաղթի և եգիպտացի արտագաղթածների նախարար Նաբիլա Մաքրամի անմիջական աջակցությամբ նախաձեռնված՝ հայկական սփյուռքի ամենահին համայնքներից մեկի՝ եգիպտահայերի մեծարմանը նվիրված միջոցառմանը: Նախարար Նաբիլա Մաքրամը ևս ներկա էր երեկույթին: Միջոցառմանը մասնակցում էին նաև դեսպաններ, հյուպատոսներ, եգիպտացի բարձրաստիճան պաշտոնյաներ, հոգևոր, հասարակական ու մշակութային գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Ողջունելով […]
10:18 27.09.2018
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 26-ին այցելել է Արմավիրի մարզի սահմանամերձ Արաքս համայնք և ծանոթացել «Բամբակի մշակման և վերամշակման» ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքներին: Ծրագրի հեղինակ, «Ուզբեկ Տեքստիլ Գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Խաչիկյանը նախարարին տեղեկացրել է, որ նախքան ծրագրի մեկնարկը իրականացվել է բնակլիմայական պայմանների և հողատարածքների ուսումնասիրություն։ Դրական եզրակացությունների արդյունքում բաձրորակ սերմացուի […]
10:15 27.09.2018
Սեպտեմբերի 26-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) միջնորդությամբ և մասնակցությամբ Նյու Յորքում տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Հանդիպմանը ներկա էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։ Հանդիպումը սկսվեց նախ ընդլայնված ձևաչափով, ապա արտգործնախարարներն առանձնազրույց ունեցան։ ԱԳ նախարարը վերահաստատեց […]
10:09 27.09.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ամռան հանգստի շրջանից հետո ՀՀԿ-ն վերսկսում է Գործադիր մարմնի նիստերի ավանդույթը: Այսօր կգումարվի ՀՀԿ Գործադիր մարմնի այս աշնան առաջին նիստը, որն էլ, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, վարելու է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագոհ Ռուբեն Թադևոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե նիստերի դադարը պայմանավորված էր միայն […]
10:06 27.09.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ մենք գրել էինք այն մասին, որ հայտնի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին ՀՀ իշխանությունը զրկել է դիվանագիտական անձնագրից։ ԱԳՆ-ից մեկնաբանություն չէինք ստացել, քանի որ պատասխանատուներն ԱՄՆ-ում են՝ ՄԱԿ-ի գագաթնաժողովին։ Պատասխանելով մեր հարցին՝ Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ, ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը նշել էր․ «Դա անձնական տվյալ է, չեմ կարծում, որ հրապարակման ենթակա է, միայն […]
09:51 27.09.2018
Նյու Յորքում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Հանդիպման մեկնարկի մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն իր թվիթերյան էջում: Ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում տեղի է ունենալու Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը:
09:23 27.09.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Ա. Գասպարյանը անշարժ և շարժական գույք չի հայտարարագրել: Վարչապետի գլխավոր խորհրդականի դրամական միջոցները պաշտոնն ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 400 000 ՀՀ դրամ: Արսեն Գասպարյանի եկամուտները գոյացել են աշխատավարձից: 2018թ. […]
08:51 27.09.2018
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Երևանի ավագանու ընտրություններից մեկ օր առաջ ԲՀԿ Աջափնյակի գրասենյակի խուզարկության և ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու ահազանգի գործով ձերբակալվել է քրեական հեղինակություն Ֆազի՝ Սերգեյ Գրիգորյանի եղբայրը՝ Գարիկ Գրիգորյանը։ Ֆազը բոլոր համապետական ու տեղական ընտրությունների ժամանակ լուրջ դերակատարություն է ունեցել ՀՀԿ-ի համար «ձայն բերելու» գործում», սակայն այս ավագանու ընտրություններում Ֆազի եղբայրը […]
08:40 27.09.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետի ընտրություններին չի մասնակցել՝ մեկնել է Մոսկվա, որ «չիմանա, չլսի, չտեղեկանա», թե ով է ընտրվում քաղաքապետ, ինչպես և ումով։ Ինչ վերաբերում է ՀՀԿ-ականներին, նրանց մեծ մասը նույնպես չի մասնակցել․ նախ՝ միասնական հրահանգ չի եղել, թե ում ընտրել, բայց բոլորը լռելյայն հասկացել են՝ բացի Հայկոյից, ում ուզեն։ Եվ որքան […]
08:28 27.09.2018
Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Մադագասկարի ԱԳ նախարար Մաքսիմ Էլոի Դովոյի հետ։ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը գոհունակությամբ նշեց, որ վերջին տարիներին՝ հատկապես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը (ՖՄԿ) Հայաստանի անդամակցությունից հետո, Հայաստանի և Մադագասկարի միջև շփումներն ու փոխգործակցությունը նկատելիորեն աշխուժացել են: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան տարբեր […]
08:03 27.09.2018
Սեպտեմբերի 26-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Կիրիբատիի նախագահ, արտաքին գործերի և միգրացիայի նախարար Թանեթի Մաամաուն ստորագրեցին դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ արձանագրություն: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ Կողմերը հույս հայտնեցին, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը նոր լիցք կհաղորդի երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցության ծավալմանը:
07:54 27.09.2018
Սեպտեմբերի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում մասնակցեց ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։ ԱԳ նախարարները քննարկեցին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր, ներկայացրին ՄԱԿ-ի շրջանակներում իրենց առաջնահերթությունները, անդրադարձ կատարվեց ՄԱԿ-ի հարթակում ՀԱՊԿ անդամ պետությունների նախաձեռնություններին ու դրանց փոխադարձ սատարմանը, մտքեր փոխանակեցին ՀԱՊԿ ընթացիկ աշխատանքների շուրջ: Իր խոսքում նախարար […]
01:00 27.09.2018
Էրդողանի առաջիկա այցը Գերմանիա տարբեր շերտերի կողմից ակնհայտ բացասական վերաբերմունքի է արժանանում: Գերմանիայում գնալով ընդլայնվում է Էրդողանի սպասվող այցը բոյկոտողների շրջանակը: Այս մասին հայտնում է ermenihaber.am կայքը։ Ընդդիմադիր բազմաթիվ քաղաքական գործիչներ, կուսակցությունների ու խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներ արդեն հայտարարել են, որ չեն մասնակցելու Էրդողանի համար տրվելիք պաշտոնական ճաշին: Թուրքիայի նախագահի պատվին տրվելիք ճաշը բոյկոտելու մասին վերջինը հայտարարել է […]