18:36 25.09.2018
ՀՀ դատախազությունում ձևավորված աշխատանքային խմբում սեպտեմբերի 25-ի ժամը 17։00-ի դրությամբ շարունակվում են ուսումնասիրվել սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում կատարված ընտրական իրավախախտումների վերաբերյալ հաղորդումները, տեղեկացնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից: Ուսումնասիրվել է, ընդհանուր առմամբ, մամուլի 90 հրապարակում, Երևան քաղաքի դատախազության թեժ գծին կատարված 3 ահազանգ, սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից […]
18:14 25.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել ՄԱԿ ԳԱ 73-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկման բացումից: Լուսանկարում պատկերված են վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը: «Հայ-ավստրիական հարաբերությունները ամուր ձեռքերում են»,- լուսանկարը մակագրել է Եղոյանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Նյու Յորքում անակնկալ հանդիպել են ՀՀ և Կանադայի վարչապետները:
17:49 25.09.2018
Համացանցում հայտնվել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման տեսագրությունը: Հիշեցնենք, որ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն իր թվիթերյան էջում անդրադարձել էր ՄԱԿ-ի կենտրոնակայանում Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթնաժողովի բացման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը: «Ուրախ էի Ձեզ տեսնելու համար, պարոն Նիկոլ Փաշինյան: Անհամբերությամբ սպասում եմ մեր հաջորդ հանդիպմանը՝ հոկտեմբերին […]
17:39 25.09.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ում թմրանյութերի դեմ պայքարի հարցում միջազգային համագործակցության կոչ է արել: «Մենք կարող ենք փրկել աշխարհի բազմաթիվ մարդկանց կյանք, միլիոնավոր և միլիոնավոր կյանքեր»,- ասել է Թրամփը ԱՄՆ-ի հովանավորությամբ անցկացվող թմրամիջոցների դեմ պայքարի ֆորումի ժամանակ: ԱՄՆ նախագահի խոսքերով՝ 2005-2015թթ. թմրամիջոցների օգտագործումից աշխարհում մահացության դեպքերն ավելացել են 60% -ով: Նրա համոզմամբ՝ թմրամիջոցների անօրինական շրջանառությունը կապված […]
17:16 25.09.2018
Արցախի Պաշտպանության բանակի ռազմական ինքնաթիռներն այսօր ռազմաօդային ուսումնամարզական վարժանքներ են իրականացրել՝ թռչելով և իջնելով Ստեփանակերտի օդանավակայանում։ Վարժանքներին մասնակցել է առնվազն երկու «Սու-25» գրոհիչ ինքնաթիռ, ինչի մասին հայտնի է դառնում «Մեդիատոնի» տեսանյութից։ https://www.youtube.com/watch?v=ntKPzMgykDs Նախօրեին Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 25-28-ը մարտական ինքնաթիռների և ուղղաթիռների ընդգրկմամբ բանակի ավիացիան իրականացնելու է ուսումնամարզական շրջաթռիչքներ: Այսօր այս […]
17:15 25.09.2018
Վրաստանի զինված ուժեր զորակոչված էթնիկ փոքրամասնությունների համար այսօրվանից մեկնարկել է վրացերենի ուսուցման ծրագիր։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը: Դասընթացները, որոնք կվարեն Զուրաբ Ժվանիայի անվան հանրային կառավարման դպրոցի ուսուցիչները, կանցկացվեն «Խցիսի» առաջին բրիգադի դաշտային վերապատրաստման բազայում: Պետական լեզվի ուսուցման ծրագրում ներգրավված են 82 ադրբեջանցի և 41 հայ զինծառայողներ: Կրթական գործընթացն սկսվել է այսօր և […]
16:55 25.09.2018
Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Բոլեսլավ Պիրշտուկի ուղեկցությամբ սեպտեմբերի 25-ին այցելել է Բրեստի ամրոց-հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել Բրեստի ամրոցի պաշտպանության համար զոհված խորհրդային զինվորի հիշատակին: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, Ազգային ժողովի պատվիրակությունն այցելել է նաև Բրեստում […]
16:53 25.09.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Փարիզում հանդիպում է ունեցել հեռահաղորդակցության ոլորտում ֆրանսիական առաջատար «Օրանժ» (“Orange”) ձեռնարկության նախագահ և գլխավոր տնօրեն Ստեֆան Ռիշարի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները քննարկել են Հայաստանի բիզնես միջավայրին և ներդրումային հնարավորություններին վերաբերող հարցեր։ Ստեֆան Ռիշարն ասել է, որ «Օրանժ» (“Orange”) ձեռնարկությունը շահագրգիռ է […]
16:41 25.09.2018
Մուսա լեռան հերոսամարտի 103-րդ տարելիցի առթիվ հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման և զարգացման մեջ ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը սեպտեմբերի 23-ին պարգևատրվեց «Երվանդ Լալայան» հուշամեդալով, դեսպանին նաև շնորհվեց կրծքանշան և «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի բարեկամ» տիտղոսը: Այս մասին ասվում է Սարդարապատի հուշահամալիր, Հայոց […]
16:37 25.09.2018
Սանկտ-Պետերբուրգում ավարտվել է Կանանց եվրասիական ֆորումը, որին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Ֆորումի աշխատանքների, գեղեցիկ սեռին հուզող հարցերի, երեխաների դաստիարակության առանձնահատկությունների և այլ թեմաների վերաբերյալ Աննա Հակոբյանը հարցազրույց է տվել «Мир 24» հեռուստատեսության «Բառացիորեն» ծրագրին: Կանանց եվրասիական ֆորումի մասին Այս ֆորումն իրականում հարցերի մեծ շրջանակ է ընդգրկում, որոնք կարևոր նշանակություն ունեն ոչ […]
16:25 25.09.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է ճանաչված մշակութային գործիչներ Մարտին Վարդազարյանին, Երվանդ Երզնկյանին, Լևոն Մալխասյանին և Աշոտ Առաքելյանին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախում մշակութային կյանքի զարգացմանը վերաբերող տարբեր հարցեր: Նախագահը պահանջված և օգտակար է համարել նման հանդիպումները՝ նշելով, որ դրանք հնարավորություն են տալիս բազմակողմանի և […]
16:11 25.09.2018
Ռուսաստանի նախագահի՝ Բաքու այցի նախօրեին Ադրբեջանում հավաք է եղել իրենց ընդդիմադիր հռչակած գործիչների շրջանում, և այդ հավաքը նվիրվել է Վլադիմիր Պուտինի այցի դերը գնահատելուն։ Ադրբեջանական մամուլի փոխանցմամբ՝ գործիչներն ընդունել են հայտարարություն, որում իրենց մտահոգությունն են հայտնում Պուտինի այցի կապակցությամբ։ Նրանք հայտարարել են, որ Ադրբեջանում գործում է ռուսական «հինգերորդ շարասյուն», որն այնտեղ առաջ է մղում Մոսկվայի […]
16:07 25.09.2018
Լեյտենանտի 9 զույգ ուսադիրները ոստիկանությունում արդեն որպես սպա ծառայողներինն են։ Համակարգի տարբեր ստորաբաժանումների 9 ծառայողներ առաջին սպայական ուսադիրները սեպտեմբերի 25-ին ստացան անձամբ ոստիկանության պետից։ Նրանք աչքի են ընկել բարեխիղճ և սրտացավ ծառայությամբ։ Վալերիյ Օսիպյանի հրամանով էլ ծառայությունը շարունակելու են արդեն միջին խմբի պաշտոններում։ Ամուսնու կիսատ թողած գործը շարունակելու վճռականությամբ՝ նրանց շարքում է նաև 2016 թվականի […]
16:05 25.09.2018
Այսօր տեղի է ունեցել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հերթական հանդիպումը մի շարք միջազգային դոնոր պետությունների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ` քննարկելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին միջազգային հանրության աջակցության հետ կապված հարցերը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման մեխանիզմներին, ժամկետներին, ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխմանը, սահմանադրական փոփոխություններին, ընտրությունների անցկացման համար այլ […]
16:02 25.09.2018
Արցախում ռազմական ավիացիայի վարժանքների մասին տեղեկությունները մտահոգել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, և գերատեսչությունն այսօր հոխորտանքներով հայտարարություն է տարածել դրանց կապակցությամբ։ Տեքստում ադրբեջանցիները ներառել են նաև «օկուպացված տարածքների» և ավանդական այլ թեմաներ։ «Հակառակորդի ցանկացած օդային միջոց, որ կփորձի մոտենալ Ադրբեջանի բանակի առաջապահ դիրքերին, կչեզոքացվի անմիջապես»,- նշվում է հայտարարության մեջ։ Ինչ վերաբերում է բուն վարժանքներին, ապա դրանք ուսումնամարզական […]
15:52 25.09.2018
Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն այսօր կայացած ասուլիսի ընթացքում կարծիք է հայտնել, որ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Լույս»-ը պետք է բարեփոխվեն: Հակառակ դեպքում, ըստ նրա, այս կուսակցություններն ապագա չունեն: «Մյուս մանր կուսակցությունները, որոնք մասնակցեցին ավագանու ընտրություններին, բարեփոխվելու ունակ չեն: Նրանք պետք է անցնեն քաղաքական վիրահատության ճանապարհով, պետք է ինքնալուծարվեն միավորվեն կամ իրար հետ կամ […]
15:41 25.09.2018
300 հազար մարդ այսօր աջակցում է վարչապետին: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին հայտնել է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ որպես ասվածի ապացույց նշելով Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները: «Այս արդյունքը ոչ թե «Իմ քայլը» դաշինքինն է, այլ վարչապետ Նիկոլ Փաշինյանինը: Եթե հիմա ձեզ խնդրեմ ասել «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամներից 5 անուն, չեք […]
15:33 25.09.2018
Սեպտեմբերի 25-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Արցախի Բերձոր քաղաքի հետ բարեկամական հարաբերություններ հաստատած ֆրանսիական Ալֆորվիլ քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Միշել Ժերշինովիչի գլխավորությամբ։ Այս մասին հաղորդում են Արցախի ԱԳՆ-ից: Մասիս Մայիլյանը ողջունել է պատվիրակության անդամների այցն Արցախ՝ վերաստորագրելու Բերձորի և Ալֆորվիլի միջև բարեկամության հռչակագիրը, ինչը, նրա գնահատմամբ, վերահաստատում է երկուստեք հանձնառությունը՝ խորացնելու […]
15:13 25.09.2018
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը. Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ին առանձին շրջաններում, 27-28-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ նաև մառախուղ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-ի ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով, 26-27-ը կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում […]
15:04 25.09.2018
Հայաստանի ժողովրդական կուսակցությունը, որը ղեկավարում է Ստեփան Դեմիրճյանը, անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին, հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ դրանք ցույց տվեցին՝ «ազատ և արդար ընտրությունների անցկացումն առաջին հերթին պայմանավորված է իշխանությունների քաղաքական կամքով»: Հայտարարությունում մասնավորապես ասվում է. «Սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ ազատ և արդար ընտրությունների անցկացումն առաջին հերթին պայմանավորված է իշխանությունների […]
14:58 25.09.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գեղամ Ղարիբջանյանին Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Գեղամ Ղարիբջանյանին հետ կանչել Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:
14:54 25.09.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սարմեն Բաղդասարյանին Քուվեյթի պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Սարմեն Բաղդասարյանին նշանակել Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Էլ […]
14:42 25.09.2018
Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը Հատուկ քննչական ծառայություն է հրավիրվել 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին Բաղրամյան պողոտայում և Արցախի փողոցի սկզբնամասում ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների ընթացքում հատուկ միջոցներ կիրառելու գործով: SHANTNEWS.am-ի հետ զրույցում այս մասին նշեց Երանոսյանի շահերի պաշտպան Տիգրան Սաֆարյանը: Վերջինս հայտնեց, որ Լևոն Երանոսյանը կասկածյալի կարգավիճակում […]
14:40 25.09.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Մանվել Բադեյանին Քուվեյթում Հայաստանի դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին: Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Մանվել Բադեյանին հետ կանչել Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է նախագահի […]
14:36 25.09.2018
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, ավարտելով առաքելական այցը Բալթյան երկրներ, երեքշաբթի օրը ժամանել է Տալլինի օդանավակայան, որտեղ նրան դիմավորել է Էստոնիայի նախագահ Քերստի Քալյուլայդը: Ֆրանցիսկոս պապին օդանավակայանում դիմավորել է մանկական երգչախումբը՝ Mu süda, ärka üles եկեղեցական երգի կատարմամբ: Ֆրանցիսկոս պապը ողջունել է երգչախմբի բոլոր անդամներին և նախագահի հետ ուղևորվել նախագահական նստավայր: Ֆրանցիսկոսը երկրորդ պապն է, որը Էստոնիա […]
14:17 25.09.2018
Սեպտեմբերի 24-25-ը Թբիլիսիում ընթանում է Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների աշխատակազմերի ղեկավարների աշխատանքային հանդիպումը՝ «Արևելյան գործընկերության երկրները՝ հանուն հզոր խորհրդարանական աշխատակազմերի» խորագրով։ Այս մասին տեղեկացանք Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից: Երկօրյա քննարկումներին մասնակցում է նաև ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանի գլխավորությամբ։ Քննարկումները կազմակերպվել են Միջազգային համագործակցության գերմանական ընկերության (GIZ) և Վրաստանի խորհրդարանի կողմից։ […]
14:13 25.09.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այլևս չեն ողջագուրվում, փոխանակվում սիրալիր արտահայտություններով։ Նախագահների միջև «քիմիան պակասել է»։ Այս մասին ահազանգել է AP գործակալությունը։ Սեպտեմբերի 24-ին երկու նախագահները հանդիպել են ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակներում ու հերթական ձեռքսեղմումից հետո անմիջապես անցել են Իրանի միջուկային հարցի, Սիրիայի, ԱՄՆ-ԵՄ առևտրի և այլ խնդրահարույց հարցերի քննարկմանը։ Չնայած […]
13:56 25.09.2018
«Կցանկանայի, որ «Իմ քայլը» ապացուցի, որ նոր Հայաստանում սերն ու հանդուրժողականությունն այնքան կարևոր արժեք է, որ բոլոր մնացած տասներկու մրցակիցների նույն գաղափարները հնարավոր լինի կյանքի կոչել ներառական ձևով, միասին աշխատելու միջոցով ապացուցել, որ Երևանը բոլորս ենք»,- անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին՝ նշել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ի նախագահ Թևան Պողոսյանը։ Ըստ Պողոսյանի՝ հանրությունը պետք է հասկանա, […]
13:17 25.09.2018
«Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխությունները մեր կողմից դիտարկվում են որպես հզոր խթան, առաջընթաց: Տեսնում ենք, որ նոր կառավարության համար շատ կարևորվում են բազմաթիվ առաջնահերթություններ: Դա ինքին դառնում է շատ հզոր լծակ՝ առևտրի և ներդրման մեջ ավելի լավ հարաբերություններ զարգացնելու համար: Ես, մասնավորապես, խոսում եմ կոռուպցիայի վերացման խնդիրների մասին»,-ասել է Սվիտալսկին՝ այսօր Երևանում կայացած ԵՄ- Հայաստան […]
13:14 25.09.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայկակ Արշամյանը 3 տարի ժամկետով ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն: Վերջինս իր էջում շնորհակալության է հայտնել «ջերմ ու պարտավորեցնող խոսքերի համար»: «Ցանկանում եմ շեշտել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն ուղղակի չեմ նշանակվել, այլ մասնակցել եմ բաց մրցույթին ու ճանաչվել հաղթող մրցութային հանձնաժողովի կողմից, այնուհետև թեկնածությունս քվեարկության է դրվել […]